Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը պաշտոնական այցեր կկատարի Հայաստան եւ Աբխազիա: Ըստ «Ria»-ի, այս հայտարարությունն արել է Ղրիմի փոխվարչապետ, ՌԴ-ում Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը:
«Մենք պայմանավորվել ենք, որ դուք կմասնակցեք Հայաստանում կայանալիք ֆորումին: Սոչի այցելության ընթացքում ծրագրված է լինել նաեւ Աբխազիայում»,- Ղրիմի կառավարության նիստի ընթացքում ասել է Մուրադովը:
Նրա խոսքերով՝ Հայաստանում տեղի կունենա մարզային ֆորում, որի ընթացքում կցուցադրվի Ղրիմի մի մեծ տաղավար:
Ղրիմի ղեկավար Գեորգի Աքսյոնովն էլ ընդգծել է, որ իր եւ այդ երկրի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովի դեմ կիրառված վերջին պատժամիջոցներից հետո, իրենք դարձել են ներքին տուրիստներ, որոնք ազատ կարող են տեղաշարժվեն միայն Հայաստանի տարածքում:
Կարդացեք նաև
«Մենք այժմ սահմանափակված ենք մեր ճանապարհորդություններում, սակայն, եթե ինչ-որ տեղ հրավիրում են, արդեն ավելի հեշտ է լինում»,- ասել է նա:
Հավելենք, որ «Առաջին լրատվականի» հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն ասել է, որ ֆորումին մասնակցելու են Հայաստանի մարզերի հետ համագործակցության համաձայնագրեր ունեցող ռուսական ռեգիոնների ներկայացուցիչները:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Հուսամ, որ Հայաստանի պաշտոնական իշխանությունները Ղրիմի պաշտոնյային կընդունեն միայն նրա՝ Արցախի հանրապետություն այցից հետո: