Լրահոս
Օրվա լրահոսը

Ստավրոպոլում մահվան ելքով կռիվը սկսվել է Գյումրու դեպքերի խոսակցություններից՝ ականատեսների պատմելով. Блокнот

Հունվար 22,2015 21:13

Միներալնիյե Վոդի քաղաքում հունվարի 21-ի տեղի ունեցած կռիվը, որի արդյունքում մահացել է ՆԳՆ ներքին զորքերի ծառայող Դմիտրի Սիդորենկոն, ծագել է Գյումրու ողբերգության մասին խոսակցություններից, այս մասին հայտնում է «Բլոկնոտ» պարբերականը՝ վկայակոչելով ականատեսների պատմածները:

Զոհվածի ծառայակիցները պատմել են, որ կռվին մասնակցել են հատուկ ուժերի 5 ծառայողներ և 25 քաղաքացիականներ: Նրանց պատմելով՝ վեճը սկսվել է 22-ամյա Իվան Չերնիշկովի մասնակցությամբ, որը երեկոյան  «Օպերա» սրճարանում էր: Ժամը 00:30 մոտ նա դուրս էր եկել փողոց՝ ծխելու: Նրա հետևից դուրս էին եկել տեղի բնակիչները, որոնք նստած էին Չերնիշկովի հարևանությամբ: Լեզվակռիվը վերաճել է կռվի:

Ոմն Ալեքսանդր Մարտիրոսյանի խմբից մեկը՝ ուժայինների պատմելով, մոտեցել է Չերնիշկովին, բռնել նրա վզից ու պահել, մինչ մյուս չորսը հարվածում էին նրան: Չերնիշկովին հաջողվել է փախչել: Տեղացիները վազել են նրա հետևից, սակայն կանգ են առել ու գնացել «Տերիտորիա իզբրաննիխ» սրճարանը, որը գտնվում է նույն փողոցի վրա:

Չերնիշկովը վերադարձել «Օպերա» սրճարան ու զանգել ընկերներին, որոնց նա սպասում էր: Իսկ հետո դուրս է եկել՝ տեսնելու, թե որտեղ են գտնվում բնակիչները: Տեսնելով նրանց կողքի սրճարանում՝ նրանք կրկին փորձել են հարձակվել ուժայինի վրա, սակայն Չերնիշկովին հաջողվել է վերադառնալ «Օպերա»: Նա սրճարանի անվտանգության աշխատակցից հետաքրքրվել է, թե որտեղ են իր ընկերները: Աշխատակիցը պատասխանել է, որ նրանք մտել են ներս ու նորից դուրս են եկել:

Երբ Չերնիշկովը փորձել է դուրս գալ, նրան արդեն կանգնեցրել են ոստիկանները, որոնք պատմել են, որ փողոցում կռիվ է տեղի ունեցել ու ուժայիններից մեկին դանակով վիրավորել են:

Պարզվել է, գրում է պարբերականը, որ 20-25 հոգի հարձակվել է Չերնիշկովի 5 ընկերների վրա: Նրանցից մեկը՝ Միխայիլ Գրիգորյանը՝ ականատեսների պատմելով, դանակով հարվածել է Դմիտրի Սիդորենկոյի սրտին: Դրանից հետո ամբոխը ցրվել է:

Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները չեն կարողացել փրկել Սիդորենկոյի կյանքը:

23-ամյա Միխայիլ Գրիգորյանը և մյուս կասկածյալը՝ Կարեն Թովմասյանը, հետախուզման մեջ են: Վեճը սկսած Ալեքսանդր Մարտիրոսյանին ձերբակալել են:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Թէկուզ ջրհեղեղ,,

    Ռուսաստանում ոչ մի հայի ճակատագիր ինձ չի հետաքրքրում: Բազմիցս ասել ենք, որ այդ երկիրը ոտով-գլխով փորձանք է, հեռու մնացէք: Չէք ընդունում՝ Աստուած ձեզ հետ,,

Պատասխանել Արթուր Ղազարեան

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031