Օրվա լրահոսը

Երուսաղեմի Հայոց պատրիարքության պարզաբանումը՝ Նուրհան պատրիարքի աղմուկ հանած հայտարարության մասին

Կանայք եւ նույնասեռականները չեն կարող Սուրբ Գերեզմանի վրա պատարագ մատուցել

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի և առատ ձյան պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են: ՀՀ

Սուրեն Հարությունյանը` Կարատեի Կովկասի բաց առաջնության գավաթակիր

Ս.թ. մարտի 25-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի է ունեցել` Կարատեի Կովկասի գավաթի բաց առաջնությունը` տարածաշրջանի երկրներից 12 մարզական թիմերի և մոտ 450 մարզիկների մասնակցությամբ: Առաջնությանը մասնակցել է նաև Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Սուրեն Հարությունյանը, ով 12-13 տարեկանների մեջ մինչև 45 կգ. քաշային կարգում գրավել է առաջին տեղը: Առաջնության մրցավարությունն ընթացել է Աշխարհի կարատեի ֆեդերացիայի

Կարապի լճի տարածքն առաջիկայում կներկայանա ամբողջությամբ բարեկարգված և նորովի կանաչապատված

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերով մեկնարկել են Կարապի լճի շրջակա տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները: «Երևաննախագիծ» ՓԲԸ–ի մշակած նախագծով 9740 քմ տարածք զբաղեցնող մայրաքաղաքի հանգստի այս գոտում, որից 2545 քմ-ն լճի մակերեսն է, նախատեսված է առաջնահերթորեն բարեկարգել մայթերն ու ճեմուղիները: Դրանք, ի դեպ, կերեսապատվեն գեղարվեստական ձևավոր բետոնե սալիկներով: Տարածքում կկառուցվեն նաև բազալտե աստիճաններ: Մայրաքաղաքի բնակիչների և

«Միշտ գտնվում են պաթոսը գլխին տված մարդիկ». Արման Մուսինյանը՝ խաղաղության ծրագրի քննադատությունների մասին

Լրագրողները հիշեցրին Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հանրահավաքներում ասված խոսքերը՝ Սերժ Սարգսյանը Ղարաբաղը ծախել է, իսկ հիմա երբ ասում է, որ խաղաղության ծրագիրը մենք ենք առաջարկում եւ ՀՀԿ-ն, ենթատեքստով ասում է՝ կամ մենք, կա՛մ ՀՀԿ-ն: Արման Մուսինյանը պատասխանեց. «91-ից չի եղել որեւէ դեպք, երբ Ղարաբաղի հարցը դարձնենք քաղաքական կոնյուկտուրայի առարկա: Մենք միշտ կողմնակից ենք եղել հարցի լուծմանը: Մենք կարող ենք մեր գնահատականն ունենալ, թե որտեղից ուր հասանք»:

Արա Պապյան. Արցախի հարցը իր արժանի անդրադարձը չունի ընտրապայքարի մեջ (Տեսանյութ)

«Ստացվում է, որ Հանրապետականը թաքնվում է ՀԱԿ-ի թիկունքում»

ԱԺ պատգամավորության ռեյտինգային թեկնածու Անդրիաս Ղուկասյանը քարոզչություն իրականացնելու իրավունքից զրկված է

«Փաստարկ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ՕՐՕ դաշինքից առաջադրված ԱԺ պատգամավորության ռեյտինգային թեկնածու Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը, վստահված անձինք Անահիտ Թարխանյանն ու Արմեն Հովհաննիսյանը հայտարարեցին, որ Անդրիաս Ղուկասյանն ապօրինաբար է պահվում անազատության պայմաններում եւ նրա կալանավորման ժամկետը առանց հիմնավորումների անընդհատ երկարացվում է: Խոսելով ԱԺ ընտրական գործընթացի մասին՝ Կ. Մեժլումյանը նշեց, որ քարոզարշավի ընթացքում Անդրիաս

Ու՞մ կարող է նշանակվել արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակ

Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է որոշակի պայմաններում աշխատած անձանց: Կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների N 1, 2, 3, 4 ցուցակները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: N 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 55 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին

Ահազանգ. Ոստիկանությունը խոչընդոտում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի այսօրվա հանրահավաքի մասնակիցների մուտքը Երեւան

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի շտաբը ահազանգ է ստացել Գեղարքունիքի իր համակիրներից, որ իրավապահները թույլ չեն տալիս դաշինքի համակիրներին տրանսպորտային միջոցով գալ Երևան՝ մասնակցելու այսօր նախանշված հանրահավաքին։ Մասնավորապես, նախապես պայմանավորվածություն է ձեռք բերված եղել «Գավառ տրանս» ընկերության հետ, որ 9 տրանսպորտային միջոցով ՕՐՕ–ի համակիրները պետք է այսօր շարժվեն Երևան, սակայն, ըստ ահազանգի, ուժային կառույցներից զանգահարել են այդ ընկերության

Տեղի ունեցավ տեսաժողով Բուրյաթիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մարտի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով ՌԴ Բուրյաթիայի Հանրապետության հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Տեսաժողովին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ: Բուրյաթիայից տեսակապով միացել էին ՌՀՄ Բուրյաթիայի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Վահե Տոնականյանը, նախագահի տեղակալ Մարսել Հարությունյանը, պարախմբի ղեկավար Երվանդ Կալաչյանը, համայնքի ներկայացուցիչներ: ՀՀ

Իտալիան ժամանակավորապես դադարեցնում է Շենգենի գործողությունը

Իտալիայի իշխանությունները դադարեցնում են բաց սահմանների վերաբերյալ Շենգենի համաձայնագիրը և ժամանակավոր վերահսկողություն են սահմանում: Ինչպես հաղորդում է Il Messaggero իտալական պարբերականը, այս որոշումը կապված է Սիցիլիա կղզում՝ Տաորմինում, Մեծ յոթնյակի գագաթնաժողովի հետ: «G7-ի գագաթնաժողովի կապակցությամբ, որն անցկացվելու է Տաորմինում, մայիսի 10-ից մինչև ամսվա վերջ ժամանակավորապես վերահսկվելու են երկրի ներքին սահմանները, ինչպես նաև Իտալիայում ցամաքային, օդային

ՀՎԿ թեկնածուի համախոհը մկրատով սպառնացել է իր թեւից բռնած ՀՀԿ շտաբի անդամին

Ես Դավիթաշենում շատ լարվածություն եմ տեսնում: Չեն հանդուրժում ուրիշ թեկնածուի պաստառները: Նույնիսկ դեպք է եղել, որ իմ համախոհները փորձել են այնտեղ իմ պաստառները փակցնել, ինչ-որ մեկը ներկայացել է որպես ՀՀԿ-ի շտաբի ներկայացուցիչ, փորձել է իմ համախոհին տանել շտաբ, թեւից բռնել է: Իմ համախոհը մկրատով սպառնացել է, ասել է՝ թեւս թող, թե չէ հեսա քեզ…»:

ՀՀ գլխավոր դատախազությունը հույս է հայտնում, որ ակնհայտ կեղծ տեղեկատվության հրապարակումը չիմացության արդյունք է և քաղաքացիներին դիտավորյալ թյուրիմացության մեջ գցելու նպատակ չի հետապնդում

27.03.2017թ. civilnet.am կայքում հրապարակվել է՝ «Տնօրենների կողմից ձայների հավաքագրումը իրավական հետևանքներ չի ունենում (լրացված)» վերտառությամբ մի հոդված, որտեղ հոդվածագիրը հղում կատարելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակած 114 դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների ուսումնասիրության արդյունքում դրանցից միայն մեկում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության կողմից տարածված հայտարարությանը՝ նշել է. ««…Քրեական օրենսգիրքը, մինչդեռ, ասում է․

Ադրբեջանը բողոքի նամակ է հղել Իրանին՝ Արցախում իրանցի երաժշտի ելույթի պատճառով

Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաևը իր դժգոհությունն է հայտնել Արցախում իրանցի երաժիշտ Մեյսամ Խոդրաթի ելույթի կապակցությամբ: Նախարարը նշել է, որ այս կապակցությամբ համապատասխան պետական մարմինների կողմից բողոքի նամակ է ուղարկվել Իրանին: «Մենք մեր դժգոհությունն ենք հայտնել: Այսօր նամակ եմ ստորագրել՝ ուղղված Իրանի պետական համապատասխան մարմիններին և այդ երկրի ԱԳՆ-ին»,-ասել է Գարաևը: Իրանցի երաժիշտն

Սրտի ձայն Սփյուռքից – ընտրություններ

Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Սփյուռքից ուշի ուշով հետեւում եմ ընտրապայքարի ընթացքին: Հայաստանաբնակ մեր հայրենակիցներին ցանկանում եմ հաղորդակից դարձնել իմ մոտեցումներին եւ խոհերին: Սփյուռքում այս պահին ոչ ոք, բացի, իհարկե, դաշնակցությունից չունի նեղ կուսակցական շահ, ուստի մնացյալ շատ շատերի համար ցանկալի է ընտրություններին հաջողություն ունենան այն ուժերը եւ դաշինքները ովքեր ՍՈՒՏ ՉԵՆ

Փարսադան Ալեքսանյան. «Ես ոչ մեկին ցուցակ չեմ ներկայացրել»

Դպրոցի տնօրենը տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ է

Կարեն Կարապետյանն Աշխաբադում հանդիպել է Թուրքմենստանի նախարարների կաբինետի անդամների հետ

Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Աշխաբադում հանդիպել է Թուրքմենստանի կառավարության անդամներին՝ նախարարների կաբինետի տեղակալ Դադեբայ Ամանգելդիևի գլխավորությամբ: Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ հայկական կողմից ներկայացված առաջարկություններն ունեն մեծ հեռանկար ու կարող են խթան դառնալ երկկողմ տնտեսական կապերի հետագա զարգացման ու ամրապնդման համար։ Կողմերն ընդգծել են, որ կառուցողական համագործակցությունը, այդ թվում միջկառավարական հանձնաժողովի

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն կոչ է անում ՀՀ քաղաքացիներին չմասնակցել ապրիլի 2-ի ընտրություններին

Ելնելով այն իրողությունից, որ 2017 թվականի ապրիլի 2-ին նշանակված ԱԺ ընտրություններում քաղաքացու վստահությունն ակնկալող թեկնածուները չեն բարձրացնում քաղաքացու իրավունքների պաշտպանության հարցերը, չեն կարեւորում քաղաքացու ազատությունները եւ, ընդհանրապես չեն անդրադառնում քաղաքական առաջնային խնդիրներին՝ ազատությանը, հավասարությանը, եղբայրությանը, ինչպես նաեւ` ռուսական զորքերը դուրս բերելու, ինքնիշխանությունը վերականգնելու հարցերին «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն կոչ է անում ՀՀ քաղաքացիներին չմասնակցել 2017

Չարաշահումներ՝ ՀՀ ՊՆ կողմից դրամական միջոցներ հատկացնելու գործընթացում. 3 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով ՀՀ ՊՆ կողմից դրամական միջոցներ հատկացնելու գործընթացում արձանագրված խախտումների դեպքի հանգամանքները, մեխանիզմը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ որպես մեղադրյալ է ներգրավվել 3 անձ: Նախնական

Շատ հեշտ է կողմնորոշվել՝ ո՞վ է իրական ընդդիմադիրը, ով՝ ոչ. «Չորրորդ իշխանություն»

Այս օրերին անհաշտ ընդդիմադիր ձեւացող «Ելք» դաշինքի կուսակցությունները որեւէ քայլ չարեցին սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարելու համար, այդ դաշինքը գլխավորող Էդմոն Մարուքյանը նույնիսկ շտապեց Բաղրամյան 26՝ Սերժ Սարգսյանի հետ «կոնսոլիդացվելու» եւ ֆոտոսեսիային մասնակցելու համար, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ այդ կարեւոր գործընթացը «քաղաքական կեղծ օրակարգ» որակելով, չփորձեց անգամ խանգարել Սերժ Սարգսյանին։

Կարեն Կարապետյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը քննարկել են հայ-թուրքմենական տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Թուրքմենստան: Վարչապետին Թուրքմենստանի նախագահի նստավայրի ընդունելությունների պալատում ընդունել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Թուրքմենստանի նախագահը ողջունելով ՀՀ կառավարական պատվիրակությանն Աշխաբադում՝ նշել է, որ վերջին տարիներին հայ-թուրքմենական փոխհարաբերություններն աչքի են ընկնում առաջընթացով և ավելացրել, որ նման պաշտոնական փոխայցերը նպաստում են հարաբերությունների զարգացմանը տարբեր ուղղություններով: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ընդգծել է, որ

Բաբայանը 2000-ին է՞լ էր քաղհալածյալ. «Հայոց Աշխարհ»

ՕՐՕ դաշինքի առաջնորդներից պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ հայտարարեց, թե՝ Սամվել Բաբայանը քաղաքական հետապնդման է ենթարկվում: Հիշեցնենք, որ վերջինս կալանավորվել է՝ ապօրինի կերպով Հայաստան «Իգլա» զենիթահրթիռային շարժական համալիրի ներկրում պատվիրելու մեղադրանքով: Երբ 2000 թվականին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարվեց, ԼՂՀ զինված ուժերի ղեկավարը Սեյրան Օհանյանն էր, որը ներգրավված էր այդ մահափորձն իրականացնողներին

