Օրվա լրահոսը
Հանրապետության ռեկորդ՝ հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնության մեկնարկում
Երեւանի հրաձգության ՄՊՄԴ-ում մեկնարկել է գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությանը: Առաջին օրը հրաձիգները մրցեցին 10 մ օդամղիչ հրացան եւ վազող թիրախ` նորմալ վազք վարժություններում, որի ժամանակ Հայաստանի նոր ռեկորդ սահմանվեց: Հեղինակը Ալլա Պողոսյանն է, որը օդամղիչ հրացան մրցաձեւի նախնական փուլում խոցեց 414,9 նիշ՝ գերազանցելով արդեն նախկին ռեկորդակիր Մարիամ Միքայելյանի 414,5 արդյունքը: Ըստ մրցաձեւերի, մրցանակային եռյակները կազմեցին. Օդամղիչ հրացան`
Մեր կանոնները ձևի համար չեն, մեր կարգապահությունը` ավելորդություն չէ. Վիգեն Սարգսյան (Տեսանյութ)
ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղերձը Սիրելի՛ զինծառայողներ, Մենք ամփոփում ենք տոնական շաբաթը, և վստահ եմ, որ Պաշտպանության նախարարից ակնկալում եք շնորհավորանքի խոսքեր լսել: Անշուշտ, ես միանում եմ բոլոր այն շնորհավորանքներին, որ հնչել են Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Սրանք մեծ, պատմական, կոթողային իրադարձություններ են, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր ներկային և ապագային: Բայց տոնական
Հայաստանի Բարձրագույն խմբի 27-րդ տուրի արդյունքները
Մայիսի 13-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի 27-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Ալաշկերտ»-«Փյունիկ» 3:3 (1:2) Երևան, «Նաիրի» մարզադաշտ Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան Գոլերը՝ Զավեն Բադոյան, 13, Արտակ Դաշյան, 50, 59, 11մ («Ալաշկերտ»), Արթուր Քարտաշյան, 37, Վարդան Պողոսյան, 38, Նարեկ Ասլանյան, 48 («Փյունիկ») «Արարատ»-«Գանձասար-Կապան» 1:2 (0:1) Երևան, ՀՀ ԿԱ ՊԵԿ մարզահամալիր Մրցավար՝ Սուրեն Բալիյան Գոլերը՝ Ռևիկ Եղիազարյան, 82 («Արարատ»),
Մաքսիմ Վենգերովը Կոմիտաս կհնչեցնի
Համերգի նախաձեռնությունը «Ավետիս» հայ-շվեյցարական մշակութային կազմակերպությանն է
ԵՄ դեսպան. «Յյուրաքանչյուր շաբաթ ԵՄ-ն Հայաստանում ծախսում է 1 միլիոն եվրո» (Ֆոտոշարք)
Այսօր Վանաձորում նշվեց «Եվրոպայի օրը»: Օրվա տոնակատարությունը ներառեց տեղեկատվական միջոցառումներ, որոնց ընթացքում լոռեցիներին ներկայացվեց ԵՄ-Հայաստան համագործակցությունն ու գործընկերությունը, կազմակերպվեց տոնական միջոցառում ու ցուցահանդես-վաճառք: Այս տարի տոնը կրում է «Եվրոպան Հայաստանի համար» խորագիրը: Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց ցանկությունն է, որպեսզի Եվրամիությունն ավելի շատ համագործակցի ու ծրագրեր իրականացնի հատկապես
Հրդեհ Ջրահովիտ գյուղի «Հայ Փոստ»-ում
Մայիսի 13-ին, ժամը 10:33-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող «Հայ Փոստ» ՓԲԸ-ի երկրորդ հարկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:01-ին, մարվել՝ 11:42-ին: Այրվել է Ջրահովիտ գյուղի 6-րդ փողոցի հին գյուղապետարանի շենքի 1-ին հարկում կուտակած մոտ 10 քմ ծառի ճուղեր և 2-րդ
Արտակարգ դեպք Վայոց ձորի մարզում. 55-ամյա քաղաքացին ականի վրա պայթել է. shamshyan.com
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եղեգնաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ՝ աջ ոտքը կտրված։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Խաչիկ գյուղին հարակից «Արաքս» տարածքից, որտեղ գնացել էր բոխի հավաքելու ու այդ ժամանակ ականի վրա պայթել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Խաչիկ
Վահե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը` Արցախում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների` հաստատության ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Հանդիպմանն արծարծվել են հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Գևորգ Ղազարյան. Պանրի բարձր որակը պարտադիր է, այն ամենօրյա կերակրատեսակ է
«Տնտեսական օրակարգ ասուլիսների շարք» ծրագրի շրջանակներում մայիսի 13-ին Հայաստանում պանրագործության և գինեգործության զարգացման ծրագրերի, արտահանման խնդիրների մասին խոսեցին ոլորտի մասնագետներ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ագրոհաշվարկման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը, արտահանման միության նախագահ Արմեն Գիգոյանը: Հայաստանի խաղողագործության և գինեգործ հիմնադրամի գործադիր տնօրենի ժ/պ Զարուհի Մուրադյանը: «Այսօր Հայաստանում գործում է պանիր արտադրող ավելի քան 60 կազմակերպություն: Պանիր
Թանկարժեք ավտոմեքենաները՝ թիրախ. հերթական բացահայտումները (Տեսանյութ)
Վերջին մեկ ամսվա ընթացքում Երևանում փողոցում, բակում կայանված մեքենաներից պարբերաբար գողություններ էին կատարվում: Թիրախը «Մերսեդես» մեքենաներն էին: Այս գործով բերման ենթարկվեց նախկինում մի քանի անգամ դատապատված Կարեն Ավագյանը: Մանրամասները` տեսանյութում ՀՀ ոստիկանություն
Կես տոննա չրի գողություն (Տեսանյութ)
Մայիսի 2-ին, Նորքի 17-րդ փողոցում գործող արտադրամասի պատուհանները բացելով` անհայտ անձը տարել է մոտ կես տոննա չիր, պատճառելով ավելի քան 2մլն 250 հազար դրամի վնաս: Մանրամասները` տեսանյութում ՀՀ ոստիկանություն
«Միայն դա բավական է, որ Կաթողիկոսն Արամ արք. Աթեշյանին կարգալույծ անի». Սարգիս Հացպանյան (Տեսանյութ)
Աթեշյանի հրամանով պատրիարքարանի դիմաց գտնվող հայկական եկեղեցու դռները կողպել են, որպեսզի Գարեգին Բեկչյանը չմասնակցի աղոթքի
Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուս է շրջվել. կա 20 զոհ
Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուս է շրջվել, ինչը հետևանքով զոհվել է 20 մարդ: Վթարը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևմուտքում՝ Մուղլա-Անթալիա մայրուղու վրա: «Սկզբնապես զոհերի թիվը 17 էր, բայց հիվանդանոցում մահացել են ևս 3-ը: Այժմ մենք ունենք 20 զոհ, 11 վիրավոր, որոնք գտնվում են ծանր վիճակում: Դա զբոսաշրջային ավտոբուս էր»,- NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մուղլայի նահանգապետ Ամիր
Ղարաբաղի հիմնահարցն այսօր հայկական օրակարգի թիվ մեկ խնդիրն է մնում. Արայիկ Հարությունյան
Մայիսի 13-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին՝ դպրոցի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարևորել է ապագա դիվանագետների՝ արդեն ավանդական դարձած այցը Արցախ: «Ղարաբաղի հիմնահարցն այսօր հայկական օրակարգի թիվ մեկ խնդիրն է մնում, և շատ կարևոր է, որ տեղում անմիջական
ՀՀ-ում ծնունդների եւ մահերի թվերն առաջիկայում հավասարվելու են. ժողովրդագիր (Տեսանյութ)
Ներկայում 12.000-ով ծնելիությունը գերազանցում է մահացությանը
Մի անգամ Սիբիրում
Ժամանակը բառին տվել էր իր իմաստը, եւ այն պատմության դասագրքից հնչում էր ճակատագրի նման. Սիբիր… Պետք էր սկզբից հաղթահարել բառը, ինչպես բոլոր նրանք, ում աքսորել էին այնտեղ… Ուր աքսորվել էին նաեւ իմ պապն ու տատը, եւ պապս, երեւի, այս նույն գետի ափին նստած երկար նայել է դեպի Մեծ ջուր հեռացող պղտոր գետին… Տախտակամածից երեւում են
