Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը քննադատում է՝ ԱԺ մտած բոլոր ուժերն ընտրել են մադրիդյան, կազանյան, կամ լավրովյան տարբերակները

Ժառանգության առաջնորդի խոսքերով՝ «երբ խոսում ենք տարածքային փոխզիջումների մասին, չեմ ուզում ֆանտաստիկ բաներ ասել, բայց ինչպես պետք էր ժամանակին բացառել Մեղրիի տարբերակը օրակարգային բանակցություններից, պետք էր բացառել դա»:

Գյումրիում բացվել է մերօրյա հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքար

Ապրիլյան պատերազմում հերոսացած գյումրեցիների հիշատակին նվիրված հուշաքար է բացվել Գյումրու «Կուրսկի» հրապարակում: «Արաքս կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում իրականացրել է «Փառքի պուրակը` որպես մերօրյա հերոսների հավերժացման խորհրդանիշ» ծրագիրը, որի շրջանակներում էլ կանգնեցվել է հուշաքարը: Հուշաքարի բացման պատիվը տրվեց հերոսների ծնողներին ու զավակներին: Միջոցառմանը

Մեկնարկել են Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի վերականգնման աշխատանքները

Մայիսի 23-ին աշխատանքային այցով գ. Կարծախ էին մեկնել ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրագիտության ինստիտուտի և Հայոց ազգագրության թանգարանի գիտաշխատող Արգամ Երանոսյանը՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչության ներկայացուցիչների, հոգաբարձուների խորհրդի անդամ Գագիկ Վարդերեսյանի ուղեկցությամբ: Առաջիկայում պլանավորված են տուն-թանգարանի հուշային հատվածի շինարարական աշխատանքներ, մասնավորապես` հողի շերտերի հեռացում և փտած գերանների փոխարինում

Քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդոյի» որդու սպանության մեջ կասկածվում է վերջինիս կինը

Այս գիշեր Լոռու մարզի Գուգարք գյուղում տեղի է ունեցել սպանություն: Ժամը 00:50-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Գուգարքի բաժինն ահազանգ է ստացվել, որ գյուղի տներից մեկում տղամարդու դիակ կա: Դեպքի վայր ժամանած օպերատիվ  խումբը  պարզել է, որ մահացածը 1983 թ.-ին ծնված Տիգրան Մարտիրոսյանն է, ով Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդոյի» որդին է։ Նախնական տեղեկություններով

Տնային պայմաններում սպասարկվող միայնակ տարեցներին բժշկի նշանակումով կտրամադրվեն անվճար դեղեր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ 25.05.2017թ. կառավարության հերթական նիստում հավանության է արժանացել Կառավարության համապատասխան որոշումներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, համաձայն որի` 1. Տնային պայմաններում սպասարկվող այն անձանց, ովքեր չեն օգտվում օրենսդրությամբ նախատեսված՝ անվճար դեղ ստանալու իրավունքից, բժշկի նշանակումով կտրամադրվեն անվճար դեղեր, 2. «Վետերան» օթևանում բնակվող անձանց, ըստ գնահատված կարիքի,

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի դատարանի դատավորի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

Դատավորի կողմից կաշառք ստանալու փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հավաքված բավարար փաստերի համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լևոն Արազյանը ամբաստանյալի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար նրանից անձամբ կաշառք է պահանջել և ստացել: Այսպես, նախաքննությամբ հիմնավորվել է, որ դատավոր

«Ծառուկյան» դաշինքի «պտիչկան» փչացե՞լ է

Նապոլեոն Ազիզյանը վստահեցնում է, որ «Ծառուկյան» դաշինքը քվեարկել է Էդմոն Մարուքյանի օգտին, ուղղակի «սիստեման» չի աշխատել ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ պատգամավոր Արա Բաբլոյանի եւ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի թեկնածությունն էր առաջադրվել: Ինչպես հայտնի է, ընդդիմադիր թեկնածուի օգտին քվեարկել էր ընդամենը 12 պատգամավոր, որից 9-ը «Ելքի» անդամներն էին: Երբ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչպե՞ս է

«Վոլոդյա Ավետիսյանն ազատվել է, բարի ազատություն».Էդուարդ Շարմազանով

Էդուրադ Շարմազանովը չի համարում, որ Վոլոդյա Ավետիսյանը քաղաքական բանտարկյալ էր

Արցախի հարցով բանակցությունները եկող տարի կարող են մտնել որոշումների կայացման փուլ

Համենայնդեպս, նման տպավորություն ունի ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավորը

Լեւոն Մկրտչյանը վստահեցնում է՝ դրամահավաքի համար տնօրենները կպատժվեն, եթե ծնողը պնդի

Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանը դպրոցներում դրամահավաքների մասին

Գարեգին արք. Բեկչյանը Պոլսի հայոց պատրիարքի թեկնածու է, մյուս թեկնածուները՝ ենթադրելի են (Տեսանյութ)

Ամենայն հավանականությամբ, թեկնածուների թվում կլինեն նաեւ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը եւ Սահակ եպիս. Մաշալյանը

«Մաքուր Հայաստան» ծրագրին խիստ հետևողական ենք լինելու և այն կրելու է շարունակական բնույթ. Կարեն Կարապետյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Անդրադառնալով «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից աղբահանության և սանիտարական մաքրման

Հոգնելը հաշիվ չի. 7/53 ընտրատեղամասի խախտումն ու «Ելքի» տեսագրությունը

ԿԸՀ-ն հաստատեց, որ «Ելքը» ճիշտ է, թիվ 7 ընտրատարածքային հանձնաժողովը սխալ է մեկնաբանել «Ներող եղեք, շա՜տ հոգնած էինք, չստորագրեցինք»,- ահա այսպես Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 7/53 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արսեն Համբարձումյանը, երբ այդ տեղամասի արդյունքների վերահաշվարկն էր ընթանում, արդարանում էր, որ չի հասցրել, ի վիճակի չի եղել ստորագրել ու կնքել ընտրությունների արդյունքների պարկը: Այդ

ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնը՝ հաճախորդների հետ համագործակցության որակյալ և արդյունավետ միջոց

Այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնը օրական սպասարկում է միջինում 3000 մուտքային և ելքային զանգ: Բիզնեսի տարբեր ուղղություններով այդ քանակության զանգերի սպասարկումն անհնար կլիներ առանձ պրոֆեսիոնալ թիմի: Տեղեկատվական կենտրոնի որոշ ծառայություններ տրամադրվում են շուրջօրյա, մասնավորապես, ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները շուրջօրյա կարող են ստանալ իրենց քարտային հաշիվների հաշվեկշիռների կամ քարտերի սպասարկմանը վերաբերվող տեղեկատվություն, զանգահարելով 010 560708 հեռախոսահամարին: ՎՏԲ-Հայաստան

«Ինքը ցայտուն քաղաքական գործիչ է դարձել» Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Զարուհի Փոստանջյանի մասին

Րաֆֆի Հովհաննիսյանը գտնում է, որ Զարուհի Փոստանջյանը պետք է սուսուփուս մնար «Ժառանգության» մեջ եւ նախընտրական շրջանում ենթարկվեր մեծամասնության կարծիքին:

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ տուժածներից մեկը Քյարամ Սլոյանի հարազատն է (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ տուժածների թվում էր նաեւ ապրիլյան պատերազմում դաժան սպանված Քյարամ Սլոյանի հարազատը, ազգությամբ եզդի Լյուսի Ուսոյանը, ով ցույցի մյուս մասնակիցների հետ միասին հարձակման էր ենթարկվել: «Լավանում եմ, մի քիչ դժվար է, սովոր չեմ, բայց լավանում եմ», – Հայաստանում ծնված, ԱՄՆ-ի եզդի համայնքի գործիչ Լյուսի Ուսոյանը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ միջադեպի

ՕՐՕ կուսակցություն չի լինի. Րաֆֆի Հովհաննիսյանը նոր առաջարկ է անում՝ հրավիրելով նաեւ «Ելքին» (Տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մեկ ամսից համագումար են անելու եւ պատրաստվում են «Ժառանգություն» կուսակցությունը խոշորացնել: Նրանք առաջարկելու են «Ելքին», որ միավորվի իրենց, որ կարողանան իշխանությունների ռեսուրսին հակակշիռ ստեղծել:

Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպեց Լիբանանի բանակի հրամանատարի հետ

Մայիսի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի բանակի հրամանատար, բրիգադի գեներալ Ժոզեֆ Աունի հետ: Հանդիպման սկզբում դեսպան Մկրտչյանը Ժոզեֆ Աունին փոխանցեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի շնորհավորական ուղերձը Լիբանանի բանակի հրամանատարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով արդյունավետ գործունեություն: Ժոզեֆ Աունը ներկայացրեց Լիբանանի բանակի առջև ծառացած խնդիրները, որոնք առնչվում են երկրի

«Թող հարուստը շատ չուրախանա, աղքատն էլ շատ չտխրի, ԱԺ մտածը թող չմեծամտանա, չանցածն էլ թող շատ չտխրի». Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ պատրաստ են համագործակցել խորհրդարանական որոշ ուժերի հետ. «Եթե իրենք ցանկանան, եթե լինեն համապարփակ, մեծ մտածող, վեհանձն մտածող, մենք կկարողանանք նաեւ համագործակցել ԱԺ-ում ներկայացված որոշ անդամների հետ»:

Կոնգրեսը Վաշինգտոնում թուրքերի բռնությունը դատապարտող բանաձև է ներկայացրել

Նշվում է, որ ցուցարարների դեմ դաժան հարձակում է եղել Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական,Կալիֆորնիա) ամենաբարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելի (դեմոկրատ, Նյու Յորք), Հանրապետական կուսակցության մեծամասնության խմբի ղեկավար Քևին Մըքքարթիի (հանրապետական, Կալիֆորնիա) և Դեմոկրատական կուսակցության երկրորդ ամենաբարձրաստիճան անդամ Սթենի Հոյերի(դեմոկրատ, Մերիլենդ) հետ ներկայացրեց Ներկայացուցիչների պալատի

