Լրահոս
Օրվա լրահոսը

Արամայիս Գրիգորյանը ՀՅԴ-ն լքել է մարզպետի պաշտոնը ստանալու ակնկալիքո՞վ

Հոկտեմբեր 10,2013 16:39 Share

Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը ապրելու է «չոր» աշխատավարձով, նա այլեւս «Ավշար» գործարանի սեփականատերը չէ` մարզպետի պաշտոնը ստանձնելու պատճառով. այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պարոն Գրիգորյանը:

ՀՅԴ-ին նախկինում անդամակցելու վերաբերյալ նրան հիշեցրին լրագրողները եւ հարց ուղղեցին` կպահպանի՞ կապերը ՀՅԴ-ի հետ եւ գուցե այս կուսակցության ծրագրերի՞ց իրականացնի, Արամայիս Գրիգորյանն ասաց, որ 2 տարի առաջ է դադարեցրել անդամակցությունը ՀՅԴ-ին, իսկ ինչ վերաբերում է կապեր պահպանելուն, ապա, ինչպես ասաց մարզպետը` Հայաստանում բոլորը մեկը մյուսի հետ ընկերներ են, իսկ քաղաքական առումով ինքն այդ կուսակցությունում չէ»:

Դիտարկմանը, որ գուցե պարոն Գրիգորյանը կռահում էր մարզպետ նշանակվելու մասին, դրա համար է լքել ՀՅԴ-ն, նորանշանակ մարզպետն ասաց` «Դուք ձեր հարցին պատասխանեցի՞ք, ոչ, չեմ կռահել»:

Ըստ մարզպետի, թեեւ եղել է ՀՀ նախագահի թիմի մեջ, բայց ՀՅԴ-ում էլ լավ ընկերներ ունի, որոնց հետ շարունակում է կապերը:

Անդրադառնալով այն վարկածին, որ Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանին պաշտոնից ազատել են Հովիկ Աբրահամյանի ազգականներին որպես անապահով խավ դիզվառելիք տրամադրելու աղմկահարույց դեպքի պատճառով, Արամայիս Գրիգորյանն ասաց, որ նախկին մարզպետը շատ հարգարժան, պրոֆեսիոնալ մարդ է. «Երբ ստանձնեց իր պաշտոնը, Բարսեղյանը մեծ հեղինակություն ձեռք բերեց տարածաշրջանում: Ես նմանատիպ խոսակցություններ չեմ լսել, մարդը հեռացել է իր աշխատանքից զուտ տարիքի հետ կապված»:

Նոր մարզպետը, վստահեցրեց, որ նախկին մարզպետ` Էդիկ Բարսեղյանի հետ շատ լավ հարաբերություններ ունի:

Իսկ թե ինչ առաջնահերթ խնդիրներ կլուծի Արարատի մարզում, պարոն Գրիգորյանն ասաց, որ դեռ կնայեն, թե ինչ բացթողումներ կան. «Միասին շատ հարցերում կարողացել ենք կոնկրետ աշխատանքներ իրականացնել եւ եթե կլինեն այսօր հրատապ հարցեր, առաջին հերթին դրանց ուշադրություն կդարձվեն»:

Կլինե՞ն կադրային փոփոխություններ, հարցին էլ, Արամայիս Գրիգորյանը նշեց, որ փոփոխությունների հետ կապված ոչինչ չի կարող ասել. «Մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ են, ովքեր կարող են իրենց աշխատանքը շարունակել

ի օգուտ մարզի զարգացման եւ բնակչության հոգսերի հետ կապված բոլոր խնդիրների լուծման համար, նրանք կշարունակեն աշխատել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Պարզվում է, որ սա էլ է՝ Ապուն բալան:

Պատասխանել Maxim

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031