Օրվա լրահոսը

Ցուցարար Ն. Բադալյանը պատասխանատվության չի ենթարկվի. Ոստիկանության հայցը մերժվեց

2017 թ. մայիսի 20-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Ս. Հովակիմյանի, հրապարակվեց ցուցարար Նաիրա Բադալյանի գործով վճիռը: Հրապարակված վճռով դատարանը մերժեց Ն. Բադալյանին ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերով պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ ոստիկանության հայցը: Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու՝ Ն. Բադալյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի հակընդդեմ

Ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ

Մայիսի 21-ին և լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 750 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են

Հայտնի դարձան բռնցքամարտի Հայաստանի պատանիների չեմպիոնները

Այսօր ավարտվեց բռնցքամարտի ավագ պատանիների (մինչեւ 16 տարեկաններ) Հայաստանի առաջնությունը:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 22-ին, 25-26-ին հիմնականում հյուսիսային շրջաններում՝ երեկոյան ժամերին, 23-24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևան քաղաքում`  Մայիսի 22-ին, 25-26-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա

ԱՄՀ կանխատեսմամբ Ռուսաստանի տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից. «Ազատություն»

Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունն այս տարի դուրս կգա երկու տարի շարունակված ճգնաժամից, իսկ ինֆլյացիայի տեմպերը կդանդաղեն: Միջազգային ֆինանսական կառույցի գնահատմամբ, Ռուսաստանի տնտեսությունն այս տարի 1.4 տոկոս աճ կարձանագրի՝ «իշխանությունների արդյունավետ արձագանքի» շնորհիվ: Արթուր ՊԱՊՅԱՆ Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Հանրահայտ ջազ երաժիշտը Հայաստան կգա

Մայիսի 31-ին հանրահայտ ջազ երաժիշտ, կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ  Ավիշայ Քոենն (Avishai Cohen) իր եռյակի հետ առաջին անգամ հանդես կգա Հայաստանում` Արամ Խաչատրյան համերգասրահում: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրին համերգի կազմակերպիչներից Prime Production-ի գրասենյակից: Եռյակի կազմում, բացի Ավիշայ Քոենից, հանդես են գալիս Իտամար Դոարին (հարվածային գործիքներ) և Օմրի Մորը՝ (դաշնամուր): Հավելենք, որ Ավիշայ Քոենը ժամանակին համագործակցել է

Ինչ են մտածում Հայաստանում միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ

Երեւանի մամուլի ակումբի կազմակերպած սեմինարին թեժ քննարկումներ եղան

Հայաստանը շռայլորեն որդեգրել է արևմտյան ամենակեղտոտ արժեքներից մեկը և ոչնչացնում է իր ժողովրդին

2013թ. սեպտեմբերին Հայաստանը չստորագրեց ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագիրը և մտավ ԵՏՄ կազմի մեջ, ժողովրդին հիմնավորելով, որ ավանդույթներով լեցուն մեր երկրին խորթ են արևմտյան արժեքները ու չարժե հանուն տնտեսական որոշ հեռանկարների, հարվածի տակ դնել հարյուրամյակների ընթացքում ձևավորված մեր էթնիկ, պահպանողական արժեքները: Ավելին, մենք մեր կրած արժեքների բովանդակությամբ, տարիներ շարունակ ապրել և հար նման ենք Ռուսաստանի ու նախկին

Գրիշա Սարգսյան. «Ճշմարտությունը ասելու ժամանակը. ովքեր և ինչպես ստեղծեցին Հայոց բանակը»

2017 թվականին մենք տոնեցինք Հայոց հզոր, անպարտելի, ռազմաճակատում մկրտություն ստացած բանակի ստեղծման 25-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության և անձամբ իմ անունից ես առիթ ունեցել եմ շնորհավորելու Հայոց հաղթանակած բանակին և նրա ակունքներում կանգնած իմ բոլոր զինակիցներին: Իսկ ովքեր և ինչպես ստեղծեցին Հայոց բանակը: Միանգամից ասեմ, որ ես գլուխ եմ խոնարհում

Varikosette-ն անգլիական չէր (պատմվածք)

Փայլակի ոտքերի երակների լայնացումը շատ էր անհանգստացնում տարբեր դրսևորումներով: Քայլելուց ոտքերը շուտ էին հոգնում, երկար նստելուց ցավ էին պատճառում, նույնիսկ թողել էր առավոտյան վազքը, որ երկար տարիներ բարեխղճորեն կատարում էր: Կնոջ երկարատև հորդորներից հետո՝ դիմեց իրենց թաղային պոլիկլինիկայի վիրաբույժ բժշկին, որն էլ խորհուրդ տվեց դիմել մասնագիտական ավելի բարձր չափանիշներ ունեցող մի այլ բժշկական հիմնարկի: Այս

ՄԻԱՎ վարակն այլևս մահվան դատավճիռ չէ

Մայիսի 21-ը ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրն է: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպության հետ Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, իրականացնելու է «Միավորվենք վերջ դնելու ՄԻԱՎ համաճարակին» խորագրով հանրային միջոցառում, որի շրջանակում անցորդներին տրվելու է ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն անցնելու հնարավորություն և ընդամենը 15-20 րոպեի ընթացքում իմանալու սեփական կարգավիճակի

Հայտնաբերվել է իժ տեսակի օձ

Մայիսի 21-ին, ժամը 13:00-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բյուրավան գյուղի տներից մեկում օձ է նկատվե. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները Հունան Ավետիսյան փողոցի տներից մեկի միջանցքից բռնել և անվտանգ տարածք են տեղափոխվել իժ տեսակի օձ: ՀՀ ԱԻՆ

«Մարդ չգիտի՝ ինչպե՞ս ասի հորը, որ որդիդ էլ չկա». Սախալինից սպասում են Արցախում զոհված Կարենի հոր վերադարձին

Մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Սարիբեկի Դանիելյանին կհուղարկավորեն երկու օրից։ Հիշեցնենք, որ նա Արթիկի տարածաշրջանի Սարատակ գյուղից է, ընտանիքի միակ արու զավակը, ունի իրենից փոքր քույր։ Ընտանիքը սոցիալապես բարվոք պայմաններում չէ․հայրը Սախալինում է՝ մեկնել է արտագնա աշխատանքի։ Սարատակ

Ինքնասպանության փորձ` Հաղթանակ կամրջից

Մայիսի 21-ին, ժամը 14:08-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից փորձում է ինքնասպանություն գործել: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ

ԿԸՀ-ն մերժեց «Երկիր Ծիրանիի» դիմումը

«Երկիր Ծիրանին» պահանջում էր անվավեր ճանաչել մայիսի տասնչորսին տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքները

Ծնեբեկը` «հոլանդեզ» թանձրուկով

Ֆրանսիական այս աշխարհահռչակ թանձրուկը, որին ֆրանսիացիները չգիտես ինչու տվել են «հոլանդական» անունը, իրականում որեւէ կապ չունի Հոլանդիայի հետ, այդ իսկ պատճառով ողջ աշխարհը այդ թանձրուկը հենց ֆրանսիական եղանակով էլ հնչեցնում է «հոլանդեզ»: Ծնեբեկի եւ հոլանդեզ թանձրուկի համադրությունը հայտնի է շատ վաղուց, կարելի է ասել` դասական տարբերակ է: Հոլանդեզ թանձրուկով մատուցում են նաեւ ձուկը, այլ բանջարեղեններ,

«Երկիր Ծիրանիի» պատասխանը` ԿԸՀ-ին

Հարգելի հայրենակիցներ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդը իր պատմական հայրենիքում գոյատևում է բռնազավթիչ ռեժիմի ներքո, որը ղեկավարում է Հանրապետական կուսակցությունը` ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի կողմից բռնազավթման տարիները հայ ժողովրդի համար ունեցան աղետալի հետևանքներ: Աղետը համատարած կոռուպցիան է, որը ներթափանցել է հասարակության բոլոր մակարդակները, և պետական դավաճանությունը: 2017 թվականին

Մանդատները հետ տալու ժամանակը

Թվում էր թե՝ ԿԸՀ-ի կողմից ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո ԱԺ ընտրությունների հետ կապված ամբողջ հետաքրքրությունն ավարտվեց, մանավանդ որ՝ ընդդիմության կողմից հետընտրական լուրջ զարգացումներ տեղի չունեցան. հատկապես այն «ընդդիմադիրների» կողմից, ովքեր ամենից ավելի էին գոռգոռում հետընտրական իրենց վճռական ու լուրջ գործողությունների հնարավորությունների մասին: Այդուհանդերձ, ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո որոշ ժամանակ ընտրությունների վերջնական

Կալանավորվել է պաշտոնեական դիրքը չարաշահած հարկային տեսուչը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` տնտեսվարողների իրական շրջանառությունը և աշխատողների չգրանցված լինելու փաստը թաքցրած ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային տեսուչը կալանավորվել է: Այսպես, դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի համաձայն, ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի տեսուչ Թ. Գ.-ն, անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2016 թվականից

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 950 կրակոց

Մայիսի 20-ին և լույս 21-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 80 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 950 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

ԿԸՀ-ն ապատեղեկատվություն է համարում Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացահայտ ապատեղեկատվություն է համարում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զ. Փոստանջյանի հայտարարությունն առ այն, որ իրենք ծանուցված չեն Երևանի ավագանու 14.05.2017թ. ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ներկայացված դիմումի քննության վայրի և ժամանակի մասին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 16.05.2017թ-ին ստացել է դիմում «Երկիր Ծիրանի» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Ա. Գաբրիելյանի կողմից՝ Երևանի ավագանու 14.05.2017թ. ընտրություններն անվավեր

Շքանշանի հանձնման արարողություն` Մայր Աթոռում 

Մայիսի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն: Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշան շնորհեց Գևորգյան հոգևոր ճեմարանի պատմական աստվածաբանության և հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ, Երևանի պետական համալսարանի կրոնի պատմության

Ժոզե Մոուրինիո. «Ստոկհոլմ մեկնում են նաեւ հենափայտերով ֆուտբոլիստները»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ակումբի պաշտոնական կայքին հայտնել է, թե վնասվածք ունեցող բոլոր ֆուտբոլիստները թիմի հետ մեկնում են Ստոկհոլմ՝ ներկա լինելու Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին: «Զլատան Իբրաիմովիչը, Մարկոս Ռոխոն,  Էշլի Յանգը եւ Լյուկ Շոուն, որոնք ծանր վնասվածք ունեն, չորեքշաբթի օրը ներկա են լինելու «Ֆրանդս Արենայում» եւ կաջակցեն թիմակիցներին: Մեկնում են բոլորը: Մեր տղաներից

Աշխարհագրագետ Ռուսլան Մալինյանի գրական ժամանակը (Ֆոտոշարք)

Մայիսի 20-ին Տավուշի մարզի Լճկաձորի դպրոցում տեղի ունեցավ դպրոցի տնօրեն Ռուսլան Մալինյանի «Ժամանակ, ժամանակ» խորագրով պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը: Ելույթ ունեցան եւ գրքի արժանիքները գնահատեցին Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը, բանաստեղծ, նկարիչ Զավեն Պետրոսյանը, «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղի տնօրեն Լուսինե Անտոնյանը, կրթության եւ գիտության աշխատողների արհմիության Նոյեմբերյանի տարածաշրջանային խորհրդի նախագահ Արեւիկ

«Լիլիթը» միկրոքանդակը` Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում (Ֆոտոշարք)

Տեղի ունեցավ Էդուարդ Տեր-Ղազարյանի (կրտսեր) միկրոքանդակի շնորհանդեսը:

Արամ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանը Կիրիշիում մնում են առաջատարների շարքում

Ռուսաստանի Կիրիշի քաղաքում շարունակվում է Վանյա Սոմովի «Աշխարհի պատանի աստղեր» 15-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում են 2001 թ. եւ ավելի ուշ ծնված 12 պատանի շախմատիստներ: Այս տարվանից մրցաշարն ստացել է Եվրոպայի պատանիների «Գրան Պրիի» կարգավիճակ եւ դրա առաջին փուլն է: Երկրորդ փուլը կանցկացվի այս տարվա հոկտեմբերին՝ Ջերմուկ առողջարանային քաղաքում: Չորրորդ տուրից հետո Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետներ

«Թանգարանների գիշեր»-ը` Երևանում

«Թանգարանների գիշեր»-ը, հերթական անգամ, մարդաշատ և աշխույժ է եղել նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թանգարաններում: Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով «Թանգարանների գիշեր» ծրագիրն այս տարի կրել է «Ցավոտ պատմություններ, դժվար պատմելին թանգարաններում» խորագիրը: Ըստ այդմ, մասնավորապես Երևան քաղաքի պատմության թանգարանում ընթերցվել են Մեծ Հայրենական պատերազմի ընթացքում ռազմի դաշտից ուղարկված, ինչպես նաև 1950-ական թվականներին աքսորավայրից

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում կառուցվածքային փոփոխություններ եղան եւ նոր ղեկավար կազմ նշանակվեց

Երբ օրերս Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը հրաժարվեց այն ղեկավարելուց, մեր առաջատար մարզաձեւը իր երկու ոճերով հայտնվեց լուրջ փաստի առջեւ: Վտանգվեցին տարեկան միջոցառումների հաստատված ծրագրով ուսումնամարզական հավաքները, միջազգային մրցումների եւ տարվա գլխավոր ստուգատեսին՝ աշխարհի առաջնությանը պատշաճ նախապատրաստվելու եւ մասնակցելու հեռանկարները (մեր ըմբիշները հատկապես վերջին տարիներին աշխարհի հզոր երկրների հետ պայքարում հաղթանակներ են տոնում ու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031