Լրահոս
Օրվա լրահոսը

Գրողը, որ նաեւ հավաքարար է

Օգոստոս 08,2013 17:46 Share

Հայաստանի գրողների միության անդամ, 4 գրքերի հեղինակ Գոհար Նիկողոսյանը հավաքարար է «Տաշիր պիցայում»: Aravot.am-ի հետ զրույցում, պատկերավոր  պատմում է, թե դրանից առաջ մի 300 տեղ էլ նույն գործով է զբաղվել: Գոհարը գրում է պատմվածքներ, իր խոսքով,  շատ «մերկ» գրականություն՝ առանց ավելորդ պաճուճանքների, դրա համար էլ ամեն մեկը չէ, որ համաձայնում է տպագրել:

Ապրում է Սարի թաղի իր խղճուկ տանը, որտեղ ապրելու տարրական պայմաններ չկան, հարեւանի երեխաները երբեմն քարեր են շպրտում իր ու իր կատվի վրա, բայց դրանից ինքը չի չարանում, դա չի խանգարում, որ ստեղծագործի ու գրածի մեջ էլ լիքը սեր ներդնի:

Գոհար Նիկողոսյանն ասում է, թե այնպես է գրում, որ իրեն ոչ թե հավանեն, այլ ապրելով կարդան: Ասում է՝ Պուշկինը ու էլի ոմանք կուշտ են եղել, հարուստ, բայց լավ գրականություն են ստեղծել, սակայն այդ կերպը օրինաչափություն չէ: Նրա ձեւակերպմամբ, լավ գրողը չի կարող լինել շատ ապահովված, գրասենյակային եւ  «արխայինությունից» գրականության վրա կայֆավատ լինող:

Հայաստանի գրողների միության անդամ Գոհար Նիկողոսյանի հետ հարցազրույցը՝ տպագիր «Առավոտի» առաջիկա համարում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հակոբ Դինք says:

    Մարդ ցավ է ապրում նման բան լսելուց, պարզապես բթամիտների երկրում ենոք ապրում……

    Թող “գրողների միությունը” մեկ շաբաթվա անտեղի ծախսերը զոհաբերի Գոհարին և Գոհարի կյանքում շատ բան կփոխվի: Այս առաջարկը կհասնի Լևոն Անանյանին?

    Կարծում եմ, որ անգամ հասնելուց ոչինչ չի փոխվի: Հիշեցի Սևակին…Զուր մի խփիր “միամիտ” ճակատդ խուլ պատերին, ….Մեկ է, պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ…Ու այս նույնը կարելի է վերագրել ողջ կառավարման համակարգին, նրանում լճացած, ժանգոտված և նեխած չինովնիկներին նրանց կուսակիցներին…

  2. Գրող–Մրող says:

    դրա համար ամեն հավաքարար գրողների միություն ընդունել պետք չի, մարդը ոչ թե գրածի քանակով է գրող, այլ իր գրածի արժեքավորությամբ։ Ու ընդհանրապես, գրողների միությունը ցրել է պետք։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031