Օրվա լրահոսը
Սերժ Սարգսյանն անպատասխան թողեց ընտրակաշառքի մասին հարցը (Տեսանյութ)
Քիչ առաջ մայրաքաղաքի 9/18 տեղամասում «հանուն լավ Երեւանի» քվեարկություն կատարեց նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը եկել էր տիկնոջ հետ: Քաղաքացիական պարտքը կատարելուց հետո նախագահը լրագրողների ընդամենը երկու հարցի պատասխանեց: Հարցին՝ ի՞նչ կփոխվի Երեւանում, եթե Տարոն Մարգարյանը կրկին քաղաքապետ դառնա, նախագահն ասաց, որ Երեւանը ավելի լավը կդառնա: Մեկ այլ հարցի, որը վերաբերում էր ընտրակաշառքներին, նախագահ Սերժ Սարգսյանը
«Քաղաքացի դիտորդի» արձանագրած խախտումները. տեղամաս են մտել Հանրապետական կուսակցության օգտին քվեարկած քվեաթեթիկի ձևանմուշով
Եկել է ընտրատեղամաս՝ ՀՀԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկով Թիվ 5/7 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդն արձանագրել է, որ մի տարեց կին տեղամաս է մտել Հանրապետական կուսակցության օգտին քվեարկած քվեաթեթիկի ձևանմուշով: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, որի արդյունքում վերջինս պատռել է քվեաթերթիկի նմուշը։ Դիտորդը
Տարոն Մարգարյանը տեղյակ չէ, որ ՊՊԾ գնդից իր օգտին ձայներ են հավաքագրում (Տեսանյութ)
Լրագրողներից մեկը նաեւ հարցրեց, թե ինչպես է կուտակել իր հարստությունը: Քաղաքապետն ասաց, որ ամեն ինչ հայտարարագրում կա:
«Հայաստան-Թուրքիա արձանագրությունները մահացած են, բայց թաղված չեն»
«Մի օր Հայաստանի ու Թուրքիայի միջեւ միջպետական հարաբերությունները կարգավորվելու են, դրան պետք է պատրաստ լինել» «Քաղաքացիական համաձայնություն» հասարակական կազմակերպության եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան հետ համատեղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ իրականացվող` «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» ծրագիրը, որը մեկնարկել էր անցյալ տարվա սեպտեմբերից եւ ընթանում էր ծաղկաձորյան սեմինարներով, այս ամիս
Վարչապետը քվեարկեց եւ խոսեց 2018-ից հետո իր պաշտոնավարման մասին (Տեսանյութ)
Քաղաքային տրանսպորտի, ընտրակաշառքների ու իր պաշտոնավարման մասին Կարեն Կարապետյանի մեկնաբանությունները
Մինչեւ քվեարկության օրը ԿԸՀ-ն ընդամենը երկու դիմում է ստացել
Դիմումների քանակով ավագանու ընտրություններն աննախադեպ են. փորձագետ
«Քաղաքացի դիտորդ». Մահացած անձի անուն՝ ընտրողների ցուցակում
4/1 տեղամասում ընտրողներից մեկը մոտեցել է հանձնաժողովի քարտուղարին ու ասել, որ 1242 հերթական համարի տակ գրանցված Նորայր Ավետիքի Բարսեղյանը մահացած է: Հանձնաժողովի նախագահը հարցում է արել Ոստիկանություն՝ ճշտելու տեղեկատվության ճշմարտացիությունը: «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդին հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ գրանցամատյանում կգրանցեն այն ժամանակ, երբ ճշտվի՝ վերոհիշյալ անձը մահացած է, թե ոչ: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության
Նվեր «Օրրանին»՝ կնոջ հիշատակի առիթով
Դանիել Աղազարյանն այն սփյուռքահայերից է, որոնք իրենց լուռ եւ նշանակալի ներդրումն են կատարում հայաստանյան կյանքում: Շուտով կլրանա նրա տիկնոջ՝ Անուշ Բաղդասարյանի մահվան 2-րդ տարելիցը: Տիկնոջ հիշատակը նշելու նպատակով պարոն Դանիելը «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը նվիրաբերեց կլորիկ գումար՝ շահառու երեխաներին մատուցվող ամենօրյա սննդի ծախսերը հոգալու համար: Կարիքավոր մարդկանց օգնելն ամենալավ ձեւերից մեկն է՝ հիշելու եւ պատվելու
Երևանի ավագանու ընտրությունների օրը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքի վերաբերյալ
Երևանի ավագանու ընտրությունների օրը` 2017 թվականի մայիսի 14-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է շուրջօրյա ռեժիմով: Վաղ առավոտից աշխատում են աշխատանքային խումբը և արագ արձագանքման ստորաբաժանումը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է շուրջօրյա թեժ գիծ` 116 և (096) 116 100 հեռախոսահամարներով: Ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել այս հեռախոսահամարներով:
Երեխային կրծքից պետք է կտրել աստիճանաբար
Մասնագետների դիտարկումները Այսօր էկոլոգիական վատ պայմանների եւ բազմաթիվ սթրեսների արդյունքում շատ մայրեր ծննդաբերությունից հետո պարզապես չեն ունենում կաթ, որպեսզի կերակրեն երեխաներին: Ըստ տարբեր վիճակագրական տվյալների՝ տարեցտարի կրծքով կերակրող մայրերի թիվը նվազում է աշխարհում: Այդուհանդերձ, կան երջանիկ մայրեր, ովքեր ունեն իրենց երեխաներին կրծքով կերակրելու շնորհը: Նեոնատալ բժշկական ասոցիացիայի ընտանեկան հոգեբան-խորհրդատու Աննա Բադալյանը կարծում է, որ կրծքով
Ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների
Մայիսի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 750 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթներ (65 արկ) և 60 ու 82 միլիմետրանոց ականանետեր (17 արկ):
«Երկիր ծիրանի». 3/25, 8/51 և 4/53 ընտրատեղամասերի հեռարձակումն արդեն շուրջ 30 րոպե չի գործում
Այսօր` 14.05.2017թ. առավոտյան ժամը 9:35-ի դրությամբ 3/25, 8/51 և 4/53 ընտրատեղամասերի հեռարձակումն արդեն շուրջ 30 րոպե չի գործում: Թիվ 4/32 ընտրատեղամասում Ավագանու թեկնածու Արտակ Մելիքյանն այդ պահին քվեարկում էր, նկատում է, որ քվեախցիկում երկու հոգի են, մոտենում և տեսնում է, որ հանձնաժողովի նախագահն է քաղաքացուն ուղղորդում: Այս պահին` 10:35-ի դրությամբ ահազանգ ունենք 8/53 ընտրատեղամասից, որ
Խոչընդոտել են դիտորդ Վարդգես Գասպարիի լիազորությունները՝ հարվածել տեսախցիկին (Տեսանյութ)
1/2 07:30:00 Կուտակումներ տեղամասի մոտ Վարտգեզ Գասպարին գտնվել է 9/23 տեղամասում որպես դիտորդ: Վերջինիս կողմից դիտարկված խախտումները հետևյալն են. տեղամասի դիմաց ժամը 7:30-ից մոտ մեկ, մեկուկես ժամ կայանած է եղել ավտոմեքենա: Հանձնաժողովի նախագահը մոտեցել է վարորդին խնդրելու համար, որ հեռացնի մեքենան, բայց վերջինս չի հեռացրել մեքենան: Տեղամասի դիմաց ժամը 08:15-ի սահմաններում մոտ 5-6 մետր հեռավորության
Ինչպես պատիվը, այնպես էլ առողջությունը չպետք է կորցնել
Քրոնիկական հիվանդությունների գլխավոր պատճառը օրգանիզմի բնական ինքնակարգավորման խանգարումն է: Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս ամենից առաջ կանխել այդպիսի խանգարումները, որոնց համար անհրաժեշտ է տիրապետել որոշ գիտելիքների: Ռուս բնաբույժ Գալինա Շատալովան նշել է, որ նույնիսկ միաբջիջ պարզագույն օրգանիզմներն օժտված են իրենց կենսագործունեությունն ապահովող բազմաթիվ համակարգերով, որոնցից մեկը շրջապատից էներգիա ու նյութեր է վերցնում, մյուսը՝ օգտագործում
«Թաղային խուժանը թող պատրաստվի». Փոստանջյանը սպառնում է այլ ճանապարհով իշխանության հարցերը լուծել (Տեսանյութ)
Փոստանջյանը հորդորեց իշխանություններին կամաց-կամաց հեռանալ. «Եթե չեն հեռանում, ազգային դիմադրության գործընթացը վաղուց սկսել է: Մենք հիմա հասկանում ենք, համայն հայությունից ես ստանում եմ աջակցություն եւ առաջարկներ, որ մենք պարտավոր ենք ստեղծել այդպիսի նախադեպային իրավիճակ, որով մենք այս իշխանություններից պետք է ազատվենք: Այլ ճանապարհ մեզ չեն թողել»:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության արձանագրած առաջին խախտումները (տեսանյութ)
Իսկ քվեախցիկների հետևում դրված ապակիների միջից հնարավոր է հետևել, թե ով ում է քվեարկում
9/46 տեղամասում եւս մի չհրկիզվող պահարան կար (Տեսանյութ)
Արդեն հաղորդել ենք, որ 9/46 տեղամասում ժամը 21:30 րոպեին ոստիկանները բացել էին դռները եւ ընտրատեղամասի քվեարկության սենյակից դուրս տարել չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում են քվեաթերթիկները: «Ելք» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը կեսգիշերն անց այցելել էր 9/46 տեղամաս՝ պարզելու թե ոստիկանության ներգործությամբ բացված չհրկիզվող պահարանը ինչ վիճակում է։ Ոստիկանների բացատրությամբ՝ տեղամասում մեկից ավելի չհրկիզվող պահարաններ կան, ինչը
«Երկիր Ծիրանի» կուսակցության բանաձևը Ազգային դիմադրության շարժման անհրաժեշտության և քաղաքացիական ու քաղաքական սկզբունքների համաձայնության վերաբերյալ
Ազգային դիմադրության շարժումը հայտարարում է, որ չի ընդունում 2015 թվականի հանրաքվեի և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններով ձևավորված քաղաքական կարգը և քաղաքական ղեկավարությունը:
Վարչական դատարանը կարճել է ՀՀԿ ցուցակի գրանցման ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ «Ելք» դաշինքի հայցի քննությունը (Տեսանյութ)
Վարչական դատարանը 20 րոպե տեւած քննությունից հետո կարճել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 12-ի որոշումը անվավեր համարելու և Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակի գրանցման ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ «Ելք» դաշինքի հայցի քննությունը՝ ժամկետը սպառվելու պատճառաբանությամբ: Դատարանը շաբաթ օրը միայն ժամը 23:35 էր վարույթ ընդունել դիմումը։ Ավելի վաղ Վարչական դատարանը վերադարձրել էր ժամը 17:55 մուտքագրված հայցը, որպես հիմք
«Երկիր ծիրանի». ընտրատեղամասերում չհրկիզվող պահարանները բացակայում են տեսանելի վայրից, շուրջ 30 րոպե ամբողջությամբ խափանված է եղել հեռարձակումը (Տեսանյութ)
Մենք այս երևույթը դիտարկում ենք որպես ՀՀ ընտրական օրենքի խախտում և ունենք մտավախություն, որ հանցագործության հետքերը թաքցնելու համար սերվերների վրայից կհեռացվեն հանցակազմ պարունակող տեսագրությունները:
Պորտուգալիայի մասնակիցը դարձավ «Եվրատեսիլ-2017»-ի հաղթող (Տեսանյութ)
Հայաստանի Ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը 79 միավորով 18-րդ տեղում է:
«Փառահեղ կատարում էր Արծվիկի ելույթը» (Տեսանյութ, ֆոտոշարք)
Կիեւում ընթացող «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակչի հայաստանյան ներկայացուցչի՝ Արծվիկի ելույթը փառահեղ որակեցին երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը եւ ոճաբան Արմեն Գալյանը Aravot.am-ի հետ զրույցում: Նրանք միացել էին Հայաստանում Եվրատեսիլի երկրպագուների պաշտոնական ակումբի՝ OGAE Armenia, «Եվրատեսիլ 2017»-ի դիտում-քննարկմանը, որը անցկացվում էր «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում: Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը մեզ հետ զրույցում առանձնացրեց իր համակրած երկրների՝
Նորընտիր պատգամավորի թանկարժեք նվերը՝ Շիրակի մարզպետի սանիկներին (Ֆոտոշարք եւ տեսանյութ)
Գյումրու «Երեխաների տուն» մանկատունը, որտեղ ապրում են մինչեւ 8 տարեկան ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ, և որոնց մեծ մասի կնքահայրը Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանն է, այսուհետ նոր էներգահամակարգ կունենա։ Այն կջեռուցվի արևային համակարգով՝ հաստատության ծախսերը տարեկան կրճատելով 4 միլիոն դրամով։ Խնայած գումարն էլ, բնականաբար, կներդրվի երեխաների առողջության կայունացման, զարգացման, կրթական ծրագրերի մեջ։ Այսօր
Գերթեթեւ ավիացիան առաջին անգամ պաշտոնապես մեկնարկեց Հայաստանում եւ տարածաշրջանում (ֆոտոշարք)
Այսօր Երեւանի մատույցներից մեկում՝ Եղվարդի լիճ կոչվող տարածքում, առաջին անգամ անցկացվեց շարժիչային գերթեթեւ ավիացիայի Հայաստանի բաց գավաթի խաղարկությունը, որը նաեւ առաջին նմանատիպ մրցումն է ամբողջ տարածաշրջանում: Այս մարզաձեւը Հայաստան մուտք գործել է միայն անցած տարի՝ էքստրեմալ մարզաձեւերի սիրահարների, մասնավորապես, Հայաստանի պարապլաներային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Ու չնայած ընդամենը մի քանի ամիս է այն գործում, բայց արդեն
Ներկրվող շաքարավազը «չերևացող» ձեռքի շնորհիվ հետ ուղարկվեց. Արմեն Մկրտչյան
«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շաքարի 1-ին փուլի հաշվետվություն 3 օր Ռուս-վրացական սահմանին կանգնեցված ապրանքը, անցնելով բոլոր ստուգումները, «չերևացող» ձեռքի շնորհիվ հետ ուղարկվեց, իսկ մեր ռուս գործընկերները հրաժարվեցին շարունակել, տեղ հասցնելը համարելով անհնար… Առաջիկա օրերին փասթաթղթավորված ուսումնասիրությունը կներկայացնենք, իսկ հիմա կշարունակենք բանակցություններն այլ ֆիրմաների հետ: Հ.Գ. վստահ ենք, որ
Արցախում վիրավորված օպերատորն արդեն Երևանում է (տեսանյութ)
Շանթ հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Աթոյանը, որը վիրավորվել էր Արցախում, արդեն Երևանում է: Մանրամասները` Շանթ հեռուստաընկերության ռեպորտաժում՝ զինվորական հոսպիտալից:
Փչացել էր նախարարին ու 100 արվեստագետների Գյումրու թատրոն տեղափոխող ավտոբուսը (Ֆոտոշարք, տեսանյութ)
Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Հակոբ Պարոնյանի «Շողոքորթ»-ը պիեսի առաջնախաղը, որը դիտելու էր շտապել նաև մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու մշակույթի ոլորտի 100 ներկայացուցիչներ։ Ի դեպ, Արմեն Ամիրյանին ու նրա շրջապատի մարդկանց ոչ թե հրավիրել էին աճեմյանցիները, այլ նրանք բոլորը տոմսեր էր գնել, որը արժեր 2500 դրամ: Նախքան ներկայացումը Աճեմյանի անվան
Ոստիկանները ընտրատեղամասից տեղափոխել են չհրկիզվող պահարանը (Տեսանյութ)
Հրապարակվել է տեսագրություն, թե ինչպես են այսօր 9/46 տեղամասում ժամը 21:30 րոպեին ոստիկանները բացում դռները եւ ընտրատեղամասի քվեարկության սենյակից տանում չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում են քվեաթերթիկները: Հ. Գ. Ավելի ուշ ոստիկանությունը պարզաբանեց. «Ստուգմամբ պարզվել է, որ ոստիկանները տեղաշարժել են մեկ այլ՝ ընտրական գործընթացի հետ որևէ առնչություն չունեցող պահարան»:
Հանրապետության ռեկորդ՝ հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնության մեկնարկում
Երեւանի հրաձգության ՄՊՄԴ-ում մեկնարկել է գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությանը: Առաջին օրը հրաձիգները մրցեցին 10 մ օդամղիչ հրացան եւ վազող թիրախ` նորմալ վազք վարժություններում, որի ժամանակ Հայաստանի նոր ռեկորդ սահմանվեց: Հեղինակը Ալլա Պողոսյանն է, որը օդամղիչ հրացան մրցաձեւի նախնական փուլում խոցեց 414,9 նիշ՝ գերազանցելով արդեն նախկին ռեկորդակիր Մարիամ Միքայելյանի 414,5 արդյունքը: Ըստ մրցաձեւերի, մրցանակային եռյակները կազմեցին. Օդամղիչ հրացան`


















































