Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հունիս 24,2000 00:00

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱԿԱԶԵԿՈՒՅՑ Տեղեկանք* ըստ ս.թ. հունիսի 14172ին ՀՀ Ազգային ժողովում «1992-1999թթ. էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների օգտագործման, ինչպես նաեւ էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի» հաշվետվությունում բերված փաստերի: Հանձնաժողովի կողմից բերված փաստերը բաղկացած են 59 դրվագներից։ ԴՐՎԱԳ 1։ Հարցադրում։ ԱԺ-ի հանձնաժողովի հաշվետվության մեջ ի սկզբանե նշվում է, որ շատ նախարարություններում, հիմնարկ-ձեռնարկություններում արխիվացման ճանապարհով ոչնչացված են շատ կարեւոր փաստաթղթեր։ Շատ կազմակերպություններ լուծարված են, իսկ ոմանք հասցրել են կարգի բերել իրենց փաստաթղթերը։ Ուսումնասիրության արդյունքը։ Սկզբից եւեթ հանձնաժողովը տարակուսանքի մեջ է գցում տարրական գիտելիքների բացակայության առումով։ Առաջին՝ փաստաթղթերի արխիվացումը դրանց պահպանման ձեւն է եւ ոչ թե՝ ոչնչացման։ Արխիվային ֆոնդի մասին օրենքը ՀՀ Ազգային ժողովը ընդունել է 1997թ. վերջին, Ռ.Քոչարյանի վարչապետության օրոք, երբ հանձնաժողովը ներկայացնող կուսակցությունները վերջինիս նախապատրաստում էին ՀՀ նախագահի պաշտոնը գրավելու համար։ Երկրորդ՝ «շատ կարեւոր» եւ ոչ կարեւոր փաստաթղթեր գոյություն չունեն։ Օրենքի 11-րդ հոդվածով հստակ շարադրված է, թե որ փաստաթղթերն են ենթակա արխիվային պահպանման եւ այն էլ ոչ ավելի, քան 10 տարի. միայն պետական մարմինների փաստաթղթերը (օրինակ, ընկերությունների հաշվետվությունները, որոնք նրանք ներկայացնում են պետական կառավարման մարմիններին)։ Մնացած բոլոր թղթերը ընկերությունների սեփականությունն են, եւ նրանք կարող են դրանց հետ վարվել այնպես, ինչպես ցանկանում են։ Սա օրենքն է, ձեր օրենքը։ Վա՞տն է՝ փոխե՛ք։ Ու՞մ եք բողոքում։ Ինչո՞ւ եք զրպարտում։ Երրորդ՝ ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր երկրում ամեն տարի նոր ստեղծված ընկերությունների 90%-ը լուծարվում է։ Դրանց գերակշռող մասը ստեղծվում է այս կամ այն գործարքը կատարելու համար եւ այնուհետեւ լուծարվում է։ Սա է շուկայական տնտեսությունը։ Առանց դրա անհնարին է տնտեսության դինամիկան։ Սույն «փաստով» առաջադրած մեղադրանքները մտացածին են։ ԴՐՎԱԳ 2։ Հարցադրում։ Հաշվետվության մեջ նշվում է, որ ՌԴ Նավթպետկոմի տվյալներով 1992թ. հունվար-նոյեմբերին Հայաստան է առաքվել 1 268,1 հազ. տ մազութ։ ՀՀ Վիճվարչության տվյալներն են 1 200,2 հազ. տ, իսկ «Հայէներգոյինը»՝ 986,3 հազ. տ։ Հանձնաժողովը սույն փաստը ներկայացնում է հնարավոր չարաշահման տոնով։ Ուսումնասիրության արդյունքը։ Այս թվերի միջեւ նմանություն կարող է եւ չլինել։ ՌԴ Նավթպետկոմը արտասահմանյան կազմակերպություն է, որի իրավունքն է թվեր հրապարակելը, սեփական կառավարությանը հաշվետվություններ տալը եւ այլն։ Գալով ՀՀ Վիճվարչության եւ «Հայէներգոյի» տվյալների տարբերությանը՝ պետք է նկատի ունենալ, որ «Հայէներգոն» մազութի միակ սպառողը չէ (էլեկտրաէներգիա արտադրելուց բացի մազութն օգտագործվել է հացաթխման, ջեռուցման, հիվանդանոցների կարիքները հոգալու եւ այլնի համար)։ Իսկ ընդհանրապես նման խրթին ձեւով (տարբեր գերատեսչությունների տվյալների միջեւ տարբերություններ գտնելով) ստացված փաստերը չեն կարող դիտարկվել որպես չարաշահումների հիմք։ Այլ սպառողներին հասցեագրված մազութը միշտ էլ պահ է տրվել «Հայէներգոյին». միշտ չէ, որ օրենքով սահմանված կարգով դրանք պետք է արտացոլվեն «Հայէներգոյի» հաշվեկշռում։ Նկատի ունենալով, որ հանձնաժողովն իր զեկուցման մեջ այս հնարքն օգտագործել է մի քանի անգամ, հարկ է նշել. նման հիմքերի մասին նախնական խոսակցություն կարելի է ունենալ միայն սկզբնական կազմակերպությունների հաշվապահական հաշվառման փաստաթղթերի (եւ ոչ թե գերատեսչությունների տեղեկանքների) մեջ սխալներ գտնելու դեպքում։ Վերը բերված փաստի կապակցությամբ տեղին է նկատի ունենալ նաեւ, որ ուսումնասիրվող ժամանակաշրջանում նավթամթերքի մի մասը առաքված է եղել եւ արձանագրվել ուղարկողի մոտ, սակայն այն դեռեւս չի արձանագրվել ստացողի մոտ։ Բացի այդ, ՀՀ-ում մաքսային վարչությունը այդ ժամանակ կայացման ընթացքում էր, հումանիտար օգնությունն այս կազմակերպության հաշվետվությունում դեռեւս չէր արտացոլվում։ Իսկ ընդհանրապես նման ձեւով (տարբեր գերատեսչությունների տվյալների միջեւ տարբերություններ գտնելով) ստացված փաստերն այդ վիճակում չեն կարող դիտարկվել որպես չարաշահումների հիմք։ Տարօրինակ է 115 հազ. տոննա չմուտքագրված մազութի հիշատակումը։ Չէ՞ որ պետական հանձնաժողովի ստեղծումը հենց նման «փաստերը» պարզելու նպատակ էր հետապնդում։ Ինչո՞ւ չեք պարզել, արդյո՞ք նման փաստ ընդհանրապես գոյություն ունի։ Անհասկանալի է, թե ինչու են հիշատակվում որոշ անուններ. օրինակ՝ էներգետիկայի նախարար Ս.Թաշճյանի։ Եթե դա արվում է հենց այնպես, ապա այդ դեպքում ինչո՞ւ մյուս դրվագներում որոշ նախարարների անուններ (Մ.Միքայելյան, Դ.Զադոյան եւ այլն) չեն հիշատակվում։ Սույն «փաստով» պետության նկատմամբ արձանագրված «խախտումները» կազմում են 0 տոննա, պետության ֆինանսական կորուստները՝ 0 լումա։ ԴՐՎԱԳ 3։ Հարցադրում։ 1992թ. դեկտեմբերին «Հայէներգոն» Պերմ է փոխանցել 600 մլն ռուբլի (1449,3 հազ. $)՝ մազութ ներկրելու համար։ Այդ մազութն այդպես էլ չի ստացվել եւ ձեւակերպվել է որպես դեբիտորական պարտք, իսկ հետագայում դուրս է գրվել որպես ժամկետանց պարտք։ Ուսումնասիրության արդյունքը։ Այս գումարը փոխանցվել է 32 հազ. տ մազութ ներկրելու համար։ Փաստերն աղավաղված են։ Նշված 32 հազ. տ172ից 18172ը բերվել է Հայաստան։ Մնացած 14172ը չի բերվել։ ՀՀ կառավարությունը ժամանակին պահանջել է ստուգումներ կատարել, եւ դատախազությունը զբաղվել է այս գործով։ Արդյունքում, Պերմի նավթաբազան վերադարձրել է 132 մլն ռ., իսկ մնացածի փոխարեն «Հայէներգոյի» հասցեով ուղարկել է բենզին եւ քիմիկատներ։ Խնդիրն այս վերջիններիս բացակայության մեջ է։ Անընդունելի է փաստը ներկայացնելու ձեւը. վերջին հաշվով հանձնաժողովն օգտագործել է դատախազության այն տեղեկանքը, որը կազմվել է այն ժամանակվա կառավարության պահանջով։ Բացի այդ, կամ գումարի մեծ մասով մազութ է բերվել, կամ էլ փողն է վերադարձվել։ Ինչ վերաբերում է մնացածի դուրս գրմանը իբրեւ դեբիտորական պարտք, ապա սա օրենսդրությամբ սահմանված կարգ է։ Հանձնաժողովն այս մասին պարտավոր էր իմանալ։ Կա՛մ չի ընկալել, կա՛մ էլ ձեռնտու չի եղել ընկալելը։ Այս փաստով պետության կորուստները կազմել են մոտ 5 հազ. տ մազութ կամ 650 հազ. դոլար։ ԴՐՎԱԳ 4։ Հարցադրում։ 1992172ին «Հայէներգոն» Մոսկվա՝ «Ֆորտունա» ձեռնարկությանն է փոխանցել 30 մլն ռ.՝ մազութ ներկրելու համար։ Մինչեւ օրս այդ մազութը ներկրված չէ։ Ուսումնասիրության արդյունքը։ Գործարքը տեղի է ունեցել 1992թ. օգոստոսին։ Մազութն առաքվել է Հայաստան, սակայն 1992թ. սեպտեմբերին վրաց-աբխազական պատերազմի հետեւանքով այս երկաթգիծը նույնպես փակվել է։ Մազութով վագոնները ստիպված բեռնաթափել են Հս. Կովկասում։ Հայկական կողմն այդ մասին տեղեկացվել է։ Մինչեւ Բաթումի միջոցով նավթամթերքներ ներկրելու մեխանիզմներ ստեղծելը հայկական կողմի խնդրանքով ռուսները մազութին համարժեք բենզին են տրամադրել, ինչն էլ Հայաստան է տեղափոխվել ավտոշարասյունով։ Սույն «փաստով» պետության նկատմամբ արձանագրված «խախտումները» կազմում են 0 տոննա, պետության ֆինանսական կորուստները՝ 0 լումա։ ԴՐՎԱԳ 5։ Հարցադրում։ Հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ 1992թ. հոկտեմբերին պետական ռեզերվից «Հայէներգո» ձեռնարկությանը հատկացվել է 1,2 մլրդ ռ., այն է՝ 69 հազ. տ մազութ (1տ՝ 17,4 հազ. ռ. գնով)։ Իրականում 1993թ. հունիսին ամրագրել են 56,5 հազ. տ, գինը՝ 96,0 հազ. ռ.)։ Մազութի թանկացման հետեւանքով բարձրացել է էլեկտրաէներգիայի ինքնարժեքը։ Ուսումնասիրության արդյունքը։ Մազութի գինը թանկացրել են (5,5 անգամ) ճիշտ այնքան, որքան մոտավորապես եղել է ին-ֆլյացիան 1992 հոկտեմբեր – 1993 հունիս ժամանակահատվածում։ Ի դեպ, չարաշահման մտադրություն ունեցողը գինը չէր թանկացնի։ Տվյալ դրվագը վկայում է այն ժամանակվա կառավարության հետեւողական լինելու մասին։ Ինչ վերաբերում է մազութը Քաղխորհրդին հատկացնելուն, ապա այստեղ որեւէ խախտում չկա, կարող էին որոշել, որ «Հայէներգոյին» չեն հատկացնում, այլ՝ Քաղխորհրդին կամ տալիս են հացի գործարաններին։ Էլեկտրաէներգիայի ինքնարժեքի մասին հանձնաժողովի «դատողությունները» տարօրինակ են։ Ինչո՞ւ, օրինակ, հանձնաժողովը, լինելով օրվա իշխանության բաղկացուցիչ մասը, գազի ու մազութի գները 0 չի դարձնում։ Պատկերացնո՞ւմ եք, ինչքա՜ն կէժանանա հոսանքի սակագինը, ինչ օժանդակություն կստանան կենսաթոշակառուները, ուսուցիչները, ուսանողները եւ այլն։ Սույն «փաստով» պետության նկատմամբ արձանագրված «խախտումները» կազմում են 0 տոննա, պետության ֆինանսական կորուստները՝ 0 լումա։ ԴՐՎԱԳ 6։ Հարցադրում։ Հաշվետվությունում խոսվում է այն մասին, որ 1992թ. հունվարին «Հայէներգոն» պայմանագիր է կնքել «Մարմարիկ» ձեռնարկության հետ 500 հազ. տ մազութ ներկրելու մասին, բայց բերվել է ընդամենը 21հազ. 154,5 տ մազութ։ Մազութի գինը սկզբում (1992թ. հունվար) եղել է 650ռ., իսկ ապա (1992թ. հունիսի 21)՝ 1750ռ.։ Ուսումնասիրության արդյունքը։ Փաստը չի կարող դիտարկվել որպես չարաշահում։ Կարող էր կնքվել 500 մլն տ պայմանագիր եւ բերվել 0 տոննա։ Ինչ վերաբերում է ներ-կրվող մազութի գնի բարձրացմանը (427ռ. դարձել է 650 եւ ապա՝ 1750), ապա 1992172ին ինֆլյացիան եղել է 890%։ Մազութի գների թանկացումը (270%) ավելի քիչ է, քան 1992 հունվար-1992 հունիս սղաճի տեմպը։ Սույն «փաստով» պետության նկատմամբ արձանագրված «խախտումները» կազմում են 0 տոննա, պետության ֆինանսական կորուստները՝ 0 լումա։ ԴՐՎԱԳ 7։ Հարցադրում։ Այս դրվագը հաջորդում է 1992թ. վերը բերված «չարաշահման» մասին մտքին։ Այն սկսվում է «ստուգման ընդգրկված ժամանակահատվածում» բառերով եւ ավարտվում «ՊՇԷԿ-ներին հատկացնելու պրակտիկան» բառերով։ Դրվագում նշվում է նաեւ, որ Հ. Բագրատյանը եղել է Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի պետը։ Հանձնաժողովի միջանկյալ զեկույցում (2000թ. մարտի 22) հիշատակված էր 1992թ.։ Ուսումնասիրության արդյունքը։ Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբները գլխավորել են վարչապետները։ Հ. Բագրատյանը 1992թ. ՀՀ վարչապետ չի եղել։ 1992թ. ՀՀ վարչապետներ են եղել Գ.Հարությունյանը եւ Խ.Հարությունյանը։ Սա ասվում է ոչ թե փնովելու (անկախ, թե ով է եղել վարչապետ, 1992թ. վերաբերող հանձնաժողովի «փաստերի» մեջ խախտումներ չկան), այլ հանձնաժողովի սուբյեկտիվ լինելը ընդգծելու համար։ Հանձնաժողովին հիշեցնենք նաեւ, որ «մութ-ցուրտ» տարիներին ՀՀ վարչապետներ են եղել նաեւ Վ.Մանուկյանը, Ա.Սարգսյանը եւ Ռ.Քոչարյանը։ Ինչպես հետագայում կտեսնենք, հանձնաժողովը, թերեւս, թույլ տրված չարաշահումների առիթով հիմքեր ուներ անդրադառնալու միայն Վ.Մանուկյանին, Ռ.Քոչարյանին եւ Ա.Դարբինյանին։ Հաջորդ պարբերությունը սկսվում է հետեւյալ նախադասությամբ. «(1993թ. նախարար Մ.Շիշմանյան) Մյուս կողմից, համաձայն «Ռոսկոնտրակտ» կորպորացիայի գլխ. տնօրեն…»։ Ինչո՞ւ «մյուս կողմից»։ Բացակայում է տարրական շարադասությունը։ ԴՐՎԱԳ 8։ Հարցադրում։ Հանձնաժողովի զեկույցում ասվում է. 1993թ. ընթացքում ՀՀ է առաքվել 47,77 մլն ԱՄՆ դոլարի նավթամթերք, այդ թվում՝ հում նավթ՝ 223,7 հազ. տ կամ 28,63 մլն ԱՄՆ դոլար, 1 տոննան՝ 128 ԱՄՆ դոլար, բենզին՝ 2,8 հազ. տ, 1 տոննան՝ 204 ԱՄՆ դոլար, դիզվառելիք՝ 25,7 հազ. տոննա, 1 տոննան՝ 183 ԱՄՆ դոլար, մազութ՝ 162,0 հազ. տոննա, 1 տոննան՝ 80 ԱՄՆ դոլար եւ այլն։ Սակայն 1993թ. Հայաստան նավթամթերքների մատակարարման ծառայություններ կատարող «Ռոսկոնտրակտ» կորպորացիայի հետ կազմված ակտով նավթամթերքների 1 տոննայի գները ցույց են տրվել ավելի ցածր՝ համապատասխանաբար 110, 170, 167 եւ 78 դոլար։ Ուսումնասիրության արդյունքը։ Հանձնաժողովը թյուրիմացության մեջ է. շփոթված են 1993-ի եւ 1994-ի գները։ Այսինքն, հայ-ռուսական ակտերում տեղի է ունեցել ոչ թե գների փոփոխություն, այլ դրանք տարբեր տարիների (93 եւ 94 թվականներ) այդ վառելատեսակի համաշխարհային գներն են։ Ի դեպ, եթե անգամ այնպես լիներ, ինչպես նշված է հանձնաժողովի զեկույցում, ապա Վ.Մելքոնյանին միայն պետք էր ողջունել՝ գներն իջեցնելու եւ դրանով իսկ հայ սպառողի բեռը թեթեւացնելու համար։ Սույն «փաստով» պետության նկատմամբ արձանագրված «խախտումները» կազմում են 0 տոննա, պետության ֆինանսական կորուստները՝ 0 լումա։ ԴՐՎԱԳ 9: Հարցադրում: Հաշվետվության մեջ նշվում է, որ ըստ «Նեֆտեռեսուրս» ԲԸ տեղեկանքի, 1993թ. մայիս-օգոստոս ամիսներին հում նավթի 1 տոննայի ներքին գինը ՌԴ-ում կազմել է 30-40 դոլար: Ուսումնասիրության արդյունքը: Հաշվետվության հեղինակները «մոռացել» են, որ Հայաստանը եւ Ռուսաստանը անկախ պետություններ են 1991թ. օգոստոսից ի վեր, եւ այդ երկու անկախ պետությունների վարչապետներ Խ.Հարությունյանը եւ Ե.Գայդարը 1992թ. սեպտեմբերին Երեւանում պայմանագիր էին ստորագրել առ այն, որ ստրատեգիական ապրանքների փոխանակությունն իրականացվելու է միջազգային գներով: Ի՞նչ ներքին գնի մասին է խոսքը։ Թուրքմենստանում էլ գազը ձրի է, իսկ Իրանում շատ էժան դիզվառելիք կա։ Դա ի՞նչ կապ ունի Հայաստանի հետ։ Սույն «փաստով» պետության նկատմամբ արձանագրված «խախտումները» կազմում են 0 տոննա, պետության ֆինանսական կորուստները՝ 0 լումա։ ԴՐՎԱԳ 10: Հարցադրում: Ըստ հանձնաժողովի զեկույցի. «1993թ. վրացական կողմին վաճառած նավթամթերքների ընդհանուր գումարը ՌԴ-ի ձեռքբերված գներով կազմել է 13,63 մլն դոլար: Սակայն վրացական կողմի հետ կնքվել է 6,5 մլն ԱՄՆ դոլարի միջպետական պայմանագիր, որով գներն իջեցվել են 47,7%-ով»: Ուսումնասիրության արդյունքը: Փաստերը խեղաթյուրված են: 1993-1996թթ. ՀՀ կառավարությունը Վրաստանի կառավարության հետ կնքել է 4 համաձայնագիր, ստորագրել մի քանի արձանագրություններ, որով Վրաստանը Հայաստանին պարտք է մնացել 19,593 մլն դոլար: 6,5 մլն դոլարը այդ համաձայնագրերից երկրորդն է միայն: 1993թ. կնքվել է միջանկյալ մեկ այլ համաձայնագիր, որով Վրաստանը ճանաչել է 1993թ. հունվար-մայիս ամիսներին ձեւավորված 10,3 մլն $ պարտքը։ Իսկ 1996թ. Վրաստանը ընդունել է եւս 13,093 մլն դոլարի պարտքը: Ընդհանրապես ՀՀ կառավարության 1993-1996թթ. ջանքերը կարգավորելու Վրաստանի հետ հարաբերությունները հաջողությամբ են պսակվել. հայկական կողմի հաշվենկատ տնտեսական քաղաքականությունը թույլ է տվել Հայաստանին ֆինանսական ու նյութական կորուստներ չունենալ: Նավթամթերքների առումով Վրաստանը ստացել է միայն բեռների փոխադրման եւ հումքի վերամշակման վարձը: Վրաստանի տարածքում կորած գրեթե բոլոր բեռներն ի վերջո գրանցվել են՝ որպես այդ երկրի միջպետական պարտք Հայաստանի նկատմամբ (տես 1996թ. հունիսի 5172ի համաձայնագիրը երկու երկրների կառավարությունների միջեւ): Ներկայումս Հայաստանը ստանում է այդ միջոցները: Երեւում է՝ հանձնաժողովին ճիշտ «խորհուրդներ» չեն տալիս։ Վրացական կողմը կարող էր ընդհանրապես հրաժարվել որեւէ պարտքից՝ նկատի ունենալով «ֆորսմաժորային» (պատերազմական) իրավիճակը Վրաստանում։ 13,63 թիվը հայկական կողմի հաշվարկային թիվն է եղել, որը չի ապացուցվել։ Սույն «փաստով» պետության նկատմամբ արձանագրված «խախտումները» կազմում են 0 տոննա, պետության ֆինանսական կորուստները՝ 0 լումա։ ԴՐՎԱԳ 11: Հարցադրում: Զեկույցում բերվում են տվյալներ 1993թ. Վրաստանում հում նավթի վերամշակման մասին. 224 հազ. տ հում նավթից վրացական կողմին, համաձայն պայմանագրի, թողնվել է 72,3-ը, իսկ մնացածից ստացվել է 61,2 հազ. տ մազութ: Բացի այդ, հայկական կողմը կարողացել է ներկրել եւս 162 հազ. տ մազութ, որից Վրաստանին, համաձայն պայմանագրի, թողնվել է 35,4 հազ. տ: Ընդամենը Հայաստան ներկրվող մազութը կազմել է 188,7 հազ. տ: Սակայն, ըստ զեկույցի, ՀՀ Էներգետիկայի նախարարության տեղեկանքի համաձայն, Բաթում քաղաքից բարձվել է 234 հազ. տ մազութ, այդ թվում՝ 38,2 հազ. տ հումանիտար, 20,8 հազ. տ Եվրախորհրդի եւ 17,4 հազ. տ չճշտված աղբյուրներից ստացված մազութ: Բացի այդ, Սարատովից եւ Ուֆայից առաքված մազութի քանակությունը ցույց է տրված 167,4 հազ. տ, երբ ստացված ու Բաթում տեղափոխված մազութը կազմել է 162,0 հազ. տ (5,4 հազ. տ պակաս)։ Հաշվետվության մեջ ասվում է նաեւ, որ համաձայն Հայաստանի «Երկաթուղի» ՊՁ տեղեկանքի, 1993 թ. Հայաստան է տեղափոխվել 148,7 հազ. տ մազութ, ՀՀ մաքսային վարչության ներկայացրած փոխադրման ամփոփագրերով՝ 156 հազ. տ, ՀՀ Վիճվարչության տեղեկանքի համաձայն՝ 228 հազ. տ, իսկ «Հայէներգո» ՊՁ հավետվությունների համաձայն, ՋԷԿ-երում ստացվել է 162,6 հազ. տ մազութ: Նշվում է նաեւ, որ Երեւանի եւ Հրազդանի Ջէկ-երում չի մուտքագրվել 3,5 հազ. տ մազութ։ Այսպիսով, ըստ հաշվետվության, 1993թ. ներկրման ենթակա մազութից պակասում է 78 հազ. տ (ի դեպ, հաշվետվության այս մասում կրկին առկա են տարրական շարադասական սխալներ)։ Ուսումնասիրության արդյունքը: Հանձնաժողովը պարզապես խճճվել է թվերի մեջ (կամ էլ միտումնավոր խեղաթյուրում է): 1993 թվականին ռուսական մազութը Հայաստան տեղափոխելու աշխատանքները ֆինանսավորվել են ամերիկյան կառավարության կողմից: Պրոցեսին մասնակից ուկրաինական կողմը տրամադրել է 20 հազ. տոննանոց տանկեր՝ պահանջվող 25 հազ. տ փոխարեն: Անիմաստ է դարձել այդ 5 հազ. տոննայի առանձին փոխադրումը: Ուստի եւ այն միանգամայն իրավացիորեն նշված 5,4 հազ. տ հանձնվել է տրանսպորտային կազմակերպությանը՝ փոխադրման վարձի դիմաց: Ընդհանրապես 1996թ. հունիսի 5-ի հայ-վրացական միջկառավարական համաձայնագրով Վրաստանը Հայաստանին փոխհատուցել է Հայաստանի բոլոր կորուստները՝ նավթամթերքների մատակարարման հետ կապված: Գալով տարբեր գերատեսչությունների տվյալների տարբերությանը՝ պետք է նշել, որ հանձնաժողովը հարկ եղած պրոֆեսիոնալիզմ ունենալու պարագայում պարտավոր էր վերցնել ձեռնարկությունների եւ կազմակերպությունների սկզբնական հաշվետվություններում գրանցված տվյալները: Այդպես վարվելու դեպքում հանձնաժողովն այս թյուրիմացությունն իր համար չէր ստեղծի: Նույն թյուրիմացությունն է, ինչն արդեն նշվել է առաջին դրվագում. մաքսային վարչության եւ Վիճվարչության տվյալների տարբերությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ հումանիտար օգնությունը 1993 թվականին մաքսազերծումից ազատված էր եւ մաքսային վարչության կողմից կարող էր մազութի քանակության մեջ հաշվի չառնվել: ՀՀ Վիճվարչության թիվը (288 հազ. տ) գրեթե համապատասխանում է ՀՀ Էներգոնախի թվի հետ: Ինչ վերաբերում է 3,5 հազ. տ մազութի մուտքագրված չլինելուն, ապա մնում է ասել, որ «հանձնաժողովը բոլոր միջոցները պետք է ձեռնարկի՝ այդ մազութը մուտքագրելու համար»։ Սույն «փաստով» պետության նկատմամբ արձանագրված «խախտումները» կազմում են 0 տոննա, պետության ֆինանսական կորուստները՝ 0 լումա։ ԴՐՎԱԳ 12: Հարցադրում: Հաշվետվության մեջ ասվում է. «1993թ. ՀՀ մատակարարված մազութից 71,8 հազ. տ փոխադրման ծախսերը կատարվել են ԱՄՆ-ի կառավարության կողմից՝ 4,6 մլն ԱՄՆ դոլար գումարով»։ Ուսումնասիրության արդյունքը։ Հետո՞ ինչ։ Սույն «փաստով» պետության նկատմամբ արձանագրված «խախտումները» կազմում են 0 տոննա, պետության ֆինանսական կորուստները՝ 0 լումա։ ԴՐՎԱԳ 13: Հարցադրում: Հաշվետվության մեջ ասվում է, որ ՀՀ պարտքը ՌԴ-ին 1993-1994թթ. քլիրինգային առաքումների գծով կազմել է 27,045 մլն դոլար: Սակայն 1995 թվականի փոխադարձ ակտով, առանց որեւէ հաշվարկի, պարտքն արտացոլվել է 33,99 մլն դոլար կամ 6,945 մլն դոլարով ավելի: Ուսումնասիրության արդյունքը: Հանձնաժողովը, մեղմ ասած, ճիշտ չի ասում: 6,945 մլն դոլարը 1993թ. գոյացած 34,4 մլն դոլար տարբերությամբ (47,7-7,69-4,6) պարտքի տոկոսներն են՝ սովորական դրույքներով: Սույն «փաստով» պետության նկատմամբ արձանագրված «խախտումները» կազմում են 0 տոննա, պետության ֆինանսական կորուստները՝ 0 լումա։ ԴՐՎԱԳ 14: Հարցադրում: Հանձնաժողովի հաշվետվությունում նշվում է, որ իբր պետական կառույցների կողմից տրված փաստաթղթերի թվային տարբերությունը 1994 թվականի համար կազմում է շուրջ 79,8 հազ. տոննա: Սույն փաստը, ինչպես եւ նախորդ դրվագներից մեկում բերված 71,8 հազ. տ մազութը, հաշվետվության վերջում ներկայացվում է՝ իբրեւ ժողովրդին չտրված ու յուրացված մազութ։ Ուսումնասիրության արդյունքը: Ըստ երեւույթին, նախ՝ պետք էր ամեն բան պարզել եւ հետո միայն դրա մասին խոսել Ազգային ժողովի ամբիոնից։ Եթե ինչ-որ մեկը ուզում էր թալանել, ապա ինչո՞ւ պետք է թույլ տային, որ Վիճվարչությունում 235 հազ. տ թիվը ֆիքսվեր։ Մաքսային վարչության թվի (155,2 հազ. տ) եւ Վիճվարչության թվերի այդ տարբերության պատճառն արդեն բացատրվել է։ Բացի այդ, ասենք թե գերատեսչություններից մեկի թվում սխալ կա։ Ի՞նչ իրավունքով ենք այստեղից չարաշահումների մասին եզրակացություններ կատարում։ Սույն «փաստով» պետության նկատմամբ արձանագրված «խախտումները» կազմում են 0 տոննա, պետության ֆինանսական կորուստները՝ 0 լումա։ ԴՐՎԱԳ 15: Հարցադրում: Հաշվետվության մեջ նշվում է, որ 1995թ. ներկրված մազութի քանակության մեջ պետական կառույցների կողմից տրված փաստաթղթերի թվային տարբերությունը կազմում է 25,6 հազ. տ: Ուսումնասիրության արդյունքը: Բազմաթիվ անգամ նման կարգի «փաստերին» եւ «չարաշահումներին» չպատասխանելու համար նպատակահարմար է, որպեսզի այս հանձնաժողովը երբեք իր գոյությունը չդադարեցնի եւ ապահովի տարբեր գերատեսչությունների տեղեկությունների միջեւ պահանջվող ներդաշնակությունը։ Սույն «փաստով» պետության նկատմամբ արձանագրված «խախտումները» կազմում են 0 տոննա, պետության ֆինանսական կորուստները՝ 0 լումա։ ԴՐՎԱԳ 16։ Հարցադրում։ Հաշվետվության մեջ ասվում է, որ 1995թ. «Դվին» կոնցեռնը ոսկու խտանյութ է վաճառել «Հայէներգոյին»՝ 2536 տ՝ 250 դոլար գնով։ «Հայէներգոն» սույն խտանյութը վաճառել է «Տրանսֆիգուրաբեխեր»-ին, որը դրա դիմաց մազութ է առաքել Հայաստան։ Ընդ որում, նախ՝ «Հայէներգոն» ավելի էժան է վաճառել ռուսական կազմակերպությանը, քան «Դվին» կոնցեռնը «Հայէներգոյին» եւ, երկրորդ՝ այդ ճանապարհով ձեռք բերված մազութն ի վերջո 80-90-ի փոխարեն մեզ վրա նստել է 225 դոլար։ Ուսումնասիրության արդյունքը։ «Հայէներգոն» ռուսներին ոսկու խտանյութը վաճառել է անկախ միջազգային փորձագիտության տվյալների հիման վրա։ Արդյունքում ոսկու խտանյութի պարունակությունը իջեցվել է։ Տվյալ դեպքում «Հայէներգոն» իրավացի է, քանի որ միջազգային անկախ փորձագիտությունը փաստել է այն, ինչն իրականություն է. ՀՀ Ֆիննախի կողմից տրվող գնահատականը (մեթոդիկան) հնացած է եւ արդեն տարիներ շարունակ առաջացնում է ոսկու խտանյութ գնողների արդարացի դժգոհությունը։ Եթե անգամ հանձնաժողովը ճիշտ էլ լիներ (ինչն այդպես չէ), ապա տվյալ դեպքում տուժողը «Հայէներգոն» է, իսկ շահողը՝ բյուջեն (պետությունը)։ Ի դեպ, 1995172ին Հայաստան 80-90 դոլարով նորմալ մազութ անհնարին էր բերել։ Չէ՞ որ քիչ ավելի վերեւում (դրվագ 11) նշվում է, որ արդեն 1993թ. ԱՄՆ կառավարությունը 1տ մազութ Հայաստան տեղափոխելու համար ծախսել է 64,1 $։ Գուցե սույն հանձնաժողովն ուղարկենք ԱՄՆ այդ երկրում կոռուպցիայի դեմ պայքար ծավալելու համա՞ր։ Սույն «փաստով» պետության նկատմամբ արձանագրված «խախտումները» կազմում են 0 տոննա, պետության ֆինանսական կորուստները՝ 0 լումա։ ԴՐՎԱԳ 17։ Հարցադրում։ Հաշվետվության մեջ ասվում է. «նշված ժամանակահատվածի տվյալներով՝ ժող-դեմոկրատիայի եւ զարգացման ֆոնդի ձեռք բերած մազութից տեղափոխվել է 17,5 հազ. տ, երկաթուղու տվյալներով մատակարարվել է 23,0 հազ. տ, մաքսային վարչության տվյալներով՝ 11,8 հազ. տ, Վիճվարչության տվյալներով՝ 12,2 հազ. տ։ «Հայէներգո» ՊՁ-ի կայանների կողմից մուտքագրվել է 570 հազ. տ»: Ուսումնասիրության արդյունքը: Մի կողմ թողնենք այն, թե ի՞նչ կնշանակի այս «եզրակացությունը»։ Կարեւորը մեկ այլ բան է. կարծես թե այս դրվագը վերաբերում է Ռ.Քոչարյանի վարչապետության շրջանին։ Բոլոր դեպքերում չէր խանգարի նրա անունը տալ։ Սույն «փաստով» պետության նկատմամբ արձանագրված «խախտումները» կազմում են 0 տոննա, պետության ֆինանսական կորուստները՝ 0 լումա։ ԴՐՎԱԳ 18։ Հարցադրում։ Բերվում է մի երկարաշունչ վերլուծություն Բաթումի նավթավերամշակման գործարանում հում նավթի վերամշակման քանակների, կատարված ծախսերի մասին (ընդամենը 8,8 մլն $ գումարով)։ «Նշված գումարի ավելորդ ծախսերը չէին լինի, եթե հում նավթի փոխարեն կառավարությունը ձեռք բերեր մազութ՝ նույնիսկ շուկայական ամենաբարձր գներով»։ Ուսումնասիրության արդյունքը։ Բաթումի նավթավերամշակման գործարանում հում նավթ վերամշակելու եւ դրանից ստացված նավթամթերքները Հայաստան ներկրելու մասին որոշումը կառավարությունն ընդունել է դեռեւս 1992թ.-ին։ 1992թ., վրաց-աբխազական պատերազմից հետո, երբ բոլորովին փակվեց Ռուսաստանին կապող երկաթգիծը, 1992-1993թթ. ձմռանը մազութ ունենալու տարբերակը Բաթումից նավթ բերելն էր եւ այն վերամշակելը։ Ձմռանը մազութը սառչում է եւ կարելի է տեղափոխել միայն տաքացվող (ջեռուցվող) տանկերով։ Սակայն այս դեպքում ծախսերը կտրուկ աճում են։ Բաթումով, այո, մազութ էլ է բերվել, բայց օրերը տաքանալուց հետո միայն։ Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ Բաթումում նավթը վերամշակելիս բենզին, դիզվառելիք եւ, մանավանդ, ավիանավթ էլ է ստացվել։ Այս պարագայում Բաթումում ստացված մազութի ինքնարժեքն իջնում է։ Բացի այդ, այդ ժամանակվա կառավարությունը նավթա-մթերքների մի մասն էլ Աստրախանից տեղափոխել է Էնզելի (Իրան), իսկ այնտեղից՝ ավտոտրանսպորտով՝ Հայաստան։ Այս կարգի բաների համար ոչ թե պետք էր չարախոսել, այլ առնվազն նշել մարդկանց կատարած աշխատանքը էքստրեմալ իրավիճակներում։ Սույն «փաստով» պետության նկատմամբ արձանագրված «խախտումները» կազմում են 0 տոննա, պետության ֆինանսական կորուստները՝ 0 լումա։ ԴՐՎԱԳ 19։ Հարցադրում։ Զեկույցում ասվում է, որ 1997-1998թթ. Հրազդանի ՋԷԿ-ը «մեռած մազութ» անվանման տակ վաճառել է 5734,8 տոննա մազութ, որից 3224,6 տոննան՝ էժան գներով (վերավաճառելու նպատակով)։ Ուսումնասիրության արդյունքը։ Փաստը համապատասխանում է իրականությանը։ Մնում է ավելացնել, որ իրադարձությունը տեղի է ունեցել Ռ.