Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հեդվիգ Բյուլը մոռացել էր այն 6 լեզուները, որոնց նա ազատորեն տիրապետում էր և աղոթում էր հայերեն (Տեսանյութ)

Փետրվար 01,2016 12:11

«Sharm Pictures»-ը և  «Yan Team Production» –ը ներկայացնում են «Աննա Հեդվիգ Բյուլ» կամ «Վերջին աղոթքը»  փաստավավերագրական ֆիլմի ինտերնետային պրեմիերան: Ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի պատվերով:

Ֆիլմը պատմում է էստոնացի միսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի մասին, ով 1909 թվականին առաջին անգամ ոտք դրեց Արևմտյան Հայաստան, Մարաշ, Կիլիկիա և այդ ժամանակվանից դարձավ  հայերի մեծ բարեկամը` հետագայում իր կյանքը նվիրելով  Եղեռնից փրկված հայ որբերին և այրիներին: Նա իր գործունեությունը շարունակեց նաև Սիրիայում, Հալեպում` զբաղվելով տարագիր հայերի կենսական կարևորության հարցերով, դարձավ հազարավոր որբերի Մայրը, իսկ այրիների համար եղավ քույր:

26 րոպե տևողությամբ ֆիլմը հիմնված է իրական փաստերի, Բյուլի և նրան հասցեագրված որբերի նամակների վրա: Ֆիլմում տեղ են գտել նաև 1909-ից  մինչև 1980 ական թվականներին հայերի ճակատագրին վերաբերող   պատմական ակնարկներ:

Ներկայացվում է նաև Հայոց Ցեղասպանության պատմական իրողությունը, ինչպես նաև Հալեպում հայերի կյանքը` 1915 թվականից հետո: Կյանքի վերջին տարիները Բյուլ Մայրիկն անցկացրել է գերմանական ծերանոցներից մեկում։  90-անց զառամյալ կինը՝ մահվան մահճում պառկած, մոռացել էր այն 6 լեզուները, որոնց նա ազատորեն տիրապետում էր և աղոթում էր հայերեն։

«Իմ սիրտը հայկական է», -այսպես է ասել Բյուլ Մայրիկը: Եվ այդ սիրտը միշտ նրանց հետ էր, ում ջերմացրել էր, փրկել:  Հայերի մեկ սերունդ չէ, որ փայփայում է նրա մասին հիշողությունները:

https://www.youtube.com/watch?v=S-vWWpjKRYw

Սցենարի հեղինակ՝  Սոնա Ալեքսանյան

Ռեժիսոր՝  Վահե  Յան

Օպերատոր՝  Ռոբերտ Խարազյան

Պրոդյուսեր՝ Կարեն Ղազարյան

«Շարմ» հոլդինգի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29