Լրահոս
Օրվա լրահոսը

Հակակարկտային կայաններ չլինելու պատճառով

Հուլիս 07,2016 18:14

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններում մայիսի 6-24-ը տեղի ունեցած կարկտահարության հետեւանքով պատճառվել է 224 միլիոն դրամի վնաս: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Գրիգոր Փայտյանն ասաց, որ պատճառված վնասների չափերի մասին տեղեկատվությունը իրենք հայտնել են կառավարություն, սակայն չգիտեն՝ պետական բյուջեից փոխհատուցում կտրվի՞ կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին:

Գ. Փայտյանն ասաց, որ ներկայումս ընթանում է հունիսի 10-ին Իջեւանի եւ Բերդի տարածաշրջաններում տեղի ունեցած կարկտահարության, դրան հաջորդած սելավների պատճառած վնասների վերաբերյալ հաշվարկները:

Վնասների ճշտումը կավարտվի 2 օրից: Գ. Փայտյանը հայտնեց, որ այդ դեպքում տարերքի պատճառած վնասներն ավելի մեծ են, քան մայիսի 6-24-ը Տավուշի մարզում տեղի ունեցած կարկտահարության վնասները: Տավուշի մարզում հակակարկտային կայաններ չկան:

2015թ.պետական բյուջեի ֆինանսավորմամբ հակակարկտային 10 կայան տեղադրվեց Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դեբեդի հովտում: Նախկինում նույն տարածքում գործում էր հակակարկտային 3 կայան: Հակակարկտային 13 կայանները կարկտահարությունից չեն կարող պաշտպանել նույնիսկ Դեբեդի հովտի այգիներն ու ցանքատարածությունները:

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գոտում, Իջեւանի, Բերդի, Դիլիջանի տարածաշրջաններում հակակարկտային ոչ մի կայան չկա: Այդ տարածքների այգիներն ու ցանքատարածություններն անպաշտպան են կարկտահարությունից: Խնդիրը բարդանում է նրանով, որ գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգ չի գործում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031