Քոչարյանի օրոք, իսկ հանձնաժողովի անդամները ներկայացնում են այն քաղաքական ուժերը, որոնք պաշտպանում էին վերջինիս թեկնածությունը 1998թ. նախագահական ընտրություններում, մնում է հուսալ, որ նրանք ավելի սերտ կապի մեջ կմտնեն հանրապետության նախագահի հետ, որպեսզի բացառեն նման չարաշահումների հնարավորությունը։ Սույն «փաստով» պետության նկատմամբ արձանագրված «խախտումները» կազմում են 1371-3224 տոննա, պետության ֆինանսական կորուստները՝ 1,50-4,83 մլն $։ ԴՐՎԱԳ 20։ Հարցադրում։ Հաշվետվության մեջ ասվում է, որ Հրազդանի ՊՇԷԿ-ում եւ Երեւանի ՋԷԿ-ում 1 կվտ/ժամ հոսանք արտադրելու պայմանական վառելիքի (ՊՎ) տեսակարար ծախսն անշեղորեն աճել է։ «Բնական է, որ վառելիքի նման գերածախսը պատճառ է հանդիսացել սակագնի անհարկի բարձրացման, որը արձանագրվել է այս եւ հաջորդ տարիներին»։ Բերվում են թվեր. եթե 1994թ. օգոստոսին 1կվտ/ժամ հոսանքի արտադրության վրա ծախսվել է 330 գրամ, ապա 1995-ի օգոստոսին՝ 525։ 1996թ. հուլիսին այն նույնիսկ հասել է 603,2 գրամի։ Հանձնաժողովի նախագահ Դ.Լոքյանը Ազգային հեռուստատեսությամբ մարտի սկզբներին հայտարարեց, որ 1994թ. 1կվտ/ժամ հոսանքի արտադրության վրա ծախսվել է 505, ապա 1998-ին՝ 331 գրամ ՊՎ (սույն թվերը հիմք հանդիսացան Ազգային հեռուստատեսության մարտի 12-ի «Օրակարգ» ծրագրի մեկնաբանի համար ի լուր հանրապետության հայտարարելու, թե վերջապես հասկանալի են դառնում մարդկանց ծանր սոցիալական պայմանների դրդապատճառները)։ Ուսումնասիրության արդյունքը։ Դ.Լոքյանը Ազգային հեռուստատեսությանը տված իր հարցազրույցում, մեղմ ասած, ճիշտ չէր ասում. 1994թ. 1կվտ/ ժամ հոսանքի արտադրության վրա ծախսվել է 373,9 գրամ ՊՎ, իսկ 1998-ին՝ 397,5։ Ընդհանրապես վերջին տարիներին ՋԷԿ-երում ՊՎ ծախսը կայուն է եղել. մոտ 390 գրամ՝ առանձին տարիներին տատանվելով 1-2% ընդամենը։ Ինչ վերաբերում է առանձին օրերի ՊՎ ծախսի համեմատությանը (1994, 1995 եւ 1996թթ. համար), ապա դա ոչ կոմպետենտ լինելու արդյունք է. առանձին օրերի վառելիքի ծախսը չեն համեմատում։ Հետաքրքիրն այն է, որ պայմանական վառելիքի ամենափոքր ծախսն արձանագրված է 1993թ.՝ 358,2 գրամ։ Չէ՞ որ 1993-ը «մութ» տարի էր։ Հանձնաժողովի հաշվետվության հիմնական եզրակացությունն այն է, որ «ցուրտ-մութ» տարիներին հավելա-գրումներ են կատարել, այդ վառելիքը յուրացրել են՝ փոխանակ հոսանք արտադրելու։ Հասկանալի չէ, այդ դեպքում ինչո՞ւ 1992-1994թթ. («ցուրտ-մութ» տարիներ) 1 կվտ/ժամ հոսանք արտադրելու վրա ծախսվել է ավելի քիչ վառելիք, քան «լուսավոր» տարիներին (1995-1998թթ.)։ Իսկ ընդհանրապես, հնարավոր է, որ վառելիքի ծախսի արհեստական բարձրացման հաշվին հավելագրումներ կատարելու պրակտիկան էներգետիկ համակարգի որոշ աշխատակիցների համար շահամոլության հիմք է հանդիսանում։ Այդ դեպքում, սակայն, նկատի ունենալով, որ 1 կվտ/ժամ էլեկտրաէներգիա արտադրելու համար ծախսված վառելիքի չափաքանակն առավելագույնն է վերջին տարիներին, երբ հանձնաժողովը ներկայացնող քաղաքական ուժերն իշխանություն են, պետք է ենթադրել, որ հավելագրումներն ու չարաշահումները շեշտակիորեն խորացել են օրվա իշխանությունների օրոք։ Վերջում հանձնաժողովի անդամներին պետք է հուշել նաեւ, որ Հայաստան մտնող գազի կալորիականությունը փոփոխական է, ինչը հանգեցնում է ՊՎ-ի ծախսի լրացուցիչ փոփոխությանը։ Սույն «փաստով» պետության նկատմամբ արձանագրված «խախտումները» կազմում են 0 տոննա, պետության ֆինանսական կորուստները՝ 0 լումա։ ԴՐՎԱԳ 21։ Հարցադրում։ Մազութի խոնավությունը հաշվի չառնելու հետեւանքով դուրս է գրվել եւ թաքցվել 3620 տ մազութ 46,6 ռուբլու չափով։ Ուսումնասիրության արդյունքը։ Լավ է, որ հանձնաժողովն այս անգամ շտկել է միջանկյալ զեկույցի թիվը. 46,6 մլն $։ Հանձնաժողովի անդամները չեն խորացել խնդրի էության մեջ։ Վրաստանից ստացվող մազութի վրա հաճախ ջուր էր լցված լինում։ Դրա հետ կապված հայկական կողմը՝ որպես վագոնների կապարակնքող, հրավիրում է հոլանդական «Սեյբոլդ» կազմակերպությանը։ Սա նույնպես խնդիրը չլուծեց. Վրաստանից մազութը գալիս էր ջրով խառնված։ ԴՐՎԱԳ 22։ Հարցադրում։ Հաշվետվության մեջ ասվում է, որ 1992-1996թթ. ընթացքում «Կոտայքգազ»-ը եւ Հրազդանի ՊՇԷԿ-ը խախտել են գազի քանակի որոշման պայմանագրերը. կապված գազաչափման հիմնախնդրի հետ (միշտ օգտագործվել են ՊՇԷԿ-ի տարածքում գտնվող գազաչափիչ սարքերը)՝ առկա է մատակարարված գազի պակաս. 