Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտողներն ու արդարացնողները

Հունիս 06,2013 10:53 Share

Ազգս բաժանվել է երկու հատվածի՝ մեկը փորձում է պաշտպանել Սյունիքի մարզպետին, արդարացնել, օգնել, որ, ինչպես ասում են, ջրից չոր դուրս գա: Մյուս մասը նույնքան ջերմեռանդորեն դատապարտում է, պահանջում պատժել, արդարություն եւ արդարադատություն է տենչում:

Եվ եթե երկրորդ հատվածի կեցվածքը բնական է ու բանական, ապա առաջին հատվածի պահվածքի մեջ՝ բացի այն, որ ոհմակային բնազդի տարրեր են զգացվում, նաեւ խելամտության ու բանականության պակաս կա: Դեպքի առաջին օրերին Սուրիկ Խաչատրյանին պաշտպանողների շարքերում ՀՀԿ դեմքերն էին, որոնք թաքուն, թե անթաքույց պաշտպանում էին իրենց «թըմակցին». ոչ մի դատապարտող բառ, շաբլոն ու խուսափողական արտահայտություններ՝ «սպասենք նախաքննության ավարտին», «մարզպետը ներկա չի եղել դեպքին» եւ այլն: Երեկ այս խումբը համալրվեց ուժեղ «խաղացողներով»: Ամենաազդեցիկն անշուշտ զինդատախազն էր, ով ասուլիս տվեց եւ հայտարարեց, որ կա դեպքի տեսագրություն, եւ մարզպետը ներկա չի եղել կատարվածին: Ավելի ուշ ծավալուն հայտարարությամբ հանդես եկավ Սյունիքի մարզպետարանը, որն իր իրավասություններից դուրս գործառույթ ստանձնելով՝ շարադրեց վերոնշյալ տեսագրության մանրամասները:

Նախ, չհասկացվեց, թե ինչու չեն հենց այսօր հրապարակում այդ տեսագրությունը: Ապա՝ չհասկացվեց, թե ինչու է նման աննախադեպ ասուլիսով հանդես գալիս զինդատախազը՝ իր ունեցած կամ չունեցած հեղինակությունն ի սպաս դնելով Լիսկայի փրկության գործին: Ի վերջո, մարդ է զոհվել, եւ մարդասպանության մեջ կասկածվողին, մարդասպանության մեջ կասկածվողի հորն արդարացնելն այնքան էլ պատվաբեր գործ չէ: Ինչո՞ւ է երիտասարդ զինդատախազը մտնում այս բեռի տակ:

Արմինե Օհանյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930