Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը փաստում է, որ ծրագրում ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի դրույթները կան. «Իրատես de facto»

Մայիս 23,2014 11:12

Հատվածներ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հարցազրույցից:

– Պարոն Աբրահամյան, համարյա աստվածաշնչյան ստացվեց Ձեր «մուտքը Երուսաղեմ», այն է՝ կառավարության ծրագրի ներկայացումը ԱԺ-ում։ Հիսուսը, երեք անգամ դիմելով իր աշակերտին, ասաց. «Սիմոն-Պետրոս, արածեցրու իմ հոտը»։ Ի՞նչ արեց Պետրոսը, էական չէ, դառնանք Ձեզ, Դուք ևս ծրագիրը ներկայացնելիս երեք անգամ կրկնեցիք՝ իրատեսություն (երևի մե՞զ նկատի ուներ– Կ. Դ.), խստապահանջություն և ականջալուրություն։ Ինչո՞ւ երեք անգամ, ի՞նչ սիմվոլիկա էիք դրել այդ «երրորդության» խորքում։

– Որպեսզի բոլորը ընկալեն։

– Կա՞ն մարդիկ, ովքեր չեն ընկալում կամ վատ են ընկալում։

– Իմ կարծիքով՝ այո։

– Ոչ մի հեռուն գնացող եզրակացություն՝ ես այսօր բարի եմ։ Պարոն Աբրահամյան, Ձեզ համար ամենադժվարը ո՞րն է այդ երեքից։

– Որ ծրագրով տված մեր խոստումներն իրականացնենք։

– Դուք կարծում եք՝ մնացած վարչապետները չէի՞ն ուզում իրենց խոստումներն իրականացնել։

– Ո՞նց չէին ուզում, ուզում էին։

– Բա ինչո՞ւ չկատարեցին։

– Կատարել են, ո՞նց չեն կատարել:

– Որքան տեղյակ եմ՝ ծրագիրը կազմելիս Դուք վերցրել եք նաև Հրանտ Բագրատյանի «100 քայլի» որոշ առանցքային տարրեր։

– Ինչո՞ւ միայն Բագրատյանից, բոլորից։

– Է՞լ ումից։

– Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերից։ Նախարարություններն են նաև առաջարկներ արել, որոշ մասն ընդունել ենք, որոշ մասը՝ ոչ:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031