Լրահոս
Օրվա լրահոսը

Լիսկային ուզում են ջրից չոր դուրս բերել

Հունիս 06,2013 10:59 Share

Սյունիքի մարզպետարանի անունից տարածված տեղեկատվության մեջ պատմվում է ամբողջ միջադեպը, և ինչն ուշագրավ է՝ պատմվում է հղում անելով Սյունիքի մարզպետի տան տեսաերիզներին, որոնք իբր առգրավված և կցված են գործին: Բայց պարզվում է, որ Սյունիքի մարզպետարանին տեսաերիզները հասանելի են եղել, դիտումն էլ տեղի է ունեցել մարզպետի տանը: Եվ այս ամենից հետո, դեռ որոշվել է զինդատախազի ասուլիսից մի քանի ժամ անց ներկայացնել տեսաերիզի բովանդակությունը: Այսինքն` այստեղ, ըստ էության, բացի հասարակության հանդեպ ծաղրից, որ առկա է այդ հայտարարության ձևի և ինքնին փաստի տեսքով, առկա է մի քանի հետաքրքրական հանգամանք:

Այսպիսով, Սյունիքի մարզպետարանը տեսաերիզի բովանդակությունն ամբողջությամբ ներկայացնում է այն դեպքում, երբ ընթանում է նախաքննություն: Սա նշանակում է, որ մարզպետարան կոչվածը պարզապես թքած ունի նախաքննության կանոնների վրա, օրենքի վրա, ընդ որում` հանդիսանալով պետական մարմին: Սա ավելի շատ վկայում է, որ Սուրիկ Խաչատրյան մարզպետը մարզպետարանը վերածել է պարզապես անձնական օգտագործման բոստանի: Եվ այս ամենից բացի, նաև փաստորեն ակնհայտորեն արհամարհվում է զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, որի ասուլիսից հետո, ըստ էության, հրապարակվում է տեսաերիզի բովանդակությունը, ըստ որում` իհարկե պարզ չէ, թե ինչքանով է այն ամբողջական: Այսինքն` զինվորական դատախազի հանդեպ էլ սա ուղղակի արհամարհանքի ցինիկ դրսևորում է, որը ուղղակիորեն պետք է խոցի նրա թե մարդկային, թե մասնագիտական արժանապատվությունը:

Կամ էլ այս ամենը լիովին համաձայնեցված է զինդատախազի հետ, և նրա ասուլիսից հետո մարզպետարանի այս հրապարակումը ընդամենը փոխլրացնող գործոն է, որով փորձ է արվում առաջ մղել Լիսկայի և նրա որդու, այսպես ասած, պաշտպանական վարկածը, որ մշակվել է իշխանական օղակներում, որտեղ որոշել են հերթական անգամ Լիսկային և նրա զարմին ջրից չոր դուրս բերել: Այսպիսով, փոխհամաձայնեցված, մի կողմ թողնելով օրենքն ու նաև բարոյական էթիկան, ինչը իշխանությունների դեպքում բոլորովին զարմանալի չէ, զինդատախազությունն ու Սյունիքի մարզպետարանը ձեռք ձեռքի տված իրականացնում են Լիսկայի պաշտպանության, ըստ էության, պետական քաղաքականությունը, որը կարելի է որակել որպես հերթական հանցագործությունը պետության և հասարակության դեմ:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Grigor J says:

    այ հիմա պետք է սկսել Սերժի հրաժարականը պահանջող ցույցերը քանի որ նա է Լիսկայի գլխավոր հովանավորը

  2. Հայ Քրիստոնյա says:

    Մեկ հանգամանք ևս պարոն Միքայելյան.
    Սյունիքի մարզպետարանի անունից տարածված տեղեկատվության մեջ նշված է, որ 22:16 Լիսկան եկել է տուն ու դուրս չի եկել, իսկ 22:36-ից տան բակում սկսվում է վիճաբանությունը, այնուհետև 23:06-ից կրակոցներ։ Այդ ընթացքում Լիսկան տնից դուրս չի գալիս (երևի շատ խորը՝ մեռելի պես քնած է), չի լսում աղմուկը։ Շատ զավեշտալի է։
    Իսկ ամենազավեշտալին այն է, որ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Կոստանյանը հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարում է.
    «…Կարող եմ միանշանակ ասել և դուք հետագայում տեսաձայնագրություններով կհամոզվեք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի եղել դեպքի վայրում և փոխհրաձգությանը չի մասնակցել: Դա փաստ է, որում դուք ինքներդ կհամոզվեք: Դա արձանագրված է ժապավենի վրա, որը դիտելուց հետո դուք ինքներդ կհամոզվեք դրանում»:
    Իրոք որ կոծկման գործընթաց է գնում։

Պատասխանել Հայ Քրիստոնյա

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930