Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին է փոխանցել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները և Արցախ այցի նրա հրավերը

Արման Թաթոյանն առանձնապես ընդգծել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի մասնակցության կարևորությունը միջազգային մակարդակի հանդիպումներին, քանի որ դա կապ չունի որևէ քաղաքական հարցի հետ և ունի բացառապես իրավապաշտպան և կանխարգելիչ նպատակներ:

Հայկ Բաբուխանյանը եւ Ռուբիկ Հակոբյանը պարգեւատրվել են ԱՊՀ ՄԽՎ պատվո մեդալներով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 45-րդ լիագումար նիստին: Տավրիկյան պալատի Դումայի դահլիճում մեկնարկած նիստի աշխատանքը բացել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, Դաշնության խորհրդի Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Օրակարգում ընդգրկված էին ԱՊՀ երկրների կրթության, սոցիալական, մշակույթի եւ անվտանգության բնագավառներին առնչվող հարցեր, որոնց թվում

«Ծաղկաձորի Գրողների տան Վալյան ու Լյուբան հիանալի խոսում են հայերեն». Դավիթ Գասպարյան

«Պետք է տարանջատել ռուս մշակույթը ռուսերենը պետական լեզու հռչակելու հարցից»

Կարեն Կարապետյանի հետ ՀՀԿ-են ուզում մտնել 7 հազարից ավելի քաղաքացիներ

ՀՀԿ-ում ողջունում են Կարեն Կարապետյանի մուտքը

Վարչապետին ուղղված նամակների արդյունքը (Տեսանյութ)

«Հարկադիր կատարումը երեք տարի ձգձգվել է, սակայն խնդիրն արդեն լուծվել է»

«Հայկազ Բաղմանյանն ինձանից խլած կեղծիքներով ստեղծած բիզնեսը վաճառել է վարչապետի մերձավորներին» (Տեսանյութ)

Գեներալ Բաղմանյանից տուժած քաղաքացին պահանջում է պատժել մեղավորներին, իսկ ինքը 100 միլիոն կփոխանցի հայոց բանակին

Նախկին նախարարը` նախկին նախարարին

«Խնդիրն այն է, որ հակասահմանադրականության մասին խոսում է ոչ միայն նախկին սոցապ նախարարը, այլ նաեւ իրավաբանը, որը դասախոսում է: Նա բերում է ինչ-որ օրենքների թվարկում, որոնք բացարձակ կապ չունեն սոցիալական ապահովագրության հետ: Ափսոսում եմ, որ այդ ձեւով հասարակությունը հայտնվում է բարեխիղճ մոլորության մեջ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց սոցապ նախկին նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը` անդրադառնալով սոցապ մեկ

Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ է ընտրվել Անժելա Խաչատրյանը

Այսօր տեղի է ունեցել Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչության նիստ, որի ընթացքում քննարկվել են ներկուսակցական հարցեր, ՀՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական խնդիրներին, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կուսակցության վարչությունն այսօր նաև ընտրել է կուսակցության փոխնախագահ և մամուլի խոսնակ: Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ է ընտրվել վարչության անդամ Անժելա Խաչատրյանը, իսկ մամուլի խոսնակ՝ Սոնա

Պլանային ջրանջատում Կենտրոնում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 28-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Եկմալյան փողոցի, Պուշկինի փող. 35-ից-72, Մաշտոցի պող. 25-ից-27Ա, Փարպեցի փող. 1-ից-14, Թումանյան փող. 35/1, Արամի փող. 60-ից-92, Ամիրյան փող. 18-ից-80, Բուզանդի փող. 75-ից-107, Մայիսյան փող. 33, Սարյան փող. 6-ից-41 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում

Օբյեկտիվ քննության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ քրեական գործն ընդունվել է վարույթ

Ճանապարհային ոստիկանության աշխատակից, ոստիկանության կապիտան Էդվարդ Դ.-ն հայտնել է, որ 2016թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 23:30-ին, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել է «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդ Գարիկ Ա.-ն, չենթարկվելով իր օրինական պահանջներին, անհիմն վիճաբանել է իր հետ և բռնություն կիրառել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով

ԱՄԷ ֆիլիպինյան համայնքի ներկայացուցիչները հայաստանյան օդը, ջուրը, արևն ու ձյունը դասեցին մեր երկրի զբոսաշրջային գրավչությունների շարքը

Գեներալ Բաղմանյանից տուժած քաղաքացին պահանջում է պատժել մեղավորներին, իսկ ինքը 100 միլիոն կփոխանցի հայոց բանակին

«Կառավարությունը պետք է խոսի հասարակության հետ` բարձրաձայն մտածելով»

