Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայաստանի Ազգային գրադարան և շրջայց կատարել շենքում: Վարչապետին ուղեկցել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը և ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Կառավարության ղեկավարը, հետամուտ լինելով ՀՀ նախագահի հանձնարարականին, ծանոթացել է գրադարանի խնդիրներին: Մասնագետները վարչապետին ներկայացրել են շենքի ընդհանուր վիճակը, տեղեկացրել են, որ անհրաժեշտ է իրականացնել շենքի սեյսմակայունության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ:
Վարչապետը հանձնարարել է ամենասեղմ ժամկետներում ներկայացնել, թե ինչ մեթոդների կիրառմամբ է հնարավոր էապես բարձրացնել շենքի սեյսմակայության մակարդակը:
Վարչապետ Սարգսյանը հանձնարարական է տվել նաև Ազգային գրադարանի շենքի մուտքերը ապահովվել թեքահարթակներով՝ այն հարմարեցնելով նաև հաշմանդամների համար:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



















































Մի հատ էլ կառավարական հանձնաժողով կազմեք, մի տասը տարի քննեք այդ հարցը: Գումար է պետբյուջեից դուրս գրվել, որը կերել են բոլորը, երևի վարչապետից սկսած վերջացրած Ազգային գրադարանի տնօրինությամբ: Իսկ դրա փշրանքները դրվել են շենքի վերանորոգման վրա, արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Հիմա էլ արդարություն են խաղում: Նողկանք են առաջացնում էս տիպի մարդիկ: Պատկերացնում եք Հրապարակի կառուցման վրա աշխատող բանվորները շինանյութ կամ քար գողանային կամ որակյալ շինանյութը փոխարինեին էժանագին, վատորակ նյութով… Այն ժամանակվա բանվորի դաստիարակության ու բարոյականության աստիճանւ չունենք: Գողանում են բոլորը` ազատ Հայաստանի նախագահը, վարչապետը, նախարարները, կաթողիկոսը… մի խոսքով գրեթե բոլորը, ով ունի իր ստորադասը ու կարող է ինքնահաստատվել իր ստորադասի հաշվին: