Օրվա լրահոսը

Ապահովագրական ընկերությունը հաղթեց վերաքննիչ դատարանում. գործը նորից կլսվի առաջին ատյանում

«Նաիրի Ինշուրանսն» ասում էր, թե պատահարից 1 ժամ հետո են իրենց տեղեկացրել եւ ոչ՝ «անհապաղ» «Առավոտի» հրապարակումից հետո «Առավոտը» տեղեկացրել էր, որ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դիմել էր դատարան՝ ընդդեմ Վահան եւ Արամ Եղիազարյանների` գումար բռնագանձելու պահանջով: Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ապահովագրական ընկերության հայցը: Ընկերությունը բողոքարկել էր

Ադրբեջանի առողջապահության համակարգի թերությունները՝ տարածված անվստահության պատճառ  

Չնայած տեղի ունեցած նշանակալի բարեփոխումներին՝ տարածված կարծիք կա, որ Ադրբեջանում առողջապահության ոլորտը դեռեւս չափազանց թերի է: Մահվան ելքով բժշկական սխալների մի շարք սկանդալային դեպքերը նպաստեցին երկրում առողջապահության պետական համակարգի վերաբերյալ կանխակալ վերաբերմունքի ամրապնդմանը: Չնայած վերջին 25 տարիների ընթացքում Ադրբեջանում կյանքի տեւողության միջին ցուցանիշի աճ է գրանցվել, առողջապահության համակարգի հանդեպ ընդհանուր անվստահությունը շարունակում է պահպանվել: Առողջապահության

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ ՄԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքը

Նոյեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մեկնարկել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Հայկ Բաբուխանյանը, Արմեն Ավետիսյանը եւ Արաիկ Հովհաննիսյանը: Նոյեմբերի 24-ին տեղի են ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական

Գագիկ Ջհանգիրյան. «Նախագիծը «հում» է, բայց հասկանում եմ իշխանությանը» (Տեսանյութ)

Ընդդիմադիր պատգամավորն առարկություններ ունի ԱԺ կանոնակարգ-օրենքի մասով

«ԿԳ նախարարը պետք է հրաժարական տա. թող ՀՅԴ-ում ռուսերենը հայտարարի 1-ին լեզու». Վահրամ Մարտիրոսյան (Տեսանյութ)

Գրող Վահրամ Մարտիրոսյանը պատրաստ է զենքով պայքարել ռուսերենը երկրորդ լեզու ճանաչելու դեմ

«Ո՞ւմ, ո՞նց ուզում`մեկնաբանում են, կնոպկան անջատում են» (Տեսանյութ)

Լյովա Խաչատրյանն առաջարկում է կանոնակարգել ԱԺ փոխնախագահների գործունեությունը

Օպերային ներկայացումնե՞ր, կառավարական հանդիսություննե՞ր, թե՞ հոբելյաններ

Ինչու է օպերային դահլիճը միակը. ներկայացնում են մասնագետները Ազգային օպերային թատրոնը ոչ միայն մասնագիտական բեմ է, այլեւ ամենաբարձրակարգ հանդիսասրահ, որտեղ անցկացվում են պետական, կառավարական արարողություններ, ինչպես նաեւ՝ սիրված եւ նշանավոր անձանց հոբելյաններ: Երեւանյան ոչ մի թատերասրահում այդքան տոնական միջոցառումներ չի իրականացվում, որքան օպերային թատրոնում: Առաջին հայացքից այն տպավորությունն է, որ մենք այլ հանդիսասրահ չունենք եւ

Հերմինե Նաղդալյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանն առնչվող հարցեր

Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Հանդիպմանը քննարկվել են միջխորհրդարանական կապերի սերտացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր: Գոհունակությամբ նշվել է Միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ եւ հետեւողական աշխատանքը, ինչպես նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի համանուն

