Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունները չէին ցանկանա որոշակիացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները ընտրություններից առաջ»

Պատճառներ, որոնք կաշկանդում են ՀՀ իշխանություններին հստակեցնել հարաբերությունները ԵՄ-ի հետ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հավաստմամբ` Հայաստանի կաշկանդվածության աստիճանն այնպիսին է այսօր, որ հավասարապես խորը հարաբերություններ այլ միավորումների հետ նա չի կարող ունենալ: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԺ-ում «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Յուլիա Բրեզիուսը համոզմունք էր հայտնել, որ «Հայաստանը կարող է

«Եկեք չքաղաքականացնենք». ՊՆ գեներալը՝ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ ծառայած չլինելու մասին (Տեսանյութ)

«Ում որդին ուզում է՝ լինի, օրենքներ ունենք»,-ասում է Կամո Քոչունցը

Արամ Սարգսյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական պայքարի եւ իր նոր կատարյալ թիմի մասին

Արամ Սարգսյանն ասաց. «Մենք միավորվել ենք հաղթելու համար, մենք կաշկանդված չենք մեր խոսքի մեջ: Մեր անցած ուղին մաքուր է, մեզ բանտերով չեն վախեցնի, չկան կոմպրոմատներ մեզ վրա»: Սասուն Միքայելյանի խոսքերով՝ «Այստեղ կանգնածներից ոչ մեկի ուշքը չի գնում, որ նախագահ դառնա: Նախագահ կարող է դառնալ ոչ թե այս երեքիցս մեկը, այլ մի անհատ, որ կկարողանա առաջնորդի այս երեք կուսակցությունները համատեղ»:

Այդ հանձնաժողովում պետք է լինեն հոգեբաններ, մանկավարժներ. փաստաբան

Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը մտահոգված է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի կազմով: «Հիմնականում ուժային կառույցների ներկայացուցիչներ են, ինչն արդեն խնդրահարույց է, այնտեղ չպետք է լինեն նման կառույցների ներկայացուցիչներ, այլ ավելի շատ մանկավարժներ, հոգեբաններ եւ այլն»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց պարոն Ռեւազյանը: Իսկ վերջին տարիների վիճակագրության համաձայն, ըստ Ռոբերտ Ռեւազյանի, պայմանական վաղաժամկետ ազատ արձակվածների թիվը

«Այս հայտարարություններին Արցախը հասավ Բակո Սահակյանի արդար ընտրություններով». Գուրգեն Եղիազարյան

Համբուրգում համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների ընդունած հայտարարությունն, ընդհանուր առմամբ, դրական գնահատականի արժանացավ: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էրոն Համբուրգում ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո համատեղ հայտարարություն են տարածել, որում իրենց հավատարմությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բանակցությունների

Իրաքցի շատ զբոսաշրջիկներ կգան Հայաստան, եթե ՀՀ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը պարզեցվի

Հայաստանում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար, դոկտոր Ալիա Մահմուդ Սալման Ալ-Զուբեյդի հարցազրույցն «Առավոտին» Սկիզբը`  – Իրաքյան պատերազմի արդյունքում դադարեցված հայ-իրաքյան հարաբերությունների վերականգնումից ի վեր ի՞նչ արդյունքներ են արձանագրվել: – Մեր բարեկամ երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունները սկսեցին զարգանալ մի քանի ուղղություններով հատկապես 2012 թվականին Երեւանում Իրաքի Հանրապետության դեսպանության վերաբացումից հետո։ Ինչ վերաբերում է քաղաքական հարաբերություններին,

Հայաստանում քաղաքացիական հասարակության հզորացումը երկրի ժողովրդավարական ապագայի ապահովման պայման

Ստեփան Գրիգորյան Քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Հայաստանում վերջին երեք-չորս տարիներին տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ երկրում կա ժողովրդավարական լուրջ ներուժ: Մեծ թվով բողոքի ակցիաները, ինչպիսիք են՝ «Վճարում ենք 100 դրամ»-ը և «Էլեկտրիկ Երևան»-ը, որոնք ուղղված էին հանրային տրանսպորտի գների և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման, Սահմանադրական բարեփոխումների դեմ՝ ի պաշտպանություն Լեռնային

Փաշինյանը՝ Էդմոն Մարուքյանի ընդդիմադիր լինելը ժամանակին սակարկելու եւ իրենց միավորման մասին

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք այսօր ունեն իրավիճակ, որ այդ տարաձայնությունները գլոբալ առումով հաղթահարված են եւ դրանք հաղթահարելու ավելի երկար ճանապարհ են բռնել: Ըստ նրա, երբ երեք կուսակցությունների ներկայացուցիչները երկարատեւ համագործակցության հնարավորություն են դիտարկում, նշանակում է, դա տվել է մի շարք հարցերի պատասխաններ:

«Մինչև այսօր ԱԺ-ում լրագրողներին միայն հայհոյում էին, հիմա արդեն անցանք այլ քայլերի՞». Գուրգեն Եղիազարյան

Քաղաքական գործիչներն անհրաժեշտ են համարում այս հարցով հետաքննություն անցկացնել:

«Ալպիական» կտավատի ձեթ ու հնդկաձավար կարտահանենք՝ եթե բիզնես-ծրագրերը հավանության արժանանան

Երբ խոսք է գնում հայկական այս կամ այն արտադրանքը արտահանելու մասին, կառավարության պատասխանատուները հաճախ շեշտում են, որ գործարարները որակյալ ու դրսի շուկայի համար մրցունակ ապրանք չեն արտադրում: 15 տարուց ավելի է Սիրակ Բադալյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում կտավատի ձեթի արտադրություն ունի: Գործարարը գիտի, ինչպես ավելի որակյալ ու մրցունակ արտադրանք թողարկի, ինչ չափանիշներով աշխատի, որպեսզի թե’

«Անքննելի եւ անբասիր ընդդիմադիրների» նոր եռյակը դաշինք կազմեց

Արամ Սարգսյանը հայտարարեց. «Այսօրվա դաշինքը տարբերվում է նախորդներից: Առաջին հերթին եռյակը ձեւավորվել է գաղափարական հենքի վրա՝ ի սկզբանե քննարկելով թե աշխարհաքաղաքական, մարտավարական եւ ռազմավարական, ապագային միտված բոլոր հարցերը»:

Հայ-ռուսական զորախմբի նպատակներից է ԻՊ-ի դեմ պայքա՞րը (Տեսանյութ)

«ԻՊ-ի ստեղծումը մեծ վտանգ է, որը մեզ ավելի մոտ է, հաջորդը լինելու է նաեւ Ռուսաստանը»,-ասում է ՊՆ գեներալը

Լավագույն շարադրությունների հեղինակները պարգևատրվեցին

Դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանի դահլիճում տեղի է ունեցել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած` Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված դպրոցական շարադրությունների մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Միջոցառմանը ներկա էին մրցութային հանձնաժողովի նախագահը և մի քանի անդամներ, հատուկ մրցանակներ սահմանած կառույցների ներկայացուցիչներ, Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մրցույթի գործընկեր TSD Inc. ընկերության ներկայացուցիչը: Ողջույնի խոսքով հանդես եկան ԼՂՀ մարդու

Հայ-ռուսական միացյալ զորամիավորումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ. ռուս պաշտոնյա

Հայ-ռուսական միացյալ զորամիավորումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ: Այս մասին ԱՊԱ գործակալության թղթակցին ասել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի՝ տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը: Նա նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է և «սահմանակցում է մի երկրի, որը ՆԱՏՕ-ի անդամ է»: «Ուստի զորքերի միացյալ զորամիավորում ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրումը դաշնակցային հարաբերությունների պայմաններում միանգամայն տրամաբանական

Նատալի Պորտմանը, Քեյսի Աֆլեքը և «Լա-լա-լենդը»՝ կինոքննադատների գլխավոր մրցանակակիրներ

Այս գիշեր ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սանտա Մոնիկա քաղաքում անցկացվել է ԱՄՆ-ի և Կանադայի կինոքննադատների մրցանակաբաշխության արարողությունը, որում գլխավոր մրցանակները ստացել են դերասանուհի Նատալի Պորտմանը և դերասան Քեյսի Աֆլեքը, հաղորդում է The Hollywood Reporter-ը: Այսպես, Պորտմանը մրցանակ է ստացել Պաբլո Լարինի «Ջեքի» ֆիլմում մարմնավորած դերի համար: Լավագույն դերասանուհու անվանակարգում նրա հետ մրցակցում էին Էմմի Ադամսը («Ժամանում»),

Դատական նիստը երրորդ անձ ճանաչված «Առավոտի» ներգրավմամբ՝ գալիք տարվա փետրվարին

Նոյեմբերի 28-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր դատավոր Ի. Բեգլարյանի նախագահությամբ նշանակված Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանն ընդդեմ Սյունիքի մարզպետի խորհրդական, Արցախյան պատերազմի պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի եւ երրորդ անձ ճանաչված «Առավոտ օրաթերթ» ՍՊ ընկերության հայցի քննությունը: Այն նշանակվել է գալիք տարվա փետրվարի 15-ին: Հիշեցնեմ, որ հայցադիմումը դատարանի վարույթ է ընդունվել

Նաիրիտցիները փակել են Բագրատունյաց պողոտան. «Ա1+»

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները փակել են Բագրատունյաց պողոտան, գործարանի դիմաց հավաքվածներին չի գոհացրել ղեկավարության այն պատասխանը, որ պետք է ստանան մեկ ամսվա աշխատավարձ։   Մանրամասն՝ կարդացեք այստեղ  

Կարեն Կարապետյանը և Էդուարդո Էռնեկյանը քննարկել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին: Վարչապետը բարձր է գնահատել Էդուարդո Էռնեկյանի գործունեությունը մեր երկրում, նշել, որ նա Հայաստանի տնտեսությունում ամենախոշոր ու հաջողակ ներդրողներից է, և կառավարությունը պատրաստ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը: Կարեն Կարապետյանը և Էդուարդո Էռնեկյանը մտքեր են փոխանակել Հայաստանում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի, ինչպես նաև տարբեր ոլորտներում նոր

Հայտարարություն քվեարկության գործընթացի տեխնիկական ապահովման նպատակով ստեղծված համատեղ հանձնաժողովում չընդգրկվելու մասին

ՀՀ Ընտրական օրենսգրքի 4+4+4 ձևաչափով քննարկումներին մասնակցած քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս սույնով հայտնում ենք, որ հրաժարվում ենք ընդգրկվել Ազգային ժողովի ընդդիմադիր, ոչ ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի կազմում: Հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 10-ի N1158-Ն որոշմամբ, որի նպատակն է կազմակերպել ընտրական տեղամասերում տեսանկարահանումը և

Նոր երաժշտական թատրոնի մեկնարկը տրված է (Ֆոտոշարք)

«Նոր երաժշտական թատրոն» (ՆՈՐԵՐԹ) արվեստի զարգացման կենտրոնը եւ Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամը դեկտեմբերի 8-ին Ազգային օպերային թատրոնում ներկայացրին Աստոր Պիացոլայի գլուխգործոցներից բանաստեղծ Օրասիո Ֆերերի համագործակցության արդյունքում ստեղծված «Maria de Buenos Aires» օպերա-տանգոն, որտեղ միավորված է երգը, պարը եւ խոսքը: Սա նորաստեղծ թատրոնի առաջին աշխատանքն է: Օպերա-տանգոն առաջինն է հայաստանյան օպերային արվեստում, հետեւաբար հետաքրքրել էր հանդիսատեսին,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 13-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում սպասվում են թույլ տեղումներ: 14-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և թաց ձյուն, 15-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 14-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումը՝ այսուհետ առանց

Հայաստանում քաղաքացիներին մատուցվող էլեկտրոնային սոցիալական ծառայությունները ընդլայնվել են՝ ավելացել է ևս մեկը. այսուհետ քաղաքացիները կարող են ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմում նաև առցանց եղանակով՝ առանց տարածքային մարմին այցելելու։ Առցանց դիմումը հասանելի է www.epension.am միասնական սոցիալական պորտալում։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության ջանքերով` Հայաստանի քաղաքացիների համար ստեղծվել է հնարավորություն ցանկացած

Էդուարդ Շարմազանովը Ղրղզստանի վարչապետին շնորհավորել է հանրաքվեի հաջող անցկացման առթիվ

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 12-ին Բիշքեկում հանդիպել է Ղրղզական Հանրապետության վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընտրական գործընթացների ժողովրդավարական բնույթն ու թափանցիկությունը ՀԱՊԿ եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում: ՀՀ ԱԺ փոխխոսնակը կարեւորել է ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցված, փոխշահավետ աշխատանքը միջազգային հարթակներում եւ շնորհավորել

Խաչատրյանական հնչյուններով ամփոփվել է Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը

Դեկտեմբերի 10-ին ամփոփվել է ՀՀ Նախագահի հովանու ներքո անցկացվող Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը։ Գալա համերգին ներկա էին ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, մշակութային գործիչ, hայազգի անվանի երաժիշտ և նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինը։ Ավելի քան երկու ամիս խաչատրյանական փառատոնի կազմակերպիչներն ու երաժիշտներն ունկնդրին են պարգևել կամերային, սիմֆոնիկ համերգներ, բալետային ներկայացումներ, մանկական ծրագրեր, անցկացվել են

Թեւան Պողոսյանը՝ ՊՆ գեներալին. «Ձեր վերադասն էլ գիտի այդ մասին» (Տեսանյութ)

ՊՆ վարչության պետն ու պատգամավորը բանավիճեցին պահեստազորի խնդիրների շուրջ

Խոսրով Հարությունյան. «Պատկերացնում եմ, թե Ռուբեն Հակոբյանին ինչքան էր պետք, որ հավասարակշռությունից հանեին»

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նորմալ չի համարում լրագրողին՝ պատգամավոր Ռուբեն Հակոբյանի հարվածելը: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ըստ լրագրողի պնդման՝ հարվածել էր «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին: «Հայելի» ակումբում լրագրողները պարոն Հարությունյանից հետաքրքրվեցին՝ նման միջադեպերի պատճառն արդյոք նաև այն չէ՞, որ Էթիկայի հանձնաժողովը, որը նախկինում պարոն Հարությունյանն էր գլխավորում, ոչ

Մտորումներ բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքի նախագծի շուրջ

Բաց նամակ արդարադատության եւ ԿԳ նախարարներին Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ՀՀ օրենքի փոխարեն մշակվել է մի նոր նախագիծ` Բարձրագույն կրթության մասին: Այդ օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասում բակալավրի կրթական ծրագրում պարտադիր են «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաները, մինչդեռ գործող օրենքում կա նաեւ «Հայ գրականություն» առարկան, որը, չգիտես ինչու, նախագծով հանվել է: Հայեցի

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է

«Վառ ախտանիշը բերանից արյան արտադրությունն է եղել»

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930