Օրվա լրահոսը
Գոռ Մալաքյանը չի մասնակցի հավաքականի առաջիկա հանդիպումներին. ffa.am
ffa.am. Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը չի մասնակցի հավաքականի առաջիկա խաղերին վնասվածքի պատճառով: Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել իր ակումբի կազմում անցկացրած վերջին խաղում: Հայաստանի ազգային հավաքականի բժշկական անձնակազմը հույս ուներ, որ Մալաքյանը կհասցնի վերականգնվել գոնե մինչև Չեռնոգորիայի հավաքականի հետ հանդիպումը, սակայն բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ ֆուտբոլիստի լրիվ ապաքինման համար անհրաժեշտ է ավելի
Պլանային ջրանջատում Արարատի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արարատյան» պոմպակայանի` ՀԷՑ-ի կողմից հոսանքազրկման պատճառով, ս.թ. հունիսի 6-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր, Այնթափ, Նորաբաց, Դարակերտ, Գետափնյա, Ղուկասավան, Հայանիստ, Դաշտավան, Զորակ, Դարբնիկ գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և
8000 աշակերտ անվճար այցելել է թատրոններ և թանգարան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ իրականացված «Մշակութային ծրագիր՝ դպրոցականների համար» նախագծի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 8000 աշակերտներ հնարավորություն են ունեցել անվճար այցելելու Երևանի պատմության թանգարան, ինչպես նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոններ: Ծրագրում ընդգրկվել էին բարձր առաջադիմություն ունեցող և տարբեր մրցույթներում ու փառատոներում հաղթած աշակերտներ: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության
Վարչապետն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է KfW բանկի աջակցությամբ ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում իրականացվող ծրագրերը և դրանց շարունակականությունը: Կարեն Կարապետյանը հյուրերին ներկայացրել է կառավարության գործունեության առաջնահերթությունները, նախաձեռնած բարեփոխումները, մասնավորապես` բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը: Ընդգծելով, որ Հայաստանի հետ գործընկերությունը
ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի երեխաները Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում
Այսօր՝ հունիսի 2-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ճանաչողական այցով հյուրընկալեց Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի երեխաներին: Միջոցառման ընթացքում օմբուդսմենի գրասենյակի Իրավական վերլուծության վարչության պետ Լուսինե Սարգսյանը և Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանը շնորհավորեցին երեխաներին տոնի առթիվ և մատչելի կերպով ներկայացրեցին մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեության
Բերդի տարածաշրջանում կարկտաբեր ամպերի դեմ հրթիռներ են արձակելու
Հակակարկտային կայաններ չկան,կարկուտն ավերում է
Շիրակի մարզպետ կդառնա Արթուր Խաչատրյանը
Կլինի առաջին մարզպետը թերեւս, որ Ամերիկյան համալսարանում էլ վերապատրաստման կարիք չի ունենա։
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը առաջիկայում դադարեցնելու է գործունեությունը
Ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» որևէ կապ չունի քաղաքացիներին մուտքի և ելքի վիզաների տրամադրման հետ
Մուտքի վիզաները տրամադրում են դիվանագիտական ներկայացուցչությունները, ելքի վիզաները՝ ՀՀ ԿԱ Ոստիկանությունը:
Կարեն Կարապետյան. «Մենք թվայնացման խնդիր ունենք և շատ հստակ գնալու ենք կառավարման բոլոր սուբյեկտների թվայնացման ուղիով»
«Պետք է պետական միջոցները տնտեսենք՝ ոչ թե սոցիալապես անապահով խավի, այլ բաշխման հասցեականության բարձրացման հաշվին». Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
«Ես տեղյակ չեմ, բայց ինձ մարզպետ են նշանակում ու հանում». Հակոբ Մաթիլյանի արձագանքը
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր առավոտից համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՅԴ-ն որոշել է փոխել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին։ Նրա փոխարեն մտադրված են մարզպետ նշանակել Երևանից, մասնավորապես՝ ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման փոխնախարար Արթուր Խաչատրյանին, որին, սակայն, դեմ են շիրակցի ՀՅԴ-ականները։ Ըստ մեր տեղեկությունների, նրանք փորձելու են ՀՅԴ Գերագույն մարմնում բանակցել Հակոբ Մաթիլյանի թեկնածությունն
Դավիթ Փափազյանն ընդգրկվել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի կազմում
Յունիբանկը հայտնում է իր Խորհրդի կազմում Դավիթ Փափազյանին` որպես անկախ անդամ ընդգրկելու մասին: Դավիթ Փափազյանը մասնագիտացել է միջազգային հարաբերությունների և ֆինանսների գծով և ավելի քան 11 տարվա աշխատանքային փորձ ունի կապիտալի կառավարման և ներդրումային բանկինգի ոլորտում ինչպես Մոսկվայում, այնպես էլ` Լոնդոնում: Որպես ինվեստիցիոն բանկիր աշխատել է UBS Investment Bank և Merrill Lynch բանկերում, այժմ կապիտալի
Սիպիլի և Անդրե Սիմոնյանի նոր երգը՝ հայրենադարձության ազդակ
Սիպիլը եզակի երգչուհի է, քանի որ նա Թուրքիայի պետական բեմերում հայերեն երգելու իրավունք ունի, նրա երգերը հնչում են թուրքական հեռուստաընկերություններով, մեծ տարածում են վայելում:
44-ամյա կինը ոչ թե հանկարծամահ էր եղել, այլ՝ սպանվել. Քրեական գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Լոռու մարզի 44-ամյա բնակչուհին ոչ թե հանկարծամահ է եղել, այլ դարձել բռնության զոհ։ Մեղադրանք է առաջադրվել ամուսնուն։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 44-ամյա կնոջ մահվան մասին ահազանգն ստացվել էր 2016թ. սեպտեմբերի 9-ին՝ բժշկական կենտրոնից։ Շտապօգնության աշխատակիցները, ամուսնու կանչի հիման վրա
Լեգենդար Կոմանդոսը՝ Մասիսի երիտասարդական կենտրոնի Քննարկումների ակումբի հյուր
Ս.թ. հունիսի 2-ին գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը, հյուրընկալվել էր Մասիսի երիտասարդական կենտրոնի Քննարկումների ակումբում: Քննարկման թեման Շուշիի ազատագրումն ու «Ազգ-բանակ» հայեցակարգն էր: Արցախյան ազատամարտի հերոսը ներկաներին պատմեց «Հարսանիք լեռներում» ծածկանվամբ հայտնի Շուշիի բերդի պաշարման մասին, որը փառքով պսակեց նրա ռազմական կենսագրությունը և դարձավ առաջին լայնամասշտաբ գործողությունը՝ իրականացված ԼՂՀ պաշտպանության միասնական շտաբի ղեկավարությամբ: Տեր-Թադևոսյանի հանդիպումը
Գուցե Ծառուկյանի բարեգործությունները վնասո՞ւմ են. Սուրեն Սարգսյանի անդրադարձը (Տեսանյութ)
Այն, որ ՀՀ ԱԱԾ-ն իր բուն անելիքը, հայտնի պատճառներով, համարում է երկրի` քիչ թե շատ հայտնի քաղաքական, հասարակական գործիչներին ու լրագրողներին գաղտնալսելը, այլևս ապացուցելու կարիք չունի: Նախորդ հաղորդաշարի ընթացքում, Արտաշատում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, անդրադարձանք, թե ինչպես հարցազրույցի համաձայնած մանկավարժները մի քանի ժամում միաբերան փոխեցին իրենց որոշումները: Այս օրերի ընթացքում, ես փորձել եմ հանդիպել նաև
Ի՞նչ սպասելիքներ ունի հայ համայնքը Թուրքիայի նոր խորհրդարանից. հարցազրույց «Ակօս»-ի գլխավոր խմբագրի հետ. Ermenihaber.am
Հետընտրական Թուրքիայում շարունակում են քննարկել խորհրդարանական ընտրությունների արդյունքները ու ապագա կառավարության կազմը: Շարքային քաղաքացիներից մինչև նորընտիր պատգամավորներ խոսում են 25-րդ գումարման խորհրդարանից ունեցած իրենց սպասելիքների մասին: Խորհրդարանական նախորդ ընտրություններից արմատապես տարբերվող այս ընտրությունների առանձնահատկությունը իշխանությունների «Արդարություն ու զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) մի ստվար ընտրազանգվածի կորուստն էր և քրդամետ,ազգային փոքրամասնությունների իրավունքների համար պայքարող «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» մուտքը
ՀՀ բնապահպանության նախարարությունը մեկ շաբաթվա ընթացքում կատարված խախտումների դիմաց հաշվարկել է 1.52 մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 29.05-02.06.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.29 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել 1.52 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 6 որոշում 300
ԿԳ նախարարությունը «սխալ է հանել» Վերահսկիչ պալատին
Ըստ նախարարության, Կրթության ազգային ինստիտուտը խախտումներ թույլ չի տվել
Կրկնակի քվեարկության փորձ կատարած քաղաքացուն դատում են
Դատը հետաձգվեց, գործով հանրային պաշտպան կներգրավվի
Շիրակի մարզպետին պաշտոնանկ են արե՞լ․ նրան կանչել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
Քիչ առաջ Aravot.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ այսօր մտադիր են փոխել Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանին։ Այս մասին մեզ տեղեկացրեցին Շիրակի ՀՅԴ-ականները, տեղեկությունները հաստատեցին նաև Շիրակի մարզպետարանում՝ նշելով, որ այո, կան նման խոսակցություններ ու մտադրություն։ ՀՅԴ-ն մարզպետի պորտֆելը վայր չի դնելու, սակայն մտադիր է մարզպետ բերել Երևանից։ Սա, բնականաբար, դուր չի եկել ո՛չ Շիրակի
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ոստիկանության ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող ևս 18 անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը
Բանկոմատից հափշտակված գումարներից 300.000 ՀՀ դրամը հայտնաբերվել է մեղադրյալ Արթուր Սողոմոնյանի անձնական խուզարկությամբ` վերջինիս կոշիկների միջից, ընդ որում, 10.000-անոց միանգամայն նոր, հաջորդական համարի և սերիայի թղթադրամներով:
© 1998 – 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Անծայրածիր հարստություն ունեցող Գագիկ Խաչատրյանը իր գյուղի համար ոչինչ չի արել․ պնդում են բանդիվանցիները (Տեսանյութ)
Ամասիայի տարածաշրջանի Բանդիվան գյուղի բնակիչների ասելով, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը արմատներով իրենց գյուղից է, սակայն վերջինս ոչնչով չի օգնել գյուղին։ «Իմ հորեղբոր թոռն է, բայց կոնկրետ գյուղի համար հեչ բան չի արել։ Միայն Ամասիային էր տիրություն անում»,-նեղվեց մեր զրուցակիցը։ Իսկ գյուղի մյուս տղամարդիկ թվարկեցին, որ նա Ամասիայում ֆուտբոլի դաշտ է սարքել, մանկապարտեզ կառուցել, գործարան
«Այս եւ մյուս տարին փոփոխությունների ժամանակ է». Մարթա Այվազյան
Միգուցե այս փոփոխությունները կառողջացնի մթնոլորտը, կազմակերպությունը
Հասարակական փակ տարածքներում ծխելը կարգելվի
Երեկ ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով ՀՀ առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ մենք պետք է ազգովի պատերազմ հայտարարենք ծխախոտին: Այս տարվա ծրագրով նախատեսվում են նաեւ կոշտ օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված հասարակական վայրերում ծխելու արգելքների ամրապնդմանը: Ներկայացվող լուսանկարն արվել է մայրաքաղաքի բուժհիմնարկներից մեկում, որտեղ իրենց տարածքում ծխելու դեմ պայքարի այս տարբերակն են մտածել: Լուսանկարը՝ ԼԻԱՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ
Ռոման Ամոյանը նշանակվել է նախարարի խորհրդական՝ հասարակական հիմունքներով
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի բազմակի մրցանակակիր, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը նշանակվել է նախարարի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: «Ռոման Ամոյանը մեր անվանի և հայկական սպորտում մեծ ավանդ ունեցող մարզիկներից է, ով ավարտելով իր ակտիվ մարզական գործունեությունը իմ առաջարկով ստանձնում է նախարարի խորհրդականի
Խանութից հափշտակել են քաղաքացու բջջային հեռախոսը (Տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութի սրահից բջջային հեռախոս գողացած անձի ինքնությունը։ 2017թ. մայիսի 8-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող խանութներից մեկի սրահից հափշտակել
Վանաձորում շահագործվող վերելակները գրեթե 40 տարեկան են
Վանաձոր քաղաքում գրանցված է շուրջ 180 վերելակ: Դրանցից բնակարանային տնտեսությունները սպասարկում են 106-ը: Այս տարվա ընթացքում փորձաքննության են ենթարկվել ու դրական եզրակացություն ստացել 40 վերելակներ: Բազմաբնակարան շենքերի վերելակների փորձաքննություն իրականացնելու համար համատիրությունները պետք է դիմեն Լոռու եւ Տավուշի մարզերի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժին, կնքեն պայմանագիր, որից հետո տարեկան առնվազն մեկ անգամ կանցկացվի վերելակների փորձաքննություն: Մեկ
«Սա ետնահանջ է ԱՄՆ-ի գլոբալ առաջնորդությունից». Ստյոպա Սաֆարյան
«Հարց է առաջանալու՝ ինչպես է գործելու ՌԴ-ԱՄՆ-Եվրոպա եռանկյունին». Ստյոպա Սաֆարյան


















