2017-ը հայտարարվում է փառատոնային տարի լուսանկարչության ոլորտում

2017-ը հայտարարվում է փառատոնային տարի. սեպտեմբերի 12-16-ը կանցկացվի «Երևան» լուսանկարչական փառատոնը: Ողջ տարվա ընթացքում կիրականացվեն նաև լուսանկարչության ոլորտում տարաբնույթ ծրագրեր: Նոյեմբերի 25-ին հրավիրված ասուլիսին փառատոնի գլխավոր պրոդյուսեր Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ արդեն գործարկվել է https://yerevanphotofestival.com կայքը, որի միջոցով պարբերաբար տեղեկություններ կտարածվեն փառատոնի մասին: Կայքը նաև հարթակ է, որտեղ լուսանկարիչները կունենան անհատական էջեր, կվերբեռնեն իրենց լուսանկարները՝

Ինչպես կարելի է ապրել, ստեղծագործել առանց կանանց (Ֆոտոշարք)

ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը նշում է ծննդյան 75-ամյակը։ Վլ. Աբրահամյանի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում եւ հանրապետության տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, Չինաստան, Մոսկվա։ Նա 250-ից ավելի գրքերի գեղարվեստական ձեւավորման հեղինակ է: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։ Առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 2005թ.-ին՝ Չինաստանի ազգային

Պատգամավորներն ավելի քիչ կխոսեն

ԱԺ կանոնակարգ-օրենքի համար արտահերթ նիստ կհրավիրվի

«Թույն խմի՝ մեռի». Ոստիկանը՝ ամուսնու կողմից բռնության ենթարկված կնոջը ելք է առաջարկել

Մարինե Եղիազարյանը պատմեց, որ ոստիկանների ներկայությամբ ամուսինը հարձակվել է կնոջ վրա, ոտքերով հարվածել. «Նման դեպքերն անթույլատրելի են»: Ֆիզիկական բռնությունը ՀՀ-ում աճ է ապրել՝ համեմատած նախորդ տարիներին: 2010-2015-ի ընթացքում ընտանեկան բռնության զոհ է դարձել 35 կին:

Պատկերացրեք, եթե սփյուռքը հայրենիքին օգներ PR-ի այս ձեւով, ինչքան արդյունավետ կլիներ այն

Պատկերացրեք ԱՄՆ-ի քաղաքներից մեկում ապրող մի փոքրիկ հայ համայնք, որ չի կարող մեծ քանակի աջակցություն ուղարկել Հայաստան, այսպիսի մի բան ձեռնարկի: Համայնքի պատասխանատուները գնում են տեղական ամերիկյան թերթի, ռադիոյի կամ հեռուստատեսության խմբագրություն ու ասում. «Կուզե՞ք, արդյոք, մի լրագրող մի քանի օրով գործուղել Հայաստան: Մենք կհոգանք նրա ծախսերը»: Երկու շաբաթ առաջ Հայաստանում մասնակցում էի Սփյուռքի նախարարության

Ավազակային հարձակում կատարողները հայտնաբերվեցին և ձերբակալվեցին

Նոյեմբերի 23-ին, ժամը 21-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց զանգահարած քաղաքացին հայտնել է, որ դիմակավորված և զինված 2 անձինք մտել են Արաբկիրի 53-րդ փողոցում գտնվող իրենց տուն, կապել են իր եղբոր ոտքերը և օգնություն կանչելուց հետո դիմել են փախուստի, իսկ ժամը 21.20-ին քաղաքացին հայտնել է, որ

«Երբ քաղաքական հրաման կա՝ Անդրիաս Ղուկասյանը պետք է կալանքի տակ պահվի, պահում են՝ առանց որեւէ հիմքի»

Անդրիաս Ղուկասյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգվեց

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում՝ Նոյեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի նոյեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 17.60C (1976 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -11.10C (1973 թ.) • Օդի միջին

Թուրքական լոլիկը անհավասար մրցակցություն է ստեղծում ու խփում հայկական լոլիկի գործին

Արդեն քանի օր է՝ շուկան լցված է թուրքական լոլիկով: Թուրքական լոլիկը, մասնավորապես՝ մեծածախ վաճառվում է Մալաթիայի եւ Հովտաշատի գյուղատնտեսական շուկաներում, այնտեղից էլ հայտնվում խանութներում: Այսօր «Ելակետ» ակումբում այսպիսի մտահոգություն հայտնեցին ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ֆերմերները, որոնց արտադրանքը թուրքական լոլիկի պատճառով շուկայում դարձել է ոչ մրցունակ: Մինչդեռ, ինչպես ենթադրում են ֆերմերները, եթե թուրքական լոլիկը օրինական ճանապարհով Հայաստան

Է.Շարմազանովը կգլխավորի ԱՊՀ դիտորդական առաքելությունը Ղրղզստանում

Նոյեմբերի 24-ին Սանտկ Պետերբուրգի Տավիրդյան պալատում ՀՀ Աժ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Չինիբայ Թուրսունբեկովի հետ: Հանդիպումը կայացել է ղրղզական կողմի նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ղրղզական միջխորհրդարանական հարաբերություններին առընչվող հարցեր, կարևորվել է միջազգային հարթակներում համագործակցված աշխատանքը: Չ. Թուրսունբեկովը նշել է, որ հայ -ղրղզական հարաբերությունների զարգացման համար շատ կարևոր է

Հայաստանյան բուհերը լուրջ խնդիրներ ունեն. ուսանողների թիվը նվազել է

Կառավարման թերացո՞ւմ, մրցակցային անհավասար պայմաննե՞ր, թե՞ արտագաղթ Հայաստանում դպրոցների շրջանավարտների եւ բուհ ընդունվող երիտասարդների թիվը տարեցտարի նվազում է: Վիճակագրական տվյալները վկայում են այն մասին, որ նվազման տեմպերը բավականին մտահոգիչ են: Համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարության (ԿԳՆ)՝ «Առավոտին» տրամադրած տվյալների՝ 2012-ին ՀՀ ավագ դպրոցների շրջանավարտների թիվը եղել է 36.659, 2013-ին՝ 28.063, 2014-ին՝ 24.663, 2015-ին՝ 24.739

Բացահայտ հափշտակություն Մոսկովյան փողոցում գործող գրասենյակից (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Մոսկովյան փողոցում գործող գրասենյակներից մեկի ընդունարանից հափշտակություն կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2016թ. հոկտեմբերի 11-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 11:20-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում,

Բելառուսը պատրաստ է օգնել ԼՂ կարգավորման հարցում. Լուկաշենկո

Բելառուսը պատրաստ է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Այս մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Ձեզ անկեղծ կասեմ. ինչպես բելառուսներն անտարբեր չմնացին այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Դոնբասում, այնպես էլ մեր ժողովրդի սիրտը ցավում է Ղարաբաղի համար: Եվ դա պատահական չէ: Չէ՞ որ մենք բոլորս՝ ուկրաինացիները,

2017 թվականի հունվարի 1-ից սպառողների համար կգործեն բնական գազի նվազեցված սակագներ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 25-ի կայացած նիստում քննարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետևյալ սակագները. 1)    ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների

Սա մեկ բան է նշանակում՝ Կարեն Կարապետյանը եկել է, որ մնա, և մնա երկար ժամանակով՝ որպես վարչապետ. «Փաստ»

Իշխող կուսակցության մեջ երկիրը դեպի բարելավում տանելու վերաբերյալ հույսեր ունենալը մեծ մեղք չէ, այլ հարց է, թե ինչու անկուսակցական ռեֆորմիստը, ով, ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, իբր ընդամենը վեց ամսով պետք է պաշտոնավարեր, որոշեց անդամագրվել ՀՀԿ-ին։ Սա մեկ բան է նշանակում՝ Կարեն Կարապետյանը եկել է, որ մնա, և մնա երկար ժամանակով՝ որպես վարչապետ։ «Փաստը» այս

Արամ Մանուկյան. Ամբողջովին չվստահելով այդ կուսակցություններին, այնուամենայնիվ… «Չորրորդ իշխանություն»

Նրանք անհրաժեշտության դեպքում կարող են դառնալ թունդ ընդդիմադիր, անհրաժեշտության դեպքում կարող են մտնել իշխող կոալիցիայի մեջ։ Ընդ որում, Հայաստանի քաղաքական դաշտում նման ուժերն ավելի շատ են, քան ռեալ իշխանականը կամ ռեալ ընդդիմադիրը։

Սպիտակուցների կարեւորությունը մեր օրգանիզմում

Սպիտակուցները կամ պրոտեինները կազմում են մեր օրգանիզմի չոր զանգվածի համարյա կեսը` 44%-ը: Տարբերվում են լիարժեք եւ ոչ լիարժեք սպիտակուցներ, որոնք բաղկացած են ամինաթթուներից: Սպիտակուցներն ազոտ պարունակող օրգանական նյութեր են, որոնք օրգանիզմի աճի եւ ռեգեներացիայի համար անհրաժեշտ բիոգեն ազոտի անփոխարինելի աղբյուր են։ Նրանք նպաստում են սննդի մարսողությանը, վերականգնում են հյուսվածքները եւ նպաստում օրգանիզմի աճին: Կենդանական ծագում

Ձախ դաշտը թափուր չի մնա ընտրություններում. «Հայոց աշխարհ»

Մինչ հայրենի արեւմտամետները, լիբերալները եւ պահպանողականները փակ դռների հետեւում երկկողմ եւ բազմակողմ բանակցություններ են վարում հնարավոր եւ անհնար դաշինքային ձեւաչափերի շուրջ, քաղաքական դաշտի «ձախ» հատվածում հարաբերական անդորր է։ Ի՞նչ միավորումներ են ուրվագծվում այս դաշտում։ Հարցերին պատասխանում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ։ -«Ձախերի» դաշտում սոցիալ-դեմոկրատներն են եւ կոմունիստները։ Կոմկուսը միշտ գնացել է իր ճանապարհով՝

Նոր գործազուրկներ են համալրելու առանց այն էլ Հայաստանում առկա գործազուրկների հոծ բանակը. «Չորրորդ իշխանություն»

Համենայնդեպս, վարչապետի դիրքորոշումը հետեւյալն է՝ երկիրը պետք է արդյունավետ լինի եւ ոչ թե նստած՝ բյուջեի վրա

Հանրությունը պետք է վստահ լինի, որ Կարեն Կարապետյանը չպետք է կաշկանդված լինի կուսակցական կաղապարներով. «Իրատես»

Ու ժամանակակից մենեջեր-առաջնորդից չի վերածվի հայաստանյան չափանիշներին համապատասխան ստանդարտ գորշ կուսակցական ֆունկցիոների

Մենք այստեղ մշակենք ռուսերենի զարգացման հայեցակարգ, ՌԴ-ում էլ մշակեն հայկական դպրոցներ բացելու հայեցակարգ. «Հայկական ժամանակ»

Ի դեպ, Թուրքիայում գործում են շուրջ 20՝ հայկական 12 դասարանով հանրակրթական դպրոցներ, իսկ, օրինակ, Մոսկվայում, որտեղ ունենք մոտ 400 000-անոց հայկական համայնք, այսօր գործում է միայն մեկ դպրոց՝ N 2040-ը, որտեղ ուսուցումը ռուսերենով է, միայն հայոց լեզու եւ գրականություն առարկաներն են, հասկանալի է, հայերենով։

Ամուլսարի հանք․ Ոչ մի ոսկու պաշարի համար Սևանը վտանգել չի կարելի (տեսանյութ)

Ամուլսարի հանքի շահագործման շուրջ դժգոհությունները չեն դադարում։ Սևանա լիճը և Հայաստանի քաղցրահամ ջրերը վտանգի տակ են, ասում են բնապահպանները, երկրաբաններն ու անկախ փորձագետները։ Մինչդեռ հանքը շահագործելու նպատակ հետապնդող «Լիդիան Արմենիա» ընկերությունը պնդում է, որ մտահոգությունները տեղ են գտել իրենց ծրագրում և իրենք նվազագույնի են հասցրել ռիսկերը: ՍիվիՆեթն այս խնդիրների վերաբերյալ ռեպորտաժ է պատրաստել, որտեղ իրենց

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930