Օրվա լրահոսը

Քննարկվել են զորակոչի կազմակերպման հարցերը

Նոյեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվել են 2016թ. առաջին զորակոչի արդյունքները, քննարկվել են երկրորդ` ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: Զորակոչային հանձնաժողովի նիստին մասնակցել են շահագրգիռ կառույցների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարները, բուժհանձնաժողովների անդամներ, ինչպես նաև զորակոչի անցկացմանն օժանդակող այլ մարմինների ներակայացուցիչներ:

Հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը

Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը

Արփինե Հովհաննիսյանը քաղհասարակության հետ քննարկել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը

ՀՀ արդարադատության նախարարը Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ա. Հովհաննիսյանը ներկայացրել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգային դրույթները: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները օրինագծի վերաբերյալ: Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է քաղհասարակության ներկայացուցիչների հարցերին: ՀՀ

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը  տեղեկացնում է,  որ նոյեմբերի  25-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց   տեղումների եղանակ է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Վարորդներին  խորհուրդ է  տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

«Այս գործով դատարաններն ընդհանրապես օրենքի տառին չեն հետեւում եւ կայացրին ակնհայտ ապօրինի որոշում». Լուսինե Սահակյան

«Սասնա ծռեր» Արայիկ եւ Մարտիրոս Հակոբյանների կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարաձգվեց

Ծախսերի անարդյունավետությունը, հասցեականության ցածր մակարդակ

Առողջության առաջնային պահպանման վերաբերյալ հետազոտության արդյունքները

Տիգրան Սարգսյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց եւս երկու ամսով

Քննիչը «Սասնա ծռեր» խմբի անդամ Տիգրան Սարգսյանին ոչ վերաբերելի ապացույցներ էր դատարան բերել. պնդում է փաստաբան Գրիշա Բալասանյանը

Վարչապետը ցավակցել է Միկոյանի ընտանիքին

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություններս եմ հայտնում լեգենդար ավիակոնստրուկտոր Վանո Անաստասի Միկոյանի մահվան կապակցությամբ: Այս ծանր պահին կիսելով Վանո Միկոյանի ընտանիքի վիշտը՝ մաղթում եմ հոգու տոկունություն և համբերություն: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան  

Վարչապետի օգնական Արամ Վարդևանյանը ևս ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի օգնական, իրավաբան Արամ Վարդևանյանը ևս դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու համար: Այդ մասին Վարդևանյանը գրառել է իր ֆեյսբուքյան էջում: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. Իմ սիրելի ընկերներ, Ես ներկայացրել եմ դիմում՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու համար: Այս որոշումը ինձ համար չափազանց պատասխանատու է և հիմնավորվում է հետևյալով. Հանրապետականը հենց

Եվրոպական չափորոշիչները կներդրվեն Արյունաբանական մեր կենտրոնում

Վիենայի «Վիլհելմինենսպիտալ» կլինիկայի դոցենտ Նիկլաս Ցոյերը  ՀՀ ԱՆ «Պրոֆ Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» մի շարք արյունաբանական հիվանդությունների ժամանակակից ախտորոշման և բուժման հիմնահարցերին նվիրված սատելիտային սիմպոզիումի ժամանակ հանդես է եկել արյունաբանների, արյունաբանության լաբորատոր բժիշկների և հարակից ծառայությունների մասնագետների համար։ Վիենայի կլինիկայի ուռուցքաբանության և արյունաբանության ղեկավարի առաջին դասախոսությունը  նվիրված էր բազմակի միելոմային հիվանդության ախտորոշման չափորոշիչներին և բուժման

Կայացել է Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Օրակարգում էին ՀՀ պետական շահագրգիռ  գերատեսչությունների կողմից սիրիահայերի մասնագիտական վերապատրաստման, աշխատանքի տեղավորման, հանրակրթական և բուհական ուսումնառության կազմակերպման ուղղություններով կատարված աշխատանքների, ինչպես նաև  սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների՝ 2016թ. ծրագրերի ընթացքի մասին հարցերը: ՀՀ սփյուռքի նախարարը

«Թեղուտի շահագործումն՝ առանց մեկնաբանության»

Շնող գետը Խառատանոցի ձորի մոտ, որտեղ տեղակայված է Թեղուտի հանքի պոչամբարը։ Ամեն օր առանց բացառության պոչամբարի հեղուկ զանգվածը թափվում է Շնող գետի մեջ։ Լուսանկարներն արված են 2016թ․ նոյեմբերի 23-ին։ Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն – Pan-Armenian Environmental Front (PAEF) Civil Initiative

Նախարարի առաջին տեղակալը սպառիչ պատասխանեց տաքսու վարորդների հարցերին

ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը նոյեմբերի 25-ին՝ քաղաքացիների ընդունելության շրջանակում հանդիպեց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանին և մի խումբ տաքսու վարորդների։ Նրանք ընդունելության էին գրանցվել ներկայացնելու առաջարկ, ըստ որի՝ տաքսիների լիցենզավորման համար վճարվող  12 հազար դրամ պետական տուրքից 5 հազարը վճարվի որպես լիցենզիայի գումար, իսկ մնացածը փոխանցվի

ԳՄՀԸ-ի հետ քննարկվել է համայնքային ծառայության ոլորտում համագործակցության հարցը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (ԳՄՀԸ /GIZ) պատվիրակությանը` ԳՄՀԸ «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Քաթրին Շեֆերի գլխավորությամբ: Նախարար Դավիթ Լոքյանը, բարձր գնահատելով երկարամյա համատեղ աշխատանքը ԳՄՀԸ-ի հետ, շնորհակալություն է հայտնել ծրագրի ղեկավարին  հատկապես արդյունավետ համագործակցության համար: Հանդիպմանը կողմերը քննարկել են համայնքային ծառայության համակարգի կատարելագործմանը,

Տեսախցիկներ՝ Երևանի Տիգրան Մեծի պողոտա-Մհեր Մկրտչյան-Մելիք-Ադամյան փողոցների խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2016 թ. նոյեմբերի 29-ից գործարկվելու են Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Մհեր Մկրտչյան-Մելիք-Ադամյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: ՀՀ ոստիկանություն

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված ՀՀ մակրոտնտեսական զարգացումներին և 2017թ. պետական բյուջեի ծրագրային ցուցանիշներին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել` նվիրված ՀՀ մակրոտնտեսական զարգացումներին և 2017թ. պետական բյուջեի ծրագրային ցուցանիշներին: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է 2016թ. տարեկան սպասողական և մակրոտնտեսական ցուցանիշները, պետական բյուջեի հոսքերը, այդ թվում՝ բյուջետային մուտքերի և ծախսերի սպասողական ցուցանիշները, ծրագրված ցուցանիշներից շեղումները, դրանց բացատրությունները: Ֆինանսների նախարարը ներկայացրել է նաև 2017թ. պետական բյուջեի

Մեղադրանք է առաջադրվել 17-ամյա պատանուն՝ Վանաձորում 2 բնակչի դանակահարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Վանաձորի խաղասրահում երկու անձի դանակահարելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անչափահասը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  2016 թվականի հունիսի 08-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից  հաղորդում էր ստացվել առ այն, որ «որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Լոռու

Զարգացման հայկական բանկը միանում է «Արարատբանկին»

2016 թ նոյեմբերի 25-ին կայացած «Զարգացման Հայկական Բանկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը բանկի վերակազմակերպման մասին որոշում է ընդունել: Համաձայն այդ որոշման՝ «Զարգացման Հայկական Բանկ» բաց բաժնետիրական ընկերությունը միանալու է «Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերությանը և վերջինիս է փոխանցելու իր իրավունքներն ու պարտականությունները: «Զարգացման Բանկ» ԲԲԸ-ի վերակազմակերպման պահից «Արարատբանկ» ԲԲԸ-ն հանդիսանալու է «Զարգացման Բանկ»

Հայտնի է 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի հանդբոլի տղաների առաջնության հաղթողը

Նոյեմբերի 25-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) մարզախաղերի դահլիճում տեղի ունեցավ 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով հանդբոլի տղաների առաջնության եզրափակիչ փուլի խաղերը։ Այն մեկնարկել էր նոյեմբերի 21-ին և անցկացվում էր մեկ շրջանով: Առաջնությանը մասնակցում էին 6 թիմեր` ՀՖԿՍՊԻ 1, ՀՖԿՍՊԻ 2, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ), Վանաձորի պետական համալսարանի, Հայաստանի ազգային

Տեղի ունեցավ լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստը

2016թ. նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստ, որի ընթացքում քննարկվեցին անհատ ձեռնարկատերերի, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ տրամադրելու, մի շարք լիցենզիաների ներդիրներն ուժը կորցրած ճանաչելու համար ներկայացված հայտերը: Իրավաբանական մեկ և ֆիզիկական 22 անձ ստացավ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիր, ևս 4

Խորհրդակցություն` քաղաքապետարանի ենթակայության միջնակարգ դպրոցների տնօրենների մասնակցությամբ

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են քաղաքապետարանի ենթակայության միջնակարգ դպրոցների տնօրեններ: Խորհրդակցությունը վարել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ու ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: 2016-2017 ուստարում սովորողների գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ տնօրեններին տրվել են համապատասխան ցուցումներ, ինչպես նաև քննարկվել

Արծվիկ Մինասյան. երկրի կայուն զարգացման հիմքը շրջակա միջավայրի պահպանության, առաջընթացի ապահովման մեջ է

Նոյեմբերի 25-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի և «ԿՍՊ Հայաստան» կազմակերպության նախաձեռնած «Պատասխանատու գործարարություն» ծրագրի բացման արարողությանը: Ծրագրի նպատակը միասնական ընկերությունների խմբի ստեղծումն է,որը կիրականացնի համատեղ ծրագրեր՝ յուրաքանչյուր ընկերության հետապնդած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղվածությամբ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Արծվիկ Մինասյանն իր խոսքում առաջնային է համարել բիզնեսի զարգացման տեսանկյունից կորպորատիվ սոցիալական

Սուրեն Կարայանն ու Լեւոն Ալթունյանն էլ են դառնում Հանրապետականներ

Հայաստանի Հանրապետական կուսակցությանն են անդամագրվել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը եւ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀԿ-ին անդամագրվելու մտադրության մասին հայտնել էին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

«ՀՀԿ-ին անդամակցելով` Կարեն Կարապետյանը միայն կորցրեց». Գուրգեն Եղիազարյան

«Նույն այն մարդիկ, որոնք կերան Հովիկ Աբրահամյանի գլուխը, ցանկանում են ուտել նաև Կարեն Կարապետյանի գլուխը»

Ո՞վ կլինի Հայաստանի հաջորդ վարչապետը

Սա հարցերի հարցն է և թվում է մի քիչ վաղ է դրա մասին խոսել, այնուամենայնիվ հենց այսօր էլ, այն հասարակության, քաղաքական ուժերի համար վճռորոշ նշանակություն ունի, քանզի քաղաքական ուժերի հետագա անելիքները շատ բանով կախված են լինելու նաև այս հարցի պատասխանից: Սրա կարևորությունը միաժամանակ կայանում է նաև նրանում, թե ո՞ր ուժը կամ ուժերն  են հաղթելու և

Կորյուն Նահապետյան. թուրք պաշտոնյաների արձագանքը եղել է ջղագրգիռ՝ ցույց տալով, թե իբր հայկական կողմի պնդումները չեն համապատասխանում իրականությանը

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, պատվիրակության անդամներ Թեւան Պողոսյանը եւ Միքայել Մելքումյանը նոյեմբերի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել նոյեմբերի 18-21-ը Ստամբուլում կայացած ՆԱՏՕ-ի ԽՎ-ի տարեկան նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: Կորյուն Նահապետյանը տեղեկացրել է, որ պատվիրակությունն ակտիվ մասնակցել է տարեկան նստաշրջանի աշխատանքներին, հարցադրումներով եւ առաջարկներով հանդես եկել հանձնաժողովներում եւ լիագումար նիստում:

ՀՀ «Փաստաբանության մասին» օրենքը նախատեսում է անվճար իրավաբանական աջակցություն ապաստան հայցողներին

ՄԱԿ ՓԳՀ – ՀՀ Հանրային պաշտպանի գրասենյակ (ՀՊԳ). 2016թ-ի հոկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել են ՀՀ «Փաստաբանության մասին» օրենքում կատարված փոփոխությունները ապաստան հայցողներին անվճար իրավաբանական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: Սկսած 2016 թ-ի նոյեմբերի 14-ից, բարեփոխումների ուժի մեջ մտնելուն պես Հանրային պաշտպանները պարտավոր են անվճար իրավաբանական օգնություն տրամադրել խոցելի խմբերին, ներառյալ ապաստան հայցողներին: Հայաստանում ՄԱԿ-ի

Նախարարությունը քայլեր է ձեռնարկում 97 համայնքների տրանսպորտային խնդիրը լուծելու ուղղությամբ (Տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության վարչապետը hոկտեմբերի վերջին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարական տվեց ներկայացնել տրանսպորտային երթուղիներում չընդգրկված համայնքների ցանկը, պարզել պատճառները և առաջարկել լուծումներ բոլոր համայնքներում կանոնավոր ուղևորափոխադրում ապահովելու համար։ «Աշխատանքային խումբն այցելեց հնարավորին շատ մարզեր և տեղում` մարզպետարանների պատասխանատուների, ինչպես նաև տվյալ մարզերի երթուղային ցանցը սպասարկող խոշոր փոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում պարզեց,

Սուրեն Կարայանը հանդիպել է ադամանդագործության և ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հետ

Քննարկվել են ոլորտի խնդիրները և զարգացման հեռանկարները Նոյեմբերի 25-ին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է հանդիպում-քննարկում ադամանդագործության և ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Քննարկումն անցկացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ Հանդիպում-քննարկմանը մասնակցել են ոլորտի քսանից ավելի ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը, նախարարության

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930