Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Մարս մարշուտկա կբացենք, Գալուստ Սահակյանն էլ էդ մարշուտկի տերը կլինի». ( ֆոտոշարք)

Այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը Վանաձորում հանդիպեց իր ընտրողների հետ: Արցախ պուրակում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ժողովրդին դուր է գալիս խաբվածի կարգավիճակում լինել: «Էն ուժերը, որոնք էսօր խորհրդարանում են, որոնք ամիսը մեկ իշխանություն են, մի ամիս հետո ընդդիմություն են, հետո էլի իշխանություն, դրանք իջել են ժողովրդի համար ընտրություն են անում, հզոր

Վլադիմիր Հակոբյանը Շարժայում հաղթողի համար պայքարելու հայտ ներկայացրեց

Շարժայում շարունակվում է շախմատի Masters միջազգային առաջին մրցաշարը: Չորրորդ տուրում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը պարտության մատնեց սիրիացի Հիշամ Մ. Ալ-Յախշիին եւ 3,5 միավորով բարձրացավ 6-րդ հորիզոնական: Չնայած Հակոբյանը հինգ առաջատարներից ետ է մնում կես միավորով, սակայն նա հաղթողի համար պայքարին մասնակցելու լուրջ հայտ ներկայացրեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Վլադիմիր Հակոբյանի ՖԲ էջի

««Սասնա ծռերի»՝ ՊՊԾ գնդի գրավման գործը, հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ն ենք բացահայտելու». Էդմոն Մարուքյան

«Ելք» դաշինքի առաջնորդ Մարուքյանն Արարատում ասաց, որ ճշմարտության հանձնաժողով են ստեղծելու

Տեղի ունեցավ «Մի պատառ իմ Հայաստանից» ցուցահանդեսի բացումը. (Ֆոտոշարք)

Նարեկացի արվեստի կենտրոնում մարտի 27-ին տեղի ունեցավ Անդրանիկ Մանուկյանի «Մի պատառ իմ Հայաստանից» խորագիրը կրող հեռախոսային սիրողական լուսանկարների ցուցահանդեսը: Սա, մասնագիտությամբ մանկավարժ Անդրանիկի առաջին ցուցահանդեսն էր։ Լուսանկարներն արվել են Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում։ Անդրանիկը Aravot-ի հետ զրույցում պարզաբանեց ,թե որն է եղել նկարելու իմաստը․«Փորձել եմ բոլորին ցույց տալ Հայաստանի տեսարժան վայրերը,փորձել եմ ցույց տալ, թե

Հակոբ Հակոբյանին խնդրեցին Նոյեմբերյանում գարեջրի գործարան կառուցել

Նոյեմբերյանում դրա համար պայմաններ չկան

Արամ Սարգսյանն իր եղբոր՝ Արմեն Սարգսյանի՝ ՀՀԿ-ի օգտին աշխատելու մասին (Տեսանյութ)

«Ելք» դաշինքի թեկնածու Արամ Սարգսյանն ասում է՝ երբ ինքը ընդդիմացավ, իր գործարանում ստուգումներ սկսեցին, իսկ Ծառուկյանի հետ նման չի եղել

ՄԻՊ կոչը` երեխաներին դպրոցներից հանելու հրապարակային կոչերի վերաբերյալ

Այսօր Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հրապարակային ելույթով կոչ է արել ծնողներին իրենց երեխաներին հանել դպրոցներից: Այդ հրապարակային կոչը լայնորեն տարածվել է զանգվածային լրատվության միջոցներով: Ընդ որում, ելույթում կոչը հիմնավորվում է դպրոցների տնօրեններին, Ն.Զոհրաբյանի ձևակերպմամբ, թաղի խուժանի, կրիմինալի հետ համեմատությամբ: ​Որևէ հանգամանք, այդ թվում՝ նախընտրական քարոզչության գործընթացը չի կարող արդարացնել երեխաների իրավունքները, այդ թվում՝ կրթություն

Ռիչարդ Միլսը հանդիպել է Դաշնակցության ներկայացուցիչների հետ

Կողմերը նաեւ մտքեր փոխանակեցին վերջերս դպրոցի տնօրենների կողմից քարոզչություն իրականացնելու աղմուկ հանած դեպքի, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջ քաշած «խաղաղություն» ծրագրի եւ Դաշնակցության հետագա անելիքների վերաբերյալ:

«Ես կոչ եմ անում՝ փողը վերցեք, ձայն մի տվեք». Արթուր Բաղդասարյան

«Եթե մեկը որոշի առնել ամբողջ հայ ազգին, պետք է 20 միլիոն դոլար».ՀՎԿ առաջնորդ

Լեհաստանում ՀՀ դեսպանն այցելել է Կիլցե քաղաք

Մարտի 24-ից 25-ը Լեհաստանի Սվիենտոկշիսկե վոևոդության մարշալեկ Ադամ Յարուբասի հրավերով Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը երկօրյա աշխատանքային այց է կատարել Կիլցե քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել Սվիենտոկշիսկե վոևոդության մարշալեկ Ադամ Յարուբասի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև մարշալեկի տեղակալ Յան Մաչկովիակը, խորհրդական Ռոբերտ Բիերնանցկին, Կիլցեի գեղարվեստի ուսումնարանի տնօրեն Մարիա Կովալչիկը, Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյանը, հիմնադրամի

Դու ես որոշողը (սոցիալական գովազդ)

Ապրիլի 2-ին կկայանան Հայաստանի  Ազգային Ժողովի ընտրությունները: Ձեզ ենք ներկայացնում մեր սոցիալական գովազդն ուղղված ընտրակաշառքի դեմ պայքարին, որով ընտրողներին կոչ է արվում կատարել անկախ ընտրություն։ Հիշեք, որ ամեն բան կախված է Ձեր որոշումից։ «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Ռումինիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Ռումինիայի ԱԳ նախարարի հետ

Մարտի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպեց Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանուի հետ: Հանդիպման սկզբում դեսպան Գասպարյանը նախարարին փոխանցեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի բարեկամական ողջույնները: Զրույցի ընթացքում երկուստեք պատրաստակամություն հայտնվեց խորացնել կապերը բոլոր հնարավոր ոլորտներում` շեշտը դնելով պաշտոնական փոխշփումների ակտիվացման միջոցով քաղաքական երկխոսության ծավալման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, միջխորհրդարանական կապերի աշխուժացման, գիտակրթական և մշակութային ծրագրերի

Սպառնալիքը կեղծել էր՝ քարոզարշավից դուրս գալու նպատակով

ՕՐՕ դաշինքի մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանը լրատվամիջոցներով հայտարարություն է տարածել, թե զենքի գործադրմամբ սպառնալիքներ են հնչեցվել հիշյալ դաշինքի Էջմիածնի շտաբի աշխատակից Պատվական Պոդոսյանի նկատմամբ: Նույն դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու Նարեկ Հարությունյանն իր հերթին մարտի 24-ին, ժամը 22.35-ին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, թե Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցում զինված անհայտ անձինք սպառնացել են իր վարորդին՝

Հարուցվել է քրեական գործ՝ ՔԿՀ-ում կալանավորի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները, շարժառիթը պարզելու ուղղությամբ: 2017 թվականի մարտի 25-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում բռնություն է գործադրվել կալանավորներից մեկի նկատմամբ՝ կտրող-ծակող առարկայով պատճառելով մարմնական

Ռիչարդ Հոգլանդ. Բանակցային սեղանին շատ լավ, միջազգայնորեն հաստատված պլան է. (Տեսանյութ)

«ԵԱՀԿ-ն աջակցում է դրան, համանախագահները եւ համանախագահող երկրները եւս աջակցում են»

Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանահայ բարերար Սերգեյ Համբարձումյանին

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին ընդունել է ռուսաստանահայ բարերար Սերգեյ Համբարձումյանին: Քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը սոցիալ-տնտեսական կարեւորագույն խնդիրների իրականացման գործում հայրենիքին ցուցաբերած աջակցության համար բարերարին է հանձնել «Մեսրոպ Մաշտոց» շքանշան: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Հափշտակել է դեղատան դրամարկղը (Տեսանյութ, լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Երևան քաղաքի դեղատներից մեկից դրամարկղը բացահայտ հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. մարտի 3-ին՝  ժամը 21:56-ին,  առերևույթ հանցագործություն կատարած անձը բաց դռնից մուտք է գործել Երևան քաղաքի Թումանյան 11/41 հասցեում 

Համանախագահները Սերժ Սարգսյանին տեղեկացրել են Բաքվում ունեցած հանդիպումների մասին

Սերժ Սարգսյանը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

«Արցախից հնչեց ձայնը, որ պետությունը ես եմ. այս ի՞նչ հեքիաթներ են ասում». Րաֆֆի Հովհաննիսյանը` Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում ընդգրկված Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ թագավորների ժամանակն անցել է

Սեյրան Սարոյանը ընտրակաշա՞ռք է բաժանում

Գեներալ-պատգամավորը չի արձագանքում

Ռիչարդ Հոգլանդ. Բանակցությունները վերսկսելու ժամանակն է. (Տեսանյութ)

«Մենք պետք է մի փոքր ուշադիր լինենք, թե հրապարակայնորեն ինչ ենք ասում՝ չնայած այն հանգամանքին, որ գիտենք՝ փակ դռներից այն կողմ ինչ է կատարվում»

ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը հանդիպել է Կլեմսոնի համալսարանի ուսանողների հետ

Մարտի 23-ին ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն ընդունել է ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Կլեմսոնի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների և նրանց գիտական ղեկավար, նույն համալսարանի դասախոս պրոֆեսոր Վլադիմիր Մատիչին։ Արցախի մշտական ներկայացուցիչը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությունն ու կարգավորման գործընթացի ներկա փուլը, ինչպես նաև անդրադարձ կատարել Արցախում և տարածաշրջանում տեղի

Ձայնագրություններից միայն մեկն է հանցագործության հատկանիշներ պարունակում. «ՍիվիլՆեթ»

ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրություններից մեկը առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում, իսկ մյուս ձայնագրություններում հանցագործության հատկանիշներ չկան։ «Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ մամուլում հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում» վերտառությամբ հոդվածները և դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների հրապարակված ցանկը ուսումնասիրվել

Հայաստանի և Ֆինլանդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ

Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Թիմո Սոինին ուղերձներ փոխանակեցին Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում գոհունակությամբ նշում է, որ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ հարաբերությունները հիմնված են վստահության և հարգանքի բարձր մակարդակի վրա: Նախարար Նալբանդյանը շեշտում է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ֆինլանդիայի հետ

Քննիչին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման համար

Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Անդրանիկ Աբրահամյանի տված հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Դավիթ Շահբազյանն անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության

Վահրամ Բաղդասարյան. «Եթե այդ ձայները պիտի հաշվեք իմ ռեյտինգայինին, ես համաձայն եմ»

ՀՀԿ խմբակցության ղեկավարը`աղմկահարույց ձայնագրության մասին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031