Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ տպավորություն պիտի ստանայինք, հո հարս ուզելու չէի՞նք գնացել». Ալեքսանդր Արզումանյան

Օգոստոս 27,2015 17:06

Քիչ առաջ նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունների շուրջ կոնսուլտացիաների շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀՇ-ի ներկայացուցիչների՝ Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի եւ Դավիթ Առաքելյանի հետ:

Պարոն Արզումանյանը մեզ հետ զրույցում հարցին՝ ի՞նչ տպավորություն ստացաք հանդիպումից՝ կատակեց. «Ի՞նչ տպավորություն պիտի ստանայինք, հո հարս ուզելու չէի՞նք գնացել, որ տպավորություն ստանայինք»:

Նա ասաց. «Մենք մեր առաջարկները ներկայացրեցինք, կընդունեն՝ կընդունեն, չէ՝ Աստված իրենց հետ»:

Մեր հարցին՝ պատրաստակամություն կա՞ր Սերժ Սարգսյանի կողմից ընդունելու այդ առաջարկները՝ նա պատասխանեց. «Մի շարք առաջարկներ, որ մենք ներկայացրել էինք նախորդ հանդիպմանը, արդեն հաշվի են առնվել: Հիմա գործընթացը շարունակվելու է: Կմտնի Ազգային ժողով, այնտեղ էլ քննարկումները կշարունակվեն: Մեզ համար կարեւորն այն է, որ ֆիքսեն, որ երաշխավորվում է ինքնաբուխ հավաքների իրավունքը: Կքննարկենք, ձեւակերպումներ կգտնենք»:

Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը ներկա է եղել հանդիպմանը եւ գրի է առել իրենց բոլոր առաջարկները, որոնք հնչեցրել են նախագահի մոտ:

Մենք ճշտեցինք՝ համենայնդեպս, պատրաստակամություն նկատեցի՞ք, որ հաշվի կառնեն Ձեր առաջարկները՝ Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Որեւէ հարց չկար, որ մենք այսպես ենք ուզում, այսպես է լինելու: Ոչ նախորդ հանդիպմանը, ոչ էլ այս հանդիպմանը նման մոտեցում չկար: Եթե այդպես լիներ, մենք չէինք մասնակցի որեւէ քննարկման: Բայց քանի որ սա քաղաքական գործընթաց է, որպես կուսակցություն, որը ներկայացված է ԱԺ-ում, մենք չենք կարող անմասն մնալ: Պետք է մասնակցենք եւ մեր տեսակետները հայտնենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31