Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանը նախագահի հետ հանդիպելու խնդիր չունի

Հունվար 31,2013 10:19
ruben hayrapetyan

Առժամանակ առաջ փորձեցինք Ռուբեն Հայրապետյանից ճշտել. ճի՞շտ է, որ ֆրանսիական «Նուվել դը Արմենի» ամսագրին տված հարցազրույցից հետո տեւական ժամանակ  փորձել է հանդիպել Սերժ Սարգսյանին, սակայն չի հաջողվել: «Սերժ Սարգսյանը, բացի Հանրապետական կուսակցության նախագահ լինելուց, նաեւ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարն է, իսկ ո՞վ է ասել, որ ցանկացած շարքային կուսակցական կամ քաղաքացի պետք է կարողանա ցանկացած ժամանակ հանդիպել նրան»,- ասաց նա: Բայց նախկինում շուտ-շուտ էիք հանդիպում: «Այսինքն` դուք իմ կողքից քայլելով գնում էիք ու տեսնո՞ւմ, թե ես շուտ-շուտ, թե ուշ-ուշ էի հանդիպում, հա՞… ասեմ` իմացեք. ես նախագահի հետ հանդիպելու խնդիրներ երբեք չեմ ունեցել եւ չունեմ»:

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031