Լրահոս
Օրվա լրահոսը

Տարբեր 100-ամեակ եւ ընկալման նոր ուղղութիւններ. «Ազդակ»

Սեպտեմբեր 18,2015 10:38

Մուսա Լերան հերոսամարտի 100-ամեակի նշումներու հովանոցը բացուած է յատկապէս հայրենիքի եւ հայկական Այնճարի վրայ: Հայկական աշխարհի տարբեր շրջաններու մէջ գտնուող մուսալեռցիներ իրենց միջավայրերուն մէջ նշելով հանդերձ հերոսամարտի յոբելեանը, ըստ էութեան իրենց հայեացքները կը կեդրոնացնեն հայրենի Մուսա Լեռ գիւղին եւ հայկական Այնճարին վրայ:

Մուսա Լերան եւ Այնճարի յոբելենական ձեռնարկներու շարքը համակարգուած է: Այս պատճառով ալ իր աւանդական թուականէն շաբաթ մը առաջ է, որ Այնճարի մէջ Մուսա Լերան հերոսամարտի 100-ամեակի եւ Այնճարի հիմնադրութեան 75-ամեակի կեդրոնական մարմինը կը տօնակատարէ հերոսական ինքնապաշտպանութեան տօնախմբութիւններու եզրափակիչ փուլը:

Արդարեւ, շուրջ ամիսէ մը ի վեր դասախօսական երեկոներ, մշակութային բնոյթի տարբեր ձեռնարկներ, ցուցահանդէսներ, շնորհահանդէսներ, տուն-թանգարանի բացում եւ եկեղեցական արարողութիւններ` կու գան կազմելու ժողովրդային ինքնապաշտպանութեան 100-ամեակին առիթով կազմակերպուած ձեռնարկներու շարքին հանրագումարը:

Մինչ, այս տարի հայրենի պետական ներգրաւուածութեան տարողութիւնը կը յատկանշէ Մուսա Լերան հերոսամարտի 100-ամեակի յոբելեանի իւրօրինակ նշումը:

Հասկնալիօրէն պատմական Մուսա Լերան միակ հայաբնակ գիւղը նոյն հնչեղութեամբ եւ նոյն շեշտադրումներով պիտի չնշէր յոբելեանը, յատկապէս Թուրքիոյ մէջ ազգայնականութեան դրսեւորած վերջին ելոյթներն ու հակազդեցութիւնները նկատի ունենալով: Այսուհանդերձ պատմական Մուսա Լեռ, հայրենի Մուսա լեռ եւ հայկական Այնճար եռախորհուրդ երեւոյթը հետզհետէ համահայկականացուցած էր հայ ազատագրական շարժման ժամանակակից պատմութեան մէկ կարեւոր էջին նշումը:

Նյութի մանրամասները կարդացեք «Ազդակ»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930