Օրվա լրահոսը
«Վոլոդյա Ավետիսյանն ազատվել է, բարի ազատություն».Էդուարդ Շարմազանով
Էդուրադ Շարմազանովը չի համարում, որ Վոլոդյա Ավետիսյանը քաղաքական բանտարկյալ էր
Արցախի հարցով բանակցությունները եկող տարի կարող են մտնել որոշումների կայացման փուլ
Համենայնդեպս, նման տպավորություն ունի ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավորը
Լեւոն Մկրտչյանը վստահեցնում է՝ դրամահավաքի համար տնօրենները կպատժվեն, եթե ծնողը պնդի
Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանը դպրոցներում դրամահավաքների մասին
Գարեգին արք. Բեկչյանը Պոլսի հայոց պատրիարքի թեկնածու է, մյուս թեկնածուները՝ ենթադրելի են (Տեսանյութ)
Ամենայն հավանականությամբ, թեկնածուների թվում կլինեն նաեւ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը եւ Սահակ եպիս. Մաշալյանը
«Մաքուր Հայաստան» ծրագրին խիստ հետևողական ենք լինելու և այն կրելու է շարունակական բնույթ. Կարեն Կարապետյան
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Անդրադառնալով «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից աղբահանության և սանիտարական մաքրման
Հոգնելը հաշիվ չի. 7/53 ընտրատեղամասի խախտումն ու «Ելքի» տեսագրությունը
ԿԸՀ-ն հաստատեց, որ «Ելքը» ճիշտ է, թիվ 7 ընտրատարածքային հանձնաժողովը սխալ է մեկնաբանել «Ներող եղեք, շա՜տ հոգնած էինք, չստորագրեցինք»,- ահա այսպես Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 7/53 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արսեն Համբարձումյանը, երբ այդ տեղամասի արդյունքների վերահաշվարկն էր ընթանում, արդարանում էր, որ չի հասցրել, ի վիճակի չի եղել ստորագրել ու կնքել ընտրությունների արդյունքների պարկը: Այդ
ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնը՝ հաճախորդների հետ համագործակցության որակյալ և արդյունավետ միջոց
Այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնը օրական սպասարկում է միջինում 3000 մուտքային և ելքային զանգ: Բիզնեսի տարբեր ուղղություններով այդ քանակության զանգերի սպասարկումն անհնար կլիներ առանձ պրոֆեսիոնալ թիմի: Տեղեկատվական կենտրոնի որոշ ծառայություններ տրամադրվում են շուրջօրյա, մասնավորապես, ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները շուրջօրյա կարող են ստանալ իրենց քարտային հաշիվների հաշվեկշիռների կամ քարտերի սպասարկմանը վերաբերվող տեղեկատվություն, զանգահարելով 010 560708 հեռախոսահամարին: ՎՏԲ-Հայաստան
«Ինքը ցայտուն քաղաքական գործիչ է դարձել» Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Զարուհի Փոստանջյանի մասին
Րաֆֆի Հովհաննիսյանը գտնում է, որ Զարուհի Փոստանջյանը պետք է սուսուփուս մնար «Ժառանգության» մեջ եւ նախընտրական շրջանում ենթարկվեր մեծամասնության կարծիքին:
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ տուժածներից մեկը Քյարամ Սլոյանի հարազատն է (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ տուժածների թվում էր նաեւ ապրիլյան պատերազմում դաժան սպանված Քյարամ Սլոյանի հարազատը, ազգությամբ եզդի Լյուսի Ուսոյանը, ով ցույցի մյուս մասնակիցների հետ միասին հարձակման էր ենթարկվել: «Լավանում եմ, մի քիչ դժվար է, սովոր չեմ, բայց լավանում եմ», – Հայաստանում ծնված, ԱՄՆ-ի եզդի համայնքի գործիչ Լյուսի Ուսոյանը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ միջադեպի
ՕՐՕ կուսակցություն չի լինի. Րաֆֆի Հովհաննիսյանը նոր առաջարկ է անում՝ հրավիրելով նաեւ «Ելքին» (Տեսանյութ)
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մեկ ամսից համագումար են անելու եւ պատրաստվում են «Ժառանգություն» կուսակցությունը խոշորացնել: Նրանք առաջարկելու են «Ելքին», որ միավորվի իրենց, որ կարողանան իշխանությունների ռեսուրսին հակակշիռ ստեղծել:
Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպեց Լիբանանի բանակի հրամանատարի հետ
Մայիսի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի բանակի հրամանատար, բրիգադի գեներալ Ժոզեֆ Աունի հետ: Հանդիպման սկզբում դեսպան Մկրտչյանը Ժոզեֆ Աունին փոխանցեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի շնորհավորական ուղերձը Լիբանանի բանակի հրամանատարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով արդյունավետ գործունեություն: Ժոզեֆ Աունը ներկայացրեց Լիբանանի բանակի առջև ծառացած խնդիրները, որոնք առնչվում են երկրի
«Թող հարուստը շատ չուրախանա, աղքատն էլ շատ չտխրի, ԱԺ մտածը թող չմեծամտանա, չանցածն էլ թող շատ չտխրի». Րաֆֆի Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ պատրաստ են համագործակցել խորհրդարանական որոշ ուժերի հետ. «Եթե իրենք ցանկանան, եթե լինեն համապարփակ, մեծ մտածող, վեհանձն մտածող, մենք կկարողանանք նաեւ համագործակցել ԱԺ-ում ներկայացված որոշ անդամների հետ»:
Կոնգրեսը Վաշինգտոնում թուրքերի բռնությունը դատապարտող բանաձև է ներկայացրել
Նշվում է, որ ցուցարարների դեմ դաժան հարձակում է եղել Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական,Կալիֆորնիա) ամենաբարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելի (դեմոկրատ, Նյու Յորք), Հանրապետական կուսակցության մեծամասնության խմբի ղեկավար Քևին Մըքքարթիի (հանրապետական, Կալիֆորնիա) և Դեմոկրատական կուսակցության երկրորդ ամենաբարձրաստիճան անդամ Սթենի Հոյերի(դեմոկրատ, Մերիլենդ) հետ ներկայացրեց Ներկայացուցիչների պալատի
Ըստ Արման Մելիքյանի` ԱՄՆ-ն համբերատար սպասում է, թե ինչպես է ՌԴ-ն հանձնելու Արցախի տարածքները Ադրբեջանին
Միակ պետությունը, որ բավականաչափ կապեր ունի տարածաշրջանում, ազդեցություն, լծակներ, դա ՌԴ-ն է: ԱՄՆ-ին պետք չէ միջամտել տարածքների հանձնման խնդրին, եթե դա կազմակերպի ՌԴ-ն, ՀՀ-ում ՌԴ-ի ազդեցությունը բավականին կթուլանա:
«Միակարծիք էին, որպեսզի Շանգալը եզդիաթափ չլինի»
Ասում է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանը – Պարոն Շարոյան, Դուք արդեն Հայաստանում եք: Հայտնի է, որ հրավիրվել էիք Գերմանիա՝ կոնֆերանսի, որպես հայաստանյան միակ ներկայացուցիչ: Դուք «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահն եք: Պատմեք կոնֆերանսի մասին: – Ապրիլի 20-21-ին Գերմանիայի Բեռլին քաղաքի Բունդեսթագի շենքում հրավիրվել էր «Եզդիների համերաշխության եւ միասնության
«Եթե հին նախարարը համահունչ քայլեր է կատարում, իմաստ չկա նրան փոխելու». ՀՀԿ-ական պատգամավոր
Գագիկ Մինասյանը նոր ձեւավորվելիք կառավարության գլխավոր պաշտոնների մասին տեղեկություններ չունի, բայց վստահեցնում է, որ մոտ երկու տարի անց հասարակությունը կզգա կառավարության աշխատանքի արդյունքը
Վերսկսվեցին Մինսկ-Երևան ուղիղ չվերթները
Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը երեկ՝ մայիսի 24-ին, վերսկսեց ուղիղ թռիչքներ իրականացնել Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ավիաընկերությունը ստացել էր թույլտվություն՝ կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: Ամառային նավիգացիոն շրջանում՝ մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, «Բելավիա»-ն չվերթներ կիրականացնի շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
Կասեցված հայցադիմումի ճակատագրի մասին դատարանը մոռացե՞լ է
Բավական Խաչատրյանի ներկայացուցիչ Արտուր Հարությունյանն անցյալ տարվա մարտի 9-ին դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ փորձագետ Սարգիս Հացպանյանի, «Առավոտ» օրաթերթի, «Նյուս.ամ» լրատվական գործակալության եւ «Նոյյան տապան» լրատվական կենտրոնի դեմ, պահանջելով հրապարակային ներողություն խնդրել, հերքում տալ, փոխհատուցել վնասը: Հայցվոր կողմը հայտնել էր, թե փետրվարի 16-ին Սարգիս Հացպանյանը ասուլիս է հրավիրել «Նոյյան տապանում»,
Քննարկվել են Տավուշի մարզի խոշորացվող համայնքներին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նախօրեին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր` խոշորացվող համայնքների խնդիրներին առնչվող հարցերը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը, որը վարում էր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ներկա էին ՀՀ ՏԿԶ նախարարության ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատուներ, խոշորացվող համայնքների ղեկավարները: Խորհրդակցությանը ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին
Կստեղծվի Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին
ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը մայիսի 25-ի կառավարության նիստի հաստատմանն է ներկայացրել «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Նշենք, որ ՀՀ Նախագահի` 2016 թվականի դեկտեմբերի 20-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ ստեղծելու մասին» ՆԿ-262-Ա
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր
Մարտի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը
Նոր զարգացումներ՝ մանկապարտեզի վարիչի կաբինետում «ժուչոկ» գցելու աղմկահարույց գործից
Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, որտեղ հետընտրական կրքերը չեն հանդարտվում, նոր թափ է առել նախկին պատգամավոր Մուշեղ Պետոյանի ու Արթիկի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Մխիթար Վարագյանի թիմակիցների միջև այսպես ասած «մենամարտը»։ Մեզ ահազանգող արթիկցիների բնութագրմամբ, բանը հասել էր նրան, որ Արթիկի քաղաքային իշխանությունները ՏԻՄ ընտրություններում իրենց չսատարելու, այլ Մուշեղ Պետոյանին կողմնակից լինելու պատճառով անհարկի
«Մենք չհայտարարված պատերազմ ունենք ու փակ սահմաններ». Գագիկ Մինասյանը՝ ներդրումային միջավայրի մասին
ՀՀԿ-ական պատգամավորը համոզված է, որ բարեփոխումներն աստիճանաբար տեսանելի կլինեն դրսի ներդրողների համար
Քննարկվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագիծը
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության «GIZ» աջակցությամբ այսօր տեղի է ունեցել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում: GIZ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում անցկացվող հանդիպմանը մասնակցել են պետական ու մասնավոր շահագրգիռ կազմակերպությունների շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ: Սուրեն Քրմոյանն ընդգծել է, որ նոր օրենքի նախագծի
Դիմագիծ ստեղծող հայազգի պրոդյուսերը՝ Արաքսյա Մուշեղյան (Ֆոտոշարք)
Ապրելով եւ ստեղծագործելով արտասահմանում, հայ արվեստագետի համար դյուրին չէ տարբեր նախագծեր իրականացնելիս մշտապես «տեղ գտնել» նաեւ ազգայինի համար: Ասվածը, այս դեպքում, ճիշտ եւ ճիշտ մոսկվաբնակ կոմպոզիտոր եւ երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանի մասին է: Նա Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային (պրոֆեսոր՝ Ամալյա Բայբուրթյան) եւ կոմպոզիցիայի (Արմեն Սմբատյան) բաժիններն ավարտելուց հետո առաջին անգամ ներկայացավ իբրեւ երգչուհի
Վարույթ է ընդունվել մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում վարույթ է ընդունվել մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության դեպքի առթիվ մայիսի 24-ին հետաքննական մարմնում հարուցված քրեական գործը։ Սպանություն նախապատրաստելու և ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ։ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 2-ի մասի հատկանիշներով հարուցված
Հայաստանը երբեւէ չի ճանաչելու Արցախի անկախությունը. Քննարկում՝ Արցախի ստատուս քվոյի մասին
Մանվել Սարգսյանի խոսքերով՝ եղել են տարբեր պահեր, այդ թվում պահեր, երբ համարյա ոչնչացված էր Արցախը, բայց ահագին փաստեր ունենք, ինչ կատաղի դիմադրություն եղավ ՀՀ իշխանությունների մոտ՝ ճանաչելու համար, անգամ քիչ մնաց պառլամենտի նախագահը հրաժարական տար: Հետո Սերժ Սարգսյանը սկսեց շահարկել, որ պատերազմ եղավ՝ ճանաչելու ենք, պատերազմը եղավ՝ չճանաչեց:
Ավետիք Իշխանյանը չի կարծում, որ Վոլոդյա Ավետիսյանը կկրկնի «Սասնա ծռերի» դեպքը
Ըստ նրա՝ քննության չեն դիմանում այն մարդիկ, որոնք մատից հոտ քաշելով՝ նման վտանգ են տեսնում
Ծաղիկների նկարչուհու հաջողությունները Արթիկից մինչեւ Էստոնիա
Հարցազրույց Լիլիթ Տոնականյանի հետ Լիլիթ Տոնականյանը ծնվել ու ապրում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 2009թ.-ին ավարտել է Արթիկի գեղարվեստի դպրոցը, իսկ 2016-ին՝ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության բաժինը: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, ունեցել նաեւ մի քանի անհատական ցուցահանդեսներ: Երիտասարդ նկարչուհին, որի գործերում գերակշռում են բնապատկերներն ու առավելապես՝ ծաղիկները, այս պահին աշխատում է վարդերի
Վարչապետը սնանկացման գործընթացների վերաբերյալ հանձնարարականներ տվեց
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հարկային պարտավորությունների չկատարման ու սնանկության վարույթների խնդրին եւ ասաց, որ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ միայն 2016-17 թվականներին տնտեսվարողների կողմից շուրջ 22 մլրդ դրամ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով առկա է սնանկության ավելի քան 2100 վարույթ, չնայած որոշ տնտեսվարողների պարագայում հնարավոր է կիրառել նաև սնանկության վարույթին այլընտրանքային միջոց:


















































