Օրվա լրահոսը
Տաքսի ծառայությունների որակը չի համապատասխանում անհրաժեշտ ստանդարտներին և նորմատիվային պահանջներին. վարչապետ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացիների, զբոսաշրջիկների տեղափոխման դեպի քաղաք և այլ վայրեր ծառայություններին՝ վարչապետը նշել է. «Ուսումնասիրելով «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայությունների մատուցման ներկայիս իրավիճակը՝ արձանագրում ենք, որ տաքսի ծառայությունների որակն ակնհայտորեն
«Արտֆեստը» կբացվի «Վեստսայդյան պատմություն» ներկայացմամբ (Տեսանյութ)
Երևանում «Վեստսայդյան պատմություն» ներկայացմամբ մեկնարկում է «Արտֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնը, որը կտեւի հունիսի 8-19-ը: Փառատոնի խորագիրն է` «Մեկ տանիքի» ներքո: Կազմակերպիչները շուրջ 500 հայտ են ստացել, որոնցից ընտրել են լավագույններին: Այդ առիթով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ասուլիս էր հրավիրվել, որին մասնակցում էին փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը, գեղարվեստական ղեկավար, դերասան Դավիթ Հակոբյանը, փառատոնի ժյուրիի
«Առանց վիզա գյուղ չմտնես». Ըստ Փաշինյանի, գյուղերն իրար մեջ վիզային ռեժիմ են ուզում սահմանել՝ խոշորանալու փոխարեն
Ըստ Փաշինյանի, այս տեղային հայրենասիրությունը պետք է արմատախիլ անել, դա վիրուս է: ԼՂՀ-ն էլ է սրա մեջ մտնում, տեղային հայրենասիրության ցանկացած դրսեւորում շատ վտանգավոր է: Փաշինյանին վրդովվեցնում է այն, որ իրեն մոտենում են եւ ասում են՝ «բարեւ ձեզ, ես ձեր հայրենակիցն եմ, Տավուշի մարզից եմ»: Նիկոլ Փաշինյանն ասաց՝ լավ, բա Սյունիքի մարզի բնակիչն իմ ի՞նչն է, հայրենակիցը չէ՞:
Ինչու Քաթարը դարձավ «իզգոյ» (տեսանյութ). «Ա1+»
Իրականում ի՞նչ գործընթացներ են կատարվում Իրանի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակից պետությունների շուրջ։ Երեկ Իրանում ահաբեկչություն էր՝ Մեջլիսի շենքում և Այաթոլա Խոմեյնիի դամբարանում պայթյուններ որոտացին՝ եղան զոհեր ու վիրավորներ։ Դրան նախորդել էր Քաթարի ու նրա հարևանների միջև լարվածության աճը՝ դիվանագիտական հարաբերությունների կասեցում, սահմանների փակում։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
«Ում համար ընտրակաշառք էիք բաժանում, նրանց էլ զանգեք բացատրեք, թե սպիտակ ցեղասպանությունը որն ա». Փաշինյան
Պարզվում է՝ մի շարք համայնքների ղեկավարներ եւ ավագանու անդամներ զանգում են «Ելքի» պատգամավորներին եւ բողոքում իշխանությունների իրականացրած համայնքների խոշորացման ծրագրից: Փաշինյանն էլ հետաքրքրվել է եւ պարզել, որ զանգող եւ բողոքողները ոչ վաղ անցյալում ընտրակաշառք էին բաժանում՝ իշխանությունների համար:
Տարոն Մարգարյանի հանձնարարականը «մնաց օդո՞ւմ»
Նոր Խարբերդի մի մասում ո՛չ խմելու ջուր կա, ո՛չ լույս, ո՛չ ասֆալտ Նոր Խարբերդ թաղամասը թեեւ Երեւանի մաս է կազմում, Շենգավիթ վարչական շրջանում է գտնվում, սակայն թաղամասի որոշ հատվածներ կարծես քաղաքակրթությունից կտրված լինեն, հեռավոր, խուլ գյուղի տպավորություն են թողնում: Քաղաքային իշխանություններն այն աստիճան են անտեսել այս թաղամասի որոշ փողոցներ, կարծես այդտեղ մարդ չի բնակվում:
Սիրիացի իրավապաշտպան. «Մենք շոու չենք ուզում, իրական նախագիծ ենք ուզում կանանց և երեխաների համար»
«Ինչու ենք մենք խոսում մարդու իրավունքների մասին, եթե ՄԱԿ-ը չի կարող պաշտպանել»
«Ով ես դու, որ ուզում ես ժողովրդին լռեցնես». «Սասնա ծռերի» գործով միջադեպ դատարանում (Տեսանյութ)
Պավել Մանուկյանը դատարան մտավ երգելով
Վաղարշակ Հարությունյան. Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում պաշտպանությանը
ՆԱՏՕ–ի անդամ երկրները պաշտպանության համար ՀՆԱ–ի 2%–ն են հատկացնում։ Արդյո՞ք այդ օրինակին պետք է հետևեն նաև Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության կազմում չընդգրկված մյուս երկրները։ Մեկնաբանում է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ ԵՐԵՎԱՆ, 8 Հունիս — Sputnik. Այս կամ այն երկրում անվտանգության հարցերը լուծվում են՝ ելնելով պետությանը սպառնացող վտանգներից, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության
Շավարշ Քոչարյանը Իրանի ահաբեկչության, պատերազմի վերսկսման վտանգի ու Քաթարի հետ կապերը խզելու մասին (Տեսանյութ)
6 պետության հեր եւս վիզային ռեժիմը կազատականացնենք
«Հայաստան» հիմնադրամը Դիտավան համայնքում մեկնարկում է մարզահամալիրի կառուցումը
Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամը Տավուշի մարզի Դիտավան համայնքում հիմնարկեքի արարողությամբ ազդարարեց մարզահամալիրի կառուցման մեկնարկը: Արարողությանը ներկա էր ծրագրի հովանավոր արգենտինահայ բարերար Նատիա Էքսերճիէանը դստեր հետ: Ժամանակակից կառույցում /504քմ մակերեսով/ կանցկացվեն մարզական միջոցառումներ եւ պարապմունքներ, նախադպրոցական տարիքի երեխաների համար էլ կգործեն ուսումնական խմբակներ: Արտակարգ իրավիճակների դեպքում շենքի նկուղային հարկը սահմանամերձ այս համայնքի բնակչների համար կծառայի որպես
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Սուրեն Քրմոյան-Կարեն Զադոյան
Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են`ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը եւ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանը: Թեման` Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի` կառավարության քայլերը, մասնավորաբար խորհրդարանի դատին ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» փաթեթը: Հաղորդումը վարում է Նելլի Գրիգորյանը: https://www.youtube.com/watch?v=PVLfqLMjibU
Ծնողները չեն կարողանում «կիսել» իրենց երեխաներին
Հարցազրույց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արգինե Հայրապետյանի հետ – Վերջին շրջանում դատարաններում նկատելիորեն աճել են երեխաների տեսակցությունների, ծնողների ամուսնալուծությունների, ալիմենտների պահանջով դատական քննությունները: Նկատելի են նաեւ, թե ինչպես են քաղգործերին զուգահեռ աճում քրեական գործերը՝ ծնողների իրավունքների իրացման ճանապարհին: Մայիսի 31-ին Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում փեսան դանակահարեց աներոջը՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող
«Դա հավասարազոր էր քաղաքացիներին Վովա Գասպարյանի նկուղում պահելուն». Դանիել Իոաննիսյան
Ըստ Աշոտ Մելիքյանի՝ հուլիսյան իրադարձությունները վկայում են լրագրողների նկատմամբ միտումնավոր հաշվեհարդար տեսնելու մասին
«Եկել էին սկանդալ սարքելու». Ռուստամյանը՝ «Հիմնադիր խորհրդարանի» ամերիկահայ կողմնակիցների մասին (Տեսանյութ)
«Գոռգռալով եւ ճվճվալով բանի չես հասնի, այդ պատճառով հանգիստ եմ շփվել, պատասխանել նրանց հուզող հարցերին»,-ասում է պատգամավորը
Վարչապետը հո չի՞ փոշմանել
Երկու օր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ աշխատանքային խորհրդակցություն էր տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել էր Գյումրիի «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը։ Հիշեցնենք, որ այդ ծրագրով Գյումրու կենտրոնում ապրող բնակիչներին առաջարկվում է իրենց տները վաճառել ունևորներին, որոնք էլ, գնելով դրանք, գերժամանակակից հյուրանոցների, ռեստորանների, արհեստանոցների կվերածեն՝ Գյումրին գրավիչ դարձնելով տուրիստների համար։ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ
«Հայֆիլմ» կինոստուդիային պարտավորեցնում են ֆիլմաֆոնդի կրիչները վերադարձնել մշակույթի նախարարությանը
Մասնավորեցման ենթակա հիմնարկների ցանկում է նաեւ կառավարության ընդունելությունների տունը, որի հետ կապված իր մտահոգությունն էր հայտնել Վարդան Բոստանջյանը: Արման Սահակյանը պատասխանեց, որ այսօր կառավարության ընդունելությունների տունը պահելը իսկական կրակ ու պատիժ է:
Ազնավուրը կօգտագործի երեւանյան համերգի ձեւաչափը (Ֆոտոշարք)
Նաիրե Ստեփանյանը «կամրջել» էր Փարիզն ու Երեւանը «Կանայք, որոնց միշտ ամեն ինչից վեր եմ դասել՝ սիրել են ինձ, խաբել, պաշտպանել, պաշտել, լքել, բայց հեռանալուց առաջ՝ երջանկության պատրանքներ են տվել ինձ…»,- իր՝ «Ազնավուրը՝ Ազնավուրի մասին» գրքում փաստում է շանսոնյեն։ Նա Հայաստանից հեռացավ այս դեպքում մի կնոջ կողմից երջանկության պատրանքներ ստանալով։ Խոսքը վերաբերում է Ազգային օպերային թատրոնում
«Նկատի է ունեցել՝ կլյաուզիա չանեն». Ռուստամյանը՝ Կարապետյանի «գործ տալու» մասին (Տեսանյութ)
Պատգամավորը փոքր ինչ սխալ է մտքերը ձեւակերպել, իրականում ՀՅԴ-ն կողմ է, որ հանցանք տեսած քաղաքացին բարձրաձայնի այդ մասին
Պյոտր Սվիտալկսին՝ հայ կանանց. «Կանգնե՛ք, խոսե՛ք»
Սվիտալսկի. Խրախուսում եմ Հայաստանի կառավարությանը կանանց խաղաղության և անվտանգության Հայաստանի ազգային գործողությունների պլանը
Մոսկվայի խնդիրն է՝ աջակցել ու պահպանել ԼՂ ծխացող հակամարտությունը. Անդրեյ Պիոնտկովսկի. «168 ժամ»
Բայց նրա գլխավոր խնդիրն է՝ իրեն կապված պահել 2 կողմին էլ։ Դրա համար ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի հաղթանակն այս հակամարտության մեջ ոչ մի դեպքում նրան չի գոհացնում։
«Այբ» դպրոցի բակում՝ ջրի պոմպի մոտակայքում օձեր են նկատվել
Հունիսի 8-ին, ժամը 10:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 11/11 հասցեում գտնվող «Այբ» դպրոցի բակում՝ ջրի պոմպի մոտակայքում օձեր են նկատվել, որոնց անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: ՀՀ ԱԻՆ Լուսանկարը`
26 տարվա կրակը դեռ այրվում է…
Գերեվարվածների թվում է եղել նաև հայրս, և միգուցե դա է պատճառը, որ այս իրադարձությունը դրոշմված է մտքիս մեջ, ու այն չարաբաստիկ լուսաբացը նոյեմբերյանցիների հիշողության մեջ մնացել է որպես եղերական լուսաբաց:
Քրիստ Մարուքյանը չի բացառում, որ բացի բոյկոտող ուժերը, գուցե այլ կուսակցությունների պատգամավորներ եւս միանան իրենց
Մինչ օրս Վանաձորի համայնքի ավագանու նիստերը կայանում են միայն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ներկայացնող թվով 15 ավագանու անդամների մասնակցությամբ: Ընդդիմադիր 3 ուժերը՝ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները շարունակում են բոյկոտել նիստերը: Ապրիլ ամսին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Վանաձորի համայնքի ավագանու նիստերն ու դրանց ընթացքում ընդունած որոշումները:
Մրցակցություն փնտրել նախագահի ու վարչապետի գործողություններում՝ միամտություն է. «168 ժամ»
8-9 ամիսներին Կարեն Կարապետյանը երբեք չի անդրադարձել երկրի անվտանգության կամ արտաքին քաղաքական խնդիրներին, իր հերթին էլ՝ Սերժ Սարգսյանը երբեւէ սրբագրումներ չի մտցրել սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների վերաբերյալ վարչապետի դիտարկումների ու տասնյակ հանձնարարականների մեջ։
Մեկնարկեց ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի երթը
«Պավլիկ, Ժիրայր, Արայիկ…». երթի մասնակիցները վանկարկում են ««Սասնա ծռեր»-ի անդամների անունները
Կալանավորվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազը. նրան մեղադրանք է առաջադրվել
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով իրականացված նախաքննության ընթացքում ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևակ Շհոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Այսպես, հիշյալ քրեական գործերով ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից
Արման Սահակյանն անգամ մտածել չի ուզում, որ «Դվին» հյուրանոցի դեպքում կարող է փողերի լվացում լինել (Տեսանյութ)
Պայմանագրային պարտավորությունների մասին պայմանավորվում ենք մասնավորի հետ»,-ասում է նա
Փիփերթով ապուրը` գլխացավերի, անքնության, աղակուտակումների ամոքիչ սնունդ
Հայկական հին բաղադրատոմսերից փիփերթով ապուրը հայտնի է եղել որպես անփոխարինելի բուժամիջոց գլխացավերի, անքնության, ստամոքս-աղիքային բորբոքումների ժամանակ: Բացարձակապես չունի որեւէ վնասակար հակազդեցություն: Հայկական խոհանոցում եւ ժողովրդական բժշկության մեջ փիփերթը հայտնի է դեռեւս 10-րդ դարից: Բույսի բուժիչ նշանակությունն ընդգծել է նաեւ 11-րդ դարի պատմիչ եւ փիլիսոփա Գրիգոր Մագիստրոսը: Ապուրը պատրաստելու համար անհրաժեշտ է 400 գրամ փիփերթի կանաչ


















































