Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը Գոռ Վարդանյանի զենքերի մասին. «Ժողովուրդ»

Հունվար 29,2016 11:15

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից «Ժողովուրդ»-ը խնդրեց մեկնաբանել դերասան Գոռ Վարդանյանին ֆիլմ նկարահանելու համար զենք տրամադրելու հայտնի պատմությունը: Այս առնչությամբ Օհանյանն ասաց. «Ես այսօր եւս մեկ անգամ փաստում եմ, ժամանակին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ֆիլմ նկարահանելու համար ես եմ եղել պաշտպանության նախարարը, եւ մենք համապատասխան աջակցություն ենք ցուցաբերել, իսկ մնացածն իմ գործը չէ»։

Հարցին, թե ֆիլմի նկարահանումից հետո Գոռ Վարդանյանը արդյոք վերադարձրե՞լ է զենքերը ԼՂՀ ՊԲ-ին, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ չի հիշում, այդ խնդիրներով հատուկ մարմիններ են զբաղվել;

Հիշեցնենք, որ «Միջազգային դուքենդոյի եւ ֆուլ կոնտակտ կարատե» ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանը մեղադրվում է ապօրինի ռազմամթերք պահելու մեջ։ Բայց նա հայտարարել է, որ զենքերը ձեռք է բերել ԼՂՀ ՊԲ-ից:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031