Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջորդ տարվա բուհական ընդունելության քննություններն անցկացվելու են ըստ նոր մասնագիտությունների ցանկի

Հունիս 09,2015 12:54

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պետական բուհերի ռեկտորների հերթական նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի սկզբին ներկա է գտնվել նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ով ներկաներին տեղեկացրել է, որ օգոստոսի 2-13-ը Երևանում անցկացվելու են Համահայկական ամառային 6-րդ խաղերը, որին, ըստ Ի. Զաքարյանի. մասնակցելու հայտ են ներկայացրել աննախադեպ թվով մասնակիցներ: Այդ կապակցությամբ Իշխան Զաքարյանն ակնկալել է ռեկտորների աջակցությունը` խաղերի կազմակերպման ընթացքում ուսանող-կամավորների ներգրավման, ինչպես նաև մի շարք բուհերի մարզադահլիճների տրամադրման հարցում:

Նիստի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է մի շարք հարցերի, մասնավորապես, բուհերում ավարտական և փոխադրական, ինչպես նաև ներբուհական և ասպիրանտական քննությունների անցկացմանը` բուհերի ռեկտորներից պահանջելով բացառել կոռուպցիոն ռիսկերի և ուսանողների նկատմամբ անարդարության դրսևորման ցանկացած դեպք` ապահովելով անաչառ և օբյեկտիվ քննական գործընթաց:
Նախարարը ռեկտորներին տեղեկացրել է նաև, որ հաջորդ տարվա բուհական ընդունելության քննություններն անցկացվելու են ըստ նոր մասնագիտությունների ցանկի` ելնելով եվրոպական կրթական ընդհանուր ստանդարտների միտումներից` կոչ անելով բուհերին հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել նոր, խոշորացված մասնագիտությունների ցանկը:

Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև բուհերի հավատարմագրման գործընթացին` ընդգծելով, որ 2018 թվականից պետպատվերով տեղերը բաշխվելու են ըստ հավատարմագրման ցուցանիշի` կոչ անելով հավատարմագրում չանցած բոլոր բուհերին արագացնել վերոնշյալ գործընթացը:
Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև բանակից զորացրված ուսանողների, բուհերի ֆինանսական կայունության, դրամաշնորհային ծրագրերում բուհերի ներգրավման և մի շարք այլ հարցերի:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930