galatv.am․ «Ես տրամադրություն չունեմ ո՛չ նորից մարզպետ դառնալու, ո՛չ էլ այլ պաշտոնյա, ո՛չ էլ ինձ նման բան առաջարկվել է»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝պատասխանելով մեր այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք առաջիկայում որեւէ պաշտոն զբաղեցնել, կամ նրան առաջարկ արվե՞լ է:
«Ոչ մի բան չի առաջարկվել եւ նման բան էլ չկա»,-ասաց նա:
Այսօր փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ Տիգրան Խաչատրյանը կրակել է Սուրեն Խաչատրյանին պատկանող ինքնաշեն զենքով: Ալումյանը պնդել էր, որ ինքնաշեն զենքը չի կարող լինել օրինական, սակայն նախաքննական մարմինը պարզել է, որ այն Խաչատրյանին նվիրել է նախկին ոստիկանապետը, ուստի այն օրինական է: «Փաստորեն ոստիկանապետը ապօրինի պատրաստված զե՞նք է նվիրում նրան»,- հարցրել էր փաստաբանը:
ԳԱԼԱ–ի այն հարցին, թե Տիգրան Խաչատրյանը ի՞նչ ինքնաշեն զենքով է կրակել, Խաչատրյանը պատասխանեց.
Կարդացեք նաև
«Ես չգիտեմ՝ ինչ զենքի մասին ա էդ խոսքը, միանշանակ է՝ ես ինքնաշեն զենք չունեմ, ով ինչ-որ ասում է, նման բան չկա: Իմ բոլոր զենքերը զավացկոյ, իսկական գործարանի զենք են, ինքնաշենը ո՞րն ա, երեւի դուք պատկերացնում եք, որ իմ կողմից կամ ինչ-որ մեկի կողմից սարքած զենք ա՞, ոչ, բոլորը գործարանային զենքեր են, ես ինքնաշեն զենք չունեմ»:
Սուրեն Խաչատրյանին հարցրեցինք նաեւ, թե տեսանյութում ո՞վ է եղել վերեւից կրակողը, երբ ինքը քնած է եղել միջադեպի ժամանակ, նա պատասխանեց. «Ուրեմն ես ուզում եմ ասել, որ իմանաք՝ ինքնաշեն զենք գործի մեջ չկա, վերեւից, ներքեւից էլ կրակոց չկա, ինչ-որ կա տեսագրությունում՝ բացարձակ ճշմարտություն է: Տեսագրությունը, փորձագետների պատասխանները բերելու էին նրան, որ իրավաբանորեն գործի ավարտը հասներ այս օրվան:
Փորձաքննություն է եղել եւ փորձաքննության եզրակացությունից հետո բոլորը ստորագրել են, բոլորն էլ տեսել են, որ մենք առարկություն չունենք, փորձաքննությունը ճիշտ է, տեսագրությունը մոնտաժված չէ, բոլորի կարծիքն էլ սա էր: Հիմա ոնց եղավ, որ բոլորի կարծիքը փոխվեց: Համենայն դեպս ես գիտեմ, որ որեւէ առարկություն, որեւիցե բողոք չունեն, բայց էսօր բողոքում են»:
Սուրեն Խաչատրյանին հարցրեցինք նաեւ, թե ինքը ինչ է կարծում այն մասին, երբ «անհրաժեշտ ինքնապաշտպանությունից» հետո որդուն երեք ամիս «նստեցրել են»,Սուրեն Խաչատրյանը ի պատասխան ասաց. «Երեք ամիս նստեց, որովհետեւ իմ տղան էր, եթե ուրիշը լիներ, կարող է առաջին օրն էլ արձակվեր: Դա ոչ շատ մեծ ժամանակ է, ոչ էլ քիչ ժամանակ է, որպեսզի իրականությունը ճշտվեր»:
Հարցրեցինք նաեւ, թե ո՞րն է եղել Սուրեն Խաչատրյանի հայրական խորհուրդը որդուն, նա տղայի վերադառնալուց հետո արդյոք խորհուրդ տվե՞լ է եւ ի՞նչ է ասել որդուն. «Իհարկե խորհուրդ տվել եմ, ասել եմ իրեն, որ անցած երեք ամսվա ճանապարհը մոռանա, այդ երեք ամսվա ժամանակահատվածը ամբողջությամբ թող մոռանա, եւ ինքը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակի մարդու նման ապրել»,-ասաց Սուրեն Խաչատրյանը:
Քրիստինա Մկրտչյան
Ինչ սարսափելի է, երբ երկրի նախագահը ատամներով սրան է պաշտպանում, լոկ նրա համար, որ
նորից՝ 90,80,70,60, են խփելու: Սրանց ծնվելուց էլ, ասել են աչքդ լույս տղա է ծնվել: Ինչքան խորն է նստած մեր ժողովրդի մեջ ստրկամտությունը, որի համար էլ մեկ ամիս առաջ Գորիսում շշուկով էին խոսում լիսկայի մասին: Պատկերացնում են թե ինչ խուլ ու համր կձևանան Ղարաբաղում՝ ռոբիկի,
շեռժիկի, շաշիկի մասին արտահայտվելիս, նույնիսկ դեմքի միմիկաները չեն շարժվի: