Օրվա լրահոսը

Սիրիայի իշխանությունները խոստովանել են, որ Պալմիրան կորցրել են

Սիրիայի իշխանությունները խոստովանել են, որ Պալմիրա (Թադմուր) քաղաքն անցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ, հաղորդում է BBC-ն: Ասադի կառավարությունը խոստացել է անել հնարավորինս ամեն բան՝ ջիհադիստներին այնտեղից դուրս մղելու համար: «Բանակն օգտագործում է հնարավոր բոլոր միջոցները՝ քաղաքում զինյալների ամրապնդվելը կանխելու համար»,- հայտարարել է Հոմսի նահանգապետ Թալալ Բարազին: Նա նշել է, որ զինյալներին հաջողվել

Գարիկ Մարտիրոսյանը Մխիթարյանի խփած գնդակից հետո սափրել է գլուխը (Տեսանյութ)

Հաղորդավար, շոումեն Գարիկ Մարտիրոսյանը սափրել է գլուխը Անգլիայի «Պրեմիեր-լիգայում» Հենրիխ Մխիթարյանի խփած առաջին գոլից հետո: https://www.youtube.com/watch?v=BQqybqsPH-Y Մանչեսթեր Յունայթեդ-Տոտենհեմ խաղից առաջ Մարտիրոսյանը խոստացել էր, որ եթե իր հայրենակիցը գոլ խփի, կսափրի գլուխը: Խաղի ավարտին նա Instagram-ի իր էջում տեղադրել է սափրած գլխով լուսանկար՝ հետևյալ գրառմամբ. «Մխիթարյանը խփեց: Մանչեսթերը հաղթեց: Մարտիրոսյանն ասաց, Մարտիրոսյանն արեց: Go Mkhitaryan! GO

Քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են արևային-ջերմային ջեռուցիչներ

Հայաստանի Հանրապետությունում իրականացվող էներգաարդյունավետության և էներգախնայողության ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ «Կոշ», «Նուբարաշեն», «Սևան», «Վարդաշեն», «Աբովյան», «Հրազդան» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են արևային-ջերմային ջեռուցիչներ, որոնք արդյունքում էներգախնայողությունը կհասցնեն միջինը շուրջ 50%-ի: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտապաններին հասանելի են 10% զեղչեր Duty Free գոտիներում

 Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ հայտարարում են ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտապանների համար նախատեսված ակցիայի մեկնարկի մասին: Մինչև 2016 թ. դեկտեմբերի 31-ը, Մոսկվայի Շերեմետեվո օդանավակայանի միջազգային տերմինալներում, Imperial Duty Free խանութներում և Դոմոդեդովո օդանավակայանի Heinemann Duty Free и Travel Value խանութներում ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կստանան 10% զեղչ՝ գնումների դիմաց վճարելով

Քաղաքացիական հասարակության առաջարկությունները մեծ ուշադրության են արժանացել Համբուրգում

2016թ. դեկտեմբերի 6-7-ը Քաղաքացիական համերաշխության պլատֆորմը (CSP) Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ նախարարական խորհրդի քսաներեքերորդ համաժողովին ընդառաջ կազմակերպել է ամենամյա Քաղաքացիական հասարակության զուգահեռ համաժողովը: Երկօրյա համաժողովի ընթացքում ԵԱՀԿ տարածաշրջանի երկրների քաղաքացիական հասարակության հարյուրից ավել ներկայացուցիչներ քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության հրատապ խնդիրները և ընդունել Նախարարական խորհրդին ուղղված մի շարք առաջարկություններ, ինչպես նաև Քաղաքացիական հասարակության գործունեության հնարավորությունների պաշտպանության

«Տոտենհեմի» հետ հանդիպման ժամանակ «Օլդ Տրաֆորդը» անվտանգության ամենաբարձր աստիճանի էր բերված

«Manchester Evening News»-ի թղթակից Ստյուարտ Մեթիսոնը գրում է, որ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական գրոհներից հետո «Օլդ Տրաֆորդի» անվտանգության ծառայությունը «Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ» հանդիպումից դեռ շատ առաջ բերված է եղել անվտանգության ամենաբարձր աստիճանի: Անգամ ստուգվել են ստադիոնի հարակից տարածքների կայանատեղիներում թողնված բոլոր ավտոմեքենաները: Այսպիսի միջոցառումների համար պատճառ է դարձել Ստամբուլում Թուրքիայի սուպերգավաթի առաջնության «Բեշիկթաշ»-«Բուրասպոր» հանդիպումից անմիջապես հետո

Հայ-ռուսական միացյալ զորախմբի պայմանագիրն ու հիմնական թեզերը

«Իրազեկ քաղաքացիների միավորմանը» հաջողվեց ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից ստանալ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին 2016թ. նոյեմբերի 30-ին ստորագրված համաձայնագիրը (որը հասանելի է այստեղ): Ըստ համաձայնագրի և հրապարակված այլ տեղեկությունների, Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանը և ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսը միավորվում են զորքերի միացյալ խմբավորման մեջ: Զորքերի կառավարումը Զորքերի

Բակո Սահակյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված սահմանադրական բարեփոխումներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝նվիրված սահմանադրական բարեփոխումներին: Նախագահը բավարար է գնահատել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի իրականացրած մեծածավալ աշխատանքը, հավելելով, որ ներկայացված նախագիծը հիմնականում տալիս է մեր հանրային ու քաղաքական մտածողության մեջ շրջանառվող հարցերի պատասխանները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումները ժամանակի պահանջ են եւ կրում են օբյեկտիվ բնույթ՝ նպատակ ունենալով

Արոնյանն ու Սոն ոչ-ոքի արեցին

Անգլիայում ընթացող «London Chess Classic» գերմրցաշարի երրորդ տուրում սպիտակներով խաղացող Լեւոն Արոնյանն ու ամերիկացի Ուեսլի Սոն 37-րդ քայլում համաձայնեցին ոչ-ոքիի: Մրցաշարային աղյուսակի առաջատարը Սոն է, որը պահպանում է կես միավորի առավելությունը Վլադիմիր Կրամնիկի, Լեւոն Արոնյանի եւ Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին

Սեդիլյոն միանում է օսկարակիր դերասան Ջորջ Քլունիի գլխավորած մարդասիրական գործիչների հանձնաժողովին՝ ընտրելու 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներին Դեկտեմբերի 9, 2016թ., Նյու Յորք. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը հաստատել է Էռնստո Սեդիլյոյի նշանակումը որպես 2017թ. «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ: Մեքսիկայի նախկին նախագահը Նյու Յորքում միացել է Ընտրող հանձնաժողովի հարգարժան անդամներին՝ խորհրդակցելու մրցանակի 2017թ. հավակնորդների ընտրության շուրջ: Լինելով

Հենրիխ Մխիթարյան. «Գոլս նվիրում եմ ՄՅՈՒ-ի երկրպագուներին ամբողջ աշխարհում» (Տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ» հանդիպման հերոս Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա թիմային անհավանական հաղթանակ էր: «Օլդ Տրաֆորդում» խփած իմ առաջին գոլը նվիրում եմ ՄՅՈՒ-ի բոլոր երկրպագուներին ամբողջ աշխարհում: Շնորհակալ եմ բոլորիդ աջակցության խոսքերի համար»: Այս խաղում Հենրիխ Մխիթարյանը ԱՊԼ-ում գոլ խփած առաջին հայ ֆուտբոլիստը դարձավ: https://www.youtube.com/watch?v=BQqybqsPH-Y Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ manutd.com-ի

Բացահայտվել է Վանաձորում տեղի ունեցած դանակահարությունը

Լոռու մարզային քննչական վարչությունը բացահայտել է Վանաձորում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած դանակահարությունը: 2016 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 23:50-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի կողմնային պատի ծակած-կտրած վերքով բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ Վահրամ Գրիգորյանը: Վերջինս անմիջապես վիրահատվել է. նրա մոտ ախտորոշվել է «որովայնի առաջնային պատի թափանցող վնասվածք,

Հենրիխ Մխիթարյանի համար հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելն արդեն սովորական երեւույթ է

ՄՅՈՒ-ի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ինչ սկսել է խաղադաշտ մտնել իր ակումբի հիմնական կազմում, ճանաչվում է լավագույն ֆուտբոլիստ: Բացառություն չեղավ նաեւ Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Տոտենհեմի» հետ խաղը, որը շնորհիվ Հենրիխ Մխիթարյանի խփած միակ գոլի, օդի պես անհրաժեշտ հաղթանակ բերեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Սակայն հյուրերի պաշտպան Դեննի Ռոուզի՝ թիկունքից կատարած բացահայտ կոպիտ խախտումը

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն  

Հորադիզի ուղղությամբ տեղակայված իր հենակետերից հակառակորդը 82 մմ-ոց ականանետերից 14 անգամ արկակոծել է հայկական դիրքերը

Դեկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հորադիզ/ ուղղությամբ տեղակայված իր հենակետերից հակառակորդը 82 մմ-ոց ականանետերից 14 անգամ արկակոծել է հայկական դիրքերը: Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը առաջնային գծի մի շարք հատվածներում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան

ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը` ժամը 00.00-ի դրությամբ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ի ժամը 00.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառավտոճանապարհը, իսկ Վարդենյանց լեռնանցքը՝ մասամբ: Երևան-Թալին, Ստեփանավան-Ալավերդի 12-14-րդ կմ-ին, Զովունի-Եղվարդ, Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին, Սյունիքի մարզում և Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի

Ստեփանակերտում Սերժ Սարգսյանը ՀՀ մշակույթի գործիչների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

Աշխատանքային այցով դեկտեմբերի 08-11-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախ այցելած ՀՀ մշակույթի գործիչների հետ: Հանրապետության Նախագահը նման հանդիպում ունենալու պատրաստակամություն հայտնել էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ օրեր առաջ ունեցած հանդիպման ժամանակ: Արցախի մայրաքաղաքում կայացած հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ և ԼՂՀ մշակույթի նախարարները:

Ղափամայի տոն Թբիլիսիում

Հայկական խոհանոցը հայ ազգային մշակույթի մի մասն է, իսկ նրա մոռացված էջերի արդիականացումը համայնքային կառույցների գործունեության նպատակներից մեկը: 2016 թվականի դեկտեմբերի 11-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բաակում, կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագից հետո, հավատացյալները մասնակցեցին հայ ազգային ճաշատեսակ ղափամայի տոնին: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ

«Ստամբուլի պայթյունները պոտենցիալ վտանգ են ներկայացնում նաև մեր հայրենակիցներին». թուրքագետ

Ստամբուլում  տեղի ունեցած պայթյունները Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքն են: Հիշեցնենք, որ Ստամբուլի կենտրոնում գտնվող Բեշիկթաշ ֆուտբոլային ակումբի մոտ  դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհվել է 29 մարդ, 166-ը մարմնական վնասվածքներ ու վիրավորում է ստացել: Aravot.am-ի հետ զրույցում թուրքագետ, «Եփրատ» կենտրոնի նախագահ Գևորգ Պետրոսյանը նշեց, թե կատարվածը վկայում է այն մասին, որ Թուրքիայում

ՀՊՏՀ ֆուտզալի տղաների թիմը` 2016-ի ուսանողական Սուպեր գավաթակիր

Դեկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) մարզադահլիճում տեղի ունեցավ 2016 թվականի տղաների ֆուտզալի ուսանողական Սուպեր գավաթի խաղը։ Սուպեր գավաթի համար պայքարելու իրավունք էին ստացել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) թիմը` որպես ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերի հաղթող, և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) թիմը` որպես ՀՀ 17-րդ ուսանողական

Էդվարդ Նալբանդյանն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի պատասխանատուները քննարկել են ՀՀ-ԵՄ նոր շրջանակային փաստաթղթին առնչվող հարցեր (Տեսանյութ)

Դեկտեմբերի 11-ին Փարիզում տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, եվրոպական միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչների հանդիպումը Հայ դատի գրասենյակների պատասխանատուների հետ՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ։ Էդվարդ Նալբանդյանը Հայ դատի հանձնախմբերի ղեկավարներին ներկայացրեց Համբուրգում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի արդյունքները, Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, ապրիլին Արցախի դեմ

Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէ

ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի խոսքերով, Տոտենհեմի հետ խաղում այսօր Հենրիխ Մխիթարյանի ստացած վնասվածքը թեեւ վտանգավոր չէ, բայց ֆուտբոլիստը հաջորդ հանդիպմանն ամենայն հավանականությամբ չի մասնակցի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Անցկացվեց Եվրոպայում Հայաստանի դեսպանների խորհրդակցություն (Տեսանյութ)

Դեկտեմբերի 10-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցկացրեց եվրոպական երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցությունը: Էդվարդ Նալբանդյանը դեսպանների հետ քննարկեց Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը։ Ամփոփվեցին 2016թ. կատարված աշխատանքները, նախարար Նալբանդյանը համապատասխան հանձնարարականներ տվեց հաջորդ տարի իրականացվելիք քայլերի վերաբերյալ: Խորհրդակցությանը հատուկ ուշադրություն դարձվեց դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության տնտեսական բաղադրիչին,

«Հենրիխ Մխիթարյանը սարսափելի հրեշ է» (Տեսանյութ)

