Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Բժշկի կախվածությունը զորակոչային գործընթացից մեծապես սահմանափակում է օբյեկտիվ բժշկական զննությունը»

Սեպտեմբեր 17,2015 20:20

Արթուր Սաքունցը խոսքերով՝ բժշկական ախտորոշման բողոքարկման մեխանիզմը պետք է ամրագրված լինի

«Պաշտպանության նախարարությունը մեր բարձրացրած այս խնդիրների նկատմամբ ցուցաբերում է խիստ ընտրողական մոտեցում»,- սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով զինակոչիկների իրավունքների խախտումներին, ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նա նշեց, որ մի քանի հիվանդություններով համակցությամբ զինակոչիկի պիտանելիության հարցը մնում է չլուծված. «Անձի մոտ մի քանի հիվանդությունների պարագայում, եթե առանձին հիվանդություններով ճանաչվում է պիտանի սահմանափակումներով եւ դրա հիման վրա վերջնական որոշում է կայացվում, որ անձը պիտանի է, մենք համարում ենք անթույլատրելի եւ մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, որովհետեւ տվյալ առողջական խնդիրներով անձի զինվորական ծառայության մեջ ներգրավումը հնարավորություն չի տալիս, որպեսզի նա իրականացնի պատշաճ զինվորական ծառայություն եւ հետեւաբար՝ ինքը դառնում է խոցելի: Դա հանդիսանում է պատճառը ե՛ւ կանոնադրական հարաբերությունների ե՛ւ կանոնադրական հարաբերությունների խախտման, ե՛ւ թեկուզ բացառիկ դեպքում մահվան դեպքերի»:

Արթուր Սաքունցը նշեց, որ բժշկական ախտորոշման բողոքարկման մեխանիզմը պետք է ամրագրված լինի, որն ամրագրված չէ. «Այսինքն՝ վերջին հաշվով այդ բժշկական եզրակացությունը հանդիսանում է վարչական ակտ ինքնին եւ նա պետք է բողոքարկման ենթակա լինի դատական կարգով: Այդ ընթացակարգը ամրագրված չի եւ դրա հետ կապված զորակոչի դադարեցման հետ կապված հարցը նույնպես պետք է լուծվի»:

Նա հայտարարեց, որ կարեւոր խնդիր է բուժհանձնաժողովների անկախությունը. «Բժիշկը, որը բժշկական զննության է ենթարկում եւ ախտորոշում է մարդու, անձի առողջական վիճակը չպետք է սահմանափակված լինի այն ենթադրյալ որոշմամբ, որ արդյոք այդ ախտորոշման հիման վրա անձը կարո՞ղ է ճանաչվել պիտանի, թե՞ ոչ պիտանի կամ պիտանի սահմանափակումներով: Այս հարցը համակարգային խնդիր է, եւ բժշկի կախվածությունը զորակոչային գործընթացից մեծապես սահմանափակում է օբյեկտիվ բժշկական զննությունը»:

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930