Լրահոս
Օրվա լրահոսը

Սաքունցը ոստիկանությանն առաջարկեց խիստ վերահսկողություն սահմանել ընտրակաշառքների հարցում

Փետրվար 02,2017 17:45

ԱԺ ընտրություններին ընդառաջ ՀՀ ոստիկանությունն այսօր «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» նախագծի հանրային քննարկում էր կազմակերպել: Մասնակիցները ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ էին ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նախագծի վերաբերյալ մի քանի դիտարկում ներկայացրեց: Ըստ նրա, անհրաժեշտ է խիստ հսկողություն սահմանել նաև քրեորեն հետապնդելի արարքների նկատմամբ, մասնավորապես ընտրակաշառքների հարցում: Նա նաեւ նկատեց, որ ոստիկանությունը պետք է ուժեղ վերահսկողություն սահմանի ոչ միայն ընտրությունների օրը, այլեւ՝ նախընտրական ժամանակահատվածում:

Նա նշեց, որ ընտրական ժամանակահատվածում վարչական ռեսուրսների օգտագործման դեպքերն անխուսափելի են լինում.«Լինում են դեպքեր, երբ այս կամ այն թեկնածուն օգտագործում է իր վարչական լծակները: Օրինակ՝ լինում են դեպքեր, երբ ծառայողական մեքենաներով են գալիս քարոզարշավի»:

Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը, անդրադառնալով՝ խիստ հսկողություն սահմանել քրեորեն հետապնդվող արարքների նկատմամբ պարոն Սաքունցի դիտարկմանը, ասաց. «Կփորձենք ուղեցույցի ծավալը շատ չավելացնել, բայց ձեր հիմնական հարցերին կանդրադառնանք»:

Քննարկման ժամանակ այսօր դիտարկում էր եղել նաեւ ընտրողներին տեղամաս ուղեկցելու ավանդույթին, ինչի կապակցությամբ պարոն Քոչարյանը նկատեց, որ ոչ միշտ է ճիշտ ժողովրդին տեղամաս ուղեկցելը ոչ իրավական դիտարկելը. «Դա կարող է հակաիրավական բովանդակություն չունենալ»:

Ընտրակաշառքի կանխարգելումն էլ պարոն Քոչարյանը տեսնում է հանրության աջակցության շնորհիվ. «Հակառակ պարագայում այդ դեպքերի բացահայտման աճ չի գրանցվի, որքանով էլ ոստիկանը թիվ մեկ իրավապահն է ընտրությունների ժամանակ, միևնույն է սրանք թաքնվող հանցագործություններ են… տեղեկատվություն ստանալու հարցում հանրության աջակցությունը երկար ժամանակ մնալու է որոշիչ»:

Պարոն Սաքունցն ասաց, որ իր առաջարկությունները կներկայացնի գրավոր, ապա ոստիկանության ու քննարկման մասնակիցների միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ գրավոր առաջարկներից հետո եւս մեկ հանրային քննարկում կազմակերպվի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Մանրամասներն` ավելի ուշ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728