Օրվա լրահոսը
Ցույց Հաագայում, հերթական հանրագիրը խորհրդարանին և միջադեպ ազգությամբ թուրք պատգամավորի հետ
Հաագայի՝ Het Plein հրապարակում, Նիդերլանդների խորհրդարանի դեմ-դիմաց, Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունների կողմից, տրվեց Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը: Հանրահավաքը բացեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև ելույթներ ունեցան Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ: Մինչ Գարեգին Նժդեհ երիտասարդական կազմակերպության նախագահ Սարինե Աբրահամյանը ելույթ
«Երգելու տաղանդ չունեմ»
Քաղաքապետի թեկնածու, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանի՝ Երեւանի հիմնը երգելը սոցցանցերում բուռն քննարկման առարկա դարձավ: Մենք «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեցինք՝ ձայնային տվյալներ ունի՞, չի՞ ուզում Փաշինյանի նման երգել: Նա պատասխանեց. «Ես երգեր լսել սիրում եմ, բայց անձամբ այդպիսի տաղանդ չունեմ: Ես չեմ պատրաստվում երգել քարոզչության ընթացքում: Չեմ կարծում, որ դա արդյունավետ
Դյուրացումներ՝ ՀՀ մուտքի վիզա ստանալու գործընթացում
Վերջերս մի շարք պետությունների քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման ընթացակարգի պարզեցման ուղղությամբ կատարվող աշխատանքների շրջանակում՝ ՀՀ սահմանային անցման կետերում իրականացվել է փաստաթղթերի լրացման և մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի դյուրացում: ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում ընդունված որոշման համաձայն՝ ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կվերացվի օտարերկրացիների կողմից դիմում-հարցաթերթիկ լրացնելու պահանջը՝առավելագույնս պարզեցնելով վարչարարությունը և բարելավելով օտարերկրացիներին
Քաղաքապետ. «Եթե հիմա չասֆալտապատենք, վաղը ի հայտ կգան փոսեր, կասեք՝ փոսեր եղան» (Տեսանյութ)
Տրանսպորտը շատ վատ է Երեւանում, բոլորս էլ տեսնում ենք դա: Մեր ծրագիրը կներկայացնենք հանրությանը,-ասաց նա
Սերգեյ Չեռնիկովսկի. «ԵՄ-ն գիշատիչ է» (Տեսանյութ)
Միաժամանակ, նա դեմ չէ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը
Մանվել Գրիգորյան. «Մի քանի անգամ բռնին մատնահետքս ստուգին, բան արին…» (Տեսանյութ)
Գեներալը լրագրողին ասաց. «Դու ուզո՞ւմ ես, որ ես լինեմ, եթե ուզում ես, ասա՝ սրտիդ ուզածով անենք…սպասեք՝ կերեւա…»
Սերժ Սարգսյան. «Խաղաղ պայմաններում մենք ազգ-այգեպան ենք, իսկ վտանգի պահին դառնում ենք ազգ-բանակ» (Տեսանյութ)
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է «Ազգ-բանակ-2017» համաժողովին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովին: Այն համատեղ կազմակերպել են պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունները: Համաժողովին հրավիրված են մասնակցելու պաշտպանական և կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկեր, գիտական կենտրոնների,
ՎՏԲ-Հայաստան Բանկը, հանդիսանալով ապահովագրական ընկերությունների գործակալ, առաջարկում է ձեռք բերել ապահովագրական պրոդուկտներ՝ շահավետ պայմաններով
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդիսանալով Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերությունների գործակալ առաջարկում է հաճախորդներին շահավետ ապահովագրական պրոդուկտներ, որոնք հաճախորդները կարող են ձեռք բերել անմիջապես ՎՏԲ-Հայաստան Բանկում՝ առանց ապահովագրական ընկերությունների գրասենյակներ այցելելու անհրաժեշտության: Անբարենպաստ իրադարձությունների ի հայտ գալու դեպքում ապահովագրական պրոդուկտները հնարավորություն են ընձեռում և թույլ են տալիս հաճախորդներին զգալ ավելի ապահով և պաշտպանված: Բանկն որպես գործակալ առաջարկում է
Ճանապարհային ոստիկաններն էլ աղբի հարցերով կզբաղվեն. Վարչապետն այդպես է որոշել
Վարչապետը աղբի թեմայով ոստիկանապետից սկսած՝ հանձնարարականներ տվեց
Անգերազանցելի միջոց՝ գլխացավերի բուժման համար
Եթե տանը դեռ մնացել է չրեղեն, ապա կարելի է արագ պատրաստել համեղ եւ շատ օգտակար օշարակ: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է 150 գրամ թարմ կամ չորացրած արքայախոտ` ռեհան, 100 գրամ խնձորաչիր, նույնքան տանձաչիր, 40 գրամ նռան հատիկներ: Ինչպես նաեւ 100 գրամ մեղր, սպիտակ գինի` 50 գրամ, քերած մշկընկույզ (համեմունք) 10 գրամ, 1 կիտրոնի հյութ: Պատրաստման
Արթուր Իսպիրյան. «Հենց հիմա Հաղթանակի այգու դիմաց դղյակ են սարքում, ո՞վ է իրավունք տվել». «Հրապարակ»
Թող ներեն իմ ընկերները, բայց երգիչներին ընտրելով ավագանու անդամ, դա չի նշանակում, որ իրենք ամեն ինչ կարող են աշխատել։
Օլգա Պավլենկո. ՌԴ-ն վերագնահատել է Հայաստանի դերն ու նշանակությունը (Տեսանյութ)
Ռուս փորձագետը`հայ-ռուսական հարաբերությունների մասին
Տարոն Մարգարյանն իր՝ միլիոնատեր լինելու մասին. «Հայտարարագիրս լավ ուսումնասիրեք» (Տեսանյութ)
Գործող քաղաքապետը պնդեց, որ իր եկամուտները ճիշտ են ներկայացված եւ պետք է մանրամասն ուսումնասիրել իր հայտարարագիրը
Հայաստանն ավելի բարձր մակարդակի վրա է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունում, քան Ադրբեջանը. (Ֆոտոշարք)
Ըստ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատուի` մարդու իրավունքների ու խաղաղապահ առաքելության ոլորտներն Ադրբեջանին չեն հետաքրքրում: Վաշինգտոնը հազիվ թե բավարարի Անկարայի սպասելիքները` չաջակցել Սիրիայի քրդերին Երեւանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան եւ «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ի հետ համատեղ անցկացվող «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» ծրագրի շրջանակներում որպես զեկուցող անցյալ հանգստյան օրերին Ծաղկաձոր էր
Իշխանության ծուռ, թե շիտակ հայելին. «Ժամանակ»
Խորհրդարանի ապրիլի 2-ի ընտրության պաշտոնական արդյունքից հետո փորձագիտական հանրության գնահատականների զգալի մասը կենտրոնացած է բնականաբար նոր խորհրդարանի վրա, խորհրդարանում նոր դասավորության կամ այսպես ասած նոր ստատուս-քվոյի վրա, որտեղ ներկայացված է չորս ուժ: Միևնույն ժամանակ, սակայն, հանրության աչքից կարծես թե «անարդարացիորեն» դուրս է մնում ընտրության այն հատվածը, որն այսպես ասած դուրս մնաց խորհրդարանից: Բանն այն է,
Ի՞նչ ցուցմունք է տվել ռազմաբազայից անհետացած Դմիտրի Լոշմանովը․ մանրամասնում է Շիրակի դատախազը
Aravot.am-ը Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ բացատրություն է տվել ապրիլի 16-ից ռազմաբազայի հանրակացարաններից անհետացած պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովը, ինչո՞ւ էր հայտնվել համածառայակցի՝ «Մուշ» թաղամասում վարձակալած բնակարանում։ Վերջինս, Կարեն Գաբրիելյանի փոխանցմամբ, նշել է, որ ինքը եղել է խմիչքի ազդեցության տակ, իրեն հանդիպել է համածառայակից զինվորականներից մեկը ու տարել իր վարձով բնակարան։ Լոշմանովը համածառայակցի
Գրեթե ոչ մի երկիր՝ պետության կամ կառավարության ղեկավարի մակարդակով, չշնորհավորեց ապրիլի 2-ի ընտրությունների կամ ՀՀԿ-ի արձանագրած արդյունքների կապակցությամբ. «Հրապարակ»
Միակ բացառությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր, որը բացեց շնորհավորողների շարքը ապրիլի 3-ին։ Մի քանի ժամ հետո շարքը եզրափակեց երկրորդ եւ վերջին շնորհավորողը՝ Բակո Սահակյանը։
Քաղցրաշենցիներին կրկին խաբել են. սպիրտը անորակ է եղել (Տեսանյութ)
Քաղցրաշենցիներն այս պահին կառավարության շենքի առաջ են
Վարչապետը կարևորել է «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի փոխգործակցությունը՝ մեր երկրում բիզնես միջավայրի բարելավման համատեքստում
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ» աուդիտորական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էդվարդ Նասբաումի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի հետ համագործակցությունը և շնորհավորել Հայաստանում գործունեություն ծավալելու 20-ամյակի կապակցությամբ: Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է և բաց քննարկելու ընկերության յուրաքանչյուր առաջարկ: Վարչապետը կարևորել է «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի և
Վթարային ջրանջատում Դավթաշենում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 21-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ բնակելի զանգվածի 1, 2, 3, 4ա, 6-ից-21, 27, 28, 30-ից-37, 37ա, 38, 39, 40, 41, 42, 43, 45, 46 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն
Նոր մանրամասներ․ինչո՞ւ էր ռազմաբազայից անհետացած զինծառայողը հայտնվել «Մուշ» թաղամասի բնակարաններից մեկում
Ինչպես տեղեկացրել ենք, երեկ ուշ երեկոյան հայ ոստիկանների ու Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարության որոնողական աշխատանքների արդյունքում վերջապես գտնվեց ապրիլի 16-ից ռազմաբազայի հանրակացարաններից անհետացած պայմանագրային զինծառայող՝ 35-ամյա Դմիտրի Լոշմանովը։ Նրան հայտնաբերել էին Գյումրու «Մուշ» թաղամասի բնակարաններից մեկում։ Մեզ հայտնի դարձավ, որ Դմիտրին եղել է համածառայակցի բնակարանում։ Վերջինս Գյումրիում բնակվել է «Մուշ» թաղամասի վարձով բնակարաններից
Fox News-ի հաղորդավարը հեռացվել է աշխատանքից՝ Պուտինին «մարդասպան» անվանելուց հետո
Ամերիկյան Fox News հեռուստաալիքի հաղորդավար Բիլ Օ’Ռայլին ազատվել է աշխատանքից: Այս մասին ասվում է 21 Century Fox ընկերության հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Օ’Ռայլին Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցում Վլադիմիր Պուտինին անվանել էր «մարդասպան»: «Իրավիճակը մանրամասն և ուշադիր ուսումնասիրելուց հետո ընկերությունը և Բիլ Օ’Ռայլին համաձայնության են եկել, որ Բիլ Օ’Ռայլին չի վերադառնա Fox News Channel»,- ասվում է
Լիդիանում համոզելու ունակությունները մասնագիտական փորձառությունից կարևոր են․ ՀԲՃ
Ապրիլի 6-ին Գնդեվազում կայացած հանդիպման ժամանակ Հարավային Աֆրիկայից հրավիրված «Լիդիան» ընկերության «մասնագետ»՝ գլխավոր մետալուրգ Ջոն Ֆուրիեն հայտարարեց, որ Ամուլսարի ապագա ոսկու հանքի ցիանիդային հարթակը միանշանակ անվտանգ է, այնքան անվտանգ, որ կարող է լինել նաև Երևանի կենտրոնում: Նա նշեց, թե աշխատել է քաղաքներում, որոնք ավելի մոտ են եղել ցիանիդային հարթակին և որոնք ավելի մեծ թվով բնակչություն
Հայաստանի չորս մարմնամարզիկներ Եվրոպայի առաջնությունում կպայքարեն մեդալների համար
Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում նոր կանոնների կիրառման հետեւանքով, համեմատած նախորդների հետ, մեդալների համար պայքարն անհամեմատ դժվարացել է: Դեռ մրցավայր մեկնելուց առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն այս մասին հայտարարել էր լրագրողներին՝ ասելով, որ այս ժամանակահատվածում անգամ եզրափակիչ անցնելը տղաների համար կարելի է հաջողություն համարել: Սակայն Եվրոպայի առաջնությունում մեր մարմնամարզիկների
Սառը պատերազմ չկա
Վերջերս շատ է խոսվում Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ վերսկսված «սառը պատերազմի» մասին: Չեմ կարծում, որ դա ճշգրիտ բնորոշում է: Եթե խոսքն այն «սառը պատերազմի» մասին է, որի մեկնարկը տրվեց 1946 թվականին Չերչիլի Ֆուլթոնյան ճառով, ապա նմանությունները քիչ են: Գլխավոր տարբերությունն այն է, որ Խորհրդային Միության եւ Արեւմուտքի միջեւ «սառը պատերազմը», իսկ այնուհետեւ՝ սպառազինությունների մրցավազքը տեղի
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ
Ապրիլի 19-ին և լույս 20-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 500 կրակոց: Շփման գծի հարավային, արևելյան և հյուսիսային ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններ (77 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են
Հինգ մեդալ սամբոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ապրիլի 19-ից 21-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայի Sportovni hala Kralovka մարզապալատում անցկացվում են Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունները, որին ի թիվս 25 պետության շուրջ 200 մարզիկների, մասնակցում են նաև Հայաստանը ներկայացնող 19 մարզիկ- մարզուհիներ: Ուրախալի է, որ մրցումների առաջին օրը մեր մարզիկներից հինգն արժանացան մեդալների. Վարսիկ Գրիգորյանը, Ֆելիքս Դանիելյանը, Վահագն Չալյանը
Սամվել Բալասանյանի իտալերենով ողջույնը Սերժ Սարգսյանի հարազատների հովանու ներքո անցկացվող փառատոնին (Տեսանյութ, ֆոտոշարք)
Գյումրու դրամատիկական թատրոնում պաշտոնապես բացվեց «Վերածնունդ» միջազգային 9-րդ մրցույթ-փառատոնը, որին այս տարի մասնակցում են ավելի քան 3000 անհատ կատարողներ եւ համույթներ աշխարհի 35 երկրներից՝ ԱՄՆ-ից, Ավստրիայից, Ավստրալիայից, Բելառուսից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Էստոնիայից, Իսպանիայից, Իրանից, Իտալիայից, Լատվիայից, Չինաստանից եւ այլ երկրներից: Այն սկսվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ելույթով։ Դահլիճում նստելու ազատ


















