«Մեր կարծիքն այն է, որ քաղբանտարկյալ է, պարոն Բաբայանի կարծիքն այն է, որ քաղբանտարկյալ չի». Արմեն Մարտիրոսյան. «168 ժամ»

Ի տարբերություն Սամվել Բաբայանի աջակից ՕՐՕ-ի եռյակի՝ նրա փաստաբան Ավետիս Քալաշյանը հայտարարել է, որ Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում։ Նա ընդգծել է, որ սա անձամբ Բաբայանի կարծիքն է։ «Ինչ վերաբերում է քաղաքական ենթատեքստին, ես գտնում եմ, որ այս պահի դրությամբ շատ վաղաժամ է այդ մասին խոսելը, ես առայժմ որևէ հիմք չունեմ ենթադրություններ անելու, որ

ՀՀ մշտական բնակչության թվաքանակը այս տարեսկզբին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 12 հազար 100 մարդով. «Ժողովուրդ»

Ի դեպ, մշտական բնակչության թվաքանակի նվազում արձանագրվել է ՀՀ բոլոր քաղաքներում եւ գյուղերում։ Իսկ ահա մայրաքաղաք Երեւանում հակառակ պատկերն է

Հացպանյանը նույնասեռականների՝ Քրիստոսի գերեզմանին պատարագ մատուցելու Հայոց պատրիարքի առաջարկի մասին (Տեսանյութ)

Մարտի 28-ին «Նոյյան Տապանի» մամուլի սրահում կայացավ «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական–քաղաքացիական նախաձեռնության անդամներ լրագրող Գոհար Արշակյանի, մանկավարժ Սոսե Ղլեջյանի և տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանի ասուլիսը Բանախոսներն անդրադարձան նաեւ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի հայտարարությանը: Վերջինս մարտի 22-ին առաջարկել էր, որ Քրիստոսի սուրբ Գերեզմանի վրա պատարագ մատուցելու արտոնություն տրվի նաեւ Անգլիկան եկեղեցուն,

Չարենցավանի դպրոցի տնօրեն. «Ինձ կներեք, ես արդեն հեռախոսներով չեմ ցանկանում խոսել». «Ժողովուրդ»

Այսօր Հայաստանում կուսակցական լինելը չի արգելվում, մարդիկ կուսակցական են, ամեն մեկը ցանկանում է իր կուսակցությանը օգտակար լինել։

Տիգրան Աթանեսյան. «Քո աջակիցների ցուցակ կազմելը իրականում ոչ մի օրենք չի արգելում». «Հայկական ժամանակ»

Ուսումնական հաստատությունների տնօրենների հետ զրույցների ձայնագրությունները հրապարակվելուց հետո Հայաստանի հանրապետական կուսակցության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, թե որեւէ ապացույց չկա, որ կրթական հաստատությունների ղեկավարները նման գործունեություն են ծավալել աշխատանքային օրն ու ժամին։ Իհարկե, տնօրեններին ձայնագրած կազմակերպությունը հավաստիացնում է, որ նրանք իրենց բացահայտել են հենց աշխատավայրում ու աշխատանքային հեռախոսով։ Բայց ընդունենք, թե այդ մարդիկ Հանրապետական կուսակցության պոտենցիալ

Հասարակական նախաձեռնության անդամ. «Ասում են Աթեշյանը բիզնես ունի Վեհափառի եղբոր հետ»

Սարգիս Հացպանյանը չի հավատում Մայր Աթոռից հնչեցված հավաստիացումներին

Փորձ է արվում ընդամենը պատրանք ստեղծել, թե ՀՀ ղեկավարությունը իր ժողովրդին պատրաստում է խաղաղության. «Հայկական ժամանակ»

Ընդունված կարծիք կա, որ Տեր-Պետրոսյանը ղարաբաղյան խնդրի կարգավորման թեման շրջանառում է, որովհետեւ դա պետք է Սերժ Սարգսյանին։ Մամուլում գրում են նաեւ, որ Սարգսյանը ՀԱԿ-ին ամեն գնով խորհրդարան անցկացնելու խնդիր է դրել, որովհետեւ առաջին նախագահի թեզերը նրան պետք են։ Այս տեսակետները կարող են հիմնավորված լինել միայն մի պարագայում, եթե այդ 2-3 կետերն առաջիկայում համաձայնեցնելու հավանականություն կա,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031