Անդրեյ Կուրբետն ու Արինա Իսահակյանը՝ Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթի հաղթողներ
Ավարտվեց Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 4-րդ մրցույթը, որն անցկացվում էր Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ: Այս տարի մրցութային փուլին իրավունք էին ստացել մասնակցելու 17 պատանի՝ բաժանվելով երկու խմբերի: Ստեղծագործողների աշխատանքները գնահատում էր պրոֆեսիոնալ Ժյուրին, որի կազմում ընդգրկված էին անվանի կոմպոզիտորներ Արամ Սաթյանը, Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը, Լևոն Չաուշյանը, Ստեփան Շաքարյանը, ինչպես նաև մրցույթի գեղարվեստական
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մայիսի 14-ին՝ երեկոյան ժամերին, 15-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ին՝ հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 15-ին կնվազի 5-7
Հայաստանում կստեղծվեն երկարակեցության աշխարհահռչակ կլինիկաների մասնաճյուղեր
Այս օրերին Հայաստանում ընթանում է Հակածերացման բժշկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Առողջության քառյակ՝ ժամանակակից հակածերացման ռազմավարություն» թեմայով միջազգային գիտաժողով, որին մասնակցելու համար Երևան են այցելել արտասահմանյան ճանաչված բժիշկներ։ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Երևանում արդեն 15 տարի գործող «Լիտե» էսթետիկական բժշկության կլինիկայի հիմնադիր-ղեկավարՄարինա Շատվորյան-Պառավյանին և Մոսկվայում պրոֆեսոր Կալինչենկոյի «Ընտանեկան զույգի` տղամարդու և կնոջ առողջության
Արփինե Հովհաննիսյանը` ՀՀ նախագահի նստավայրում
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր զեկուցել է նախարարության գործունեության հիմնական ուղղություններով իրականացվող միջոցառումների, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ձեռնարկվող ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին: Նախարարը ներկայացրել է, որ կոռուպցիայի կանխարգելման հարցերով նոր մարմինը ձևավորվելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա և հաշվի առնելով Սահմանադրության նոր լուծումները՝ ունենալու է
Նոր խորհրդարանում 18 կին կլինի
Ըստ Ընտրական օրենսգրքի՝ Ազգային ժողով ընտրված թեկնածուների տարբեր սեռերի հավասարության չափանիշը սահմանվում է այսպես. օրինակ՝ ընտրված թեկնածուների կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը, չպետք է գերազանցի 6-ը: «Առավոտ»-ը ուսումնասիրել է մանդատ ստացած թեկնածուների ցուցակները: Խորհրդարան է անցնում 105 պատգամավոր, որոնցից 18-ն է կին՝ պատգամավորների 17 տոկոսը: Հայաստանի Հանրապետական կուսակցության 58 պատգամավորներից 8-ն է կին, այսինքն՝ մոտ
Չնայած անձրեւային եղանակին՝ Տավուշում ճանապարհները նորոգվում են (ֆոտոշարք)
Փոսերը ասֆալտով լցնում են
Քրեական գործ` «Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների փաստով. տեսուչը ձերբակալվել է
ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնից փայտանյութ ապօրինի դուրս բերելու դեպքի առթիվ: 2017 թվականի մայիսի 3-ին Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Ս. Թ-ն ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հաղորդում, ապա բացատրություն է տվել այն մասին, որ 2017 թվականի մարտ ամսին «Դիլիջան ազգային պարկ»
Մանդատակռիվը շարունակվում է
«Ծառուկյան» դաշինքում եւ իշխող ՀՀԿ-ում դեռ բանակցում են Մայիսի 18-ին կայանալու է նոր խորհրդարանի առաջին նիստը, բայց խորհրդարանական ընտրությունների, այսպես ասած, ինտրիգը դեռ չի մարել: Թեպետ մանդատների հանձնման պաշտոնական արարողություն կայացավ անցած շաբաթ, բայց դեռ հստակ չէ` մանդատ ստացած պատգամավորնե՞րն են լինելու նոր խորհրդարանի անդամները: «Ծառուկյան» դաշինքում, ինքնաբացարկների դիմումների անակնկալից հետո ստեղծված իրավիճակը դեռ չի
«Հայերս երգարվեստում մեծ ժառանգության կրողներ ենք»
Երգչուհի Սոնա Ռուբենյանի դիտարկումները «Եվրատեսիլ» երգի մրցույթում, որը գործում է 1956 թվականից, հայերս հայտնվեցինք 2006-ից: Մայիսի 9-ին մոսկվաբնակ մեր հայրենակից Արծվիկը իսկապես հիանալի ներկայացավ Կիեւում կայացած մրցույթի կիսաեզրափակչում՝ Ավետ Բարսեղյանի ու Դավիթ Ծերունյանի խոսքերով, Լիլիթ եւ Լեւոն Նավասարդյանների երաժշտությամբ՝ «Fly with me» երգով ու անցավ 13-ին կայանալիք եզրափակիչ փուլ: Միանշանակ, ողջ հայությունն այս անգամ էլ
Դրամաշնորհային մրցույթ՝ ՀԿ-ների համար
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի թիվ ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված «ՀՀ Պետական բյուջեից Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու մասին» կարգը, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ: Մրցույթը հայտարարվում է հետևյալ անվանակարգերով. 1. Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակ 1.1. Մայիսյան հերոսամարտերի պատմության ներկայացման
Իրանի անդամակցությունը ՖԻԴԵ-ին կասեցվել է
Շախմատի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Իրանի շախմատային ֆեդերացիայի անդամակցությունը ՖԻԴԵ-ին կասեցվում է այնքան ժամանակով, քանի դեռ Իրանը ամբողջովին չի մարի Թեհրանում անցկացված կանանց աշխարհի առաջնության դրամական փոխհատուցումը: Շախմատի կանանց աշխարհի առաջնությունը Թեհրանում անցկացվել է 2017 թ. փետրվարի 11-ից մարտի 4-ը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Բարուն Սոբտի. «Ես սիրում եմ իմ հայ երկրպագուներին»
«Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալը հայ հանդիսատեսին հայտնի դարձավ, երբ սկսեց ցուցադրվել «Արմենիա» հեռուստաալիքով: Եվ սցենարը, եւ դերասանական կազմը ստիպում են, որ հազարավոր հեռուստադիտողներ հմայված դիտեն հեռուստասերիալը: Սեր, պայքար, մշակույթ, ավանդույթներ… Այս ամենի հետ մեկտեղ հմայիչ դերասաններ… Եվ գլխավոր դերում դերասան, մոդել Բարուն Սոբտին.. Բարուն Սոբտին ծնվել է 1984 թվականին Դելիում, փենջաբական ընտանիքում: Ավարտել է
Կալանավորվել է քրեակատարողական հիմնարկի պաշտոնյան
Դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կաշառք պահանջելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Վ. Մ.-ն: Այսպես, քննությամբ պարզվել է, որ վերջինս 29.01.2017թ.-ին հիշյալ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ի մոտ հայտնաբերել է «iPhone 6s»
«Սիրված չլինելը» երեխաներին դրդում է կոնֆլիկտային քայլերի
«Սովորական գրիչ փոխանցելու պատճառով ուսուցիչս ինձ վիրավորական խոսքեր ասաց ու ես չկարողացա հավատացնել, որ ընդամենը գրիչ էի վերցնում: Նա ինձ վիրավորեց, եւ ես իմ ընկերների մոտ շատ վատ զգացի»,-«Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնում այսպես ներկայացրեց 12 տարեկան դեռահասներից մեկը վերջերս իր եւ իր ուսուցչուհու հետ տեղի ունեցած կոնֆլիկտային իրավիճակը: Հոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Խաչատրյանը եւ այդ


















































