Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Ո՞վ կբերի 2 մլն փող կտա, կասի ոնց ուզում ես՝ բարեգործություն արա, Հայաստանում մենակ Օսկանյա՞նն էր»

Հոկտեմբեր 19,2012 11:52

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը ԱՄՆ դեսպանի հայտարարության հետ կապված այսպիսի տեսակետ հայտնեց. «ԱՄՆ դեսպանի հայտաարությունը խորացրեց կասկածները: Չինաստանի կամ Ճապոնիայի դեսպանը ինչո՞ւ հայտարարեց: ԱՄՆ-ի պատմության մեջ չի եղել նման բան: Իմիջիայլոց, շատ խորամանկ հայտարարություն էր, նա առաջ էր տանում՝ ինչո՞ւ մյուսներին չէ, այլ մենակ Օսկանյանին: Ես էլ ասում եմ՝ ինչո՞ւ Չինաստանի դեսպանը նման հայտարարություն չարեց: Նախ պետք է տարբերակենք՝ այսօր որեւէ մեկը իրավունք չունի մեղադրել Օսկանյանին: Հասան նրան, որ ասեն՝ Օսկանյանի անձեռնմխելիությունը վերցրեցինք: Օսկանյանից որեւէ բան չի վերցվել, պարզապես որպես մեղադրյալ կցվել է գործին: Նայել բանկային հաշիվները ուրիշ որեւէ մեթոդով չեն կարող: Օսկանյանին լավ եմ ճանաչում, գիտեմ Օսկանյանի չափերը, մոտիվները, դրական իմաստով եմ ասում: Ո՞վ կբերի 2 մլն փող կտա, կասի ոնց ուզում ես՝ բարեգործություն արա: Հայաստանում մենակ Օսկանյա՞նն էր: Բարեգործության համար ծրագիրն էլ են տալիս: Դե թող որեւէ մեկը բերի որեւէ մեկին 200 դոլար տա, ասի ոնց ուզում ես՝ բարեգործություն արա: Կկարողանա՞ ապացուցել Օսկանյանը՝ կա՛մ ներողություն կխնդրեն Օսկանյանից, կամ ինքը պատասխան կտա»:

Հարցին ի պատասխան՝ Օսկանյանին որ ուշադիր նայեք՝ նմա՞ն է հանցագործի՝ Գալուստ Սահակյանը հիշեց ֆիլմ, որտեղ երբեք մարդուն նայելով՝ չէիր ասի, որ հանցագործ է. «Հանցագործը տեսքով չի: Հետո Օսկանյանին որեւէ մեկը չի ասում՝ հանցագործ ես»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կանխատեսել էր, որ այս պատմությունից Վարդան Օսկանյանը դուրս է գալու կորցրած եւ նա դուրս է գալու ԲՀԿ-ից: Aravot.am-ի հարցին՝ այս կանխատեսումն իրատեսակա՞ն է՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Չեմ ուզում Օսկանյանը կորցրած դուրս գա: Հիմա ամեն ինչ պետք չի վերագրել Օսկանյանին»:

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ Գագիկ Ծառուկյանն առաջադրի իր թեկնածությունը՝ պրն Սահակյանը պատասխանեց, որ այս տարիների ընթացքում նա ձգտում չի ունեցել, որ պետական չինովնիկ լինի՝ նախագահ կամ վարչապետ լինի: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ Օսկանյանին առավել եւս չի տեսնում այդ դերում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031