Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդի՞ն է դանակահարել իր հետ վիճած քաղաքացուն

Հունիս 02,2014 11:05

Քիչ առաջ Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել որովայնի մասում դանակի հարվածից ծանր վնասվածք ստացված մի քաղաքացի: Ինչպես shamshyan.com -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նրան դանակահարել է Նուբարաշենի բնակիչ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը, որը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր տղան է: 

Մինչդեռ Վալերի Օսիպյանը tert.am-ի հետ զրույցում հերքել է եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի կողմից մարդ դանակահարելու մասին լուրը. «Ինքը չէ, ինքը հերքում է, օբյեկտիվ քննության ընթացքում, կպարզվի, բայց ես վստահեցնում եմ, որ նա նման բան չի արել»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30