Սոցապ նախկին նախարար Ռազմիկ Մարտիրոսյանի դիտողությունները` «1000 դրամների» նախագծին – Ինչպե՞ս եք վերաբերվում, այսպես ասած, «1000 դրամների» նախաձեռնությանը, որն անցած օրերի ընթացքում շատ քննարկվեց եւ քննադատվեց: – Երբ կազմավորման ընթացքում էր ազգային բանակը, խնդիր առաջացավ լուծել նաեւ զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը: Դրա առաջին փորձը 1990 թվականին ընդունված օրենքն էր: Այդ ժամանակ նաեւ

Կարեն Կարապետյանն արձագանքել է թռչնաբույծների խնդրանքին (Տեսանյութ)

Երկու տարի է, ինչ թռչնաբույծները կառավարությանը տեղեկացնում են իրենց խնդիրների մասին, բայց միայն վերջերս է գործադիրն ականջալուր եղել

«Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միության հայտարարությունը ռուսաց լեզվին արտոնյալ կարգավիճակ տալու վերաբերյալ

Օրերս ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարեց, որ առաջիկայում հայաստանյան դպրոցներում ռուսերենը կստանա ավելի բարձր կարգավիճակ, և բացի զուտ ռուսաց լեզու առարկայից, մի շարք այլ առարկաներ նույնպես այդ լեզվով կդասավանդվեն, ինչպես, օրինակ, ռուս գրականություն, Ռուսաստանի աշխարհագրություն: Պետական այլ պաշտոնյաների մակարդակով ևս վերջերս հայտարարություններ են հնչում ռուսերենը պետական լեզու դարձնելու կամ ռուսերենին մյուս օտար

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շնորհավորում է Գագիկ Ծառուկյանի ծննդյան տարեդարձը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության բազմահազար կուսակցականների անունից շնորհավորում ենք ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ծննդյան տարեդարձը: Մեծարգո պարոն Ծառուկյան, Դուք հայ ժողովրդի այն նվիրյալներից եք, ում համար մշտապես առաջնային են եղել մեր երկրի շահերը՝ զարգացումը, բարգավաճումը, անվտանգությունը և ժողովրդի բարեկեցությունը: Տասնյակ տարիների ընթացքում, հանուն Հայաստանի Հանրապետության և հանուն հայ ընտանիքի, Դուք արել եք առավելագույնը և անում

ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:   ՀՀ ԱԻՆ

ՀՀ ներկայացուցչությունը մասնակցեց Ժնևում ՄԱԿ-ի Կանանց խորհրդի ամենամյա տոնավաճառին

Հայկական տաղավարը ներկայացված էր հայկական արտադրության ապրանքատեսակներով, մասնավորապես, հայկական կոնյակի տեսականիով, գինեգործության, արհեստագործության լավագույն նմուշներով, երկրի պատմությունն ու մշակույթը ներկայացնող տարբեր հուշանվերներով: Հայկական տաղավար այցելեցին Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի Գլխավոր տնօրեն Մայքլ Մյոլլերը, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Կյոնգլիմ Չոյը, Ժնևում հավատարմագրված բազմաթիվ միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ինչպես նաև տոնավաճառի բազմաթիվ այցելուներ: Հայկական ապրանքատեսակների

Ucom-ը միակ օպերատորն է, որը մեկտեղում է միանգամից 4 տիպի ծառայություն

Ժամանակակից հեռահաղորդակցության համակարգերը, այդ թվում՝ բարձր արագությամբ ցանցերը եւ ինտերնետը, մեր երկրի տնտեսական աճի եւ զարգացման համար նշանակալից խթաններ են դարձել: Այս ոլորտում ընդլայնվող շուկաների եւ մրցակցության բարձրացման արդյունքում նորարարություններն էլ ավելի արագ են տեղի ունենում: Մեկ տարի առաջ Ucom ընկերությունը գնեց «Օրանժ Արմենիա» ընկերության 100% բաժնեմասը՝ այսպիսով մուտք գործելով նաեւ Հայաստանի շարժական կապի շուկա:

Վարչապետի աշխատակազմին դիմած որոշ կալանավորների խնդիրներ լուծվել են (Տեսանյութ)

Կարեն Կարապետյանի օգնականը նշեց, որ ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացումը միանշանակ է

Քննարկվել են ձկնաբուծության ոլորտի զարգացմանն  ուղղված խնդիրները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հանդիպել է «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության  անդամների հետ՝ ոլորտի խնդիրները և զարգացման ուղիները քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էր նաև  հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Բունիաթյանը: Հանդիպման սկզբում նախարարը ձիաբույժներին կոչ է արել բաց և արդյունավետ երկխոսության` ներկայացնելու իրենց տեսակետը մեր երկրում ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրների ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ,

Լուսաղբյուրցիների համար Խաչատուրը մշտապես իրենց կողքին է

Ծնունդդ շնորհավոր, հերոս 1996-2016: Հերոս Խաչատուր Հարությունյանի ծննդյան եւ մահվան թվերն են, որոնք բաժանվում է մեն մի « -»-ով: Այդ գծիկի տակ փորձում ես հավաքել, ափ-ափ տեղավորել քսանամյա հայորդու կենսագրությունը, որն այլեւս պատմություն է, պատում, զրույց, հիշողություն, երազի մաս: Հնարավո՞ր է, արդյոք, այդ բաժանարար գծիկի ներսում տեղավորել պատերազմ տեսածի հասուն կյանքը: Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում

«Որ հիվանդները մեր կենտրոնից հեռանան առողջ եւ շնորհակալ»

Նոյեմբերի 15-ին «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկական համալիրի գլխավոր բժիշկ է նշանակվել ԵՊԲՀ ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երեւան քաղաքի գլխավոր ուրոլոգ, «Տղամարդու Առողջություն» ՀԿ նախագահ Արեն Բաբլումյանը: Սա բժշկական ասպարեզում  բավական անսպասելի եւ հետաքրքիր նշանակում էր: – Պարոն Բաբլումյան, շնորհավորում ենք նշանակման կապակցությամբ: Ներկայացրեք խնդրում եմ բժշկական մասնագիտության ձեր անցած ուղին: Ինչպե՞ս ընտրեցիք բժշկի մասնագիտությունը: -Ես

Կայացել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի առաջին նիստը

ՀՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ, EITI) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) առաջին նիստը, որի ժամանակ տրվել է Հայաստանում ԱՃԹՆ-ի ստանդարտը ներդնելու աշխատանքների պաշտոնական մեկնարկը: Նիստը վարում էր բազմաշահառու խմբի նախագահ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Բացման խոսքում Դավիթ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բնական պաշարների բաց և

«Մեկ գրամ գիտակցություն չկա, որ տարածքներ հանձնել՝ նշանակում է Երեւանը հանձնել». ԼՂ հարցի քննարկում

Արա Պապյանի խոսքերով խնդիր հետեւյալն է՝ «Կամ մենք ենք ջախջախում Ադրբեջանին, կամ ինքը մեզ: Մենք չենք կարող Ադրբեջանին ջախջախել վերջնականապես, ինքն էլ մեզ չի կարող: Միակ տարբերակը Ադրբեջանի թուլացումն է: Թուլացումը հնարավոր է միայն Ադրբեջանին կրոնական եւ էթնիկ հարցերով»:

«Թշնամին պետք է ջախջախվի ամենայն հավանականությամբ ռազմաքաղաքական դաշտում». ԼՂՀ հարցի լուծումը

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի համոզմամբ՝ Արցախի անկախությունը ավելորդ է, բյուջետային մեծ ծախսեր են, պետք է միացնել: Մենք Ադրբեջանին ինչ էլ զիջենք, ինչ էլ տանք՝ ավելին են ուզելու, պետք է կոշտ դիրքորոշում ունենանք»: Շիրինյանն առաջարկեց միավորել ԼՂՀ-ն եւ ՀՀ-ի հետ ֆեդերալ պետություն ստեղծել:

Ճանապարհաշինական ընկերությունները շուրջօրյա հսկողություն են իրականացնում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական

«Ամուսինը երեխային հստակ նկարագրել է, թե ինչպես է իր մորը սպանելու եւ հենց նույն սցենարով սպանել է». Լիդա Մինասյան

Կանանց դեմ բռնությունները շարունակվում են: Դեպքեր են եղել, որ կանանց խեղդել են, դանակահարել, ծաղկամանով գլխին հարվածել, քաշ տվել ամբողջ տնով մեկ, հետո դանակահարել: Կացնահարության դեպքեր են եղել: Եղել է դեպք, երբ ամուսինը մի քանի օր շարունակ աթոռին կապկպած պահել է, սնունդ չի տվել, ոստիկանները եկել են, տեսել են՝ կնոջ ամբողջ դեմքը այլանդակված:

Պլանային ջրանջատում Դավթաշենում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 28-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 4-ին զանգվածի 32-ից-51 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  «Երևան Ջուր» ՓԲԸ

Հատուկ կարգավիճակ ռուսերենին՝ ՀՀ իշխող էլիտայի անվտանգությունն ապահովելու դիմաց (Տեսանյութ)

«Իշխանական շրջանակներում ռուսերենի հանդեպ քողարկված դիմադրություն կա»,-համոզված է Երեւանի մամուլի ակումբի նախագահը

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930