Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղի ընտրական փորձը» պետք է ոչ թե Հայաստանին փոխանցել, այլ Հայաստանի իշխանություններին. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 05,2015 12:43

Ընտրությունները դեռ չավարտված՝ սկսեցին կարծիքներ հնչել այն մասին, թե պետք է Ղարաբաղի ընտրական փորձը փոխանցել Հայաստանին, ընտրությունների ժամանակ Ղարաբաղից «դեսանտ բերել» (ենթադրաբար՝ որ Հայաստանում նույնպես նորմալ ընտրություններ կազմակերպեն) եւ այլն։

Ամոթ չլինի հարցնելը՝ Հայաստանում կոնկրետ ո՞ւմ է պետք փոխանցել Ղարաբաղի ընտրական փորձը։ Չլինի՞ որեւէ մեկը լրջորեն կարծում է, թե Ղարաբաղի ժողովուրդն ընտրելու ձեւը գիտի, իսկ Հայաստանի ժողովուրդը՝ ոչ։ Ասենք՝ ՀՀ քաղաքացիները գնում են ընտրատեղամասերը, վերցնում են քվեաթերթիկներն ու այս կամ այն թեկնածուի անուն-ազգանվան դիմաց ոչ թե «V»-աձեւ նշան են դնում, այլ նապաստակ նկարում, կամ, ասենք, ծալում են քվեաթերթիկը, դնում ծրարի մեջ, բայց քվեատուփը չեն կարողանում գցել ու «փուստ» են գցում։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք՝ նման բան չկա. ե՛ւ Ղարաբաղում, ե՛ւ Հայաստանում քաղաքացիները ճիշտ քվեարկելու ձեւն էլ գիտեն, ծրարը քվեատուփը գցելու ձեւն էլ։ Հետեւաբար՝ «Ղարաբաղի ընտրական փորձը» պետք է ոչ թե Հայաստանին փոխանցել, այլ Հայաստանի իշխանություններին։ Այն պարզ պատճառով, որ ԼՂՀ իշխանությունները զանգվածային ընտրակեղծիքներ չեն կազմակերպում, իսկ ՀՀ իշխանությունները կազմակերպում են։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031