Օրվա լրահոսը
«Մենք վստահ ենք, որ Հայաստանի տնտեսության հենասյուն համարվող Նաիրիտը ցանկության դեպքում կարող եք ոտքի կանգնեցնել»
Նաիրիտցիների համակարգող խումբը բաց նամակ-առաջարկով դիմել է «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին Հարգելի Պրն․ Կարապետյան, Չստանալով Ձեզ հասցեագրված մեր վերջին բաց նամակի պատասխանը՝ ենթադրում ենք, որ չկան մեր վախերն ու կասկածները փարատող նոր ասելիքներ և առաջարկներ։ Սակայն այժմ, չանդրադառնալով նախորդ նամակներում հնչեցված մեր կոչերին՝ թույլ տվեք դիմել Ձեզ մի նոր, առավել իրատեսական խնդրանք-առաջարկով։
Թուրքմենստանը հետաքրքրված է ԱԳԼՃԿ-ների հայաստանյան փորձով
Թուրքմենստանը հետաքրքրված է գազով ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հայաստանյան փորձով։ Վերջերս այդ երկիր ՀՀ վարչապետի կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, ոլորտում համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով՝ Հայաստան է ժամանել «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի պատվիրակությունը։ Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, ինչպես նաև գազալցակայանների համար սարքավորումներ արտադրող տեղական ընկերությունների ներկայացուցիչների
Դավադրությո՞ւն է. «Հայկական ժամանակ»
Հայաստանի տնտեսության վիճակին վերաբերող պաշտոնական ցուցանիշներն ու պաշտոնական կանխատեսումները, մեղմ ասած, այնքան էլ լավատեսական չեն։ Նախ՝ ցուցանիշների մասին։ Օրերս ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին 4 ամիսներին վերաբերող սոցիալ-տնտեսական նախնական տվյալները։ Եվ դրանցից ակնհայտ է դառնում, որ տարվա սկզբին գրանցվող փայլուն ու ոգեւորող ցուցանիշներից գրեթե ոչինչ չի մնացել։ Ճիշտ է, տնտեսական ակտիվության ցուցանիշի
Սպանություն Վանաձորում. սպանվել է տարիներ առաջ Վանաձորում սպանված «Ճաճոյենց Էդոյի» 34-ամյա տղան. shamshyan.com
Այսօր՝ մայիսի 25-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Գուգարքի բաժին, որ կանչով մեկնել է Գուգարք գյուղի 6-րդ փողոցի 42 տուն, որտեղ տան մուտքի աստիճաններին հայտնաբերել են տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է, սպանվածն էլ նույն հասցեի
Հենրիխ Մխիթարյանը դարձավ ՄՅՈՒ-ի ռեկորդների պատմագիրներից մեկը
Պոլ Պոգբայի եւ Հենրիխ Մխիթարյանի գոլերը կերտեցին «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը Եվրոպա լիգայում եւ ակումբին երրորդ տիտղոսը բերեցին այս մրցաշրջանում: Եվրոպա Լիգայի գավաթով ՄՅՈՒ-ն վերադարձավ Չեմպիոնների լիգա: Բայց «Այաքսի» հետ եզրափակիչ խաղը նաեւ այլ խորհուրդներ ուներ: Հաղթանակը ՄՅՈՒ-ն նվիրեց մանչեսթերցիներին, որոնք ահաբեկչության պատճառով օրերս մեծ ողբերգություն էին ապրել: Հետաքրքիր է, որ գոլերի հեղինակ դարձան հենց Պոլ
Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի գավաթակիր
«Մանչեսթեր Յունայթեդը» Ստոկհոլմում կայացած Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղում 2:0 հաշվով հաղթեց Ամստերդամի «Այաքսին» ու նվաճեց պատվավոր գավաթը: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընդմիջումից անմիջապես հետո կիսաշրջադարձ գեղեցիկ հարվածով երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը՝ վերջակետ դնելով հանդիպման ելքին: Այսպիսով, Հենրիխ Մխիթարյանը դարձավ պատմության մեջ հայաստանցի առաջին ֆուտբոլիստը, որը տիրանում է եվրոպական գավաթի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարները՝
Շրջապտույտից դուրս գալու ճանապարհը
Ինչու են 25 տարվա ընթացքում ձախողվել բոլոր ընդդիմությունները՝ ԱԺՄ-ից սկսած, Կոնգրեսով եւ ՕՐՕ-ով վերջացրած: Նախ՝ իրենք` ընդդիմադիրները, չեն կարծում, որ ձախողվել են, նրանց թվում է, որ մեծ հաջողությունների են հասել, որ ժողովուրդն իրենց շատ էր սիրում, նույնիսկ պաշտում էր, իրենց հետ մեծ հույսեր էր կապում, բայց «իշխանությունը բռնազավթածները» դիմեցին ապօրինությունների, բռնությունների եւ ճնշեցին «համաժողովրդական շարժումը»:
Ամերիկացի երգչուհին Օրբելյանին որակեց մոլորակի լավագույն դիրիժոր
Ջազի թագուհի Էլլա Ֆիցջերալդի 100-ամյակին նվիրված համերգ կայացավ
Ոստիկանությունը կանխեց եւ խափանեց նախապատրաստվող սպանությունը
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ զինված անձինք նախապատրաստվում են կատարել ծանր հանցագործություն՝ սպանություն, և այդ նպատակով բնակարան են վարձակալել Էջմիածին քաղաքում, ապօրինի կերպով ձեռք են բերել զենքեր և զինամթերք և ձեռնամուխ եղել սպանության նախապատրաստական գործողություններին։ Փաստի առթիվ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված օպերատիվ-հետախուզական և
Հռոմի պապը Մելանյա Թրամփից հետաքրքրվել է՝ ինչով է կերակրում ԱՄՆ նախագահին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Թրամփ զույգի հետ հանդիպմանը հետաքրքրվել է ԱՄՆ նախագահի սննդակարգից, գրում է Associated Press-ը։ «Ինչո՞վ եք նրան կերակրում՝ պոտի՞ցայով (սլավոնական ընկույզով թխուկ-խմբ.)»,- հարցրել է Պապը Մելանյա Թրամփին։ Առաջին տիկին, ըստ երևույթին, միանգամից չի հասկացել, որ խոսքը սլովենական ավանդական ուտելիքի մասին է։ Լրագրողները ենթադրում են, որ փոխարենը նա հասկացել է «պիցցա»։ «Պոտի՞ցա։ Ահ, այո»,-
Գերմանական շնչով ցուցադրություն Հայաստանի ազգային պատկերասրահում
Տեղի ունեցավ «Արքայական փայլ. պրուսական դղյակներն ու այգիները Բրանդենբուրգում եւ Բեռլինում» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահի Ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ «Արքայական փայլ. պրուսական դղյակներն ու այգիները Բրանդենբուրգում եւ Բեռլինում» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը։ Ներկա էին Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի գիտության եւ մշակույթի նախարար Մարտինա Մյունխը եւ Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ «Սա եւս մեկ
Գայանեն երազում է նմանվել քույրիկին՝ Սյուզի Կենտիկյանին
«Դինամո» մարզադահլիճում անցկացված բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնության աղջնակների մրցաշարի 48 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց 16-ամյա Գայանե Տեր-Բարսեղյանը (մարզիչ՝ Վարդան Հարությունյան): Գայանեն բռնցքամարտով զբաղվում է անցած տարվա սեպտեմբերից, ու սա նրա առաջին հաջողությունն է՝ առայժմ հանրապետական ռինգում: Աղջնակը ռինգում հեռու գնացող նպատակներ եւ ոգեւորության իր օրինակն ունի՝ հորաքրոջ աղջկան, հանրահայտ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն
«Սեո՞ւլն է ներկայացնում, գուցե Ճապոնիան, Կամբոջան». Շուշան Պետրոսյանը՝ «Եվրատեսիլի» մեր երգի մասին
Շուշան Պետրոսյանը չի ուզում, որ Եվրատեսիլում Հայաստանն առաջին տեղը գրավի, ըստ նրա, մենք այդքան ժամանակ չունենք: Նա դեմ է նաեւ, որ Եվրատեսիլին մասնակցելու համար մեզ կոտորենք:
Ինչպես են քնաբեր դեղահաբերը հայտնվել սպանված կուրսանտի բարձի տակ
Սպանված կուրսանտի հայրը մանրամասներ է պատմում ամբաստանյալի մոր հետ հանդիպումից
ԿԸՀ-ն մտադրություն չունի՞ առցանց տիրույթից հանել 4000 քաղաքացիների անձնական տվյալները
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի տեղեկացմամբ` իրենք անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից որևէ որոշում չեն ստացել
«Տարածքներ կարգավիճակի» կամ «իրավիճակի բարելավման» դիմաց բանաձևերը կկորցնեն իրենց կեղծ գրավչությունը
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը`Սերժ Սարգսյանի ելույթի մասին – Ամսի 18-ին, խորհրդարանում ունեցած իր ծավալուն ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը, այսպես ասած, հստակեցումներ մտցրեց`արցախյան հարցի կարգավորման իր մոտեցումներում`փաստելով, որ հարցի լուծման հիմնական փաստաթուղթը Կազանյան փաստաթուղթն է: Նախագահը անդրադարձավ նաեւ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք միս ու արյուն ստացած Մադրիդյան սկզբունքներին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած խաղաղության պլատֆորմին,
Վրաստանից ՀՀ ելակ չի ներմուծվել, ոչ էլ ՌԴ-ից՝ վարունգ. Գյուղնախարարությունից պարզաբանում են
Վարունգի ցածր գներով մտահոգ գյուղացիներին փոխնախարարն ասաց՝ հիմնական խնդիրը ծավալների ավելացումն է. «Սկսել են ավելի շատ մշակել, քան անցյալ տարի: Սպայկան այստեղ վարունգ չի վաճառում: Խոսել ենք իրենց ղեկավարության հետ, պատրաստ են, որ եթե որակյալ ապրանք լինի, նաեւ արտահանել»:
«Եղել է բժշկական համապատասխան հիմնավորում». ՊՆ խոսնակը՝ Շահեն Հարությունյանի՝ հոգեբուժարանի ուղեգրի մասին
«Ժամանակին նրա հոր նկատմամբ հոգեբուժական հաստատությունն օգտագործել են որպես հետապնդման միջոց»
750 հազար բնակչություն ունեցող Նուբայի մեն ու միակ վիրաբույժը Գյումրիում էր (Տեսանյութ)
Այսօր «Ավրորա-2016» մարդասիրական առաջին մրցանակի հաղթող Մարգարիտ Բարանկիցեի հետ Գյումրի էր եկել նաև «Ավրորա 2017»-ի հավակնորդ, ամերիկացի բժիշկ Թոմ Քաթենան։ Հիշեցնենք, որ նա 2008 թվականից մարդասիրական գործունեություն է ծավալում Սուդանի Դեմոկրատական հանրապետության Նուբա լեռների Գիբել քաղաքում։ Նա տեւական պատերազմի ու աղքատության ճիրաններում գտնվող ու 750.000 բնակչություն ունեցող այդ շրջանի միակ վիրաբույժն է։ Վերջինս եկել է
Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ
Հանրապետության Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ նպատակի համար ծախսեց «Ավրորայի» մրցանակակիրը՝ պարգև ստացած 100 հազար դոլարը (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրիում էր «Ավրորա» մարդասիրական առաջին մրցանակի հաղթող Մարգարիտ Բարանկիցեն։ Նա, անդրադառնալով Հայաստանում առաջին անգամ անցկացված մրցանակաբաշխությանը, որով «100 կյանք» նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանն ու Վարդան Գրեգորյանը իրենց երախտագիտությունն են հայտնում նրանց, ովքեր Հայոց Ցեղասպանության ժամանակ վտանգելով սեփական կյանքը՝ փրկել են հայերին, պարզաբանեց, թե ինչ է իր համար նշանակում այդ
Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
Մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Հանդիպման ընթացքում դեսպան Թիան Էրլուն ներկայացրել ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Չժան Ֆենխուային: Վիգեն Սարգսյանը շնորհավորել է ռազմական կցորդին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, մաղթել հաջողություն Հայաստանում իր հետագա ծառայությունն իրականացնելու
«Հայերն առաքյալներ են՝ թագադրված Աստծո կողմից»․30 հազար երեխաների կյանք փրկած Մարգարիտ Բարանկիցե (Տեսանյութ)
Այսօր Գյումրիում հյուրընկալված «Ավրորա» մարդասիրական առաջին մրցանակի հաղթող Մարգարիտ Բարանկիցեն, «Սրբոց Նահատակաց» եկեղեցում, խոսելով հայ ժողովրդի մասին, ասաց․ «Մենք բոլորս Աստծո զավակներն ենք, Աստծո ուղերձը ձեր ժողովրդին հղվել է դեռ այն ժամանակ, երբ առաքյալներ Բարդուղիմեոսն ու Թադեոսը եկան Հայաստան Քրիստոնեությունը Հայաստան բերելու համար։ Այդ պահից ի վեր հայերդ որոշակի իմաստով առաքյալներ եք և Աստծո խոսքը
Հարուցվել է քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 6/09 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։ 2017 թվականի մայիսի 14-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի թիվ 6/09 ընտրատեղամասում գրանցվել է կրկնակի քվեարկության փորձ։ Ահազանգում մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով իրականացված անհրաժեշտ դատավարական
Մանչեսթերի պայթյունի հետևում կանգնած է ահաբեկչական ցանց. ոստիկանությունը հաստատել է
Մանչեսթերի ոստիկանության պետ Իան Հոփքինսը հաստատել է, որ «Մանչեսթեր-արենա»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպվել է հանցավոր ցանցի կողմից, գրում է «ՌԻԱ Նովոստին»: «Ակնհայտ է, որ խոսքը ցանցի մասին է»,- ասել է Հոփքինսը չորեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Նա ընդգծել է, որ այս պահին ձերբակալվել է 4 մարդ, և որ չորեքշաբթի կեսօրին ստուգումներ են անցկացվել քաղաքի կենտրոնում:
Լևոն Մկրտչյանն ընդունել է Բրանդենբուրգի երկրամասի գիտության նախարարին
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի գիտության, գիտահետազոտության և մշակույթի նախարար Մարտինա Մյունխի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում աստղաֆիզիկայի զարգացմանը նվիրված միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով : Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ հայ-գերմանական հարաբերություններում կրթագիտական համագործակցությունը կարևոր դերակատարություն ունի: «Շնորհակալ ենք Հայաստանի կրթության և գիտության
Սիսիան. խնդրին ե՛ւ լուծող գտնվեց ե՛ւ լուծում
Տարիներ շարունակ Սիսիանի Հովնան Որոտնեցու փողոցի 15 հասցեում կոյուղագծի «անլուծելի խնդիր» կար: «Անլուծելի»՝ որովհետեւ լուծող չկար, եւ ոչ թե լուծում: Իսկ խնդիրը հետեւյալն էր: Թվով 7 տնատիրությունների ջրահեռացման համակարգը գալիս-միանում էր մի «կոլոդեցի», իսկ այստեղից 7 գծամետր երկարությամբ խողովակով կոյաջրերը ուղղվում էին դեպի մեծ տրամագիծ ունեցող կոլեկտոր: Ամեն ինչ ցույց էր տալիս, որ այդ 7
Ծխախոտի հարկման մասին ֆիննախի նախագիծը կառավարության աշխատակազմը չի ընդունում
Ֆիննախն առաջարկում է ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգը կիրառել նաեւ ակցիզային հարկով հարկման նպատակով
ՔԿՀ պաշտոնյայի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ «Արմավիր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ազատ Մանվելյանն ապօրինի ձեռք է բերել ու աշխատավայր տեղափոխել «մարիխուանա» և «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցներ: Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ


















