Շնորհիվ Հենրիխ Մխիթարյանի խփած միակ գոլի, ՄՅՈՒ-ն նվազագույն հաշվով հաղթեց «Տոտենհեմին»: https://www.youtube.com/watch?v=BQqybqsPH-Y «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները խաղի ընթացքում շարունակել են  հիացական խոսքեր գրել հայ ֆուտբոլիստի հասցեին: Նա սարսափելի հրեշ է: Մխիթարյանը կատարեց հաջորդը Օլդ Տրաֆորդում աչքի ընկնելու խոստումը: Ավելի լավն է, քան Բեկենբաուերն ու Վան Բաստենը միասին վերցրած: Սա այն է, ինչ սպասում էինք: Սա միայն

«ԳԻՍԱՆԵ» պարարվեստի դպրոց-ստուդիան տոնեց 20-ամյակը

Շենգավիթ վարչական շրջանի, Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միության «ԳԻՍԱՆԵ» պարարվեստի դպրոց-ստուդիան տոնեց 20-ամյակը: Տոնական համերգը տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Ներկա էին Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միության անդամները, նախագահ Գագիկ Մխիթարյանը: Նրանք «ԳԻՍԱՆԵ» պարարվեստի դպրոց-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Գևորգ Ալեքսանյանին պարգևատրեցին Վ. Խանամիրյան շքանշանով: «ԳԻՍԱՆԵ» պարարվեստի դպրոց-ստուդիան Գևորգ Ալեքսանյանը հիմնադրել

ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը` «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» (EDS) խորհրդի հանդիպմանը

Դեկտեմբերի 8-11-ը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայացել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» (EDS) խորհրդի հանդիպումը: Այն կրել է «Եվրոպայի մարտահրավերները. Անվտանգության ապահովման խնդիրները» խորագիրը: Ծրագրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել է Ռուբեն Թովմասյանը: Հանդիպման շրջանակներում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը հանդես է եկել զեկույցով, որի ընթացքում անդրադարձ է կատարել ՀՀ-ում կատարված վերջին փոփոխություններին, մասնավորապես՝ Սահմանադրական բարեփոխումներին և դրանից բխող կառավարման

Հոգեբանական ճնշում (պատմվածք)

Ֆիզիոթերապիայի վերականգնողական կենտրոնում Փայլակը բուժման կուրս էր անցնում` ավտովթարի հետևանքով ձախ ոտքի կոտրվածքի ապաքինումից հետո: Բուժումից ազատ ժամերին գնում էր հանգստասրահ ու ներկա գտնվում այնտեղ կատարվող իրադարձություններին: Բուժական կենտրոնի այդ ժամանակվա տնօրենը շատ էր սիրում շախմատ խաղալ և հաճախ էր գալիս ընդարձակ հանգստասրահ և մի քանի պարտիա շախմատ խաղում  այստեղ բուժվող շախմատի վարպետության թեկնածու Վարուժանի

Նահատակված փոխգնդապետի հայրը՝ Գագիկ Ծառուկյանին․«Հրամանատար տղա կորցրեցի, գերազմանն անգամ անուշադրության մատնեցին» (Տեսանյութ)

Ջեբրայիլի մարտերում ապրիլի 2-ին նահատակված 33-ամյա փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հայրը՝ Գևորգ Առաքելյանն այսօր Գյումրու «Շիրակ» կենտրոնում էր, ուր պատահաբար այցելեց Գագիկ Ծառուկյանը։Նրանց միջև մի փոքր զրույց ծավալվեց․ հերոսի հայրը նեղսրտեց, որ պետությունը ըստ արժանվույն չի գնահատում իր հերոսներին։ «Հրամանատար տղա կորցրեցի, գերեզմանի վիճակը մնաց անմխիթար, մեկը ես, ես իմ ուժերով եմ սարքել․․․»։ Գագիկ Ծառուկյանը Գևորգ

Պատկերասրահ-պոլիկլինիկա Գյումրու պատմական կենտրոնում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Գյումրի քաղաքի պատմական կենտրոնում գտնվող «Բեռլին» պոլիկլինիկայում այսուհետ կգործի պատկերասրահ, պոլիկլինիկա այցելող բնակիչները բժիշկներին սպասելու ընթացքում միջանցքում հնարավորություն կունենան դիտելու արվեստի գործեր։ Պոլիկլինիկայի հիմնադրման 23-ամյակը նշելիս, նորանշանակ տնօրեն Հովհաննես Հարությունյանը բուժհաստատությունում պատկերասրահ ունենալու անհրաժեշտությունը մեկնաբանեց այսպես․«Մեր քաղաքի ժողովրդի հոգեբանական վիճակը բարձրացնելու համար որոշեցինք մեր պոլիկլինիկան վերածել նաև պատկերասրահի։ Այն նպատակ ունի կատարել հոգեթերապիա, որը առողջապահության

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930