Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը Կոտայքում ցավակցեց պարոն Կիրակոսի հարազատներին (Ֆոտոշարք ու տեսանյութ)

Փետրվար 08,2013 17:29

Նախագահի թեկնածուի քարոզարշավը՝ Պռոշյանում, Եղվարդում, Նոր Երզնկայում

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն իր քարոզարշավն է անցկացնում Կոտայքի մարզում: Մինչ մարզ գնալը պարոն Հովհաննիսյանն այցելեց Անդրիաս Ղուկասյանին եւ մի քանի րոպե զրուցեց նրա հետ: Անդրիաս Ղուկասյանը հազիվ էր խոսում եւ խնդրեց իրենց չտեսանկարահանեն ու չլուսանկարեն:

Այնուհետեւ պարոն Հովհաննիսյանն եղավ Պռոշյանում եւ Նոր Երզնկայում:

Պռոշյանի բնակիչները հավաքված սպասում էին նախագահի թեկնածուին: Տեսնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ թեթեւ է հագնված, նրանցից մեկն առաջարկեց. «Լավ տնական արաղ ունեմ տունը»: Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկեց խմելը թողնել հաղթանակից հետո:

Պռոշյանում այսօր երկու հուղարկավորություն կար: Րաֆֆի Հովհաննիսյանը նրանց հարազատներին ցավակցեց հրապարակում՝ մարդկանց հետ հանդիպմանը. «Այսօր եկել ենք Պռոշյանի համար տխուր առիթներով՝ պարոն Կիրակոսի եւ տիկին Հայկուհու համար: Մենք հիշում ենք իրենց, ցավակցում ենք ընտանիքներին, մաղթում համբերություն: Ուզում ենք, որ մեր մարդկային եւ հայաստանյան կյանքը երեխաներով շարունակվի: Ամեն մեկի ժամը կգա այնտեղ գնալու, բայց քանի դեռ Աստված մեզ կյանք է տվել, թող մեր հայրենիքը դառնա ամենաուժեղը, ամենաարդարը: Մեր ապագան մեր ձեռքում է»: Նա մաղթեց, որ Հայաստանում հարսանիքները շատ լինեն, թաղումները՝ քիչ:

Եղվարդում մոտեցավ  մի մարդ՝ ազատամարտիկ Կարոն ու Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկեց՝ երկու հարկանի տուն ունեմ, տամ քեզ՝ նախընտրական շտաբի համար: Պարոն Հովհաննիսյանը եղվարդցոււ այդ անկեղծ աջակցությունն ընդունեց:

Րաֆֆի Հովհաննիսյանը այցելեց քաղաքի ակումբ, որտեղ պապիկները շախմատ էին խաղում եւ մաղթեց բարի ընտրություն: Եղվարդի քաղաքապետին էլ հորդորեց՝ գոնե մի անգամ թողեք ազատ ընտրություն լինի: Քաղաքապետը վստահեցրեց, որ ազատ, արդար ընտրություն է լինելու:

Նախագահի թեկնածուին քարզարշավի ընթացքում այսօր ուղեկցում է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

PrevPhoto
NextPhoto

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728