Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց CSIT-2013 9-րդ գիտաժողովը

Սեպտեմբեր 23,2013 13:01

IMG_0105 IMG_0106 IMG_0103«Հայ մասնագետները ներկայացնելու են հարցեր էկոլոգիայի, կլիմայի, հայոց լեզվի եւ այլնի վերաբերյալ»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Համակարգչային գիտության եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների /CSIT-2013/ 9-րդ գիտաժողովի» մասին նշեց Գիտությունների Ազգային Ակադեմիայի փոխնախագահ Յուրի Շուքուրյանը:

CSIT-2013 գիտաժողովի նպատակն է նպաստել գիտական գաղափարների փոխանակմանը միջազգային հետազոտողների միջեւ լայն մասշտաբով, մասնակիցներին հնարավորություն տալ շփվելու, ներկայացնելու իրենց վերջին հետազոտությունների արդյունքները եւ կիսվելու իրենց բազմաբնույթ փորձը համակարգչային գիտության եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում:

Գիտաժողովին, հայ մասնակիցներից բացի, մասնակցեցին 60-ից ավելի գիտնականներ՝ աշխարհի տարբեր երկրներից:

Յուրի Շուքուրյանի խոսքով՝ Հայաստանում որոշակի արդյունքներ են ստեղծված, որոնք հետաքրքիր են հասարակությանը եւ գիտական հանրությանը:

Ինֆորմատիկայի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Մարանջյանի համոզմամբ նմանատիպ միջոցառումները շատ կարեւոր են: Այսօր չկա մի բնագավառ, որտեղ համակարգիչ չօգտագործվի եւ անհրաժեշտ չլինի:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30