Ըստ Արման Մելիքյանի` ԱՄՆ-ն համբերատար սպասում է, թե ինչպես է ՌԴ-ն հանձնելու Արցախի տարածքները Ադրբեջանին

Միակ պետությունը, որ բավականաչափ կապեր ունի տարածաշրջանում, ազդեցություն, լծակներ, դա ՌԴ-ն է: ԱՄՆ-ին պետք չէ միջամտել տարածքների հանձնման խնդրին, եթե դա կազմակերպի ՌԴ-ն, ՀՀ-ում ՌԴ-ի ազդեցությունը բավականին կթուլանա:

«Միակարծիք էին, որպեսզի Շանգալը եզդիաթափ չլինի»

Ասում է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանը – Պարոն Շարոյան, Դուք արդեն Հայաստանում եք: Հայտնի է, որ հրավիրվել էիք Գերմանիա՝ կոնֆերանսի, որպես հայաստանյան միակ ներկայացուցիչ: Դուք «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահն եք: Պատմեք կոնֆերանսի մասին: – Ապրիլի 20-21-ին Գերմանիայի Բեռլին քաղաքի Բունդեսթագի շենքում հրավիրվել էր «Եզդիների համերաշխության եւ միասնության

«Եթե հին նախարարը համահունչ քայլեր է կատարում, իմաստ չկա նրան փոխելու». ՀՀԿ-ական պատգամավոր

Գագիկ Մինասյանը նոր ձեւավորվելիք կառավարության գլխավոր պաշտոնների մասին տեղեկություններ չունի, բայց վստահեցնում է, որ մոտ երկու տարի անց հասարակությունը կզգա կառավարության աշխատանքի արդյունքը

Վերսկսվեցին Մինսկ-Երևան ուղիղ չվերթները

Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը երեկ՝ մայիսի 24-ին, վերսկսեց ուղիղ թռիչքներ իրականացնել Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր   քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ավիաընկերությունը ստացել էր թույլտվություն՝ կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: Ամառային նավիգացիոն շրջանում՝ մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, «Բելավիա»-ն չվերթներ կիրականացնի շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ    ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

Կասեցված հայցադիմումի ճակատագրի մասին դատարանը մոռացե՞լ է

Բավական Խաչատրյանի ներկայացուցիչ Արտուր Հարությունյանն անցյալ տարվա մարտի 9-ին դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ փորձագետ Սարգիս Հացպանյանի, «Առավոտ» օրաթերթի, «Նյուս.ամ» լրատվական գործակալության եւ «Նոյյան տապան» լրատվական կենտրոնի դեմ, պահանջելով հրապարակային ներողություն խնդրել, հերքում տալ, փոխհատուցել վնասը: Հայցվոր կողմը հայտնել էր, թե փետրվարի 16-ին Սարգիս Հացպանյանը ասուլիս է հրավիրել «Նոյյան տապանում»,

Քննարկվել են Տավուշի մարզի խոշորացվող համայնքներին առնչվող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նախօրեին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր` խոշորացվող համայնքների խնդիրներին առնչվող հարցերը քննարկելու նպատակով:  Խորհրդակցությանը, որը վարում էր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ներկա էին ՀՀ ՏԿԶ նախարարության ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատուներ, խոշորացվող համայնքների ղեկավարները: Խորհրդակցությանը ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին

Կստեղծվի Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին

ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը մայիսի 25-ի կառավարության նիստի հաստատմանն է ներկայացրել «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Նշենք, որ ՀՀ Նախագահի` 2016 թվականի դեկտեմբերի 20-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ ստեղծելու մասին» ՆԿ-262-Ա

Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Մարտի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը

Նոր զարգացումներ՝ մանկապարտեզի վարիչի կաբինետում «ժուչոկ» գցելու աղմկահարույց գործից

Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, որտեղ հետընտրական կրքերը չեն հանդարտվում, նոր թափ է առել նախկին պատգամավոր Մուշեղ Պետոյանի ու Արթիկի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Մխիթար Վարագյանի թիմակիցների միջև այսպես ասած «մենամարտը»։ Մեզ ահազանգող արթիկցիների բնութագրմամբ, բանը հասել  էր նրան, որ Արթիկի քաղաքային իշխանությունները ՏԻՄ ընտրություններում իրենց չսատարելու, այլ Մուշեղ Պետոյանին կողմնակից լինելու պատճառով անհարկի

«Մենք չհայտարարված պատերազմ ունենք ու փակ սահմաններ». Գագիկ Մինասյանը՝ ներդրումային միջավայրի մասին

ՀՀԿ-ական պատգամավորը համոզված է, որ բարեփոխումներն աստիճանաբար տեսանելի կլինեն դրսի ներդրողների համար

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031