Օրվա լրահոսը

Տնտեսական ակտիվությունն այս պահին հուսադրող է. ինչպիսի՞ն կլինի տարեկան տնտեսական աճի ցուցանիշը. «Ազգ»

Այս տարվա` 2017-ի առաջին 4 ամիսներին, այսինքն` տարվա մեկ երրորդի տնտեսական ակտիվության 5,7 տոկոս աճի ցուցանիշը, կարելի է ասել, տեղավորվում է վերոնշյալ անհրաժեշտության շրջանակում: Թեեւ տարեսկզբից տնտեսական ակտիվության ավելի բարձր տեմպ ենք ունեցել՝ հունվարին տնտեսական ակտիվության աճը կազմել էր 6,5 տոկոս, հունվար-փետրվարին՝ 6,2 տոկոս, իսկ հունվար-մարտին՝ 6,6 տոկոս: Այդուհանդերձ, 5,7 տոկոս տնտեսական ակտիվության աճը ցածր

Դրամաշնորհային մրցույթ՝ ՀԿ-ների համար

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի թիվ ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված «ՀՀ Պետական բյուջեից Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու մասին» կարգը, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ: Մրցույթը հայտարարվում է հետևյալ անվանակարգերով. 1. Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակ 1.1. Մայիսյան հերոսամարտերի պատմության ներկայացման

Իսպանիայի պառլամենտում ծխելն ազդում էր…որմնանկարների վրա. ծխաՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ստատուս

ԵՊՀ գրադարանում փորձեցի գտնել ծխելու մասին տարաբնույթ օրենքներ, որոնք կիրառվել էին տարբեր երկրներում: Նկարում պատկերվածում ճանաչված իրավաբան Գեղամ Ղարախանյանի գրքույկում ուշագրավ տեղեկություններ կային, որոնց ծաղկաքաղը ներկայացնում եմ ստորեւ: -16-րդ դարում Անգլիայում ծխելու համար մահապատժի էին ենթարկում, ծխամորճերը բերաններին ցուցադրում էին հրապարակներում: -Սաուդիան Արաբիայի ներքին գործերի նախարարության նոր հրամանով Սաուդիայում արգելվել էր ծխելը: Յուրաքանչյուր մարդու ծխելու

ՄԱԿ-ը հրապարակել է զեկույց Հայաստանի գյուղական համայնքներում առկա գենդերային անհավասարության մասին  

2017թ․ի հունիսի 3, Երևան, Հայաստան – Հայաստանում տնտեսապես ակտիվ կանանց 40 տոկոսից ավելին ներգրավված են գյուղատնտեսության ոլորտում՝  ի հակադրություն տղամարդկանց 30 տոկոսի։ Այս կանանց ճնշող մեծամասնությունը պաշտոնապես չգրանցված աշխատողներ են իրենց ընտանեկան տնտեսություններում, ինչն էլ համաձայն ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի, մի շարք կարևոր հետևանքներ ունի գյուղական ապրելակերպի և բարեկեցության վրա։ Հայաստանը նախևառաջ գյուղատնտեսական երկիր է, և

Ցանկանում եմ Հայաստանում միջազգային երաժշտական փառատոն կազմակերպել. Սերժ Թանկյան

Հայաստանում «Ավրորա» խաղաղության մրցանակաբաշխության մեկնարկից մեկ տարի անց System of a Down ռոք խմբի անդամները ավելի շատ հնարավորություններ են տեսնում՝ Հայաստանը օտարերկրացիների համար գրավիչ դարձնելու համար,  այդ թվում, միգուցե, երաժշտական փառատոնների միջոցով: Հենց խմբի անդամներից Սերժ Թանկյանն էլ անցյալ տարի հեղինակել էր մրցանակաբաշխության թեմատիկ երգը: Այս տարի մայիսի 28-ին տեղի ունեցած մրցանակաբաշխությանը Սերժ Թանկյանը ներկա

Ադրբեջանի հերթական ստին պատասխանել է Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը. ԱՐՑԱԽՊՐԵՍ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակում տեղյակ չեն, թե որտեղից է Ադրբեջանի՝ Ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրներով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Հիջրան Հուսեյնովան հայտարարել, թե իբրև 27 ադրբեջանցի երեխաներ դեռևս գտնվում են գերության մեջ։ ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է, որ իրենք չեն տիրապետում նման տեղեկության: «Կարմիր

