Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարվել է «Օսկար»-ի ներկայացված ֆիլմերի ցանկը

Հունվար 11,2013 00:48
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Բեվերլի Հիլզ քաղաքում հինգշաբթի օրը «Օսկար»-ի մրցանակաբաշխության վարող Սեթ ՄըքՖարլանն ու դերասանուհի Էմմա Սթոունը Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի անունից հայտարարել են «Օսկար» մրցանակաբաշխության ներկայացված ֆիլմերի ցանկը:

Ամենամեծ թվով՝ 12 անվանակարգերում ներկայացվել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանի մասին պատմող «Լինքոլն» ֆիլմը, որին հետևում է «Պարկեշտի կյանքը» ֆիլիմը, որը ներկայացվել է 11 անվանակարգում:

«Հուսադրող պիեսների հավաքածու» ֆիլմը, որը պատմում է մի մարդու մասին, որը հոգեբուժարանում բուժվելուց հետո փորձում է վերակառուցել իր կյանքը, ներկայացվել է դերասանների համար նախատեսված հիմնական չորս բոլոր անվանակարգերում, ինչպես նաև «Տարվա լավագույն ռեժիսոր», «Տարվա լավագույն ֆիլմ» և «Տարվա լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում:

«Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացվել են նաև «Վայրի հարավի գազանները», «Համար մեկ թիրախը», «Ամուր» ֆրանսիական ֆիլմը, Իրանում պատանդներ վերցնելու մասին պատմող «Արգո» ֆիլմը, «Թշվառներ» մյուզիքլը և «Ազատագրված Ջանգո» վեսթերնը:

«Օսկար»-ի 85-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը կանցկացվի Հոլիվուդում փետրվարի 24-ին։

Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031