Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյան. «Ընտրական օրենսգիրքը դժվարացնում է, եթե չասեմ՝ բացառում գաղափարական մոտեցումների ընդհանուր մրցակցային դաշտը».  «Հրապարակ»

Մայիս 18,2016 11:01

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն էլ է կարծում, որ եթե առանցքային խնդիրներն ու հոդվածները փոփոխության չեն ենթարկվում, ապա «Ընտրական օրենսգրքի» այլ փոփոխությունները կարելի է համարել միայն «կոսմետիկ»։

Նա առնվազն այդպիսի հիմնախնդիր է թվարկում, առաջինը տարածքային ցուցակների առկայությանն է վերաբերում, որը, պատգամավորի համոզմամբ, կենտրոնացված մեծամասնական ընտրակարգի վառ ապացույց է. «Եթե նախկին ԸՕ-ով համամասնականի եւ մեծամասնականի համամասնությունը 1/3 էր, այսօր դա հասնում է 50 տոկոսի»։

Քոքոբելյանի խոսքով, համամասնությունն այնքան կարեւոր չէ, որքան առաջադրումների մեխանիզմը. «Նույնիսկ եթե մաքուր, առանց կեղծիքների ընտրություն լինի, ԸՕ-ն իր հիմքում դրած մեխանիզմով դժվարացնում է, եթե չասեմ՝ բացառում գաղափարական մոտեցումների ընդհանուր մրցակցային դաշտը, դրան հակառակ՝ ապահովելով ռեսուրսային հնարավորություն»։

Ըստ պատգամավորի, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանում կա սոցիալական խիստ բեւեռացում, իշխանությունն այս համակարգով ոչ հավասար պայմաններ է ստեղծում մյուս կուսակցությունների համար, հատկապես, որ տարածքային ցուցակի որեւէ թեկնածուի օգտին քվեարկությունը գրանցվելու է այն քաղաքական ուժի օգտին, որը ներկայացնում է տվյալ թեկնածուն. «Մինչդեռ գաղտնիք չէ, որ նախկին մեծամասնական համակարգի դեպքում շատ թեկնածուներ ավելի շատ ձայն էին տանում, քան նրանց կուսակցությունների օգտին էր գրանցվում»։ Պատգամավորի կողմից առանձնացված երկրորդ առանցքային դրույթը, որը ոչ մի կերպ փոփոխության չի ենթարկվում, կայուն մեծամասնության ձեւավորման վերաբերյալ 97-րդ դրույթն է, համաձայն որի՝ թույլ չի տրվում 3 եւ ավելի ուժերի միավորումը եւ կոալիցիայի, հետեւաբար՝ իշխանության ձեւավորումը:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031