Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ. Թիվ 46 մանկապարտեզի ՀՀԿ-ական տնօրենը ծնողներից «այո»-ի օգտին ձայներ է հավաքում

Նոյեմբեր 10,2015 14:25

Թիվ 46 մանկապարտեզի ծնողներն այսօր Aravot.am-ին ահազանգել են, որ դեկտեմբերի վեցին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար մանկապարտեզում իրենց պարտադրում են «այո» քվեարկել: Մանկապարտեզի դաստիարակներն ու դայակները ակտիվ «այո»-ի քարոզչություն են սկսել ու ծնողներից անուն, ազգանուններ են հավաքում՝ ի նշան, որ «այո» են քվեարկելու:

Ծնողներից մեկը մեր զրույցում ասաց, որ դաստիարակներն իրենց ասել են, որ իրենց տնօրենին պետք է աջակցեն «այո»-ի ձայներով:

Aravot.am-ը զրուցեց մանկապարտեզի տնօրեն Գայանե Աղաբեկյանի հետ: Վերջինս նախ հաստատեց, որ ՀՀԿ-ական է, բայց հերքեց, որ նման բան է հանձնարարել իր աշխատակիցներին: Նա հերքեց նաեւ, որ ծնողներից ձայներ է սկսել հավաքել:

«Դա հերյուրանք է, նման բան չկա»,- ասաց տնօրենը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30