«Պետք է դուրս գալ ռուսական ազդեցությունից». Ալեքսանդր Պոդրաբինեկ. «168 ժամ»

«Ես կարծում եմ, որ դրանք ձևական քայլեր են, որոնք չեն բերի խնդրի լուծմանը։ Ընդհանրապես, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փորձերի ժամանակ շատ քայլեր ձևական են արվում, որոնք միայն ինչ-որ գործունեության կամ առաջընթացի իմիտացիա են ստեղծում, և ոչ մի արդյունքի չեն հանգեցնի։ Իրադրությունը պետք է դուրս գա Ռուսաստանի ազդեցությունից, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի ինչ-որ լուծումների հույս

ԱՄՆ-ի «Ֆերահյան» հայկական դպրոցի աշակերտները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հունիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ-ի «Ֆերահյան» հայկական դպրոցի 11-րդ դասարանի թվով 40 աշակերտների: Անդրադառնալով նրանց այցին՝ Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ Սփյուռքում գործող տարբեր հայկական վարժարանների ու դպրոցների ավարտական դասարանների աշակերտների այցելությունը Հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին գեղեցիկ ավանդույթ է դարձել: Վեհափառ

Գանձագողները ոչնչացնում են Հայաստանի մշակույթն ու պատմությունը. «Ազգ»

Հայաստանում համատարած բնույթ կրող գանձագողությանը նպաստում են մի շարք գործոններ` բնակչության սոցիալական վատթար պայմանները, հուշարձանների պահպանության համակարգի անկատարութունը եւ, հատկապես, իրավապահ մարմինների անգործությունը: Այս իրավիճակում չափազանց դժվար է Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված պատմության եւ մշակույթի ավելի քան 25 000 անշարժ հուշարձանների անխաթարությունը պահպանելը: «Հայաստանում ակնկալել օրինապահ գործունեություն նրանցից, ովքեր պարտավոր են իրենց գործունեությունն իրականացնել` լուրջ

Նորը հաղթելու է հնին

Երեկ ծանոթացա «PicsArt» սոցիալական ցանցի եւ ֆոտոխմբագրման հավելվածի  գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանի հետ: Եվս մեկ անգամ համոզվեցի, որ IT ոլորտի ձեռնարկությունները Հայաստանում աշխատանքի նոր մշակույթի եւ կասեի անգամ՝ կյանքի ժամանակակից  ընկալման առաջամարտիկներն են: Կասկած չկա, որ այդ ոլորտը կլինի ոչ միայն տնտեսության, այլեւ կրթության, առողջապահության, էներգետիկայի եւ, ամենակարեւորը, ռազմարդյունաբերության լոկոմոտիվը: Իսկ սա չի կարող

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց Առավոտվա ժամը տասին: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Շատ բարձր կարծիք ունեմ քո մասին:

Ինչ գրքեր են դրված Սերժ Սարգսյանի աշխատասեղանին, և ինչ է նա ընթերցում. «168 ժամ»

Այս հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով դիմեցինք ՀՀ նախագահին։ «Իմ աշխատասեղանին դրված գրքերը թե՛ տարբեր անձանց կողմից արված նվերներ են, թե՛ այն գրքերն են, որոնք ընթերցում կամ վերընթերցում եմ, երբ այդպիսի հնարավորություն է ընձեռվում ժամանակի առումով: Ասեմ, որ աշխատասենյակում գրքերով շրջապատված լինելով՝ ինձ ինչ-որ տեղ գրքի, գիտելիքի զորությամբ ապահովագրված ու պաշտպանված եմ զգում: Ինչ վերաբերում է

Կարեն Խաչանովը առաջին անգամ անցավ «Ռոլան Գարոսի» երրորդ շրջան

Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը կարիերայի ընթացքում առաջին անգամ անցավ թենիսի «Մեծ Սաղավարտի» մրցաշարի երրորդ շրջան: Նա Ֆրանսիայի բաց առաջնությունում՝ «Ռոլան Գարոսում», 7:5, 6:4, 6:4 հաշվով հաղթել է չեխ ճանաչված թենիսիստ Տոմաշ Բերդիխին: Դիմակայությունը տեւել է 2 ժամ 13 րոպե: Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը լինելու է ամերիկացի Ջոն Իզները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Քաղաքացիները դուրս են եկել Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել

Հունիսի 2-ին, ժամը 22.55-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի  մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝  Ա. Ս.-ը և Ս. Կ.-ը Փամբակ գյուղի կողմից դուրս են եկել Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ԱԻՆ

«Մաշտոցի պուրակ»-ում պայթյունի ձայն է լսվել, կա տուժած

Հունիսի 2-ին, ժամը 18:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ և Կողբացի փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ «Մաշտոցի պուրակ»-ում, պայթյունի ձայն է լսվել, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի մոտակայքում գտնվող այգում, նախնական տվյալներով,

Հոգեբանության դասընթացներ մարզիչների համար

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Հայկական հոգեբանության ակադեմիան համատեղ հոգեբանական դասընթացներ են նախաձեռնել «Մարզչական գործունեության հոգեբանական ասպեկտների կատարելագործումը» թեմայով, որին մասնակցում են տարբեր մարզաձեւերի մարզիչներ: Դասընթացները կոչված են զարգացնելու սպորտային հոգեբանությունը, լրացնել առկա բացերը, ինչը կխթանի մարզիկների բարձր նվաճումները. «Մարզիչներն օրվա գերակշիռ մասն անցկացնում են իրենց սաների հետ եւ գիտեն նրանց բոլոր ուժեղ

Հայկ Մարտիրոսյանն ընդգրկվել է աշխարհի հավաքականի կազմ

Սենթ Լուիսի շախմատի ակումբը, ՖԻԴԵ-ն եւ ԱՄՆ շախմատի ֆեդերացիան հուլիսի 26-ից 29-ը Սենթ Լուիսում անցկացնելու են շախմատի ԱՄՆ-Աշխարհի հավաքական պատանեկան մրցաշար: Այն անցկացվելու է տարիքային երկու խմբով՝ մինչեւ 17 եւ մինչեւ 14 տարեկաններ: Աշխարհի հավաքականների թեկնածուներին ընտրել է ՖԻԴԵ-ի մարզչական հանձնաժողովը, իսկ վերջնական կազմերը հաստատել է ՖԻԴԵ-ի նախագահությունը: Ավագ տարիքի հավաքականում ընդգրկվել է մինչեւ 16

90-ամյա նվագախումբը կնվագի Չայկովսկի եւ Խաչատրյան

Երեւան է ժամանում ՌԴ Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը

Պահանջում են պատասխանատվության ենթարկել Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ ապօրինություններ կատարած ոստիկաններին

2017թ. մայիսի 31-ին ժամը 15-ի սահմաններում Երևանի Հյուսիսային պողոտայում զբոսնելիս, առանց որևէ առիթի, Բագին փաստաբանական գրասենյակի տնօրեն Արգիշտի Կիվիրյանին են մոտեցել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկանները և ցանկացել խուզարկել փաստաբանին: Կիվիրյանի հարցին, թե ինչ հիմքով են ցանկանում  իրեն խուզարկել, նրան են մոտեցել ևս մի քանի ոստիկան և Կիվիրյանին բերման ենթարկել ՀՀ Ոստիկանության Կենտրոնական բաժին սառը

Դավիթ Հակոբյան. Հանքարդյունաբերության ամենաբացասական հետևանքը քաղցկեղն է. (Տեսանյութ)

Դավիթ Հակոբյանի կարծիքով՝ բժիշկները չեն ցանկանում բարձրաձայնել այդ մասին

Կապսի ջրամբարի շինարարությունը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի համար. Արսեն Հարությունյան

«KfW բանկը մեծապես գնահատում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համագործակցությունը՝ երկու կողմերի համար կարևորագույն նշանակություն ունեցող նախագծերի շրջանակներում: Ուզում եմ հատուկ նշել, որ Կոմիտեի հետ մեր համագործակցությունը մշտապես եղել է բաց երկխոսության ձևաչափում: Հենց այդ պատճառով էլ այն այսքան արդյունավետ է»,- այս մասին ՋՏՊԿ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է KfW գերմանական բանկի նորանշանակ

Դոն Պիպոն` իր դեմ պլանավորած մահափորձի, «Վստրեչի Ապերի» հետ ունեցած իր հարաբերությունների մասին. Fnews.am

Թեև հայտնի հեղինակություն, Արթուր Ասատրյանի Դոն Պիպոյի սպանության գործով հիմնական մեղադրյալը ձերբակալվել ու կալանավորվել է, սակայն կրքերը այս մահափորձի շուրջ` քրեական եւ քաղաքական շրջանակներում, դեռ չեն մարում: Մամուլն արդեն գրել է, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը Էջմիածնում ձերբակալել է զինված հանցախմբի, որը պատրաստվում էր սպանել քրեական հեղինակություն Վստրեչի Ապերին ու Հռոմից նոր վերադարձած Դոն

Սերժ Սարգսյանն ընդունել է ԳԴՀ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահության անդամ Դիթմար Նիթանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահության անդամ, Բունդեսթագի բյուջետային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Դիթմար Նիթանին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին, բարձր գնահատել նրա գործունեությունը հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում և շնորհակալություն հայտնել Հայոց ցեղասպանության ընդունման ու դատապարտման ուղղությամբ նրա հետևողական ջանքերի համար: «Հարգելի՛ պարոն Նիթան, Հայաստանում քաջածանոթ են Ձեր գործունեությանը,

Լամբադա կամրջի մոտ ավտոբուսը կողաշրջվել է. կան տուժածներ

Հունիսի 2-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի մոտ մարդատար ավտոբուսը կողաշրջվել է. Կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են տարբեր բժշկական կենտրոններ:

Հունիսի 3-ից 5-ը ժամանակավորապես փակ կլինի Տերյան փողոցի Արամի և Պուշկինի փողոցների հատման ճանապարհահատվածը

Հարգելի համաքաղաքացիներ, Տերյան 5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի վրա բետոնալցման աշխատանքների կազմակերպման ընթացքում անվտանգության պարտադիր նորմերը պահպանելու նպատակով, հունիսի 3-ից մինչև հունիսի 5-ը՝ առավոտյան ժամը 08:00-ից մինչև 19:00-ն, Տերյան փողոցի Արամի և Պուշկինի փողոցների հատման ճանապարհահատվածում կդադարեցվի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան

«Նոր Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ԵՄ-ի համար». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 2-ին ընդունել է Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արյա Մակոնենին եւ Ֆինլանդիայի ԱԳՆ առեւտրային հարցերով խորհրդական Սառա Օհլսին: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների փոխգործակցության ակտիվացումը: Հանձնաժողովի նախագահն իր խոսքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ

«Էդմոն Մարուքյանին դիտարկում եմ որպես իշխանության արեւմտյան թեւի խոսնակ». Տիգրան Խզմալյան

«Էդմոն Մարուքյանը ոչ միայն իր անձնական տեսակետն էր հայտնում, այլեւ իշխանության խուճապն ու անհանգստությունը»

Բժիշկ-մանկաբույժ. Չեմ կարող ասել, որ հանքերի շահագործումը ազդել է մեր երեխաների առողջության վրա

«Բայց ասել, որ անհասկանալի հիվանդություններ են գլուխ բարձրացրել, չեմ կարող ասել, չի եղել նման դեպք»

Դավիթ Լոքյանի տեղակալն իր՝ Շիրակի մարզպետ դառնալու մասին

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր առավոտից համառ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ՀՅԴ-ն որոշել է փոխել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին։ Մարզպետարանցիների պատմելով, Հովսեփ Սիմոնյանը հենց այսօր է լսել այդ մասին՝ անակնկալի գալով։ Վերջինս մի քանի օր առաջ լրագրողներին վստահեցնում էր, որ դեռ միասին կաշխատենք երկար-երկար տարիներ։ Ըստ ՀՅԴ-ականների շրջանակում տարածված լուրերի, Շիրակի մարզպետ մտադրված են

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031