Նախկինում ներկայացրել ենք Լեռնային Ղարաբաղում աշխատանքային թրաֆիքինգի ենթարկված, Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղի բնակիչ, 1972թ. ծնված Վահագն Ամիրխանյանի պատմությունը:
Դեկտեմբերի 8-ին ոստիկանության տեղամասային տեսուչը Վահագնին հայտնել է, որ նա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության քննչական վարչության կողմից Ղարաբաղ հարցաքննության է հրավիրված: Վահագն Ամիրխանյանը մեզ հայտնեց, որ ինքը առողջական խնդիրների եւ ֆինանսներ չունենալու պատճառով չի կարող Ղարաբաղ մեկնել եւ այդ մասին հայտնել է տեղամասային տեսուչին: Դեկտեմբերի 10-ին-ին նա Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում բուժզննման անցելով ՝ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է ներկայացրել իր առողջական վատ վիճակի մասին բժշկական տեղեկանք:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ղարաբաղը գնում է, էդ խեղճը ու*ր գնա:Վերջ տրաֆիկա-նարկոլոգիական ճանապարհներին:Վերջ չարի դառնարմատին:Վերջ…