48 եւ 11,9 մլն մ3 տարբերություն է գրանցված (4,9 մլն դոլար գումարով)։ Ուսումնասիրության արդյունքը։ Այս երկու կազմակերպությունների վեճն առկա է դեռեւս խորհրդային Հայաստանի ժամանակներից։ 1995թ. հունվարից վեճը դադարել է, քանի որ «Հայգազարդը» ստիպված տեղադրել է սեփական գազաչափիչ հանգույց։ Նշված թվերը համապատասխանում են իրականությանը։ Բայց սա գաղտնիք չի եղել, բազմիցս քննարկվել է նախկին պետական այրերի կողմից, նույնիսկ հանձնարարականներ են տրվել իրավապահ մարմիններին։ Սույն փաստով վնասը (բայց ոչ թե պետությանը, այլ տնտեսավարող սուբյեկտին) կազմել է 4,9 մլն դոլար։ Ընդ որում, եթե նրանցից մեկը տուժել է, ապա մյուսը շահել է։ ԴՐՎԱԳ 23։ Հարցադրում։ Հաշվետվության մեջ ասվում է, որ Թուրքմենստանին գազի առաքումների դիմաց վճարումներն իրականացվել են ապրանքային ծածկույթով (քլիրինգ) եւ վալյուտայով։ Այդ առաքումներն իրականացվել են «Թուրթրեյդի», «Դվին» կոնցեռնի, «Պրոմէներգոյի» կողմից։ Ըստ հանձնաժողովի՝ քլիրինգային էֆեկտը կազմել է 10 անգամ, մինչդեռ պետության հետ հաշվարկներում ներկայացվել 1,7-2 անգամ։ Պետության կողմից մրցույթներ չեն կազմակերպվել, որի հետեւանքով որոշ կազմակերպություններ հայտնվել են մոնոպոլ վիճակում։ Այդ ընթացքում նշված կազմակերպությունները (տրվում են «Հայթուրթրեյդի» եւ «Դվին» կոնցեռնի անունները) ապրանքները Թուրքմենստան են առաքել Հայաստանում գործող գներից «5 եւ ավելի անգամ ավել»։ «Հայթուրթրեյդը» այդպես է վարվել լամպերի, շարժական էլեկտրակայանների, իսկ «Դվին» կոնցեռնը՝ պոլիէթիլենային պարկերի պարագայում։ Իբրեւ բացասական օրինակ նշվում է այն, թե ինչպես է «Դվին» կոնցեռնը շարժական կայանը ձեռք բերել «Հայէլեկտրամեքենա» ՊՓԲԸ-ից 16 հազ. դոլարով, վաճառել այն «Թուրթրեյդին» 26 հազարով, իսկ վերջինս էլ այն առաքել է Թուրքմենստան 37 հազ. դոլարով։ Ուսումնասիրության արդյունքը։ Նախ՝ քլիրինգային էֆեկտը պայմանական հասկացություն է։ «10 անգամ»-ը հանձնաժողովը մոգոնել է։ Նման բան չկա։ Այդ դեպքում թուրքմենական գազի գինը ստացվում է 5-7 $։ Հարկավոր է այս մասին ասել աշխարհին, որպեսզի նրանք եւս հետեւելով ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովի «տրամաբանությանը»՝ 10 անգամ էժանացնեն գազի գները։ Երկրորդ՝ «Թուրթրեյդը» բացարձակ մենաշնորհ չի ունեցել, չնայած եղել է ապրանքների հիմնական առաքողը Թուրքմենստան։ Սա եղել է հայկական կողմի իրավունքը եւ քլիրինգի համար պատասխանատու նախարարությունները (նյութական ռեսուրսների, էներգետիկայի) նման որոշում են կայացրել (իրենց իրավասությանը համապատասխան)։ Իսկ «Թուրթրեյդը» չէր կարող ապրանքների հիմնական անվանացանկը կազմակերպել մրցութային հիմունքներով։ Ի՞նչ մրցույթ կարող է լինել, եթե գնորդը մեկն է եւ վաճառողը նույնպես մեկը. Թուրքմենստան առաքած ապրանքները հիմնականում մեկ մատակարար ունեին. ծխախոտ, ոսկերչական իրեր, լամպեր, շարժական էլեկտրակայաններ եւ այլն։ Ի դեպ, թուրքմենական քլիրինգն իրացվել է մեծ արդյունավետությամբ։ 1992-1995թթ. Հայաստանը Թուրքմենստանից ստացել է 300 մլն դոլարի գազ, փոխարենը 265 մլն դոլարի առաքումներ ու վճարումներ կատարել։ Հայկական ոսկեղենն, օրինակ, քլիրինգում արտացոլված է եղել՝ գրամը 21-23 դոլար գնով, 1 տուփ ծխախոտը՝ 1,17 դոլար գնով եւ այլն։ Երրորդ՝ «Դվինը» «Հայէլեկտրամեքենա» ՊՓԲԸ-ից ապրանքները գնել է մի գնով եւ վաճառել մյուսով, քանի որ միաժամանակ այդ ձեռնարկության նկատմամբ իրականացրել է ծառայությունների եւ հումքի մատակարարում։ Բացի այդ, սա տնտեսավարող սուբյեկտների ներքին գործն է եղել։ Ի դեպ, դժգոհո՞ւմ եք, որ Թուրքմենստանի վրա ապրանքները թանկ են հաշվել։ Սրա համար պետք է խրախուսել։ Նույնը լամպերի, պոլիէթիլենային պարկերի պարագայում։ Թուրքմենստանի հետ քլիրինգի արդյունքում Հայաստանի տնտեսությունը ստացել է 120 մլն դոլարի էֆեկտ՝ չհաշված ձեռնարկություններին պատվեր տալը։ Դա է պատճառներից մեկը, որը թույլ է տվել այդ տարիներին տնտեսության աճ գրանցել, երկիրը դուրս բերել անդունդից։ Իսկ ինչո՞ւ «խախտումներից» այս 120 մլն-ը չի հանվում։ Սույն «փաստով» պետության նկատմամբ արձանագրված «խախտումները» կազմում են 0 տոննա, պետության ֆինանսական կորուստները՝ 0 լումա։ ԴՐՎԱԳ 24։ Հարցադրում։ ՀՀ ֆիննախը 27,8 մլն դրամի վճարում է կատարել «Տեմպ-92» կազմակերպությանը՝ դեպի Թուրքմենստան քլիրինգային առաքումներ կատարելու համար։ Ի՞նչ հիմքերով է կատարվել վճարումը, եթե գումարներ չկային՝ դոտացիաներ եւ բյուջետային կազմակերպությունների աշխատավարձը վճարելու համար։ Ուսումնասիրության արդյունքը։ Նախ՝ ասվում է, թե ֆիննախը լրիվ չի վճարել, իսկ ապա՝ ինչո՞ւ է ընդհանրապես վճարել։ Վճարել է, որովհետեւ պարտք է եղել։ Ինչ վերաբերում է բյուջետային աշխատավարձերը չվճարելուն, ապա 1994թ. նման բան չի եղել։ 1994թ. Հայաստանում կարգին իշխանություն կար, որը սովոր էր պետության պարտավորությունները ժամանակին կատարել։ Սույն «փաստով» պետության նկատմամբ արձանագրված «խախտումները» կազմում են 0 տոննա, պետության ֆինանսական կորուստները՝ 0 լումա։ ԴՐՎԱԳ 25։ Հարցադրում։ Հաշվետվության մեջ բերվում են ՀՀ վիճվարչության թվերը 1988-1999թթ. ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրության, վերջինիս սպառման կառուցվածքի, ծավալների (արժեքային) մասին եւ այլն։ Նշվում է. քանի որ այդ տվյալներից բխում է այն, որ «էլեկտրաէներգիայի արտադրության գործում լուրջ տատանումներ չեն եղել», ապա «վերլուծելով» 1994 եւ 1997թթ. էլեկտրաէներգիայի արտադրության արդյունքները՝ հանձնաժողովը գալիս է այն եզրակացության, որ «1992-1995թթ. չի արտադրվել այնքան հոսանք, որքան ներկայացվել է պաշտոնապես։ Այլ խոսքով՝ չարտադրվածը լրացվել է հավելագրումներով եւ բազմաթիվ այլ խախտումներով»։ Ասել կուզի. եթե նույն քանակի հոսանք է արտադրվել, ապա ինչո՞ւ 1993թ. ժողովուրդը հոսանք չուներ, իսկ 1996թ. ուներ։ Բացի այդ, հանձնաժողովը գտնում է, որ նախկինում նպատակ է եղել «Սեւանից ավելի շատ ջուր վերցնել եւ ստանալ չհաշվառված հոսանք»։ Հանձնաժողովը գտնում է նաեւ, որ այն, թե բնակիչը 2 ժամվա ընթացքում ծախսում է այնքան հոսանք, ինչքան կծախսեր 24 ժամվա ընթացքում, զուրկ է որեւէ տեխնիկական հիմնավորումից եւ սովորական տրամաբանությունից։ Ուսումնասիրության արդյունքը։ Հանձնաժողովի անդամներին մասնագիտական եւ ինտելեկտուալ ավելի բարձր պատրաստակամությունը չէր խանգարի։ Նախ, հանձնաժողովը պարզապես աղճատում է Վիճվարչության տեղեկանքը. 1992թ. էլեկտրաէներգիայի արտադրությունը (9,02 մլրդ կվտ/ժամ) նույնիսկ 1,45 անգամ ավել է եղել 1996թ. արտադրված էլեկտրաէներգիայից (6,22 մլրդ կվտ/ժամ)։ 1993թ., օրինակ, արտադրվել է 6,30 մլրդ կվտ/ ժամ էլեկտրաէներգիա։ Ինչպես տեսնում ենք, տատանումներ կան եւ այն էլ ինչպիսին։ Այնուամենայնիվ, ինչպե՞ս է, որ 1996թ. բնակչությունը 24 ժամ հոսանք ուներ, իսկ 1992-ին կամ 1993-ին՝ ոչ։ Հանձնաժողովը մի ողորմելի փորձ է անում կատարել էլեկտրաէներգիայի արտադրության համեմատական վերլուծությունը տարբեր թվերի համար։ Կատարենք մեր վերլուծությունը՝ համեմատելով 1993 եւ 1996թթ.։ Ընդհանրապես Հայաստանում վերջին տարիներին ոչ միայն այս հանձնաժողովը, այլեւ որոշ այլ մարմիններ եւս փորձել են վերլուծել 24-ժամյա հոսանքի ֆենոմենը։ Միշտ չէ, որ այն հաջողվել է։ Սակայն երեւույթն ավելի քան պարզ է։ Նրանք, ովքեր ուզում են տիրապետել 24-ժամյա հոսանքով բնակչությանը ապահովելու ֆենոմենի բացատրությանը, կարող են կարդալ, թեկուզ, «Հայկական ժամանակ» օրաթերթում ս.թ. մայիսի 16-ին տպագրված հոդվածը։ Այստեղ նպատակահարմար է բերել այդ հոդվածում արտացոլված բացատրության համառոտ մեկնաբանությունը։ Նախ՝ սխալ է համեմատել միայն արտադրված էլեկտրաէներգիայի չափաքանակները։ Օրինակ՝ 1993 եւ 1996թթ. դրանք մոտավորապես հավասար են (6296 մլն կվտ/ժամ կամ 5413 հազ. Գկալ 1993-ին եւ 6215 մլն կվտ/ժամ կամ 5341 Գկալ 1996-ին)։ Պետք է համեմատել մյուս էներգակիրները եւս։ Մասնավորապես, եթե 1993-ին կենտրոնացված կարգով ջեռուցվել է 370 հազ Գկալ, ապա 1996-ին՝ 929 հազ. Գկալ։ Եթե 1993-ին սպառվել է 35 հազ. տ կամ 368 հազ. Գկալ բենզին, ապա 1996-ին սպառվել է 232 հազ. տ կամ 2433 հազ. Գկալ (արտադրված էլեկտրաէներգիայի կեսը…)։ 1993-ին սպառվել է 51 հազ Գկալ դիզվառելիք (5 հազ. տ), 62 հազ. Գկալ ավիանավթ, իսկ 1996-ին, համապատասխանաբար, 508 հազ. Գկալ (50 հազ. տ) եւ 280 հազ. Գկալ (27 հազ. տ)։ 1992-1993թթ.-ի ձմռանը բնակչությանը նավթ չի տրվել, իսկ 1996-ին՝ 10,6 հազ. տ։ 1993թ. անհատական սեկտորում գազ չի սպառվել, իսկ 1996-ին՝ 15 մլն մ3։ Նույնն է նաեւ հեղուկ գազի, ածխի պարագաներում։ Այսինքն, էներգիայի (ներառյալ նաեւ էլեկտրաէներգիայի) արտադրությունը Հայաստանում 1996թ. (9621 հազ. Գկալ) 1,54 անգամ ավելի է եղել, քան 1993թ. (6264 հազ. Գկալ)։ Այսինքն, 1996թ. բնակչությունը կարիք չի ունեցել էլեկտրաէներգիան փոխարկելու ջերմայինի։ Երկրորդ՝ պակասել է Հայաստանի բնակչությունը։ Օրվա իշխանությունների վիճակագրության համաձայն՝ 1993թ. ՀՀ բնակչությունը եղել է 3372 հազ. մարդ, իսկ 1996թ.՝ 3226 հազ. մարդ։ Ուրեմն, էներգիայի արտադրությունը բնակչության 1 շնչի հաշվով ավել է եղել 1,61 անգամ։ Երրորդ՝ 1993թ. արտադրած էլեկտրաէներգիան հիմնականում եղել է 42-44 հերց հաճախականությամբ, իսկ 1996-ին՝ 50։ 1% հաճախականության անկումը թույլ է տալիս իջեցնել հզորության բեռը 2%-ով։ 1996թ. 6,2 մլրդ կվտ/ժամը 1993-ի գրեթե համանուն թվից իրականում մոտ 20% ավել է։ Այստեղից՝ 1,61-ը կդառնա մոտ 1,75 (նկատի ունենալով էլեկտրաէներգիայի տես. կշիռը էներգիայի արտադրության մեջ)։ Չորրորդ՝ 1996-ին հսկայական էլեկտրաէներգիա (228 մլն կվտ/ժամ) է խնայվել ինքնահոս ջրամատակարարման, հովհարային անջատումների դադարեցման եւ էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի փոփոխության շնորհիվ։ 1995թ. նոյեմբերին ատոմակայանի շահագործմամբ, այո, հոսանքի արտադրությունը չի ավելացել (կառավարությունը, մտահոգված Սեւանի ճակատագրով, կտրուկ նվազեցրել է էլեկտրաէներգիայի արտադրությունը հիդրոկայաններում)։ Բայց փոխվել է արտադրության կառուցվածքը։ Ատոմակայանի պարագայում 1996թ. հնարավոր դարձավ կայունացնել հոսանքի արտադրությունը օրեկան 16-18 մլն կվտ/ժամի սահմաններում։ 1993թ. հոսանքի արտադրության ծավալները փոփոխվում էին 11-32 մլն կվտ/ժամի սահմաններում։ Հինգերորդ՝ կենցաղում էլեկտրաէներգիայի սպառման վրա շշմեցուցիչ ազդեցություն ունեցավ 1995թ. կառավարության կողմից իրականացված փայլուն էներգետիկ ռեֆորմը, որը, կարելի է ասել, միջազգային ճանաչման արժանացավ։ Բոլոր ձախ գծերի «աջացման» արդյունքում, երբ քաղաքացիները սկսեցին վճարել սպառված հոսանքի համար, էլեկտրաէներգիայի հարաբերական տնտեսումը կազմեց 30-40%։ Արդյունքում՝ 1996թ. բնակչության 1 շնչի հաշվով արտադրվել է 2,2 անգամ ավելի էներգիա, քան 1993-ին։ Բացարձակապես անընդունելի է հանձնաժողովի այն եզրակացությունը, թե իբր 2 ժամում 24 ?

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել