Ադրբեջանը վախենում է, որ Հայաստանը Ռուսաստանից գնած զենքը կտեղակայի Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ռուսական «РИА Новости» գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ հունիսի 26-ին ստորագրվել է 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիր: Գումարը կօգտագործվի ՌԴ-ից զենք գնելու համար:
Այս առնչությամբ Հիքմեթ Հաջիեւն ասել է. «Օկուպացված տարածքներում միջազգային իրավունքի խախտմամբ այդպիսի զենքի տեղակայումը կարող է լրջորեն վնասել հակամարտության կարգավորման գործընթացին… Մենք հաստատակամորեն պնդում ենք այն դիրքորոշումը, որ այդ զենքը չպետք է տեղակայվի Հայաստանի կողմից Ադրբեջանի Հանրապետության օկուպացրած տարածքներում»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Իհարկե, այդ զենքը չի տեղակայվի Հայաստանի կողմից Ադրբեջանի Հանրապետության օկուպացրած տարածքներում, քանզի այդպիսիք չկան, գոյություն չունեն: Իմ համեստ կարծիքով ու համոզմամբ, լավ կլիներ, այն տեղակայել հատկապես մեր ԼՂՀ ազատագրված տարածքներում: