Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրիկ Խաչատրյանի դիսերտացիայի պաշտպանություն տեղի չի ունեցել»,- պատմում է ատենախոսության ղեկավարը

Հոկտեմբեր 10,2014 23:25

Պրոֆեսոր Համլետ Գեւորգյանը հերքեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայտարարությունը, թե նրա՝ «Սյունիքի պետական կառավարումը վաղ անցյալից մինչեւ մեր օրերը» թեմայով ատենախոսության ընդդիմախոսն է եղել:

Aravot.am-ին պարոն Գեւորգյանը պատմեց, որ ատենախոսության ղեկավարը սկզբում Մանկավարժական համալսարանի պատմության ամբիոնի վարիչն էր՝ պրոֆեսոր Մհեր Կարապետյանը, բայց նրա մահից հետո ինքը ստանձնեց ատենախոսության ղեկավարի աշխատանքը: Ըստ նրա,

պաշտպանությունը նախատեսված էր գիտությունների ազգային ակադեմիայում, բայց ակադեմիայի փոխարեն տեղի ունեցավ Միջազգային տեղեկատվայնացման կանադական ակադեմիայում:  Թե ինչու պաշտպանության վայրը փոխվեց, դիսերտացիայի ղեկավարը դժվարացավ պատասխանել ու առանց փակագծերը բացելու ասաց..« Բայց դիսերտացիայի պաշտպանություն այդպես էլ չկայացավ, պաշտպանություն տեղի չի ունեցել»:

Հետո սկսեց գովերգել պարոն Խաչատրյանի աշխատանքը.«Մեր պատմության մի շատ կարեւոր ժամանակահատված է ներկայացնում ու գիտականորեն  փաստարկված: Կարգին աշխատություն է: Սյունիք աշխարհը Մեծ Հայքի 15 նահանգներից  մեկն է, նա ներկայացրել է Սյունյաց աշխարհի պատմությունը, Սյունիքը ներկայացրել է՝ որպես պետական կառույց: Ակախ նրանից, թե սյունյաց աշխարհը պարսիկների տիրապետության տա՞կ էր, Հայաստանի կազմո՞ւմ , թե՞  Նժդեհի լեռնաՀայաստանն էր: Նա գիտականորեն հիմնավորել է, որ Սյունիքը պատմական բոլոր ժամանակաշրջաններում պահպանել է իր ինքնուրույնությունը եւ դա նոր խոսք է մեր պատմության մեջ: Ես երաշխավորել եմ, որ այդ աշխատանքը հրատարակվի»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Artur says:

    Պահո էս ինչ ընդիմախոս է? Մեկ ընդիմախոսով չեն պաշտպանում: Կանադական ակադեմիայում երևի տատս էլ դոկտորական կպաշտպաներ: Առաջարկում եմ Սուրիկ Խ.-ին միանգամից ՀՀ ակադեմիկոս ընտրել: Օրինակ նա ինչով է Արամ Սիմոնյանից պակաս?

  2. Արթուր Ղազարեան says:

    Ի՜նչ ամօթ է: Գիտնականն էլ է՞ էս երկրում ամօթ-աբուռը կորցրել: Մարդիկ խօսում են, որ նա նոյնիսկ 7-րդ դասարանի գիտելիքներ չունի, սա ասում է «դա նոր խոսք է մեր պատմության մեջ»:

    Յ.Գ. Ինձ ուղղակի հետաքրքրում է՝ մեր լրագրողներին ինչքա՞ն ժամանակ է հարկաւոր այսքա՜ն ակնյայտ պատմութիւնը տրամաբանական աւարտին հասցնելու համար: Մինչեւ հիմա չէք պարզել՝

    Ա. Ո՞ր հաստատութիւնն է շնորհել կոչումը:
    Բ. «Փիլիսոփայութեան դոկտոր» ասուածը արտասահմանեան չափանիշի PhD-ն է՞, թէ այլ բան: Եթէ Հայաստանում է «պաշտպանել», ի՞նչ կապ ունի Սիւնիքի պատմութիւնը փիլիսոփայութեան հետ:
    Գ. (գուցէ ծիծաղելի է, բայց) Արդեօ՞ք Լիցկան պաշտպանել է: Այդ դէպքում ինչե՞ր է ասում այս «փրոֆեսորը»:
    Դ. Այդ ո՞ր յանձնաժողովն է հաստատել դրա պաշտպանութիւնը: ԱՆՈՒՆՆԵՐ ԿԱ՞Ն:

    Տեսնում է՞ք՝ ինչքան օդում մնացած հարցեր կան, որ դուք վաղուց պիտի պարզաբանած լինէիք:

  3. մոսո says:

    Ինքն էլ, իր դիպլոմն էլ, սարքել ենք հոռոմի ..ռը! Առել է պարզապես, աշխատանքն էլ պաշտպանությունն էլ, պաշտոնն էլ, արդարությունն էլ, փող է տվել առել – պարզ չէ? Դրա բոլոր արարքներից հետո միայն էդ թղթի կտորի վրա պիտի սեւեռվենք ու զարմանանք?

  4. Սամվել Ավդալյան. Մոսկվա says:

    Էստեղ ոչ մի ճիշտ բան էլ չեն ասում: Իրականում Սուրեն Խաչատրյանը Լեյպցիգի համալսարանում է պաշտպանել դոկտորական թեզ՝ «Տարածական կորելյացիայի ազդեցությունը բիմոլեկուլյար ռեակցիաների արագության վրա թանձր միջավայրում» թեմայով:
    Ինչպես տեսնում եք, թեման լուրջ է, այստեղ միևնույն խաչմերուկում հանդիպում են տեսական ֆիզիկան, մաթեմատիկայի մի քանի բաժիններ, քիմիական ֆիզիկան ու ֆիզիկական քիմիան, պաշպանված է գերմաներեն լեզվով ու կարևորության պատճառով թարգմանվել է տասնհինգ լեզուներով: Առաջինը թարգմանել են չինացիները, որոնք էլ առաջադրել են Ս. Խաչատրյանին Չին Խույանի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում տալ:
    Բարոն Մյունխհաուզեն:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031