Օրվա լրահոսը

Գեղասահքի ՀՀ բաց առաջնության չեմպիոններ են դարձել մեր առաջատար գեղասահորդները

Մայիսի 22-ից 23-ը Երևանի Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցում կայացած գեղասահքի Հայաստանի Հանրապետության բաց առաջնության չեմպիոններ են դարձել մեր առաջատար գեղասահորդները: Թե՛ կարճ և թե՛ երկար ծրագրերում տղամարդկանց մենասահքում հաղթող է դարձել Սլավիկ Հայրապետյանը, իսկ կանանց մենասահքում՝ Անաստասիա Գալուստյանը: Առաջնությանը մասնակցող Թինա Կարապետյան-Սայմոն Պրու Սենեկալ միակ պարային զույգը, բնականաբար, գրավել է առաջին տեղը: Տեղեկացնենք, որ գեղասահքի

Լևոն Մկրտչյանը պարգևներ է հանձնել առարկայական օլիմպիադաների հաղթողներին

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է 2016-17 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմակիր աշակերտներին: Շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին` Լևոն Մկրտչյանը, մասնավորապես, նշել է. «Հաջողությունները ձեզ համար պետք է լինեն լուրջ հիմք` ապագան կերտելու համար: 21-րդ դարի սերունդն է այստեղ հավաքվել, և դուք բոլորովին տարբեր եք, քանի որ աշխարհը շատ

Կառավարությունում քննարկվել են Doing Business-2017 միջոցառումները

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր քննարկվել է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման (Doing Business) 2017 թ. միջոցառումների ծրագրի նախագիծը: Ներկայացվել են, մասնավորապես, բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցման, ՓՄՁ խթանման, ներդրողների պաշտպանվածության, շինարարական թույլտվությունների ստացման, էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման, վարկերի հասանելիության, սեփականության գրանցման, ենթակառուցվածքներով ապահովման ցուցանիշների բարելավման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները: Վարչապետ Կարապետյանը

Սահմանադրական և օրենսդրական վերջին բարեփոխումների միջոցով Հայաստանը հնարավորություն ընձեռեց իր չորս ամենախոշոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իրենց տեղն ապահովել խորհրդարանում. Էդվարդ Նալբանդյան

Էդվարդ Նալբանդյանի ելույթը «Էթնիկ և կրոնական բռնության զոհերը Մերձավոր Արևելքում» խորագրով համաժողովին Հարգելի գործընկերներ, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իսպանական կողմին՝ միջոցառումը հյուրընկալելու և Հորդանանի հետ համատեղ այս արդիական խնդրի շուրջ քննարկումներին հետամուտ լինելու համար։ Հայաստանը շարունակում է իր ակտիվ նպաստը բերել միջազգային հանրության կողմից այս ուղղությամբ գործադրվող ջանքերին: Հայ ժողովուրդը դարեր շարունակ տարածաշրջանի բազմամշակութային և

Ադրբեջանն արդեն չափն անցնում էր (Տեսանյութ)

Պատգամավոր Շիրակ Թորոսյանի խոսքով՝ Մինսկի խմբի հասցեական գնահատականը պայմանավորված է այն փաստով, որ Ադրբեջանը հատկապես վերջին մեկ տարում սահմանին շարունակ դիմում էր սադրանքների

Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 25-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան քաղաքում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով:   ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ  ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազնավուրին Հայաստանում յուրահատուկ կընդունեն

Հայաստանում անհամբերությամբ են սպասում Շառլ Ազնավուրին, որ չնայած պատկառելի տարիքին` եռանդուն է, էներգիայով լեցուն եւ հումորով: Նախ մայիսի 27-ին նա կմասնակցի «Ավրորա» մրցանակաբաշխության բացման արարողությանը, ապա մայիսի 29-ին ներկա կգտնվի Ազգային օպերային թատրոնում Ռուդոլֆ Խառատյանի բեմադրած «Լա Բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերային, որը նվիրված է շանսոնյեին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն էլ է Ազնավուրին նվիրված համերգներ նախաձեռնել

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց «Էթնիկ և կրոնական բռնության զոհերը Մերձավոր Արևելքում» խորագրով համաժողովին (Տեսանյութ)

Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Մադրիդում մասնակցեց «Էթնիկ և կրոնական բռնության զոհերը Մերձավոր Արևելքում» խորագրով միջազգային նախարարական համաժողովին, որը կազմակերպվել էր Իսպանիայի և Հորդանանի կողմից։ Մերձավոր Արևելքի ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները, նրանց ինքնության պաշտպանությանը վերաբերող հարցերը, տարածաշրջանի ավանդական բազմազանության պահպանումը մշտապես գտնվել են Հայաստանի ուշադրության կենտրոնում, որը միջազգային տարբեր հարթակներում իր ակտիվ

Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնները հաղթահարելի են

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդություններից առաջացած բոլոր մահերի կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ 80% (սրտանոթային հիվանդություններ՝ 48%,չարորակ նորագոյացություններ՝ 20.6%, շաքարային դիաբետ՝ 4.8%): Հայաստանի բնակչության շրջանում նշված հիվանդությունների ռիսկի գործոնները պարզելու նպատակով 2015 թվականից առաջին անգամ իրականացվում է ռիսկի գործոնների ուսումնասիրություն՝ ըստ առանձին հիվանդությունների: Արդյունքում՝ մեր բնակչության համար շաքարային դիաբետի առավել տարածված

«Տնից-տեղից կտրվեն, մյուս գյուղում տուն առնեն, իսկ իրենց տունն ո՞վ կգնի». Վիլեն Խաչատրյանը՝ դպրոցների օպտիմալացման մասին (Տեսանյութ)

«Կրթօջախի հետ կապված մի ամբողջ ավանդույթների շարք է այդպես վերանալու»,-նկատում է տնտեսագետը

Հաշմանդամության կարգը կտրում են ու ասում` վերեւից վարչապետի հրամանն է

Բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) համակարգում այս օրերին «բարեփոխումներ» են տեղի ունենում. հաշմանդամության կարգից զրկվում կամ ավելի ցածր կարգ են ստանում անգամ այնպիսի քաղաքացիներ, որոնք առողջական լուրջ խնդիրներ ունեն: Սակայն փորձաքննություն անցկացնող հանձնաժողովը աչք է փակում, բողոքող քաղաքացիներից էլ գլուխն ազատելու համար պատճառաբանում` «վերեւից են ասել, վարչապետի հրամանն է»: «Կոշիկներս չեմ կարողանում հագնել, ինձ ասում են` ջահել

«Եթե նույնիսկ Ադրբեջանը համաձայնվի, Սերժ Սարգսյանը չի կարող խնդիրը լուծել իր թիմի ներսում». Արամ Սարգսյան

Արամ Սարգսյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը Bloomberg-ին հայտարարել էր, թե ապրիլյան պատերազմից հետո իր մոտեցումները փոխվելու են: Բայց հիմա էլ ասում է, թե կազանյան փաստաթուղթը կա:

Հայցվորը հայցից հրաժարվել է

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ի. Բեգլարյանի նախագահությամբ ընթացած Տիգրան Կարապետյանի՝ վիրավորանք հասցնելու համար լրատվության միջոցով հրապարակային ներողություն խնդրելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները լրատվության միջոցով հերքելու եւ փոխհատուցում վճարելու մասին հայցադիմումի քննությունը տեւեց 5 րոպե: Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանի հայցը պատասխանող ճանաչված, Սյունիքի մարզպետի նախկին խորհրդական, Արցախյան պատերազմի պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի

Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները

Արցախի Հանրապետության ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ռուսլան Իսրայելյանի նախագահությամբ մայիսի 24-ին դրական եզրակացությամբ երաշխավորել է «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը՝ հունիս ամսվա լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու համար: Այսքանով` ավարտվել են նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկումները, ինչի կապակցությամբ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը երախտագիտություն է հայտնել պատգամավորներին՝ շահագրգիռ

«Դժվար է անգամ իրար աղջիկ չտվող գյուղերին միավորել ու ասել՝ խնդիրները միասին եք լուծելու». տնտեսագետ (Տեսանյութ)

Փորձագետը նկատում է՝ «ընդդիմադիր համայնքները» կհայտնվեն սեւ ցուցակում, քանի որ իշխանամետ համայնքների ներկայացուցիչները կաշխատեն միայն ի նպաստ իրենց համայնքների

Մրցակիցները միաժամանակ միմյանց նոկդաուն արեցին (տեսանյութ)

Պատտայայում կայացած մուայ թայի մրցաշարում օրերս բացառիկ դեպք է գրանցվել: Ռինգում մենամարտող Դորիան Պրայսը (ԱՄՆ) եւ Ջոնաթան Լեկան (Ֆրանսիա) միաժամանակ միմյանց նոկդաունի են ենթարկել: Պրայսը ձեռքով ճշգրիտ հարվածել է մրցակցի ծնոտին, բայց նույն ակնթարթին արմունկի հարված է բաց թողել: Երկուսն էլ հայտնվել են ռինգի հատակին, սակայն հաղթանակը շնորհվել է Պրայսին, քանի որ նա առաջինն է

«Սերժ Սարգսյանը պիտի մտածի, որ 2018-ին ինքը հեռանում է, 2040 թվականի մասին խոսելը պատեհ չէ». Արամ Սարգսյան

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2015 թվականի մոտ 3500 ԱՄՆ դոլարից նախատեսվում է 2040 թվականին հասցնել մոտ 15000 ԱՄՆ դոլարի: Առաջիկա 5 տարիների ընթացքում ապրանքների եւ ծառայությունների արտահանումը պետք է կազմի մինչեւ ՀՆԱ 40-45 տոկոսը, 2040 թվականին պետք է հասնի մինչև ՀՆԱ 50-55 տոկոսը: Աղքատության ցուցանիշը առաջիկա 5 տարում առավելագույնը պետք է կազմի 18 տոկոս,

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն այցելեց ԱՄՆ Զինված ուժերի քոլեջ

Մայիսի 19-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն այցելեց Միացյալ Նահանգների առաջատար ռազմական ուսումնարան` ԱՄՆ Զինված ուժերի քոլեջ (US Army War College): Այցի ընթացքում դեսպանը հանդիպեց Քոլեջի պետ գեներալ Ուիլիամ Ռափին, որի շրջանակներում կողմերը քննարկեցին Միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման ծրագրի շրջանակներում երկկողմ գործակցության արդյունքներն ու դրանց հեռանկարները: Զրուցակիցները գոհունակությամբ փաստեցին, որ Զինված ուժերի քոլեջում հաջողությամբ

Ամերիկյան Թուլսա-բալետի միակ պրեմիեր պարողը հայ է

«Առավոտը» 26.05.2015թ. համարում ներկայացրել էր 2004-ից Շտուտգարդ-բալետի մենապարող Արման Զազյանին: Հիշեցնենք, որ արվեստագետին 2003թ. Շվեյցարիայում կայացած բալետի երիտասարդ արտիստների մրցույթում նկատել էր Շտուտգարդ-բալետի տնօրեն Ռիդ Անդերսը եւ հրավիրել Ջոն Կրանկոյի բալետի ակադեմիայում ուսանելու: Արմանը դեռեւս սովորում էր Երեւանի պարարվեստի ուսումնարանի վերջին կուրսում, ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանի ղեկավարությամբ: Բալետի արտիստի արվեստին հայ հանդիսատեսը ծանոթացավ միայն

Շանթն ու Արամը այսօր կելնեն միմյանց դեմ

Մեկօրյա հանգստից հետո Վանյա Սոմովի 15-րդ հուշամրցաշարի մասնակից շախմատի 12 «Աշխարհի պատանի աստղերը» վերսկսեցին պայքարը Կիրիշիում (Ռուսաստան): Երեկ կայացած վեցերորդ տուրում Արամ Հակոբյանը հերթական հաղթանակը տարավ եւ 4,5 միավորով ուկրաինացի Կիրիլ Շեվչենկոյի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Շանթ Սարգսյանն առաջին անգամ անհաջողության մատնվեց: Այսօր, յոթերորդ տուրում Շանթն ու Արամը խաղատախտակի առջեւ նստելու են

Եվս մեկ քրեական գործ` ընտրական գործընթացին խոչընդոտելու փաստով

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել «Azatutyun.am» էլեկտրոնային լրատվական կայքի հրապարակման առթիվ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործը: Այսպես, հիշյալ լրատվական կայքում հրապարակվել է «Շիրակի 3 հասցեում գտնվող թիվ 52 հիմնական դպրոցում տեղակայված թիվ 8/54 ընտրատեղամասում ընտրողներին քվեարկված քվեաթերթիկներ են տվել» վերտառությամբ հոդվածը, որի առթիվ նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք

Ապրիլյան պատերազմի վիրավոր զինվոր Ռոլանդ Սահակյանին ՊՆ-ն տարել է Մոսկվա, բայց վճարել է 21-օրյա բուժման համար

Ռոլանդի խոսքերով՝ «Պետությունը հնարավոր է 21 օրից հետո ինձ նորից բերի Հայաստան ու հնարավորություն չտա, որ ես ավելի շատ ֆիզիոթերապիա անցնեմ այստեղ: Վստահ եմ, որ ընդամենը 21 օրը բավարար չի լինելու ինձ ոտքի կանգնելու համար, իսկ բուժման կուրսը ահագին գումար է, ես այդքան գումար չունեմ:

Չնայած ԿԳ նախարարը ՀՅԴ անդամ է՝ Հանրապետականն է ամեն ինչ որոշում. Անահիտ Բախշյան

Դպրոցի տնօրենի ընտրության կարգի աղաղակող խախտման փաստի մասին հերթական ահազանգն եմ ստացել, բայց այս անգամ ոչ թե թեկնածուից, այլ իմ սրտացավ գործընկերոջից՝ Երևանի թ. 185 դպրոցի տնօրեն Համլետ Քարամյանից, ով ներկայացրել է Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի դպրոցի տնօրենի վերջին ընտրության ապօրինի գործընթացի և այդ գործարքի մեջ կարևոր դերակատարում ունեցող գյուղապետ Արթուր Սուվարյանի մասին: Այսօր պատվիրված

Ինչու է Ժորժ Սանդը Շոպենին սիրում եւ ատում

Եվ ինչպես կիսվեց Դելակրուայի` նրանց պատկերող կտավը Նկարիչ Էժեն Դելակրուան գրող Ժորժ Սանդի հետ ընկերական ջերմ հարաբերություններ ուներ, բայց նաեւ անկեղծ հիանում էր Ֆրեդերիկ Շոպենի տաղանդով: Մի օր էլ Դելակրուան որոշեց նրանց միասին նկարել: Նկարում Ժորժ Սանդը կլանված վայելում է դաշնամուր նվագող Շոպենի երաժշտությունը: Հետագայում` Դելակրուայի մահից հետո, նրա գլուխգործոցը բաժանվել է երկու մասի, որոնք

Բարեկամավանի դպրոցում սեպտեմբերին  առաջին դասարան չի լինի

Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղի  Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցն ունի 2 շրջանավարտ: Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը հայտնեց, որ խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի նախաձեռնությամբ Նոյեմբերյանի համայնքապետարանը «Վերջին զանգի» կապակցությամբ Նոյեմբերյան համայնքի մեջ ներառված բոլոր բնակավայրերի, այդ թվում՝ Բարեկամավանի, դպրոցներին 50 հազարական դրամ է նվիրաբերել: Սեպտեմբերին, նոր ուսումնական տարում,  Բարեկամավանի դպրոցն, այս

Շուշին նոր բնակֆոնդի կարիք ունի. քաղաքապետ. «Արցախպրես»

1992 թվականին մենք ժառանգել էինք ավերված, ռմբակոծված, հոշոտված Շուշի և պատերազմի ծանր փորձություններով անցած Արցախի առաջ խնդիր էր դրվել վերականգնել ու նոր շունչ տալ բերդաքաղաքին: ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը և նշել, որ անցած 25 տարիների ընթացքում այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել: Խոսելով

ԱՊՐԵԼ ԿԱՐՈՂԱՆԱԼԸ ԵՎՍ ՄՇԱԿՈՒՅԹ Է

Իմ արևին մեկուսացել եմ, փախել քաղաքից, քաղաքականությունից: Բնությանն առավել մերձենալու մտքով վերջին անձրևից առաջ անգամ սարերը գնացի: Վերադարձա փշրված տրամադրությամբ՝ երանի տալով նրանց, ովքեր միայն լավն են տեսնում: Բայց ես աչք ունեմ, ինչպե՞ս չնկատեի: Գնում եմ ոտքով, դեպի վեր բնակավայր չկա, Ողջաբերդի, Գեղադիրի խոտհարքներն են: Տասնամյակներ առաջ գազամուղ են անցկացրել, իսկ ավերը մինչ օրս մնում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 25-26-ը, 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 27-ի, 29-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 25-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` Մայիսի 25-26-ի, 28-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին

Ավելուկը պակասեցնում է աղիներում ճիճվագոյացումը

Ավելուկի` թրթնջուկի արմատից եւ պտղից բժշկության մեջ պատրաստում են եփուկ, որն օգտագործում են աղիների սուր ինֆեկցիոն հիվանդության, աղիների ցավերի, բերանի խոռոչի ողողման, ըմպանաբորբի, բերանաբորբի բուժման համար: Ավելուկը պակասեցնում է աղիներում ճիճվագոյացումը եւ հանդիսանում է հիանալի միջոց հակացինգային հիվանդության: Ավելուկի արմատի եփուկը եւ թուրմը օգտագործվում է մի քանի տեսակի մաշկային հիվանդության ժամանակ: Չնայած որոշ բնաբույժներ նշել

Դասական երաժշտության համերգ՝ նվիրված Լեհահայ համայնքի կազմավորման 650-ամյակին

Մայիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպել էր դասական երաժշտության համերգ՝ նվիրված Լեհահայ համայնքի կազմավորման 650-ամյակին: Համերգին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության քարտուղար Աննա Սվիտալսկան, ռազմական կցորդ Կոլոնել Դարիուս Մարինովսկին, լեհահայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031