Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Խարազյան․ «ՀՀ ղեկավարությունն ու հասարակական-քաղաքական ակտիվը անկարող են այս երկիրը կառավարել առանց ռուսական խնամակալության»

Սեպտեմբեր 09,2013 22:04

Վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Բրյուսելից հնչող տեսակետներին, թե Մաքսային միությանը անդամակցելը եւ ԵՄ Ասոցացման պայմանագիրը իր՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրով՝ համատեղելի չեն, եւ հարցին՝ այնուամենայնիվ հնարավո՞ր է, որ մինչեւ նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովը ինչ-որ լուծում գտնվի Հայաստանի դեպքում, նկատեց․

«Կարծիք կա, որ Հայաստանին հնարավորություն կարող է տրվել ստորագրել խորհրդանշական մի փաստաթուղթ, որը տնտեսական բաղադրիչ չի ունենա։ Փոխարենը կլինեն հռչակագրային-քաղաքական բնույթի ձեւակերպումներ։ Թույլ կտան Հայաստանին ստորագրել որեւէ փաստաթուղթ, թե ոչ՝ երկրորդական է։ Առաջնային հարցն այն է՝ պատկերացնու՞մ է, արդյոք, Հայաստանն իրեն իբրեւ եվրոպական երկիր, համարու՞մ է, արդյոք, իրեն եվրոպական քաղաքակրթության կրող։ Պատասխանը, ցավոք բացասական է։ Եթե Հայաստանն ինքնուրույն որոշում չի կարողանում կայացնել անգամ Եվրոպայի հետ իր տնտեսական հեռանկարի մասին, ապա քաղաքական կամ արժեքային ներդաշնակման մասին խոսելն իսկ ծիծաղելի է։ Հայաստանի ղեկավարությունն ու հասարակական-քաղաքական ակտիվը գրեթե միահամուռ կերպով մերժում են եվրոպական հեռանկարը, որովհետեւ անընդունակ են եւ անկարող այս երկիրը կառավարել առանց ռուսական խնամակալության, եւ չեն էլ ցանկանում իրենց տեղը զիջել նրանց, ովքեր կարող են։ Ահա սա է Հայաստանը դեպի Մաքսային միություն տանելու միակ իրական դրդապատճառը»։

 

Վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Я всё время говорю одно и то же, друзья, в политике, как в математике, надо каждое высказывание строго доказать, от ваших высказывании зависит судьба людей, судьба
    армянского народа. Вынужден повторить:

    Ещё вот о чём я хочу с вами поделиться. Обычно в математике, как вы знаете, когда пишут о какой – то задаче, при её решении приводят чёткие доказательства. В политике этим правилом обычно пользуются очень редко, сначала говорят, потом начинают убывать, и в конце только начинают разбираться, то есть решать задачу, кто был прав, кто нет. А людей уже не вернёшь. Политикам всё разрешается, поэтому все стремятся стать ими. Ну не все конечно, исключения тоже бывают, скажем, большинство. Убивать всем хочется, этому искусству людей учат с детства, зайдите в магазин игрушек и смотрите там какое разнообразие оружия, кроме оружия массового уничтожения, потому что детей боятся. Одним словом хочу попросить политиков доказать всё, что говорят, сделать это привычкой, каждое ваше слово стоит человеческой жизни. В двадцатом веке политиками были убиты сто одиннадцать миллионов человек. Договорились?

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30