Օրվա լրահոսը
«Մենք չենք խոստացել Արարատը ետ բերել կամ քաղաքի բյուջեն տասնապատկել»
Երեւանի ավագանու թեկնածու, ՀՀԿ-ի ներկայացուցիչ Գրիգոր Մինասյանը համամիտ է Զարուհի Փոստանջյանի հետ` «Ելք»-ի առաջարկը քրեորեն պատժելի է: – Նախընտրական քարոզարշավի ավարտին հաշված օրեր են մնացել. ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավը: – Բոլորն ունեցան հավասար հնարավորություն իրենց ասելիքը Երեւանցիներին հասցնելու համար: Ցավոք, մեր մրցակիցները որոշեցին նման ազատ պայմաններն օգտագործել ոչ թե առարկայական ծրագրեր ներկայացնելու, այլ կոռեկտության սահմանը տեղ-տեղ
Մարգարիտ Եսայան. «Ոմանց թվաց տուն-տունիկ են խաղում»
Երեւանի ավագանու նախընտրական այս փուլում երկու ուժ անցավ լրջմիտ լինելու բոլոր սահմանները, գուցե իրենց թվաց տուն-տունիկ են խաղում, թռչկոտելով, հեծանիվ քշելով, ապառիկ ընտրակաշառք խոստանալով, մնաց «ալա-բալանիցա» խաղան:
Կարեն Կարապետյան. «Բերաններս չորանալու է, բայց նման հանդիպումները կազմակերպելու ենք պարբերաբար»
Մարզպետը պետք է դառնա տվյալ մարզի վարչապետը, հասկանա մարզն ուր է գնում, երազանքը որն է, ինչպես ենք շարժվում առաջ:
«Համակարգային փոփոխությունների այս փուլում բազմաթիվ ցավոտ խնդիրներ են լուծվելու»
«Առավոտի» հետ զրույցում ասում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը – Պարոն Ասատրյան, վերջին տվյալներով՝ Հայաստանում հաշվառված է 200 հազարից ավելի հաշմանդամություն ունեցող անձ: Հայաստանի բնակչության թվի հետ համադրած բավական մեծ՝ մոտ 7 տոկոս ենք ստանում: Սա օրինաչա՞փ ցուցանիշ է: – Եթե համեմատության մեջ ենք դիտարկում՝ պետք է նշեմ, որ թե հարեւան եւ
ԲՈՀ-ը 10 աշխատանք է վերադարձրել, 3-ը` դոկտորական
Դոկտորական աշխատանքներից մեկը` գրականության, երկուսը` ֆիզմաթ ոլորտներին են վերաբերվում:
Արվեստագետներ, հասարակական եւ գործարար կին գործիչներն աջակցությունն են հայտնում Զարուհի Փոստանջյանին եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությանը
Սիրելի հայրենակիցներ, սիրելի երեւանցիներ, Մենք, ներքո ստորագրյալներս, մեր աջակցությունն ենք հայտնում Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությանը՝ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի գալիք ընտրություններում։ Կարեւորելով առաջադեմ կանանց դերը եւ մասնակցությունը քաղաքական գործընթացներում ցանկանում ենք ընդգծել, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությամբ առաջադրված ավագանու ցուցակի 57 տոկոսը կազմում են կանայք, իսկ առաջին տասնյակում հավասարապես հինգ կին
«Նիկոլ Փաշինյանը խրախուսում է, որ փողի դիմաց իրեն ընտրեն». Արմեն Գրիգորյան
«ԵԼՔ» դաշինքի անդամ Նիկոլայ Բաղդասարյանի վստահեցմամբ՝ իրենց նախաձեռնության մեջ ընտրակաշառքի տարրեր չկան
11-ամյա հայ պատանին Մոսկվայում հաղթել է պարերի համաշխարհային մրցույթում (Ֆոտոշարք)
Գարիկ Պետրոսյանն առաջինն է նաեւ ժողովրդական պարերի Եվրոպայի առաջնությունում: Նա իր հաղթանակը նվիրել է քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակին
Պաշտպանի աշխատակազմում սկսվել է լրագրողի դեպքի հիման վրա քննարկման ընթացակարգ
«Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 12-ի հրապարակման համաձայն՝ մայիսի 11-ին, երեկոյան, բռնություն է կիրառվել թերթի լրագրող Աննա Զախարյանի նկատմամբ: Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Արարատյան զանգվածի Կուրղինյան փողոցում գտնվող քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբում ընտրողներին ընտրակաշառք և նշումով քվեաթերթիկներ են բաժանվել, և տեղում տեսանկարահանում անելիս՝ խոչընդոտվել է իր մասնագիտական օրինական գործունեությունը. խլել են հեռախոսը, ջնջել դրա պարունակությունը: Լրագրողի մասնագիտական
«Չար աչքից» պաշտպանվելուց մինչեւ ֆեյսբուքյան «վնասվածքներ»
Ինչու են դատապարտվում կանայք Լուսինե Մանարյանի քրեական գործը կապված էր բնակարանային գողության հետ: Իսկ Հասմիկ Հովակիմյանը մեղադրվում էր կեղծ ծննդյան վկայականներ ձեռք բերելու եւ օգտագործելու համար: Այս տարվա դատական գործընթացներում առավել հետաքրքիր էր Սյուզաննա Օհանյանի գործը, երբ նա վնասել էր քաղաքացիներից մեկի բնակարանի դուռը: Կային երկու ՍՊ ընկերությունների տնօրեններ, մեկը Մարիաննա Պալիկյանն էր, որի ռեստորանում
«Վարչապետի հերթական հանձնարարությունն ու հայտարարությունը շատ մտահոգող է». Անահիտ Բախշյան
Ի՞նչ փոփոխություն է անելու «Ելքը» կրթության ոլորտում, եթե իրենց թեկնածուն ընտրվի քաղաքապետ
Կառլոս Ջաներյանը 85 տարեկան է
Հայկական բռնցքամարտը համաշխարհային ռինգին բազմաթիվ անուններ է տվել: Նրանցից մեկն էլ Եվրոպայի փոխչեմպիոն, ԽՍՀՄ բրոնզե մեդալակիր, վաստակավոր մարզիչ Կառլոս Ջաներյանն է, առանց որի հայկական բռնցքամարտի պատմությունը թերի կլիներ: ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը պատմում է, թե ինչպես էին ինքը եւ իր սերնդակիցները Վլադիմիր Ենգիբարյանին, Կառլոս Ջաներյանին, 50-60-ական թվականների Հայաստանի հավաքականի մյուս անդամներին նայում որպես կուռքի եւ
Քննություն է տարվում` պարզելու հայր և որդի Հակոբյանների մահվան հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու հայր և որդի Հակոբյանների մահվան հանգամանքները: 2017թ. մայիսի 10-ին՝ ժամը 23:30-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում: ՀՀ ԱԻՆ աշխատակիցների կողմից բացվել է բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ կախված վիճակում, հայտնաբերվել 2 տղամարդու դի: Տուժողները նույն տան
Երեք զոհ՝ Իջևան-Երևան ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով
Մայիսի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Երևան ճանապարհի 92-րդ կմ-ին բախվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին՝ 1961 թ. ծնված Աիդա Ջառահյանը, տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը և մյուս 2 ուղևորը՝ 1993 թ. ծնված Սերգեյ Բադալյանը և 1932 թ.
«ՍԴ դիմելու իմաստ չկա». ինչու է «Ելքը» դիմում ԿԸՀ, բայց ՍԴ հրաժարվում է դիմել
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց Սահմանադրական դատարանը հանրությունն է: ՍԴ-ն փաստացի իշխանության օգտին որոշում կայացնող մարմին է: Եթե մեր վստահված անձանց նկատմամբ լինեն բռնություններ, եթե մեր օգտին քվեարկած քվեաթերթիկների գողություն լինի՝ դա լրիվ ուրիշ պրոցես է:
ԵՊՀ –ում ֆորմալ կրթությունը համադրվում է ոչ ֆորմալ կրթության հետ
Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Ազգային դիմագիծ» խորագիրը կրող միջոցառում: Այն կազմակերպել էին համալսարանի մի խումբ ուսանողներ Սոցիոլոգիայի ֆակուլտետի PR պրակտիկում առարկայի շրջանակներում: -Հանձնարարություն էինք ստացել մշակել և իրականացնել սեփական ծրագիր: Մենք էլ, առիթից օգտվելով, որոշեցինք համալսարանում ազգային շունչ ունեցող միջոցառում կազմակերպել: Գաղտնիք չէ, որ մայր բուհը միշտ էլ եղել և մնում է ազգային
Ալեքսանդր Մարկարով. ԵԱՀԿ-ն չկարողացավ պաշտպանել իր շահերը
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակման շուրջ կրքերը չեն հանդարտվում
«Ինչքան էլ մարդիկ ստանան Տարոն Մարգարյանից, մեր հաղթանակից հետո իրենք կարող են ստանալ պլյուս 15 հազար». «Ելք»
Ըստ Փաշինյանի, հիմա ընտրակաշառքի դրույքաչափը բարձրացրել է ՀՀԿ-ն: Նա ասաց, որ դա պայմանավորված է ընտրակաշառքից հրաժարվողներին իրենց 15 հազար դրամների առաջարկով: Հարցին ի պատասխան՝ բա դուք չե՞ք պատրաստվում դրույքաչափը բարձրացնել՝ Փաշինյանը ծիծաղեց. «Ոչ, մերը ընտրակաշառք չի, մերը Երեւան քաղաքի բյուջեից տրվող սոցիալական վճար է»:
Թեհրանում բացվել է «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը
Սույն թվականի մայիսի 11-ին ՀՀ անկախության հռչակման 25-ամյա տարեդարձի նվիրված «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը բացեց «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարչական-ժամանակագրական ցուցահանդեսը Թեհրանի «Արարատ» մշակութային միությունում: «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» լուսանկարչական-ժամանակագրական ցուցահանդեսի հեղինակ և կազմակերպիչ Պավել Սարգսյանն իր բացման խոսքում շնորհակալություն հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը, ՀՀ մշակույթի նախարարությանն աջակցության համար
ՏՄՊՊՀ նախագահը Ա. Շաբոյանը Մրցակցության միջազգային ցանցի համաժողովում ներկայացրել է մուտքի խոչընդոտներին առնչվող գործեր
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Պորտուգալիայի հանրապետություն: ՏՄՊՊՀ նախագահը Պորտուգալիայում մասնակցում է Մրցակցության միջազգային ցանցի տարեկան համաժողովին: Նշենք, որ կառույցը հարթակ է հանդիսանում ամբողջ աշխարհի մրցակցային մարմինների համագործակցության, ինչպես նաև տնտեսական մրցակցության ոլորտում առկա միջազգային համընդհանուր խնդիրների լուծման համար: Ա. Շաբոյանը համաժողովում հանդես է եկել ելույթով՝
«Մարդկանց արձագանքներով հեղեղված էր համացանցը»
Պորտուգալիայի սիմֆոնիկ նվագախմբի եւ «Հարություն Դելլալյան» եռյակի ջութակահարուհի Նարինե Դելլալյանը` հոր, Հարություն Դելլալյանի արվեստի ու կոմպոզիտորի անվան փառատոն ստեղծելու մասին: – Մայիսի 1-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, իսկ դրանից առաջ Տիկնիկային թատրոնում համերգներ կայացան՝ նվիրված կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի ծննդյան 80-ամյակին: Որպես երաժիշտ եւ դուստր ի՞նչ զգացողություն ունեցաք այդ երեկոներին եւ ի՞նչ տպավորություն ստացաք: – Մասնագիտական
Մամիկոն Ասլանյան. «Ֆեյսբուքում ստատուսներ գրելով կամ լրագրողներին հարցազրույցներ տալով՝ քաղաքի խնդիրները չեն լուծվում». «Հայոց աշխարհ»
Հարցազրույց Վանաձորի քաղաքապետ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆԻ հետ -Դեռեւս 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած Վանաձորի ավագանու ընտրություններից հետո «Լուսավոր Հայաստանի», ԲՀԿ-ի ու ՀՎԿ-ի 19 անդամները շարունակում են բոյկոտը: Ավագանու նիստերին նրանց չմասնակցելը չի՞ խոչընդոտում աշխատանքներին, չի՞ ստեղծում ճգնաժամային իրավիճակ: -Հունվարից սկսեց գործել ՏԻՄ նոր օրենքը, որի համաձայն մենք արդեն երկու իրավազոր նիստ ենք գումարել. մեկը մարտի 31-ին,
Արամ Մանուկյան. «Մենք կորցրել ենք ազատ ու ըմբոստ քաղաքացուն». «Չորրորդ իշխանություն»
Սա ստեղծում է նպաստավոր միջավայր իշխանությունների լկտիացման, ցինիկացման, անպատժելի զգալու համար, արդյունքում՝ կասեցվում է հասարակության զարգացումը։
«Մեզ հաջողվել է փաստել ընտրակաշառքի ամենախոշոր դեպքը՝ Երրորդ հանրապետության պատմության մեջ». Փաշինյան
«Այս իրավիճակից մենք ունենք 2 հետագա գործողություն՝ պետք է դիմենք ԿԸՀ եւ դատարան: Դիմենք, որ ՀՀԿ-ի եւ Տարոն Մարգարյանի անունը հանվի քվեաթերթիկից ընդհանրապես, նրանց գրանցումը չեղյալ հայտարարվի: Այն ծրարները, որտեղ որեւէ օտար բան կլինի, բացի քվեաթերթիկից, դրանք պետք է համարվեն անվավեր եւ պետք է մարվեն»:
Փաստորեն վարչապետի համար դա ոչ թե պետական անվտանգության խնդիր է, այլ ընդամենը խնձորի հարց. «Չորրորդ իշխանություն»
Անդրադառնալով ադրբեջանական խնձորի ապօրինի ներկրման թեմային՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, թե այդ հարցը իր ուշադրության կենտրոնում չէ։ «Պատկերացնո՞ւմ եք՝ 300 կիլո խնձորով ես զբաղվեմ», ասել է նա: «ՉԻ» – Փաստորեն վարչապետի համար դա ոչ թե պետական անվտանգության խնդիր է, այլ ընդամենը խնձորի հարց, ու ըստ այդմ էլ՝ հարցի կարեւորությունը որոշվում է խնձորի քաշով: Հոդվածն
Հասմիկ Պապյան. «Ես մտահոգ եմ, թե ում ենք թողնելու մեր այս հրաշք երկիրը, որտեղ ես պիտի անցկացնեմ իմ ապագա կյանքը». «Իրատես»
Թեև ես ինձ երբեք չեմ համարել երկրից գնացած մարդ, բայց հիմա արդեն պատրաստվում եմ ընդմիշտ վերադառնալու։ Եվ ուզում եմ, որ երկիրս լինի հնարավորինս բարեկարգ, բարեկեցիկ, ապահով, ազնիվ, արդարացի։
Սոխ-պրասով բուժիչ եւ օգտակար ըմպելիք
Հիանալի սննդարար բույս է սոխ-պրասը եւ գերազանց միջոց շաքարային հիվանդության բուժման համար: Ամեն երեկո ընթրիքին ուտել սոխ-պրաս՝ միայն հացով, որը կպաշտպանի ձեր խոր քունը: Այն նաեւ հանգստացուցիչ է եւ առողջարար, բայց չի նշանակում, որ պետք է շատ ուտեք: Կարող եք նաեւ շատ համեղ եւ թեթեւ մարսողական խմիչք պատրաստել 500 գրամ սոխ-պրասով: Սոխը կտրատել, լցնել 0,7
Ջուսը՝ ամուսնալուծության մասին. «Ասում էի՝ էդ ինչ մի սեքս-բոմբ եմ, որ սաղի հետ քնում եմ». «Ժողովուրդ»
Այդ ամենն արդեն անտանելի էր, հանդուրժել հնարավոր չէր։ Ես հայտնվում էի նյարդային վիճակում, տառապում էի անքնությունից»,- մանրամասնեց Ջուսը։
Իվան Վոլինկին. Ինչ վերաբերում է Եվրամիության հետ Հայաստանի կապերի խորացմանը, ապա անբնական ոչինչ չեմ տեսնում. «Իրատես»
Յուրաքանչյուր երկիր, որը Եվրասիական միության և ՀԱՊԿ-ի անդամ է, ունի իր հստակ պարտավորությունները մյուս երկրների նկատմամբ։ Մյուս հարաբերությունները կառուցվում են ոչ ի վնաս դաշնակից պետության։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մայիսի 13-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ին՝ երեկոյան ժամերին, 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-14-ը կբարձրանա 2-3, 15-ին կնվազի 5-7 աստիճանով,


















































